ՄԱՍ 1
Նահապետների օրերից մինչև դատավորներ
Տպագիր թողարկում
Այս մասն ընթերցելիս կճամփորդենք 2200 տարի ընդգրկող ժամանակաշրջանում։ Կսկսենք Ենոք նահապետի օրերից, ով ապրել է Ադամի կենդանության օրոք, և կհասնենք մինչև Սամուել մարգարեի օրերը, ում միջոցով նշանակվեց Իսրայելի առաջին թագավորը։ Կքննենք բացառիկ քաջություն ունեցող մարդկանց օրինակներ, ինչպիսիք են Նոյը, Աբրահամը, Սառան, Մովսեսը, Ռախաբը, Դեբորան և Գեդեոնը։ Նրանցից ոմանք վտանգներով լի դժվարին ճանապարհ են անցել՝ գնալով հեռավոր վայրեր, մյուսները, չնայած ահազդու սպառնալիքներին, պատրաստ են եղել մարտնչելու «Եհովայի պատերազմներում»։ Նրանք բոլորն էլ իրենց սիրելի Աստծու՝ Եհովայի հանձնարարությունները կատարելիս ընդօրինակման արժանի խիզախություն են դրսևորել։