Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp16 № 5 էջ 3
  • Մխիթարության կարիք ունեն բոլորը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մխիթարության կարիք ունեն բոլորը
  • 2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Մխիթարություն դժվարությունների ժամանակ
    2016 Դիտարան (հանրային թողարկում)
  • Մխիթարենք նրանց, ովքեր վշտի մեջ են
    2003 Դիտարան
  • Ինչպես մխիթարել բռնության զոհ դարձածներին
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մխիթարիր «բոլոր սգավորներին»
    2011 Դիտարան
Ավելին
2016 Դիտարան (հանրային թողարկում)
wp16 № 5 էջ 3

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | ՈՐՏԵ՞Ղ ԿԱՐՈՂ ԵՔ ՄԽԻԹԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՏՆԵԼ

Մխիթարության կարիք ունեն բոլորը

Մայրը սփոփում է իր փոքրիկին

Փոքր ժամանակ պատահե՞լ է, որ ընկել եք ու քերծել ձեր ձեռքը կամ ոտքը։ Հիշո՞ւմ եք՝ ինչպես է ձեր մայրը մխիթարել ձեզ։ Թերևս նա մշակել է վերքը ու վիրակապ դրել։ Եվ երբ լաց եք եղել, քնքուշ խոսքեր է ասել, ամուր գրկել ու համբուրել է ձեզ։ Անկասկած, դրանից հետո մոռացել եք ցավի մասին։ Այո՛, մանկության տարիներին մխիթարություն գտնելը դժվար չէր։

Բայց մեծանալուն զուգընթաց կյանքը գնալով բարդանում է, և մենք ավելի լուրջ խնդիրների ենք բախվում, իսկ մխիթարություն գտնելը դժվարանում է։ Ցավոք, չափահաս տարիքում հանդիպող խնդիրները չեն լուծվում մայրական համբույրով կամ վերքին վիրակապ դնելով։ Նկատի առնենք այդ խնդիրներից մի քանիսը։

  • Եթե երբևէ կորցրել եք ձեր աշխատանքը, ապա թերևս գիտեք, թե ինչ ծանր հարված է դա մարդու համար։ Խուլիանը պատմում է, որ երբ իրեն հեռացրին աշխատանքից, նա շատ շփոթված էր ու մտահոգ։ Անընդհատ մտածում էր. «Ինչպե՞ս եմ հոգալու ընտանիքիս կարիքները։ Տարիներ շարունակ ծանր աշխատել եմ այս ընկերության համար։ Ինչո՞ւ նրանք հանկարծ որոշեցին, որ այլևս պետք չեմ իրենց»։

  • Մեկ այլ լուրջ դժվարություն կարող է լինել ամուսնալուծությունը։ Ռաքելը պատմում է. «18 ամիս առաջ ամուսինս լքեց ինձ։ Դա շատ անսպասելի էր։ Սիրտս փշրված էր, տխրությունը համակել էր ինձ։ Ես ոչ միայն զգացական ցավ էի ապրում, այլև ֆիզիկական։ Ապագան ինձ համար անորոշ էր ու վախեցնող»։

  • Գուցե առողջական լուրջ խնդիր ունեք, և ապաքինվելու հույս գրեթե չկա։ Այդ դեպքում հնարավոր է՝ երբեմն ունենաք այն նույն ապրումները, ինչ Հոբն ուներ։ Նա ասաց. «Ես մերժել եմ կյանքը, հավիտյան չէի ապրի» (Հոբ 7։16)։ Թերևս հասկանաք 80-ամյա Լուիսի զգացումները, որն ասում է. «Երբեմն ինձ թվում է, թե ապրում եմ՝ ամեն օր սպասելով մահվան»։

  • Մարդ մխիթարության կարիք է ունենում հատկապես այն ժամանակ, երբ մահանում է իր սիրելի հարազատներից մեկը։ Ռոբերտն ասում է. «Երբ իմացա, որ որդիս մահացել է ավիավթարից, սկզբում ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ դրան։ Հետո սկսեցի սուր ցավ զգալ, այնպիսի ցավ, որն Աստվածաշունչը համեմատում է հոգու միջով երկար սուր անցնելու հետ» (Ղուկաս 2։35)։

Ռոբերտը, Լուիսը, Ռաքելը և Խուլիանը մխիթարություն գտան նույնիսկ վերոնշյալ ծանր հանգամանքներում։ Նրանց օգնեց Ամենակարող Աստված՝ նա, ով իսկական մխիթարություն է տալիս։ Իսկ ինչպե՞ս է նա անում դա։ Կարո՞ղ է Աստված ձեզ էլ մխիթարել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը