Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/06 էջ 4–6
  • Ինչո՞ւ ենք ծերանում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ ենք ծերանում
  • 2006 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Արդյո՞ք ծերությունը ծրագրավորված է
  • Արդյո՞ք ծերության դեմ դեղամիջոց կա
  • Հետազոտությունները կարևոր եզրակացության են հանգեցնում
  • Հնարավո՞ր է չծերանալ
    2006 Արթնացե՛ք
  • Երկարակեցության գաղտնիքի որոնումները
    2019 Դիտարան (հանրային թողարկում)
  • Որքա՞ն երկար կարող ենք ապրել
    2013 Արթնացե՛ք
  • Բջիջ. կենդանի գրադարան
    2015 Արթնացե՛ք
Ավելին
2006 Արթնացե՛ք
g 7/06 էջ 4–6

Ինչո՞ւ ենք ծերանում

«Կնկանից ծնուած մարդը կարճ կեանք ունի եւ լիքն է ցաւով» (ՅՈԲ 14։1)։

ԳՈՒՑԵ դուք եկել եք այն եզրակացության, որ բոլոր կենդանի օրգանիզմների մահն անխուսափելի է։ Ավտոմեքենաները և փոշեկուլները ի վերջո դադարում են աշխատել։ Հեշտ է եզրակացնել, որ կենդանիները նմանապես ծերանում են և մահանում։ Սակայն կենդանաբանության պրոֆեսոր Ստիվեն Օսթադը բացատրում է. «Կենդանի օրգանիզմները բոլորովին տարբերվում են սարքավորումներից։ Կենդանի օրգանիզմներին բնորոշ հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ նրանք իրենք իրենց վերականգնելու ունակություն ունեն»։

Այն, թե ինչպես է ձեր մարմինը վերականգնվում վնասվածքից հետո, հրաշք է, սակայն ավելի մեծ հրաշքն այն է, որ մարմինը մշտապես վերականգնվելու ունակություն ունի։ Օրինակ՝ ոսկորները։ «Սայենթիֆիք ամերիքըն» պարբերագրում բացատրվում է. «Թվում է, թե ոսկորն անկենդան է, սակայն իրականում այն կենդանի հյուսվածք է, որն ամբողջ կյանքի ընթացքում անդադար քայքայվում է և ինքն իրեն վերականգնվում։ Վերականգնողական այս պրոցեսի արդյունքում ամբողջ ոսկրային համակարգը 10 տարին մեկ փոխարինվում է նորով»։ Ձեր մարմնի մյուս մասերը նորոգվում են ավելի հաճախ։ Մաշկի, լյարդի և աղիքների որոշ բջիջներ նորոգվում են գրեթե ամեն օր։ Ամեն վայրկյան ձեր մարմինը արտադրում է մոտ 25 միլիոն նոր բջիջներ, որոնք փոխարինում են մահացած բջիջներին։ Եթե այս պրոցեսը տեղի չունենար և ձեր մարմնի բոլոր մասերը անընդհատ չփոխարինվեին նոր բջիջներով, դուք կծերանայիք դեռ մանուկ հասակում։

Այն փաստը, որ օրգանիզմը չի քայքայվում, ավելի մեծ ուշադրության արժանացավ, երբ կենսաբանները սկսեցին ուսումնասիրել բջիջները մոլեկուլյար մակարդակով։ Երբ ձեր մարմնի բջիջները փոխարինվում են նոր բջիջներով, յուրաքանչյուր նոր բջիջ ունենում է ձեր ԴՆԹ–ի պատճենը, իսկ ԴՆԹ–ն պարունակում է գրեթե այն բոլոր տեղեկությունները, որ անհրաժեշտ են ձեր ամբողջ օրգանիզմի վերաստեղծման համար։ Պատկերացրեք, թե քանի անգամ է ԴՆԹ վերարտադրվել ոչ միայն ձեր կյանքի ընթացքում, այլև մարդկության ստեղծման օրից ի վեր։ Որպեսզի հասկանալի լինի, թե որքան ապշեցուցիչ պրոցես է սա, քննարկենք, թե ինչ տեղի կունենա, եթե դուք լուսապատճենիչի օգնությամբ պատճենահանեք մի փաստաթուղթ և այնուհետև պատճենահանած օրինակից նորը պատճենահանեք։ Եթե մի քանի անգամ կրկնեք այդ գործողությունը, ապա պատճենահանված օրինակները կորակազրկվեն այն աստիճան, որ ի վերջո անընթեռնելի կդառնան։ Բարեբախտաբար, մեր ԴՆԹ–ն չի որակազրկվում կամ քայքայվում, երբ մեր բջիջները անընդհատ վերարտադրվում են։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր բջիջները ունեն ԴՆԹ–ի նոր օրինակների մեջ տեղ գտած սխալները ուղղելու շատ կերպեր։ Եթե այդպես չլիներ, մարդկությունը վաղուց վերացած կլիներ։

Քանի որ մեր մարմնի բոլոր մասերը՝ սկսած մեծ օրգաններից մինչև փոքրագույն մոլեկուլները, մշտապես փոխարինվում են նորերով և վերականգնվում, մոլեկուլների քայքայվելը լիովին չի բացատրում ծերության պատճառը։ Մարմնի բազմաթիվ մասեր վերանորոգվում են կամ փոխարինվում նոր մասերով, յուրաքանչյուրը տարբեր կերպով և տարբեր ժամանակահատվածում։ Ուստի ինչո՞ւ են նրանք բոլորն էլ դադարում գործել գրեթե միևնույն ժամանակ։

Արդյո՞ք ծերությունը ծրագրավորված է

Ինչո՞ւ է կատուն ապրում 20 տարի, իսկ նույն չափերն ունեցող օպոսումը՝ ընդամենը 3 տարի։a Ինչո՞ւ է չղջիկը ապրում 20 կամ 30 տարի, իսկ մուկը՝ միայն 3 տարի։ Ինչո՞ւ է փղային կրիան ապրում 150 տարի, իսկ փիղը՝ ընդամենը 70։ Սննդակարգը, մարմնի քաշը, ուղեղի չափը կամ կենսաձևը չեն բացատրում այն, թե ինչու է կյանքի տևողությունն այդքան տարբեր։ «Բրիտանական հանրագիտարանում» (անգլ.) ասվում է. «Գենետիկական կոդում գտնվում է ինֆորմացիա կոնկրետ այն ժամանակի մասին, որից ավել տվյալ կենդանի օրգանիզմը չի կարող ապրել»։ Կյանքի տևողության առավելագույն ժամանակը որոշվում է գեներով։ Բայց երբ այդ ժամանակը մոտենում է իր ավարտին, ինչո՞ւ են մարմնի բոլոր օրգանները աստիճանաբար դադարում գործել։

Մոլեկուլային կենսաբան դոկտոր Ջոն Մեդինան գրում է. «Թվում է, թե գոյություն ունեն խորհրդավոր ազդանշաններ, որոնք հայտնվում են որոշակի պահի և բջիջներին «ասում», որ դադարեն կատարել իրենց սովորական ֆունկցիաները»։ Նա նաև ասում է. «Գոյություն ունեն գեներ, որոնք կարող են «ասել» բջիջներին և նույնիսկ ամբողջական օրգաններին, որ նրանք ծերանան և մահանան»։

Մեր մարմինը կարելի է նմանեցնել մի ընկերության, որը տասնամյակներ շարունակ հաջող գործունեություն է ծավալում։ Հանկարծ տնօրենները դադարում են աշխատանքի ընդունել և կրթել նոր աշխատողների, վերանորոգել սարքավորումները կամ դրանք փոխարինել նորերով, վերանորոգել և վերակառուցել իրենց տնօրինության տակ գտնվող շինությունները։ Շուտով նրանց գործը սկսում է անկում ապրել։ Սակայն ինչո՞ւ են այդ տնօրենները փոխում իրենց հաջող քաղաքականությունը։ Նման հարցի են բախվում այն կենսաբանները, որոնք ուսումնասիրում են ծերությունը։ Մի գրքում ասվում է. «Ծերության ուսումնասիրության բնագավառում մեծագույն գաղտնիքներից մեկն այն է, թե ինչու են բջիջները դադարում բազմանալ և սկսում են մահանալ» («The Clock of Ages»)։

Արդյո՞ք ծերության դեմ դեղամիջոց կա

Ծերությունը համարվում է «կենսաբանության ամենաբարդ խնդիրը»։ Տասնամյակներ շարունակ ջանքեր գործադրելուց հետո գիտնականները իրենց հետազոտությունների արդյունքում, միևնույն է, չեն բացահայտել ծերության պատճառները և, իհարկե, ոչ էլ դեղամիջոց են գտել դրա դեմ։ 2004 թ.–ին «Սայենթիֆիք ամերիքըն» պարբերագրում տպագրվեց մի տեղեկություն 51 գիտնականների կողմից, որոնք ուսումնասիրում են ծերությունը։ Այնտեղ ասվում էր. «Ժամանակակից դեղամիջոցներից ոչ մեկը դեռ չի դանդաղեցրել, կամ դադարեցրել ծերության ընթացքը, կամ հակառակ [երիտասարդեցնող] ազդեցությունն ունեցել»։ Խելամիտ ձևով սնվելը և ֆիզիկական վարժություններ կատարելը կարող են բարելավել առողջությունը և իջեցնել հիվանդության պատճառով վաղաժամ մահանալու հավանականությունը, սակայն ոչինչ չի դանդաղեցնում ծերության ընթացքը։ Այս եզրակացությունները մեզ հիշեցնում են Հիսուսի խոսքերը, որոնք գրի են առնված Աստվածաշնչում. «Հիմա՝ ձեզանից ո՞վ կարող է հոգս անելով իր հասակի վերայ [«իր կյանքին», ՆԱ] մէկ կանգուն աւելացնել» (Մատթէոս 6։27)։

Խոսելով ծերության դեմ դեղամիջոց գտնելու առաջընթացի մասին՝ Մեդինան գրում է. «Նախևառաջ մենք իրականում չգիտենք, թե ինչու ենք ծերանում.... Քաղցկեղի դեմ պատերազմ հայտարարելուց հետո տասնամյակներ են անցել, բայց մենք դեղամիջոց դեռ չենք գտել դրա դեմ։ Իսկ ծերության պրոցեսը անսահմանորեն ավելի բարդ է, քան քաղցկեղի հիմքում ընկած գործոնները»։

Հետազոտությունները կարևոր եզրակացության են հանգեցնում

Ուսումնասիրություններն այն մասին, թե ինչպես են կենդանի օրգանիզմները գործում, և թե ինչու են ծերանում, չեն վերացրել երկար ապրելու հույսը։ Ոմանք գտնում են, որ հետազոտություններն հանգեցրել են այնպիսի եզրակացությունների, որոնք կարևոր են ծերության պատճառները հասկանալու համար։ Մոլեկուլային կենսաբան Մայքլ Բիհին գրում է. «Անցյալ չորս տասնամյակների ընթացքում ժամանակակից կենսաքիմիան բացահայտել է բջջի գաղտնիքները.... Բջջի կենսագործունեությունը ուսումնասիրելու հարցում (որի նպատակն է կյանքը ուսումնասիրել մոլեկուլային մակարդակում) գործադրված այս հավաքական ջանքերի արդյունքում փաստվել է, որ ինչ–​որ մեկը նախագծել է այն»։ Ինչ–​որ մեկը իմաստնորեն նախագծել է բոլոր կենդանի օրգանիզմները։ Իհարկե, Բիհին առաջինը չէ, որ նման եզրակացության է հանգել։ Դեռ հնում մարդու մարմնի կառուցվածքի մասին խորհրդածելուց հետո սաղմոսերգուն գրեց. «Ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ» (Սաղմոս 139։14)։

Եթե բոլոր կենդանի արարածները ստեղծագործության արդյունք են, հարց է առաջանում՝ արդյո՞ք Աստված՝ Մեծագույն Արարիչը, ստեղծել է մարդկանց կյանքի այնպիսի տևողությամբ, ինչպիսին որ ունեն շատ կենդանիներ, թե՞ նա ուզում է, որ մենք ավելի երկար ապրենք, քան կենդանիները։

[Ծանոթագրություն]

a Օպոսումը պարկավոր կենդանի է, որը հայտնաբերվել է Հյուսիսային Ամերիկայում։

[Մեջբերում 6–րդ էջի վրա]

‘Մենք զարմանալի կերպով ենք ստեղծված’

[Նկարներ 4–րդ և 5–րդ էջերի վրա]

Արդյո՞ք ծերության պատճառը մոլեկուլների քայքայումն է

[Նկար/թույլտվությամբ 6–րդ էջի վրա]

DNA: Photo: www.comstock.com

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը