Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 7/13 էջ 10–11
  • Զարմանահրաշ ավազաբլրային կատու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Զարմանահրաշ ավազաբլրային կատու
  • 2013 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • Կատվի լեզուն
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Բարեկամ ունենալու համար ինքդ պիտի բարեկամ լինես
    Դու կարող ես դառնալ Աստծո բարեկամը
  • Կատվի «սենսորային» բեղիկները
    2015 Արթնացե՛ք
Ավելին
2013 Արթնացե՛ք
g 7/13 էջ 10–11

Զարմանահրաշ ավազաբլրային կատու

Երկու ամիս տևող հղիությունից հետո ավազաբլրային կատուն կարող է ունենալ միջին հաշվով երեք ձագ

ՉՈՐ անապատի խորքում գիշերվա խավարում ավազաբլրային (բարխանային) կատուն դուրս է գալիս իր բնից և մի պահ կանգ առնում։ Նայում է իր շուրջը և ականջ դնում։ Ապա գրեթե գետնին կպած, գաղտագողի սկսում է անձայն շրջել ավազներում։

Հանկարծ ավազաբլրային կատուն ցատկում է իր անզգույշ զոհի՝ ավազամկան վրա։ Որսը շարունակվում է ողջ գիշեր. կատուն ժամանակ առ ժամանակ ցատկում է որս բռնելու համար։ Եթե նա ավելի շատ որս է բռնում, քան կարողանում է ուտել, ավազով ծածկում է ավելացածը։ Վաղ առավոտյան կատուն վերադառնում է իր բույնը և օրվա ընթացքում հազվադեպ է դուրս գալիս բնից։ Նկատի առնենք այս զարմանահրաշ կենդանու առանձնահատկություններից մի քանիսը։

  • Նրա սուր լսողությունը օգնում է գտնելու որսին, նույնիսկ եթե այն ավազի տակ է

  • Զուգընկեր գտնելու համար որձը հաչոցի նմանվող սուր ձայներ է արձակում։ Էգը իր սուր լսողության շնորհիվ լսում է այդ կանչը մեծ հեռավորության վրա

  • Ավազաբլրային կատվի թաթերի մազածածկույթը օգնում է, որ կենդանին չխրվի ավազի մեջ, և պաշտպանում է թաթերը չափազանց տաք ավազի ջերմությունից

  • Կատվի ականջի ներսի մակերեսը պատված է հաստ սպիտակ մազիկներով, որոնք պաշտպանում են նրա ականջները քամու բարձրացած ավազից

  • Կատվի հետքերով գնալը շատ դժվար է, քանի որ նրա թաթերի բարձիկները պատված են խիտ մազածածկույթով, որի շնորհիվ նրա ոտնահետքերը գրեթե չեն երևում

  • Ավազաբլրային կատուն առանց ջրի կարող է ապրել՝ ջրի կարիքը լրացնելով իր կերած որսից

  • Կարակում անապատում ավազի ջերմաստիճանը կարող է հասնել 80°C-ի։ Իսկ երբեմն օդի ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -25°C

ԿԱՐՃ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

  • Որտեղ է ապրում։ Սահարայի խորքերում, Արաբիայում և Միջին Ասիայի տարբեր մասերում

  • Քաշը։ Որձերը 2–3 կիլոգրամ են

  • Մարմնի երկարությունը։ 40–57 սանտիմետր

  • Պոչը։ 20–30 սանտիմետր

  • Բնույթը։ Ենթարկվող կենդանի է՝ համեմատած մյուս վայրի կատուների հետ

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը