Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • bi12 էջ 1993–1995
  • 7 «Տանջանքի ցից»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • 7 «Տանջանքի ցից»
  • Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
  • Նմանատիպ նյութեր
  • Իրո՞ք Հիսուսը խաչի վրա է մահացել
    2011 Դիտարան
  • Ինչո՞ւ ճշմարիտ քրիստոնյաները երկրպագության մեջ խաչ չեն օգտագործում
    Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում
  • Հիսուսը խաչի՞ վրա է մահացել
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Խաչ
    2017 Արթնացե՛ք
Աստվածաշունչ. նոր աշխարհ թարգմանություն
7 «Տանջանքի ցից»

7 «Տանջանքի ցից»

հուն.՝ σταυρός (ստաուրոս), լատ.՝ crux (կրուքս)

Մթ 27։40-ում «տանջանքի ցից» արտահայտությունը օգտագործվում է այն դեպքի առնչությամբ, երբ Գողգոթայում, այսինքն՝ Գանգի վայր կոչված տեղում, Հիսուսին մահապատժի ենթարկեցին։ Ոչ մի ապացույց չկա, որ այստեղ նշված հունարեն ստաուրոս բառը նշանակել է խաչ՝ նման այն խաչին կամ պատկերին, որ հեթանոսները Քրիստոսից շատ դարեր առաջ օգտագործել են որպես կրոնական խորհրդանիշ։

Դասական հունարենում ստաուրոս բառը նշանակում էր պարզապես ուղղահայաց սյուն, ցից կամ ցցագերան։ Ստավրոո բայը նշանակում էր ցցերով ցանկապատել, ցանկապատ քաշել։ Քրիստոնեական Հունարեն Գրությունների գրողները օգտագործել են կոյնե հունարենը (համահունական) և ստաուրոս բառը գործածել են այն նույն իմաստով, որով այն գործածվում էր դասական հունարենում, այսինքն՝ պարզապես սյուն կամ ցից իմաստով, որի վրա ոչ մի գերան որևէ անկյան տակ ամրացված չէ։ Հակառակն ապացուցող ոչ մի փաստ չկա։ Պետրոս և Պողոս առաքյալները նաև օգտագործել են քսիլոն բառը՝ նկարագրելու համար տանջանքի գործիքը, որի վրա գամել են Հիսուսին, ցույց տալու, որ այն ուղղահայաց սյուն է եղել՝ առանց խաչաձևված գերանի, քանի որ քսիլոն բառը այստեղ հենց այդ հատուկ իմաստն է կրում (Գրծ 5։30; 10։39; 13։29; Գղ 3։13; 1Պտ 2։24)։ LXX-ում քսիլոն բառը հանդիպում է Եզր 6։11-ում (2 Եսդրաս 6։11), և այնտեղ այն ներկայացվում է որպես գերան, որից պետք է կախեին օրենքը ոտնահարող մարդուն. նույնն է պարագան նաև Գրծ 5։30; 10։39 համարների դեպքում։

Ստաուրոս բառի իմաստի վերաբերյալ Վ. Վայնը ասում է. «ՍՏԱՈՒՐՈՍ (σταυρός) բառը առաջին հերթին նշանակում է ուղղահայաց ցից կամ սյուն։ Դրանց վրա գամում էին չարագործներին՝ մահապատժի ենթարկելով նրանց։ Ինչպես գոյականը [ստաուրոս], այնպես էլ ստավրոո բայը, որը նշանակում է ամրացնել սյանը կամ ցցին, իրենց սկզբնական նշանակությամբ տարբերվում էին եկեղեցական խաչից, որը բաղկացած էր երկու գերաններից։ Եկեղեցական խաչի ձևը ծագել է վաղեմի Քաղդեայից և օգտագործվել է որպես Թամուզ աստծու խորհըրդանիշ (ունեցել է խորհրդավոր Թաու (Tau կամ T) տառի ձևը, որը նրա անվան առաջին տառն է) այդ ու հարևան երկրներում, նաև Եգիպտոսում։ Մ.թ. 3-րդ դարի կեսերին եկեղեցիները մերժեցին քրիստոնեական հավատի որոշ ուսմունքներ կամ աղավաղեցին դրանք։ Եկեղեցու հավատուրացական համակարգի ազդեցությունը մեծացնելու նպատակով եկեղեցիները իրենց շարքերն էին ընդունում հեթանոսներին, որոնք անգամ հավատափոխ չէին եղել, և նրանց թույլ էր տրվում պահպանել իրենց հեթանոսական նշաններն ու խորհրդանիշները։ Ուստի Թաու (Tau), կամ՝ Թ (T) տառը՝ իր ամենատարածված ձևով, այսինքն՝ այդ տառի լայնակի հատվածը իջեցված ձևով, ընդունվեց որպես Քրիստոսի խաչի պատկեր» (W. E. Vine, An Expository Dictionary of New Testament Words, 1966 թ., վերատպված հրատ., հ. I, էջ 256)։

Լյուիսի (Lewis) և Շորթի (Short) լատիներեն բառարանում որպես կրուքս բառի հիմնական նշանակություն տրվում է հետևյալը՝ «ծառ, կախաղան կամ փայտե այլ գործիք մահապատժի համար, որին գամում կամ որից կախում էին հանցագործներին»։ Միայն հետագայում կրուքս բառը սկսեց կիրառվել «խաչ» իմաստով։ Հանցագործին գամելու համար գործածվող մեկ ցիցը լատիներենում կոչվում էր crux sim՛plex (կրուքս սիմպլեքս)։ Հուստոս Լիպսիուսի գրքում (Justus Lipsius, 1547-1606 թթ., De cruce libri tres, Անտվերպեն, 1629 թ., էջ 19) պատկերված է տանջանքի մի այդպիսի գործիք, որը ներկայացնում ենք այս էջում։

Հերման Ֆուլդան իր գրքում գրում է. «Այն վայրերում, որոնք ընտրված էին մարդկանց հանրորեն մահապատժի ենթարկելու համար, ամեն տեղ չէ, որ ծառեր կային։ Ուստի մի հասարակ գերան էին խրում հողի մեջ։ Այդ գերանին կապում կամ գամում էին հանցագործներին՝ նրանց ձեռքերը դեպի վեր բարձրացրած վիճակում, և հաճախ կապում կամ գամում էին նաև նրանց ոտքերը»։ Բավականաչափ ապացույցներ բերելուց հետո Ֆուլդան հետևյալ եզրակացությունն է անում. «Հիսուսը մահացել է մահապատժի համար օգտագործվող մի հասարակ ցցի վրա։ Այս պնդմանը թիկունք են կանգնում՝ ա) այդ ժամանակներում Արևելքում մահապատժի այս միջոցի լայն կիրառությունը, բ) անուղղակի կերպով՝ Հիսուսի տառապանքների մասին պատմությունը և գ) վաղ շրջանի եկեղեցու հայրերի խոսքերը» (Hermann Fulda, Das Kreuz und die Kreuzigung, Բրեսլավլ, 1878թ., էջ 109, 219, 220)։

Բազելի համալսարանի պրոֆեսոր Պաուլ Վիլհելմ Շմիդտը իր աշխատության մեջ ներկայացնում է հունարեն ստաուրոս բառի իր մանրակրկիտ ուսումնասիրությունը։ 386-րդ էջում նա գրում է. «σταυρός [ստաուրոս] նշանակում է ուղղահայաց դիրքով կանգնեցրած ցանկացած ցից կամ ծառի բուն»։ Իսկ Հիսուսի մահապատժի վերաբերյալ Պ. Շմիդտը 387-389-րդ էջերում նշում է. «Բացի խարազանելուց, համաձայն Ավետարանների արձանագրությունների, որպես Հիսուսին պատժելու միջոց մարդու միտքը միայն գալիս է հռոմեացիների կողմից գործադրված պատժի ամենապարզ ձևը, որի ժամանակ մարդու մերկ մարմինը կախում էին ցցից, որը, ի դեպ, Հիսուսը պետք է տաներ կամ քարշ տար մինչև մահապատժի վայրը, որպեսզի նվաստացուցիչ պատիժը էլ ավելի ծանր լիներ։ .... Մահապատժի այս ձևը պարզապես անհատին ցցից կախելն էր, քանի որ հաճախ մասսայական բնույթ էր կրում. օրինակ՝ Վարուսը (Jos. Ant. XVII 10. 10), Կվադրատուսը (Jewish Wars II 12. 6), պրոկուրատոր Ֆելիքսը (Jewish Wars II 15. 2 [13.2]), Տիտոսը (Jewish Wars VII. 1 [V 11. 1] մեկ անգամից 2000 հոգու մահապատժի ենթարկեցին)» (Paul Wilhelm Schmidt, Die Geschichte Jesu, հ. 2, Տյուբինգեն և Լեյպցիգ, 1904թ., էջ 386-394)։

Ուստի ոչ մի ապացույց չկա, որ Հիսուս Քրիստոսին գամել են ուղիղ անկյան տակ խաչաձևված՝ միմյանց ամրացված երկու գերանների վրա։ Մենք չենք ցանկանում որևէ բան ավելացնել Աստծու գրավոր Խոսքին՝ հեթանոսական խաչի գաղափարը մտցնելով Աստվածաշունչ, այլ ցանկանում ենք ստաուրոս և քսիլոն բառերը թարգմանել իրենց ամենապարզ իմաստներով։ Քանի որ Հիսուսը ստաուրոս բառը օգտագործել է իր հետևորդների տառապանքներն ու խայտառակությունը կամ չարչարանքները ներկայացնելու համար (Մթ 16։24), ուստի մենք ստաուրոս բառը թարգմանել ենք «տանջանքի ցից» արտահայտությամբ, որպեսզի այն տարբերվի քսիլոն բառից, որը թարգմանել ենք «ցից» բառով։

[նկար 1994-րդ էջի վրա]

Crux simplex

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը