Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp25 № 1 էջ 6–8
  • Մարդիկ կարո՞ղ են վերջ դնել պատերազմներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մարդիկ կարո՞ղ են վերջ դնել պատերազմներին
  • 2025 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ
  • ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ
  • ԶԻՆԱԹԱՓՈՒՄ
  • ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
  • Մարդկությունն ինչո՞ւ է անզոր՝ հասնելու խաղաղության։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ե՞րբ կավարտվեն հակամարտությունները։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին
    2025 Դիտարան (հանրային թողարկում)
2025 Դիտարան (հանրային թողարկում)
wp25 № 1 էջ 6–8

Մարդիկ կարո՞ղ են վերջ դնել պատերազմներին

Մարդիկ կռվի են դուրս գալիս տարբեր պատճառներով։ Ոմանք պայքարում են քաղաքական, տնտեսական կամ սոցիալական բարեփոխումների համար։ Ոմանք էլ ցանկանում են իրենց վերահսկողության տակ առնել որոշ տարածքներ կամ բնական ռեսուրսներ։ Շատ ընդհարումների պատճառն էլ դարավոր միջցեղային կամ կրոնական թշնամանքն է։ Մարդիկ ի՞նչ միջոցներ են ձեռնարկում խաղաղություն հաստատելու համար։ Նրանց ջանքերը ցանկալի արդյունք կբերե՞ն։

Պատռված նկարում մի քանի շինարարներ են, որոնք քննարկում են կառուցվող շինության նախագիծը

Drazen_/​E+ via Getty Images

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ

Նպատակ։ Բարելավել մարդկանց կենսապայմանները։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կվերանա կամ կնվազի տնտեսական անհավասարությունը, ինչը ընդհարումների գլխավոր դրդապատճառներից է։

Դժվարություն։ Վերոնշյալ նպատակին հասնելու համար կառավարությունները պետք է փոխեն բյուջեի օգտագործման առաջնահերթությունները։ 2022 թ.-ին ամբողջ աշխարհում խաղաղության հաստատման և պահպանման նպատակով ծախսվել է մոտ 34,1 միլիարդ ԱՄՆ դոլար, մինչդեռ դա նույն տարվա ռազմական ծախսերի ընդամենը 0,4 տոկոսն է կազմում։

«Մենք ավելի շատ գումար և ռեսուրսներ ենք ծախսում հակամարտությունների հետևանքները վերացնելու, քան դրանք կանխելու և խաղաղություն հաստատելու համար» (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշ)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Այս աշխարհի կառավարություններն ու տարբեր կառույցներ թերևս կարող են օգնել աղքատներին, բայց երբեք չեն կարողանա լիովին վերացնել աղքատությունը (2 Օրենք 15։11; Մատթեոս 26։11)։

Պատռված նկարում պատկերված է ձեռքսեղմում՝ ի նշան համաձայնության

ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Նպատակ։ Կանխել տարաձայնությունները կամ հարթել դրանք խաղաղ ճանապարհով, երկխոսությունների և բանակցությունների միջոցով գալ փոխշահավետ համաձայնության։

Դժվարություն։ Կողմերից մեկը կամ մի քանիսը գուցե չցանկանան բանակցել, զիջումների գնալ կամ համաձայնագիր ընդունել։ Արդեն իսկ կնքված խաղաղության համաձայնագրերն էլ շատ հեշտ խախտվում են։

«Դիվանագիտական մոտեցումը միշտ չէ, որ հաջողվում է։ Բանակցությունների արդյունքում ստեղծված հաշտության համաձայնագիրը երբեմն այնքան թերի է լինում, որ նոր բախումների դուռ է բացում» (Ռեյմոնդ Ֆ. Սմիթ, American Diplomacy)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Մարդիկ պետք է «խաղաղության ձգտեն» (Սաղմոս 34։14)։ Բայց շատերն այսօր «անհավատարիմ» են, «համաձայնության չեկող» ու «դավաճան» (2 Տիմոթեոս 3։1-4)։ Քանի որ նման հատկանիշները շատ են տարածված, տարաձայնությունները հարթելու հարցում ազնվասիրտ քաղաքական գործիչների ներդրած ջանքերը ցանկալի արդյունքներ չեն բերում։

Պատռված նկարում կոտրտված հրազեն է

ԶԻՆԱԹԱՓՈՒՄ

Նպատակ։ Քչացնել կամ վերացնել զենքերը, հատկապես միջուկային, քիմիական և կենսաբանական։

Դժվարություն։ Հաճախ պետությունները չեն ցանկանում զինաթափվել, քանի որ վախենում են, թե կկորցնեն իրենց ուժն ու իշխանությունը և խոցելի կդառնան։ Ամեն դեպքում, զինաթափումը չի լուծում այն խնդիրները, որոնք հակամարտությունների բուն պատճառն են։

«Սառը պատերազմի ավարտից հետո ուժի մեջ մտած զինաթափման բազմաթիվ պարտավորություններ և խոստումներ այդպես էլ մնում են չիրագործված։ Չիրագործված են մնում նաև բազում գործնական քայլեր, որոնք պետք է արվեին վտանգները նվազեցնելու, միջազգային հարաբերությունների լարվածությունը թուլացնելու և ավելի անվտանգ ու ապահով աշխարհ կառուցելու նպատակին մոտենալու համար» («Կերտենք մեր ընդհանուր կայուն ապագան». զինաթափման մասին ՄԱԿ-ի օրակարգ)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Մարդիկ պետք է մի կողմ դնեն իրենց զենքերը, «իրենց սրերից խոփեր կոփեն» (Եսայիա 2։4)։ Բայց դրանից ավելին է պետք. հարկավոր է սրտից արմատախիլ անել ամեն չարություն, քանի որ դաժանությունը սրտից է բխում (Մատթեոս 15։19)։

Պատռված նկարում տարբեր երկրների առաջնորդներ են, որոնք նստած են մեկ սեղանի շուրջ։ Նրանք բոլորն էլ ստորագրում են միևնույն փաստաթղթի օրինակը

ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Նպատակ։ Պետությունները համաձայնության են գալիս ագրեսորների դեմ գործել համատեղ ուժերով։ Ենթադրվում է, որ ագրեսորը կխուսափի պատերազմից՝ իմանալով, որ մեկի դեմ կռվելը կնշանակի կռվել մի քանի պետությունների հավաքական ուժերի դեմ։

Դժվարություն։ Համատեղ ուժերով հաշվեհարդարի սպառնալիքը խաղաղություն չի երաշխավորում։ Դեռ ավելին՝ պետությունները միշտ չէ, որ կատարում են իրենց պարտավորությունները, նաև համաձայնության չեն գալիս այն հարցում, թե երբ և ինչպես գործեն ագրեսորների դեմ։

«Թեև հավաքական անվտանգության ռազմավարությունը.... առանցքային դեր ուներ Ազգերի լիգայի կանոնադրության մեջ, իսկ այժմ՝ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության մեջ, երկու դեպքում էլ այն լիովին ձախողվել է» (Բրիտանական հանրագիտարան)։

Ի՞նչ է ասում Աստվածաշունչը։ Քանակը հաճախ կարող է անվտանգություն ապահովել (Ժողովող 4։12)։ Սակայն մարդկանց հիմնած կառույցներն ու կազմակերպությունները անկարող են մնայուն խաղաղություն ու անվտանգություն հաստատել։ Աստվածաշունչը հորդորում է. «Մի՛ ապավինեք իշխանավորներին, մարդ արարածին, որը չի կարող փրկություն բերել։ Նրա շունչը դուրս է գալիս, և նա հետ է դառնում դեպի հողը, նույն օրը անհետանում են նրա մտքերը [կամ՝ մտադրությունները]» (Սաղմոս 146։3, 4)։

Չնայած մնայուն խաղաղություն հաստատելու շատերի միահամուռ ջանքերին՝ պատերազմները շարունակում են մնալ մեր կյանքի դաժան իրողությունը։

Աշխարհն ավելի խաղա՞ղ է դարձել

Որոշ մարդիկ ասում են, թե իրականում աշխարհը հիմա ավելի խաղաղ է դարձել։ Նրանց կարծիքով՝ նախորդ դարերի պատերազմների հետ համեմատած՝ ներկայումս մղվող պատերազմները ավելի կարճ են տևում և քիչ կյանքեր են խլում. ընդհանուր բնակչության ավելի քիչ տոկոսն է զոհվում կռվի ժամանակ։ Սակայն ուրիշներն էլ համամիտ չեն նման համեմատություններին և վիճարկում են դրանք հիմնավորելու համար նշվող վիճակագրական տվյալները։

Ինչ կարծիքներ էլ հնչեն, փաստը մնում է փաստ, որ ներկայումս պատերազմներն ու հակամարտությունները ուղղակիորեն ազդում են աշխարհի բնակչության ահռելի մասի վրա և անուղղակիորեն՝ բոլորիս վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը