Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w22 փետրվար էջ 31
  • Գիտեի՞ք արդյոք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիտեի՞ք արդյոք
  • 2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Նմանատիպ նյութեր
  • Նա հաշվի է առնում մեր հնարավորությունները
    2009 Դիտարան
  • Գիտեի՞ք արդյոք
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Զոհաբերություններ որոնք հաճելի են Աստծուն
    2007 Դիտարան
2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
w22 փետրվար էջ 31

Գիտեի՞ք արդյոք

Ինչո՞վ էր իսրայելացիների համար օգտակար այն, որ Եհովան որպես զոհ ընդունում էր և՛ տատրակներ, և՛ աղավնիներ

ԸՍՏ Մովսիսական օրենքի՝ Եհովան որպես զոհ ընդունում էր և՛ տատրակներ, և՛ աղավնիներ։ Զոհեր մատուցելու վերաբերյալ օրենքներում այս երկու թռչունները միշտ միասին են հիշատակվում, և մեկը մյուսի փոխարեն կարող էր օգտագործվել (Ղևտ. 1։14; 12։8; 14։30)։ Ինչո՞ւ էր սա օգտակար իսրայելացիների համար։ Պատճառներից մեկն այն էր, որ նրանք միշտ չէ, որ կարող էին տատրակներ գտնել։ Տեսնենք, թե ինչու։

Տատրակ

Տատրակները չվող թռչուններ են, որոնք միայն տարվա տաք ամիսներին են լինում Իսրայելի տարածքում։ Ամեն տարի՝ հոկտեմբերին, նրանք չվում են դեպի հարավ՝ ավելի տաք երկրներ, իսկ գարնանը վերադառնում են Իսրայել (Երգ 2։11, 12; Երեմ. 8։7)։ Այդ իսկ պատճառով իսրայելացիների համար դժվար կլիներ ձմռան ամիսներին որպես զոհ տատրակ մատուցել։

Թխակապույտ աղավնի

Իսկ աղավնիները սովորաբար չեն չվում, ուստի ողջ տարվա ընթացքում իսրայելացիները կարող էին աղավնիներ զոհաբերել։ Դեռ ավելին՝ աղավնիներին տնայնացնում էին (համեմատիր Հովհաննես 2։14, 16)։ Աստվածաշնչյան ժամանակների բույսերի ու կենդանիների մասին մի գրքում ասվում է. «Պաղեստինի բոլոր գյուղերում ու քաղաքներում մարդիկ աղավնիներ էին պահում։ Ամեն տուն ուներ իր աղավնատունը՝ պատի մեջ փորված անցքեր, որոնց մեջ թռչունները կարող էին բնակվել» (համեմատիր Եսայիա 60։8) (Bible Plants and Animals)։

Աղավնին՝ իր բնի մեջ

Այն, որ Եհովան որպես զոհ ընդունում էր այնպիսի թռչուններ, ինչպիսիք հնարավոր էր ամբողջ տարին գտնել Իսրայելի տարածքում, արտահայտում է նրա սերն ու ողջամտությունը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը