Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 24
  • Համաշխարհային խաղաղություն. երազա՞նք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Համաշխարհային խաղաղություն. երազա՞նք
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Մարդկությունն ինչո՞ւ է անզոր՝ հասնելու խաղաղության։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՐՑԵՐ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
    2013 Դիտարան
  • Խաղաղություն. ինչպե՞ս կարող ես այն գտնել
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Խաղաղություն երկրի վրա. ինչպե՞ս
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 24
Կործանիչ

Համաշխարհային խաղաղություն. երազա՞նք

Աստվածաշնչի պատասխանը

Երկրի վրա խաղաղություն հաստատելու համար մարդկանց թափած ջանքերն ապարդյուն են եղել ու դեռ կլինեն մի քանի պատճառներով։

  • «Քայլող մարդը չի կարող ուղղություն տալ իր քայլերին» (Երեմիա 10:23)։ Մարդիկ չեն ստեղծվել իրենք իրենց ղեկավարելու ունակությամբ ու իրավունքով, ուստի նրանք չեն կարող հաստատել կայուն խաղաղություն։

  • «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդու որդուն, որի մոտ փրկություն չկա։ Նրա ոգին դուրս է գալիս, և նա դեպի իր հողն է դառնում. նույն օրը կորչում են նրա մտքերը» (Սաղմոս 146:3, 4)։ Կառավարիչները, նույնիսկ նրանք, ովքեր ունեն անկեղծ մղումներ, չեն կարող լուծել պատերազմների հիմքում ընկած խնդիրները։

  • «Վերջին օրերում չափազանց դժվար ժամանակներ են լինելու, որովհետև մարդիկ կլինեն.... դաժան, առաքինություն չսիրող, մատնիչ, համառ, հպարտ» (2 Տիմոթեոս 3:1–4)։ Մենք ապրում ենք այս չար աշխարհի «վերջին օրերում», մի ժամանակահատված, երբ մարդկանց մեջ գերակշռում են նման վատ հատկությունները, ինչն էլ անհնար է դարձնում խաղաղություն հաստատելը։

  • «Վա՜յ երկրին և ծովին, որովհետև Բանսարկուն ցած է իջել ձեզ մոտ. նա մեծ բարկությամբ է լցված՝ գիտենալով, որ քիչ ժամանակ ունի» (Հայտնություն 12:12)։ Սատանան՝ Աստծու հակառակորդը, որի գործունեությունը սահմանափակված է և ընդգրկում է միայն երկիրը և նրա շրջակայքը, դրդում է մարդկանց չարություն գործել՝ ընդօրինակելով իրեն։ Քանի դեռ նա է «այս աշխարհի իշխանը» մենք երբեք չենք կարող խաղաղ ապրել (Հովհաննես 12:31)։

  • «[Աստծու Թագավորությունը] փշրելու է և վերջ է դնելու այս բոլոր թագավորություններին [որ հակառակվում են Աստծուն], իսկ ինքը մնալու է հավիտյան» (Դանիել 2:44)։ Ոչ թե որևէ մարդկային կառավարություն, այլ հենց Աստծու Թագավորությունն է, որ իրականացնելու է մեր՝ խաղաղության մեջ ապրելու երազանքը (Սաղմոս 145:16)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը