Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/12 էջ 10–11
  • Տասմանիայի զարմանահրաշ արարածները

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Տասմանիայի զարմանահրաշ արարածները
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • «Կշտանում են Տիրոջ ծառերը»
    2004 Դիտարան
  • Դրախտի մի անկյուն
    2004 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 4/12 էջ 10–11

Տասմանիայի զարմանահրաշ արարածները

ՑԵՐԵԿՎԱ ժամերին այս ամայի տարածքում անդորր է և քար լռություն։ Սակայն գիշերը ամբողջ անտառով մեկ տարածվում է ահասարսուռ ոռնոցների ու ճիչերի արձագանքը։ Ո՞ւմ ոռնոցն է դա։ Մի ճարպիկ պարկավոր կենդանու, որը արտասովոր անուն ունի՝ պարկավոր հրեշ։ Այս կենդանին թե՛ իր տեսքով և թե՛ ձայնով վախ է ներշնչում, հատկապես երբ սատկած կենդանի է ուտում։ Սակայն իրականում նա այնքան վտանգավոր չէ, որքան թվում է։

Այս հրեշները զարմանալի արագությամբ կարողանում են մաքրել անտառը սատկած կենդանիներից։ Իրենց ուժեղ ծնոտի ու ատամների շնորհիվ նրանք խժռում են գրեթե ցանկացած սատկած կենդանու՝ մաշկը, ոսկորները և մնացած բոլոր բաները։ Իրականում, այս հրեշը կես ժամում կարող է ուտել իր մարմնի քաշի մինչև 40 տոկոսի չափով ուտելիք։ Դա նույնն է, եթե մարդը ճաշի ընթացքում միանգամից ագահորեն 25 կիլոգրամի չափով միս ուտի։

Ի տարբերություն պարկավոր հրեշի՝ թասմանյան վոմբատը, որը կարճահասակ կենդանի է, հաճելի տեսք ունի։ Ինչպեսև բոլոր պարկավոր կենդանիները, էգ վոմբատները ունեն պարկեր և կերակրում են ձագերին։ Սակայն վոմբատները տարբերվում են մյուս պարկավոր կենդանիներից, քանի որ ձագերին պարկի մեջ դեմքով դեպի իրենց են դնում, որպեսզի բույն փորելիս չկեղտոտվեն։ Այս կենդանիները իրենց ատամները անընդհատ փոխում են, և դա օգնում է կրծոտելու հողի տակ եղող բոլոր արգելքները։ Թեև նրանք ծանրաքաշ են, սակայն արագաշարժ են և կարող են իրենց առջևի ոտքերով հմտորեն պոկել բույսը ու դնել բերանը։

Մեկ այլ տարօրինակ արարած է բադակտուցը։ Այս արտասովոր կենդանու մատների արանքում լողաթաղանթներ կան, և դունչը նման է բադի կտուցին։ Մարմնի կառուցվածքով ու մազածածկույթով նման է ջրասամույրի, իսկ պոչը նման է կուղբի պոչին։ Էգը թռչնի պես ձու է դնում, վոմբատի պես թունելներ է փորում և ձագերին կերակրում է ինչպես կաթնասուն կենդանիները։ Այդ պատճառով, երբ առաջին գիտնականը հայտնաբերեց այս կենդանուն, ապշեց՝ մտածելով, որ այն հնարված է։

Ինչո՞ւ են այսպիսի հետաքրքիր կենդանիները հիացնում մեզ։ Անշուշտ, պատճառն այն է, որ մեր Ստեղծիչն է նրանց այդպես ստեղծել։ Աստվածաշունչն ասում է, որ նա առաջին մարդկային զույգին պատվիրեց «իշխել.... երկրի բոլոր կենդանի արարածների վրա» (Ծննդոց 1։28)։ Փաստորեն, Աստծու պատվերի համաձայն՝ իշխել նշանակում է հոգ տանել կենդանիներին։ Այդ պատճառով էլ, երբ ուսումնասիրում ենք այսպիսի կենդանիներին, մղվում ենք հոգ տանելու նրանց մասին, ինչպես որ պատվիրել է մեր Ստեղծիչը։

[շրջանակ/նկար 11-րդ էջի վրա]

ՀՍԿԱՆԵՐԻ ՀՈՎԱՆՈՒ ՏԱԿ

Չափերի մասին խոսելիս բնության մեջ շատ քիչ բան կա, որ կարող է այնքան տպավորել, որքան Տասմանիայի հսկա ծառերը։ Ամենաբարձր ծառը արքայական էվկալիպտն է (Eucalyptus regnans)՝ ծաղկող ծառ, որի երկարությունը մոտ 75 մետր է։ Արքայական էվկալիպտի տեսակներից այսօր ամենաբարձրը 99,6 մետր երկարություն ունի, որը աշխարհի ամենաբարձր ծառից՝ Կալիֆորնիայում (ԱՄՆ) աճող սեքվոյայից, ցածր է ընդամենը 16 մետրով։

Այս տարածաշրջանում աճող ծառերից է նաև թեփակենին։ Չնայած որ այս ծառը արքայական էվկալիպտի կես բարձրությունն ունի, սակայն վեց անգամ ավելի երկար է ապրում։ Որոշ գիտնականների կարծիքով՝ թեփակենին կարող է ապրել ավելի քան 3000 տարի և համարվել երկարակյաց ծառերից մեկը։ Տասմանիայում փայտանյութի «արքայազն» համարվող այս ծառը մեծապես գնահատվում է կահույքագործների և նավաշինարարների կողմից։ Ծառի կաթնադեղնավուն փայտը հեշտ է մշակվում, պարունակում է եթերայուղ, որը հականեխիչ հատկություն ունի և վանում է միջատներին։ Թեփակենու որոշ գերաններ նույնիսկ հարյուրավոր տարիներ անտառում ընկած լինելուց հետո էլ օգտագործման համար պիտանի են։

[նկար 10-րդ էջի վրա]

Պարկավոր հրեշ

[թույլտվությամբ]

© J & C Sohns/age fotostock

[նկար 11-րդ էջի վրա]

Թասմանյան վոմբատ

[նկար 11-րդ էջի վրա]

Բադակտուց

[նկարներ 11-րդ էջի վրա. թույլտվությամբ]

Wombat and platypus: Tourism Tasmania; giant tree: Tourism Tasmania and George Apostolidis

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը