Աստվածապետական ծառայության դպրոցի կրկնություն
Ներքոհիշյալ հարցերը քննարկվելու են Աստվածապետական ծառայության դպրոցի ժամանակ՝ 2015թ. հոկտեմբերի 26-ով սկսվող շաբաթվա ընթացքում։
Ինչպե՞ս են 2 Թագավորներ 13։18, 19 համարներն ընդգծում նախանձախնդրորեն և ամբողջ սրտով ծառայելու կարևորությունը։ [Սեպ. 7, w10 4/15, էջ 26, պարբ. 11]
Ո՞ր թագավորի օրոք է Հովնանը Իսրայելում ծառայել որպես մարգարե, և ի՞նչ ենք իմանում 2 Թագավորներ 14։23–25 համարներից նրա ծառայության մասին։ [Սեպ. 7, w09 1/1, էջ 25, պարբ. 4]
Ինչպե՞ս Աքազը ցույց տվեց, որ չի վստահում Եսայիա մարգարեի միջոցով ասված Աստծու խոսքին, և ի՞նչ հարց կարող ենք տալ ինքներս մեզ կարևոր որոշումներ կայացնելիս (2 Թագ. 16։7)։ [Սեպ. 14, w13 11/15, էջ 17, պարբ. 5]
Ռաբսակի նման՝ ի՞նչ խորամանկ մեթոդներ են օգտագործում Աստծու ժողովրդի հակառակորդներն այսօր, և ո՞ր հատկությունը կօգնի մեզ մերժելու նրանց կեղծ փաստարկները (2 Թագ. 18։22, 25)։ [Սեպ. 14, w10 7/15, էջ 13, պարբ. 3, 4]
Ինչպե՞ս արձագանքեց Եզեկիան, երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը մեծ զորքով Երուսաղեմ ուղարկեց իր ներկայացուցիչներին, այդ թվում նաև ռաբսակին (2 Թագ. 19։14–19)։ [Սեպ. 21, w11 11/15, էջ 7, պարբ. 5, 6, 8]
Ինչպե՞ս է հնագիտությունը հաստատել 2 Թագավորներ 25։27–30 համարներում նշված երկու թագավորների գոյությունը։ [Սեպ. 28, w12 6/1, էջ 5, պարբ. 2, 3]
Ի՞նչ երեք բան խնդրեց Գաբեսը Եհովայից, և ի՞նչ ենք սովորում նրա աղոթքից (1 Տար. 4։9, 10)։ [Հոկ. 5, w10 10/1, էջ 23]
Ինչպե՞ս է 1 Տարեգրություն 5։18–22 համարներում գրի առնված դեպքը օգնում մեզ քաջաբար մասնակցելու հոգևոր պատերազմին։ [Հոկ. 12, w05 10/1, էջ 9, պարբ. 7]
Ինչո՞ւ էր Դավիթը հասկանում և հարգում արյան սրբության վերաբերյալ Եհովայի օրենքը, և ի՞նչ անելու է մեզ մղում նրա օրինակը (1 Տար. 11։17–19)։ [Հոկ. 19, w12 11/15, էջ 6, 7, պարբ. 12–14]
Ի՞նչ թերացավ անել Դավիթը, երբ ուխտի տապանակը տեղափոխում էր Երուսաղեմ, և ի՞նչ ենք սովորում այս դեպքից (1 Տար. 15։13)։ [Հոկ. 26, w03 5/1, էջ 10, 11, պարբ. 11–13]