Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/10 էջ 4–6
  • Սթրեսը և մեր օրգանիզմը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սթրեսը և մեր օրգանիզմը
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Պատասխան ռեակցիա
  • Թաքնված թշնամի
  • Ինչ է սթրեսը
    2020 Արթնացե՛ք
  • Ինչպես վերահսկել սթրեսը
    2010 Արթնացե՛ք
  • Ինչպե՞ս հաղթահարեմ սթրեսը դպրոցում
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Սթրես՝ լուրջ վտանգ առողջության համար
    2010 Արթնացե՛ք
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 10/10 էջ 4–6

Սթրեսը և մեր օրգանիզմը

Գիտե՞ս, թե ինչ է տեղի ունենում քո օրգանիզմում, երբ շտապում ես ավտոբուսի կամ գնացքի կանգառ։ Դու կարող ես զգալ քո օրգանիզմի արձագանքը. սիրտը սկսում է արագ բաբախել, իսկ արյան ճնշումը բարձրանում է։ Հետո, անգամ եթե չես հասնում ավտոբուսին կամ գնացքին, սրտիդ աշխատանքը և շնչառությունը աստիճանաբար կարգավորվում են։

ՊԱՐԱԳԱՆ այլ է, սակայն, երբ սթրեսը երկարատև բնույթ է կրում։ Այդ դեպքում ավելի երկար ժամանակ է անհրաժեշտ, որ անհանգստությունը, մկանների լարվածությունը, արյան բարձր ճնշումը և մարսողության հետ կապված խանգարումները կարգավորվեն։ Շատերը խոստովանում են, որ իրենց լարվածությունը այդպես էլ չի անցնում։ Շատ մարդիկ էլ զգում են, որ թակարդի մեջ են. նրանք մտածում են, որ իրենց անիծյալ աշխատանքը երբեք իրենց հանգիստ չի թողնի։ Իսկ ինչպե՞ս է քո օրգանիզմը արձագանքում սթրեսին։

Պատասխան ռեակցիա

Բժիշկ Արին վան դեր Մերվը բացատրում է, թե ինչպես է մեր օրգանիզմը անմիջապես գործի անցնում և հակազդում սթրեսին. «Օրգանիզմը լցվում է բարդ նեյրոքիմիական միացություններով ու հորմոններով, և յուրաքանչյուր օրգան և օրգան-համակարգ պատրաստ է պատասխան տալու տագնապի ազդանշանին»։

Դու ընդունակ ես դառնում արտասովոր բաներ անելու։ Քո բոլոր զգայարանները, օրինակ, տեսողությունը, լսողությունը, շոշափելիքը ներգրավված են այս գործի մեջ։ Քո ուղեղը արագ արձագանքում է, և մակերիկամները անմիջապես հորմոններ են արտադրում՝ խթանելով մկանների, նաև սրտի, թոքերի ու այլ օրգանների աշխատանքը, որպեսզի օրգանիզմը հաղթահարի սթրեսը։

Փաստորեն, արտակարգ իրավիճակում քո օրգանիզմի պատասխան ռեակցիան կարող է փրկել կյանքդ, օրինակ՝ մղել քո ուղղությամբ ընթացող մեքենայի ճանապարհից մի կողմ ցատկել։ Սակայն եթե դու մշտապես սթրեսի մեջ ես, ամեն բան ուրիշ ուղղություն է ստանում։

Թաքնված թշնամի

Եթե օրգանիզմդ միշտ գերլարված վիճակում է, ապա քո մկանները լարվում են, զարկերակը արագ է խփում, արյան ճնշումը և խոլեստերինը բարձրանում է, իսկ ճարպերը, շաքարը, հորմոնները և այլ քիմիական միացություններ երկար ժամանակ մնում են արյան մեջ։ Թեև այսպիսի քիմիական միացությունները նպաստում են, որ օրգանիզմը կարճ ժամանակահատվածում արագ գործողություններ կատարի, սակայն երբ դրանց մեծ քանակությունը երկար ժամանակ է մնում արյան մեջ, ի վերջո վնասում է օրգանիզմը և ախտահարում կարևոր օրգանները։

Դու կարող ես ունենալ մեջքի ցավեր, գլխացավ, պարանոցի հատվածում մկանների սպազմ, մկանների լարվածություն։ Ինչպես նշում են բժիշկները, այս նշանները հաճախ ցույց են տալիս, որ դու տառապում ես քրոնիկ սթրեսից։ Անվերջ սթրեսը ազդում է նաև քո ստեղծագործական ունակությունների և արդյունավետության վրա, ինչպես նաև սպանում է քո խանդավառությունը և վնասում է ուրիշների հետ ունեցած փոխհարաբերությունները։ Բացի այդ, սթրեսի հետևանքով կարող ես ձեռք բերել հաստ աղու ջղաձգության սինդրոմ, փորլուծություն ու կերակրափողի սպազմ։ Քրոնիկ սթրեսը ավելի ծանր վնաս հասցնել օրգանիզմին։ Կաթվածը, ինֆարկտը, երիկամների հիվանդությունը, սրտանոթային խնդիրները և շաքարախտը առաջ են գալիս երկարատև սթրեսի պատճառով կամ էլ դրա հետևանքով ավելի են սրվում։

«Երկարատև սթրեսի ժամանակ կորտիզոն հորմոնի արտադրության պատճառով որովայնի և մեջքի շրջանում ճարպեր են կուտակվում»,— գրում է Վան դեր Մերվը։ Մաշկային հիվանդությունները, օրինակ՝ էկզեման և պսորիազը հաճախ առաջանում կամ զարգանում են սթրեսի հետևանքով։ Ուժեղ սթրեսը նաև առաջ է բերում դեպրեսիա, գերագրեսիա և ուժերի սպառում։ Այն ազդում է նաև հիշողության և ուշադրության կենտրոնացման վրա։ Իմուն համակարգը նույնպես լուրջ վնասներ է կրում երկարատև սթրեսից. այն կարող է խոցելի դարձնել օրգանիզմը հիվանդությունների նկատմամբ՝ սկսած սովորական մրսածությունից մինչև քաղցկեղ և աուտոիմուն հիվանդություններ։

Սթրեսը մեծ հարված է հասցնում մեր մտավոր, ֆիզիկական, էմոցիոնալ և հոգևոր առողջությանը։ Ուստի թեպետ հարկավոր է կառավարել այն, սակայն միևնույն ժամանակ պետք է զգուշանալ և չբթացնել սթրեսի դեմ մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան։ Ինչո՞ւ։

Բերենք մի օրինակ։ Սովորաբար ձիու հանգիստ վարգը մեզ հաճույք է պատճառում։ Բայց եթե նա կատաղի է դառնում և մոլեգնած վազում է, վտանգում է մեր կյանքը։ Նմանապես, «չափավոր» սթրեսը հաճելի զգացողություններ է առաջացնում և ուրախություն է պատճառում մեզ՝ խթանելով մեր ստեղծագործական միտքը, նպաստելով մեր արդյունավետությանը, խանդավառությանը և առողջությանը։

Իսկ ինչպե՞ս կարող ենք թույլ չտալ, որ սթրեսը անցնի իր «սահմանները»։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն մի քանի գործնական միջոցներ, որոնք կօգնեն մեզ հակազդելու սթրեսին կամ վերահսկելու այն՝ կյանքից քաղելով լավագույնը։

[շրջանակ 5-րդ էջի վրա]

ՍՏԵՂԾՎԱԾ ԵՆՔ «ԶԱՐՄԱՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ» ՍԻՐԱՌԱՏ ԵՎ ԻՄԱՍՏՈՒՆ ԱՐԱՐՉԻ ԿՈՂՄԻՑ

Տարածված տեսության համաձայն՝ սթրեսի դեմ օրգանիզմի պատասխան ռեակցիան ձևավորվել է նախամարդու մեջ, երբ նրա վրա հարձակվել են մամոնտները կամ մեծ ժանիքներ ունեցող վագրերը։ Սակայն իրականում մեր բարդ ֆիզիոլոգիական համակարգերը ձևավորվել և ստեղծվել են հանճարեղ Արարչի կողմից։ Օրինակ՝ սթրեսի դեմ օրգանիզմի պատասխան ռեակցիան և արյան մակարդման բարդ պրոցեսը՝ վերքերը բուժելու և վարակը ոչնչացնելու գերազանց կարողությունը, վկայում են այն մասին, որ իմաստուն և սիրառատ Նախագծողի ձեռքի գործն ենք։

Մեր բոլոր օրգան-համակարգերը վառ կերպով ցույց են տալիս, որ «զարմանալի կերպով ենք ստեղծված, և դա ակնածանք է ներշնչում» (Սաղմոս 139։13–16)։ Աստծու տված ֆիզիկական և հոգևոր պարգևները, ինչպես նաև մեր հրաշալի օրգանիզմը, որը ստեղծված է կյանքը վայելելու կարողությամբ, ապացույցն են այն բանի, որ դրախտ-երկրի վրա չի լինի ո՛չ ցավ, ո՛չ սուգ և ո՛չ էլ մահ (Հայտնություն 21։3–5)։

[գծապատկեր/​նկար 5-րդ էջի վրա]

(Ամբողջական տեսքի համար տե՛ս հրատարակությունը)

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՍԹՐԵՍԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

Գլխացավեր

Ցավեր պարանոցում

Ատամների կրճտոց

Մեջքի ցավեր

Սրտի հիվանդություններ

Խոցեր

Մկանների սպազմ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը