«Ես չգիտեի, որ Աստված անուն ունի»
◼ Այսպես արտահայտվեց մի կին «Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում» գիրքը կարդալուց հետո։ Նա ավելացրեց. «Եվ դա տրամաբանական է։ Երբ Աստծու անունը գտա իմ Աստվածաշնչի մեջ, համոզվեցի, որ իրոք այն գրված է այնտեղ։ Ես երբեք չէի կարդացել այնպիսի մի գիրք Աստվածաշնչի մասին, որն այդքան օգտակար ու հասկանալի լիներ»։
«Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ոչ միայն ցույց է տալիս, որ Աստված սկզբնապես երկրի առնչությամբ նպատակ է ունեցել, այլ նաև թե ինչպես է այդ նպատակը իրագործվելու։ Իմանում ենք նաև, որ Աստծու Որդին՝ Հիսուս Քրիստոսը, մեծ դեր է խաղալու այդ նպատակի իրագործման մեջ։ Գիրքը բացատրում է, թե ինչու ենք ծերանում ու մահանում, ինչու է Աստված թույլ տալիս տառապանքը և թե ինչպես է Աստծու Թագավորությունը վերջ դնելու տառապանքին։
Թեև «Աստվածաշունչը սովորեցնում է» գիրքը ընդամենը երեք տարի է, ինչ գոյություն ունի, սակայն արդեն ավելի քան 79 միլիոն օրինակ է տպագրվել 220 լեզուներով։ Դուք կարող եք պատվիրել այս գրքից՝ լրացնելով ներքևի կտրոնը և այն ուղարկելով 5-րդ էջում հիշատակված հասցեներից որևէ մեկով։
❑ Ես պատվիրում եմ այստեղ պատկերված գիրքը։
❑ Խնդրում եմ այցելել ինձ՝ Աստվածաշնչի անվճար տնային ուսումնասիրություն անցկացնելու համար