ՄԱՍ 2
Ո՞վ է ճշմարիտ Աստվածը
Կա միայն մեկ ճշմարիտ Աստված։ Նրա անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։ Նա ոգեղեն անձնավորություն է, և մենք չենք կարող տեսնել նրան։ Նա սիրում է մեզ և ուզում է, որ մենք էլ իրեն սիրենք։ Ուզում է նաև, որ սիրենք մարդկանց (Մատթեոս 22։35–40)։ Նա Գերիշխանն է, ամեն ինչի Արարիչը։
Սկզբում Աստված ստեղծեց մի զորեղ ոգեղեն էակ, որը հետագայում ճանաչվեց Հիսուս Քրիստոս անունով։ Եհովան ստեղծեց նաև հրեշտակներին։
Եհովան է ստեղծել ամեն ինչ երկնքում...և երկրի վրա։ Հայտնություն 4։11
Եհովան ստեղծել է աստղերը, երկիրը և այն ամենը, ինչ կա երկրի վրա (Ծննդոց 1։1)։
Նա հողի փոշուց ստեղծեց Ադամին՝ առաջին մարդուն (Ծննդոց 2։7)։