Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • lff դաս 36
  • Ազնիվ եղիր ամեն ինչում

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ազնիվ եղիր ամեն ինչում
  • Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
  • ԱՄՓՈՓՈՒՄ
  • ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ազնիվ եղիր ամեն ինչում
    «Մնա Աստծու սիրո մեջ»
  • Արժե՛ լինել ազնիվ
    2006 Դիտարան
  • Ի՞նչ օգուտներ է բերում ազնվությունը
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
lff դաս 36
Դաս 36. Տղամարդը փաստաթղթեր է ստորագրում

ԴԱՍ 36

Ազնիվ եղիր ամեն ինչում

Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում
Տպագիր թողարկում

Բոլորն էլ ուզում են ունենալ ազնիվ ընկերներ։ Եհովան էլ է ուզում, որ իր ընկերներն ազնիվ լինեն։ Բայց այս խարդախ աշխարհում դժվար է այդպիսին լինել։ Որո՞նք են ամեն ինչում ազնիվ լինելու օգուտները։

1. Ո՞րն է ազնիվ լինելու գլխավոր պատճառը

Երբ ազնիվ ենք լինում ուրիշների հետ, Եհովային ցույց ենք տալիս, որ սիրում ու հարգում ենք իրեն։ Եհովան գիտի մեր բոլոր մտքերն ու գործերը (Եբրայեցիներ 4։13)։ Ուստի նրա աչքից չի վրիպում, երբ ազնվությամբ ենք վարվում, և նա գնահատում է դա։ Աստծու Խոսքում ասվում է. «Խարդախ մարդը գարշելի է Եհովայի համար, բայց Նրա մտերմությունը ուղղամիտների հետ է» (Առակներ 3։32)։

2. Ինչպե՞ս կարող ենք առօրյայում ազնվություն դրսևորել

Եհովան ուզում է, որ «ճշմարտությունն ասենք իրար» (Զաքարիա 8։16, 17)։ Ի՞նչ առումով։ Անկախ նրանից՝ խոսում ենք մեր ընտանիքի անդամների, աշխատակիցների, հավատակիցների թե պաշտոնյաների հետ՝ մենք չենք ստում և մոլորեցնող տեղեկություններ չենք հայտնում։ Ազնիվ մարդիկ ուրիշներից չեն գողանում և չեն շորթում (կարդա Առակներ 24։28 և Եփեսացիներ 4։28)։ Նրանք նաև վճարում են բոլոր հարկերը (Հռոմեացիներ 13։5–7)։ Այս և նման այլ կերպերով մենք «ուզում ենք ամեն ինչում ազնվությամբ վարվել» (Եբրայեցիներ 13։18)։

3. Որո՞նք են ազնիվ լինելու օգուտները

Երբ ազնիվ մարդու համբավ ենք ունենում, մարդիկ վստահում են մեզ։ Նաև նպաստում ենք, որ ժողովում ջերմ մթնոլորտ տիրի, և մարդիկ իրենց ապահով զգան։ Բացի այդ՝ ունենում ենք մաքուր խիղճ։ Մեր ազնվությունը նաև կարող է «զարդարել մեր Փրկչի՝ Աստծու ուսմունքը» և մարդկանց ձգել դեպի ճշմարիտ երկրպագությունը (Տիտոս 2։10)։

ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ

Նկատիր, թե ինչ է զգում Եհովան, երբ ազնվությամբ ենք վարվում, ինչ օգուտներ է այն բերում, և թե ինչպես կարող ենք ազնիվ լինել կյանքի տարբեր իրավիճակներում։

4. Եհովան սիրում է ազնվությունը

Կարդացեք Սաղմոս 44։21 ու Մաղաքիա 3։16 համարները և քննարկեք հետևյալ հարցերը։

  • Քո կարծիքով՝ ճշմարտությունը թաքցնելը ինչո՞ւ է անիմաստ։

  • Ըստ քեզ՝ ի՞նչ է զգում Եհովան, երբ ճշմարտությունն ենք ասում, նույնիսկ եթե այդպես վարվելը դժվար է։

Երեխան խոսում է հոր հետ, վերջինս ծնկել է նրա առաջ։ Հետևում երևում է հյութով բաժակը շուռ եկած

Երբ երեխաները ճիշտն են ասում, ուրախացնում են իրենց ծնողներին, իսկ երբ մենք ենք ճիշտն ասում, ուրախացնում ենք Եհովային

5. Միշտ ազնվությամբ վարվիր

Շատերը կարծում են՝ միշտ չէ, որ պետք է ազնիվ լինել։ Բայց տես, թե ինչու է հարկավոր բոլոր իրավիճակներում այդպես վարվել։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ի՞նչն է նպաստում ուրախությանը. մաքուր խիղճ» (2։32)

Դրագ «Ի՞նչն է նպաստում ուրախությանը. մաքուր խիղճ» տեսանյութից։ Բենը ասել է իր գործատուին, որ լուրջ սխալ է արել, և նրանք սեղմում են միմյանց ձեռքերը

Կարդացեք Եբրայեցիներ 13։18 և քննարկեք, թե ինչպես կարող ենք ազնիվ լինել՝

  • ընտանիքում

  • աշխատավայրում կամ դպրոցում

  • այլ իրավիճակներում

6. Ազնվությունը օգուտներ է բերում

Առաջին հայացքից գուցե թվա, որ միշտ ազնիվ լինելը խնդիրներ է առաջացնում։ Բայց ժամանակի ընթացքում կտեսնես, որ դա ամենաճիշտ վարվելակերպն է։ Կարդացեք Սաղմոս 34։12–16 և պատասխանեք այս հարցին։

  • Ազնվությունն ինչպե՞ս կարող է բարելավել կյանքդ։

Ա. Կողակիցները սուրճ են խմում և զրուցում են Բ. Արհեստանոցի տնօրենը գովում է ում Ավտոմեխանիկին Գ. Տղամարդը իր անձը հաստատող փաստաթուղթն է ցույց տալիս ոստիկանին
  1. Ա) Կողակիցների ազնվությունը ամրացնում է ընտանիքը

  2. Բ) Ազնիվ աշխատողները ձեռք են բերում իրենց գործատուի վստահությունը

  3. Գ) Ազնիվ քաղաքացիները լավ համբավ են ունենում պետական ծառայողների մոտ

ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Մի փոքր սուտը ոչ ոքի չի վնասի»։

  • Ինչո՞ւ ես համոզված, որ Եհովան ստի բոլոր տեսակներն էլ ատում է։

ԱՄՓՈՓՈՒՄ

Եհովան ուզում է, որ իր ընկերները միշտ ազնիվ լինեն թե՛ խոսքով, թե՛ գործով։

Վերհիշենք

  • Կյանքի ո՞ր բնագավառներում պետք է ազնիվ լինենք։

  • Ինչո՞ւ է անիմաստ ճշմարտությունը թաքցնելը։

  • Ինչո՞ւ ես ուզում ամեն ինչում ազնվորեն վարվել։

Նպատակ դիր

ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ

Ծնողներն ինչպե՞ս կարող են սովորեցնել իրենց երեխաներին ազնիվ լինել։

«Եղիր ճշտախոս» (1։44)

Խոստումները պահելը ինչո՞վ է օգտակար։

«Պահիր խոստումներդ և օրհնվիր» (9։09)

Տես, թե արդյոք հարկավոր է վճարել հարկերը, նույնիսկ եթե դրանք սխալ են օգտագործվում։

«Հարկեր պե՞տք է վճարել» («Դիտարան», 2011 թ. սեպտեմբերի 1)

Ի՞նչը մղեց մի խարդախ մարդու փոխվել և ազնիվ կերպով ապրուստ վաստակել։

«Ես իմացա, որ Եհովան ողորմած է ու ներող» («Դիտարան», 2015 թ. մայիսի 1)

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը