Հիշո՞ւմ եք
Ուշադի՞ր եք կարդացել «Դիտարանի» վերջին համարները։ Այժմ փորձեք ստուգել՝ կկարողանա՞ք պատասխանել ստորև բերված հարցերին։
Արդյո՞ք Սամսոնի մազերն էին նրա զորության աղբյուրը։
Սամսոնի զորության աղբյուրը ոչ թե նրա մազերն էին, այլ այն, ինչ դրանք նշանակում էին՝ որպես ուխտավոր նրա հատուկ փոխհարաբերությունները Եհովայի հետ։ Այդ փոխհարաբերությունները վնասվեցին, երբ Դալիլան ածիլեց նրա գլուխը (4/15, էջ 9)։
Ո՞ր երեք գործոնները կարող են ազդել մեր փոխաբերական սրտի վրա։
1) Սնուցում։ Մեր փոխաբերական սիրտը պահպանելու համար անհրաժեշտ է բավականաչափ հոգևոր առողջ սնունդ ընդունել։ 2) Վարժություններ։ Նախանձախնդրորեն ծառայությանը մասնակցելը կնպաստի, որ մեր սիրտը լավ վիճակում լինի։ 3) Շրջապատ։ Կարող ենք նվազեցնել սթրեսը՝ շփվելով հավատակիցների հետ (4/15, էջ 16)։
Դավաճանությունից հետո զույգերն ինչպե՞ս կարող են վերականգնել միմյանց հանդեպ վստահությունը։
Նրանք պետք է 1) ազնիվ լինեն իրար հանդեպ, 2) լինեն թիմակիցներ, 3) հին սովորությունները փոխարինեն նորերով և 4) թույլ տան, որ ժամանակի ընթացքում բարկությունը անցնի, ու ձգտեն «բուժել» իրենց հարաբերությունները (5/1, էջ 12–15)։
Թաղման ելույթ ներկայացնելիս ինչո՞ւ Սաղմոս 116։15-ը չպետք է կիրառել մահացածի պարագայում։
Այդ համարում ասվում է. «Թանկարժեք է Եհովայի աչքերում իրեն նվիրվածների մահը»։ Սա նշանակում է, որ Աստված իր բոլոր նվիրված ծառաների մահը չափազանց մեծ գին է համարում, որպեսզի թույլ տա, որ այդպիսի բան տեղի ունենա։ Նա թույլ չի տա, որ իր ծառաները որպես խումբ վերանան երկրի վրայից (5/15, էջ 22)։
Ովքե՞ր էին գրքեր տարածողները։
Այն անհատները, ովքեր այժմ կոչվում են ռահվիրաներ, մինչև 1931թ. հայտնի էին «գրքեր տարածողներ» անունով (5/15, էջ 31)։
Ի՞նչն է ցույց տալիս, որ Աստվածաշունչը պարզապես մարդկանց կողմից գրված գիրք չէ։
Աստվածաշնչում կան բազմաթիվ մարգարեություններ, որոնք կատարվել են։ Այն պարունակում է ճշգրիտ պատմություն և ոչ թե առասպելներ։ Աստվածաշունչը գիտականորեն ճշգրիտ է, և նրա բոլոր գրքերը ներդաշնակ են։ Այն գործնական է մեր ժամանակների համար (6/1, էջ 4–8)։
Որո՞նք են Դանիել 2։44-ում նշված «այս բոլոր թագավորությունները»։
Այս մարգարեությունը վերաբերում է մետաղյա արձանի տարբեր մասերով ներկայացված թագավորություններին, կամ՝ կառավարություններին, որի մասին բացատրություն տվեց Դանիելը (6/15, էջ 17)։
Անգլո-Ամերիկան ե՞րբ դարձավ աստվածաշնչյան մարգարեության յոթերորդ աշխարհակալ ուժը։
Երկու մասից բաղկացած այս աշխարհակալ ուժն ի հայտ եկավ, երբ Բրիտանիան և Միացյալ Նահանգները Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում միասնական գործեցին առանձնահատուկ կերպով (6/15, էջ 19)։
Ինչպե՞ս է Աստված ներում և մոռանում զղջացող մարդկանց մեղքերը։
Այն մարդկանց մասին, ովքեր ունեն իր հաճությունը, Եհովան ասում է. «Նրանց մեղքն այլևս չեմ հիշի» (Երեմ. 31։34)։ Նա կարող է ներել մեղքերը փրկանքի հիման վրա։ Երբ Աստված ներում է մարդուն, նա մոռանում է նրա գործած մեղքերը այն իմաստով, որ չի հիշի դրանք՝ այդ մարդուն կրկին պատժելու նպատակով (7/1, էջ 18)։
Ինչո՞ւ կարող ենք հավատալ, որ Աստվածաշնչում արձանագրված հրաշքները տեղի են ունեցել։
Հաճախ դրանք մարդկանց աչքի առաջ են կատարվել, ոչ թե գաղտնաբար։ Այդ հրաշքները պարզ են եղել, ու հատուկ առարկաներ չեն գործածվել։ Դրանք արվել են Աստծուն և ոչ թե մարդկանց փառք բերելու համար։ Բազում տարբեր հրաշքներ են կատարվել, և այդ ժամանակ ապրող հակառակորդները կասկածի չեն ենթարկել դրանք։ Այս ամենը հիմք է տալիս հավատալու Աստվածաշնչում արձանագրված հրաշքներին (nfidence in the Bible’s record of miracles. (8/1, էջ 7, 8)։