Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 3/12 էջ 28
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2012 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Մարկետինգային ռազմավարություն մոլեխաղերի արդյունաբերության մեջ
  • Դատավորին տեսնելու հարմար ժամանակ
  • Աստվածաշունչը դատապարտո՞ւմ է մոլեխաղը
    2011 Դիտարան
  • Մոլեխաղեր
    2015 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 3/12 էջ 28

Դիտում ենք աշխարհը

«Անգլիայում և Ուելսում ամուսնությունների ցուցանիշը այն ժամանակից, ինչ ամուսնությունը սկսել է գրանցվել»՝ 1862 թվականից, հասել է ցածրագույն մակարդակի (OFFICE FOR NATIONAL STATISTICS, ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ)։

Միացյալ Նահանգներում մասնավոր փոքր ընկերությունների գործադիր տնօրենների կեսից ավելին «ենթադրում է, որ աշխատողները որևէ արժեքավոր բան կգողանան [ընկերությունից] մինչև հաջորդ տարի» (REUTERS NEWS SERVICE, ԱՄՆ)։

Այն բանից հետո, երբ Չինաստանում սկսվեց պոռնկագրական վեբ կայքերը փակելու քարոզարշավը, իշխանությունները արդեն «փակել էին ավելի քան 60000 պոռնկագրական կայքեր»,— նշում է Ազգային գրասենյակը ընդդեմ պոռնկագրության և անօրինական հրատարակությունների («ՉԱՅՆԱ ԴԵՅԼԻ», ՉԻՆԱՍՏԱՆ)։

«Այսօր ավելի քան 215 միլիոն մարդ, կամ՝ աշխարհի բնակչության 3 տոկոսը չի [ապրում] իր հայրենիքում» (UNITED NATIONS INTERNATIONAL FUND FOR AGRICULTURAL DEVELOPMENT, ԻՏԱԼԻԱ)։

«Հնդկաստանում ամեն օր ինքնասպանություն է գործում 19 ուսանող, որոնցից 6-ը [այդ քայլին է դիմում]՝ վախենալով, որ չի հանձնի քննությունները («ԻՆԴԻԱ ԹՈՒԴԵՅ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ», ՀՆԴԿԱՍՏԱՆ)։

Մարկետինգային ռազմավարություն մոլեխաղերի արդյունաբերության մեջ

Գերմանիայում մեկ խաղամոլը միջին հաշվով տասը անգամ ավելի շատ փող է կորցնում, քան նա, ով խաղամոլ չէ։ Փաստորեն, խաղամոլները «այս բիզնեսում ամենակարևոր հաճախորդներն են, ինչպես գրում է «Զյուդդոյչե ցայտունգ» թերթը։ Եկամուտը առավելագույնի հասցնելու համար մոլեխաղերի արդյունաբերությունը այնպիսի խաղեր է ստեղծում և դրանց համար այնպիսի մեքենաներ է նախագծում, որ մարդկանց մեջ խաղալու ցանկություն և կախվածություն առաջանա։ Որքան արագ են մեքենաները աշխատում, այնքան ավելի արագ է խաղամոլը կորցնում ինքնատիրապետումը և հակվածություն ձեռք բերում։ Մարկետինգային այս ռազմավարությունը գործում է. մեքենաների անցքից գցած շահույթի 56 տոկոսը ստացվում է խաղամոլներից։ Խաղատներում այս թիվը կազմում է 38 տոկոս, իսկ օնլայն խաղերի ժամանակ՝ 60 տոկոս։

Դատավորին տեսնելու հարմար ժամանակ

Հնարավո՞ր է արդյոք, որ գործին չվերաբերող ազդակները ներգործեն իրավական որոշումների վրա։ Մի ուսումնասիրություն ցույց է տալիս, որ նման բան հնարավոր է։ Մի խումբ հետազոտողներ վերլուծել են Իսրայելի փորձառու դատավորների կողմից արված ավելի քան 1000 վաղաժամկետ ազատման որոշումներ։ Արդյունքում պարզ է դարձել, որ ճաշի ժամից կամ ընդմիջումից հետո դատավորների՝ մարդկանց օգտին կայացրած այդպիսի որոշումները նվազել են՝ 65 տոկոսից հասնելով զրոյի, իսկ հաջորդ ընդմիջումից հետո նորից կտրուկ հասել են 65 տոկոսի։ Ուսումնասիրողները եկել են այն եզրակացության, որ դատավորների որոշումները միշտ չէ, որ հիմնված են փաստերի և օրենքների վրա. «դրանց վրա կարող են ազդել այնպիսի գործոններ, որոնք չպետք է անդրադառնան իրավական որոշումների վրա»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը