ԵՐԳ 101
Միաբանությամբ համագործակցենք
Տպագիր թողարկում
1. Աշխարհից՝ անհաշտ, պառակտված,
Մեզ իր տուն բերեց Տեր Աստված։
Վայելում ենք միասնություն,
Սեր ու խաղաղություն։
Միությունը քաղցր է.
Սիրտն է մեր ցնծում։
Ծառայենք Աստծուն եռանդով,
Հնազանդ լինենք ողջ սրտով,
Համերաշխությամբ աշխատենք
Ու միաբան լինենք։
2. Աղոթենք՝ օգնի մեզ Աստված,
Որ լինենք բարի, ողորմած,
Սերն աճի, ու գովքը հորդի,
Խաղաղություն բերի։
Այն մեզ թարմացնում է.
Գանձ է թանկագին։
Թե եղբայրներին մեր սիրենք,
Երկնային անդորր կտեսնենք,
Միաբան ու հաշտ կլինենք
Եվ հավիտյան կապրենք։
(Տես նաև Միք. 2։12; Սոփ. 3։9; 1 Կորնթ. 1։10)