Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 5/1 էջ 16–17
  • Նրա հետևորդը լինելու մասին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նրա հետևորդը լինելու մասին
  • 2010 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է Աստծո Թագավորությունը. ինչպե՞ս ցույց տանք, որ ուզում ենք՝ այն գա
    Սովորիր Մեծ Ուսուցչից
  • «Իմ հետևորդը դարձիր». ի՞նչ նկատի ուներ Հիսուսը
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
  • Ինչո՞ւ է անհրաժեշտ մկրտվել
    2012 Դիտարան
  • «Ե՛կ ու իմ հետևորդը դարձիր»
    2009 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 5/1 էջ 16–17

Ինչ ենք սովորում Հիսուսից

Նրա հետևորդը լինելու մասին

Իր հանդեպ հավատ ընծայող մարդկանց Հիսուսը հաճախ ասում էր. «Իմ հետևո՛րդը դարձիր» (Մատթեոս 9։9; 19։21)։ Ի՞նչ է նշանակում լինել Հիսուսի հետևորդ, ասել է թե՝ քրիստոնյա։ Այս առնչությամբ քննենք երեք հարց։

Ինչպե՞ս պետք է վերաբերվես ուրիշներին

▪ Հիսուսը սովորեցրեց, թե ինչպես իր աշակերտները պետք է վերաբերվեն ուրիշներին։ Օրինակ՝ նա ասաց. «Ամեն ինչում, ինչպես ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես էլ դո՛ւք արեք նրանց»։ Նրանք ջանում են հետևել այդ պատվերին։ Իսկ եթե որևէ մեկը վիրավորել է քեզ, կարող ես հետևել նրա այս խորհրդին. «Գործերդ արագորեն հարթիր այն անհատի հետ, որը.... բողոքում է քո դեմ»։ Հիսուսը նաև իր հետևորդներին ասաց. «Եթե չներեք մարդկանց իրենց հանցանքները, ձեր Հայրն էլ չի ների ձեր հանցանքները» (Մատթեոս 5։25; 6։15; 7։12)։

Ամուսնացածներին նա հետևյալ խորհուրդը տվեց. «Լսել եք, որ ասվեց. «Մի՛ շնացիր»։ Բայց ես ասում եմ ձեզ, որ յուրաքանչյուր ոք, ով շարունակում է նայել որևէ կնոջ այնպես, որ իր մեջ կրքեր են արթնանում նրա հանդեպ, նա արդեն շնություն գործեց նրա հետ իր սրտում»։ Հիսուսի հետևորդը թույլ է տալիս, որ նրա ուսմունքները ազդեն և՛ իր մտքի, և՛ իր սրտի վրա (Մատթեոս 5։27, 28)։

Ճշմարիտ քրիստոնյաները անձնազոհ կյանքով են ապրում։ Այդպիսի կյանքով է ապրել նաև Հիսուսը։ Օրինակ՝ մի անգամ քարոզչական շրջագայության ժամանակ Հիսուսը և իր առաքյալները շատ էին հոգնել և նույնիսկ ժամանակ չունեին հաց ուտելու։ Ուստի նավակով մի մեկուսի վայր գնացին։ Սակայն ժողովուրդը լսեց, թե ուր են նրանք գնում, և նրանցից առաջ այնտեղ հասավ։ Աստվածաշունչն ասում է. «Դուրս ելնելով՝ նա տեսավ մի մեծ բազմություն և խղճաց նրանց, որովհետև նման էին հովիվ չունեցող ոչխարների։ Եվ սկսեց նրանց շատ բաներ սովորեցնել» (Մարկոս 6։30–34)։ Դու կարող ես ընդօրինակել Քրիստոսին՝ անելով այն, ինչ Աստված է պահանջում քեզնից, անգամ եթե դժվարությունների հանդիպես։

Ինչո՞ւ պետք է քարոզես բարի լուրը

▪ Հիսուսն իր հետևորդներին պատվիրեց քարոզել բարի լուրը։ Իր առաքյալներին նա ասաց. «Երբ գնաք, քարոզեք ու ասեք. «Երկնքի թագավորությունը մոտեցել է»» (Մատթեոս 10։7)։ Հիսուսն իր աղոթքում ընդգծեց նրանց հայտնած լուրի կարևորությունը, երբ ասաց. «Սա՛ է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ՝ միակ ճշմարիտ Աստծուն» (Հովհաննես 17։3)։

Մեծ Ուսուցիչը կանխագուշակեց, որ իր հետևորդները, որոնց թիվը հասնում է միլիոնների, պետք է մասնակցեն այդ գործին. «Եվ թագավորության այս բարի լուրը կքարոզվի ամբողջ բնակեցված երկրով մեկ՝ բոլոր ազգերին վկայություն լինելու համար» (Մատթեոս 24։14)։ Եթե սովորել ես Աստծու Թագավորության մասին և հավատում ես Աստվածաշնչի խոսքերին, անկասկած, մեծ ուրախությամբ կքարոզես ուրիշներին։ Օրինակ՝ Հիսուսի հետևորդներից շատերը Աստծու Թագավորության մասին սկզբում խոսում են իրենց բարեկամների հետ (Հովհաննես 1։40, 41)։

Ինչո՞ւ պետք է մկրտվես

▪ Երբ Աստծու Որդին մկրտվեց Հորդանան գետում, ակներևաբար, իր աղոթքում այս խոսքերն ասաց. «Ես եկա.... որպեսզի քո կամքը կատարեմ, ո՛վ Աստված» (Եբրայեցիներ 10։7)։ Եթե ցանկանում ես կատարել Աստծու կամքը, դու նույնպես պետք է մկրտվես։ Հիսուսը պատվիրեց. «Բոլոր ազգերի մարդկանցից աշակերտնե՛ր դարձրեք՝ մկրտելով նրանց» (Մատթեոս 28։19)։

Մկրտությունը իր հետ պատասխանատվություններ և օրհնություններ է բերում։ Հիսուսի մկրտված հետևորդները ծառայում են Աստծուն ամբողջ հոգով։ Մեջբերելով Աստծու Օրենքը՝ Քրիստոսն ասաց. «Սիրի՛ր քո Եհովա Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ հոգով» (Մատթեոս 22։37)։ Նա նաև նշեց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա» (Մատթեոս 16։24)։ Մկրտվելով՝ անհատը ցույց է տալիս, որ ուրանում է իրեն և դառնում Աստծու ծառա։ Այն մարդիկ, ովքեր իրենց երկնային Հոր հետ այսպիսի հատուկ փոխհարաբերություններ են վայելում, կարող են խնդրել նրան, որ մաքուր խիղճ տա իրենց (1 Պետրոս 3։21)։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված այս գրքի 18–րդ գլուխը

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը