Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • ijwbq հոդված 36
  • Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ե՞րբ է ծնվել Հիսուսը
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աստվածաշնչի պատասխանը
  • Ինչո՞ւ է Սուրբ Ծնունդը նշվում դեկտեմբերի 25-ին
  • Ի՞նչ է Աստվածաշունչն ասում Սուրբ Ծնունդի մասին
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Ինչո՞ւ ոմանք չեն նշում Սուրբ ծնունդը
    2012 Դիտարան
  • Ինչպես պետք է հիշել Հիսուս Քրիստոսին
    2004 Դիտարան
  • Հիսուս
    2013 Արթնացե՛ք
Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
ijwbq հոդված 36

Ե՞րբ է ծնվել Հիսուսը

Աստվածաշնչի պատասխանը

Աստվածաշնչում կոնկրետ չի ասվում Հիսուս Քրիստոսի ծննդյան օրվա մասին, ինչպեսև նշում են հետևյալ աղբյուրները.

  • «Քրիստոսի ծննդյան օրը հայտնի չէ» (Նոր կաթոլիկական հանրագիտարան (անգլ.))

  • «Քրիստոսի ծննդյան կոնկրետ ամսաթիվը հայտնի չէ» (Վաղ քրիստոնեության հանրագիտարան (անգլ.))

Թեև Աստվածաշունչը ուղղակիորեն չի պատասխանում այն հարցին, թե երբ է ծնվել Հիսուսը, բայց նրա ծննդի հետ կապված երկու իրադարձություն օգնել են շատերին գալու այն եզրահանգման, որ նա չի ծնվել դեկտեմբերի 25-ին։

Ձմեռ չէր

  1. Գրանցում։ Հիսուսի ծննդից կարճ ժամանակ առաջ Օգոստոս կայսրը հրամանագիր արձակեց, որ «ամբողջ երկրում գրանցում անցկացվի»։ Ամեն մեկը պետք է գրանցվեր «իր քաղաքում», ինչի համար մարդիկ թերևս մեկ կամ մի քանի շաբաթվա ճանապարհորդություն պետք է անեին (Ղուկաս 2:1–3)։ Այս հրամանը, որ հավանաբար արձակվեց հարկերը հավաքելու և զինվորահավաք անելու համար, տարվա ցանկացած եղանակին մարդկանց դուր չէր գա, ուստի անհավանական է, որ Օգոստոսը ավելի զայրացներ իր հպատակներին՝ ստիպելով նրանց երկար ճանապարհ անցնել ցուրտ ձմռանը։

  2. Ոչխարներ։ Հովիվներ «կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը իրենց հոտերին պահակություն էին անում» (Ղուկաս 2:8)։ «Կյանքը Հիսուսի օրերում» գրքում նշվում է, որ հոտերը բաց երկնքի տակ էին պահում «Պասեքից [մարտի վերջ] մի շաբաթ առաջ» և մինչև նոյեմբերի կեսերը։ Նաև նշվում է. «Ձմեռը անցկացնում էին ծածկի տակ, և միայն այս փաստը ցույց է տալիս, որ Սուրբ Ծնունդի ավանդական օրը, որը նշվում է ձմռանը, հնարավոր չէ, որ ճիշտ լինի, քանի որ Ավետարանն ասում է, որ հովիվները դաշտում էին» (Daily Life in the Time of Jesus)։

Վաղ աշնանը

Մենք կարող ենք իմանալ, թե երբ է ծնվել Հիսուսը, եթե հետ հաշվարկ անենք նրա մահից, որը տեղի ունեցավ Պասեքին՝ նիսանի 14-ին՝ մ.թ. 33-ի գարնանը (Հովհաննես 19:14–16)։ Հիսուսը մոտ 30 տարեկան էր, երբ սկսեց իր՝ երեքուկես տարի տևած ծառայությունը, հետևաբար նա ծնվել է մ.թ.ա. 2-ի վաղ աշնանը (Ղուկաս 3:23)։

Ինչո՞ւ է Սուրբ Ծնունդը նշվում դեկտեմբերի 25-ին

Եթե ապացույց չկա, որ Հիսուս Քրիստոսի ծնունդը եղել է դեկտեմբերի 25-ին, ապա ինչո՞ւ է Սուրբ Ծնունդը նշվում այդ օրը։ «Բրիտանական հանրագիտարանը» ասում է, որ եկեղեցու առաջնորդները հավանաբար ընտրել են այդ օրը՝ «համապատասխանեցնելու համար հռոմեական հեթանոսական տոնին, որը «անառիկ արևի ծննդյան» տոնն էր ու նշվում էր ձմռան արևադարձին (Encyclopædia Britannica)։ «Ամերիկանա հանրագիտարանի» համաձայն՝ շատ գիտնականներ կարծում են, թե դա արվել է «այն պատճառով, որ քրիստոնեությունն ավելի իմաստալից դառնա հեթանոս նորահավատների համար» (The Encyclopedia Americana)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը