Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/12 էջ 5
  • Օգնության դիմիր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Օգնության դիմիր
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ
    Երիտասարդները հարցնում են
  • Ինչպե՞ս լեզու գտնեմ ուսուցչիս հետ
    Երիտասարդների հարցերը. գործնական խորհուրդներ (հատոր 1)
  • Ի՞նչ անեմ, եթե դպրոցում վատ առաջադիմություն ունեմ
    Երիտասարդները հարցնում են
2012 Արթնացե՛ք
g 10/12 էջ 5

Օգնության դիմիր

Մարդկանցից օգնություն կամ խորհուրդներ ստանալը շատ կարևոր է ոչ միայն դպրոցական տարիների ընթացքում, այլև չափահաս տարիքում։

ԻՍԿ ո՞վ կարող է օգնել քեզ հաջողությունների հասնելու դպրոցում։

Ընտանիքը։

«Երբ տնային աշխատանքս կատարելու համար օգնության կարիք էի զգում, հայրս բացատրում էր դասը և հետո հարցեր տալիս։ Բայց միշտ թողնում էր, որ ես գտնեմ պատասխանները»a,— ասում է 18-ամյա Բրունան, որն ապրում է Բրազիլիայում։

Առաջարկ։ Հարցրու ծնողիդ, թե ինչպես է նա սովորել այն առարկան, որը քեզ համար դժվար է։ Եթե նա լավ է հասկացել, ապա կարող է քեզ օգնել։

Ուսուցիչները։

Շատ ուսուցիչներ ուրախանում են, երբ իմանում են, որ աշակերտը իսկապես ուզում է լավ սովորել, և պատրաստ են օգնելու։

Առաջարկ։ Պարզապես ասա ուսուցչիդ. «Ինձ համար դժվար է այս դասը, բայց ես ուզում եմ հասկանալ։ Կօգնե՞ք ինձ»։

Վստահելի օգնական։

Թերևս քեզ կարող է օգնել մեկը, ով ձեր ընտանիքի վստահելի ընկերն է։ Օգուտները երկուսն են։ Առաջին՝ դու կստանաս քեզ անհրաժեշտ օգնությունը։ Երկրորդ՝ կսովորես վստահել մարդկանց, երբ օգնության կարիք ունենաս, հատկություն, որը օգտակար կլինի քեզ համար չափահասության շրջանում։ Փաստն այն է, որ հաջողությունը հիմնականում թիմային աշխատանքի արդյունք է, ոչ թե անհատական (Առակներ 15։22)։

Առաջարկ։ Հարցրու ծնողներիդ, թե ով կարող է քեզ համար վստահելի օգնական լինել։

Ամփոփում։ Ոչ մի սխալ բան չկա ուրիշից օգնություն խնդրելու մեջ։

Կարող ես սկսել հենց հիմա։ Երկու կամ երեք հոգու ցուցակ կազմիր։ Նրանցից ո՞ր մեկը կարող է օգնել քեզ կատարելու տնային աշխատանքդ։

a Տարիքով մեծ եղբայրը կամ քույրը նույնպես կարող է օգնել քեզ այս հարցում։

«Իմ սիրած ուսուցիչը»

«Իմ սիրած ուսուցիչը իրականում շատ խիստ էր, բայց բոլորը հարգում էին նրան։ Նա աշխույժ մարդ էր։ Խոսելիս միշտ ժեստեր էր անում և անընդհատ դասարանի մի ծայրից մյուս ծայրն էր քայլում։ Նա բոլորին ընդգրկում էր քննարկումների մեջ։ Եթե ինչ-որ բան չէիր հասկանում, համբերատարությամբ բացատրում էր այնքան, մինչև որ իրոք հասկանայիր։ Միշտ վստահեցնում էր, որ ուրախությամբ է պատասխանում մեր հարցերին։ Նաև ասում էր, որ մեր հարցերը ոչ միայն ցույց են տալիս, թե մենք ինչը չենք հասկացել, այլև օգնում են իրեն դառնալու ավելի լավ ուսուցիչ։ Նա անձնական հետաքրքրություն էր ցույց տալիս յուրաքանչյուր աշակերտի հանդեպ։ Ընդամենը մեկ տարի նրա առարկան սովորելուց հետո շատ աշակերտներ հետագայում որոշեցին հաշվապահ դառնալ» (Ալանա, Ավստրալիա)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը