Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • wp25 № 1 էջ 10–13
  • Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին
  • 2025 Դիտարան (հանրային թողարկում)
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ
  • ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՄԵՂՔԸ
  • ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՈՒ ՆՐԱ ԴԵՎԵՐԻՆ
  • Աստծու տեսակետը պատերազմների վերաբերյալ այսօր
    2015 Դիտարան
  • Ինչո՞ւ չի հաջողվում վերացնել պատերազմները
    2025 Դիտարան (հանրային թողարկում)
  • Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
    2014 Դիտարան
  • Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
2025 Դիտարան (հանրային թողարկում)
wp25 № 1 էջ 10–13
Պատերազմից ավերված քաղաքում մի զինվոր նստած մտածում է

Մարդիկ չեն կարող վերջ դնել պատերազմներին

Ինչպե՞ս վերջ կդրվի պատերազմներին

Աստվածաշունչը հայտնում է, որ ոչ թե մարդիկ, այլ Աստված է ողջ «երկրով մեկ դադարեցնելու պատերազմները» (Սաղմոս 46։9)։

ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՄԱՐԴԿԱՆՑ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Աստված մարդկային բոլոր կառավարություններին կվերացնի իր պատերազմի միջոցով, որը Աստվածաշունչը կոչում է Արմագեդոնa (Հայտնություն 16։16)։ Այդ ժամանակ «ողջ երկրի թագավորները» հավաքվելու են «պատերազմի համար, որը տեղի է ունենալու Ամենակարող Աստծու մեծ օրը» (Հայտնություն 16։14)։ Արմագեդոն պատերազմով վերջ կդրվի բոլոր պատերազմներին։

Աստված կվերացնի մարդկային կառավարությունները, և դրանց փոխարեն կիշխի նրա թագավորությունը, կամ՝ կառավարությունը, որը կղեկավարի երկնքից ու երբեք չի կործանվի (Դանիել 2։44)։ Աստված իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին է նշանակել այդ կառավարության Թագավոր (Եսայիա 9։6, 7; Մատթեոս 28։18)։ Դա հենց այն Թագավորությունն է,b որի մասին Հիսուսը իր հետևորդներին սովորեցրեց աղոթել (Մատթեոս 6։9, 10)։ Հիսուս Քրիստոսը՝ որպես Ղեկավար, կմիավորի ողջ մարդկությանը իր համաշխարհային կառավարության իշխանության ներքո։

Ի տարբերություն մարդ ղեկավարների՝ Հիսուսը իր իշխանությունը չի ծառայեցնի սեփական շահերին։ Քանի որ նա արդար է ու անկողմնակալ, նրա հպատակներից ոչ մեկը անտեսված չի զգա ու անարդար վերաբերմունքի չի արժանանա ռասայական, ազգային կամ էթնիկական ծագման պատճառով (Եսայիա 11։3, 4)։ Մարդիկ ստիպված չեն լինի պայքարել իրենց իրավունքների համար, քանի որ Հիսուսը սրտացավորեն կհետաքրքրվի յուրաքանչյուրի բարօրությամբ։ «Նա կփրկի աղքատին, ով կանչում է օգնության, կազատի խեղճին և նրան, ով չունի օգնական.... Ճնշումներից և բռնությունից նրանց կազատի» (Սաղմոս 72։12-14)։

Աստծու թագավորությունը կվերացնի բոլոր մահաբեր զենքերը (Միքիա 4։3)։ Նաև կկործանի բոլոր չար մարդկանց, ովքեր չեն ուզում վերջ տալ կռիվներին ու խաթարում են համընդհանուր խաղաղությունը (Սաղմոս 37։9, 10)։ Բոլորը՝ տղամարդ, կին թե երեխա, ուր էլ որ գնան, իրենց ապահով կզգան (Եզեկիել 34։28)։

Մարդիկ Աստծու կառավարության իշխանության ներքո կատարյալ կենսապայմաններ կունենան։ Այդ կառավարությունը կվերացնի այն բոլոր հիմնախնդիրները, որոնք մարդկանց դրդում են պայքարի դուրս գալ, օրինակ՝ աղքատությունը, սովը և անբավարար բնակարանային պայմանները։ Ամենքը կունենան առատ սննդարար կերակուր և ապրելու հարմարավետ պայմաններ (Սաղմոս 72։16; Եսայիա 65։21-23)։

Աստծու թագավորության իշխանության ներքո պատերազմների բերած աղետալի հետևանքները կվերացվեն։ Ոչ միայն կբուժվեն ֆիզիկական վերքերը, այլև կամոքվեն մտային ու զգացական ցավերը։ Նույնիսկ այն մարդիկ, ովքեր մահացել են պատերազմների պատճառով, հարություն կառնեն (Եսայիա 25։8; 26։19; 35։5, 6)։ Ընտանիքները կվերամիավորվեն և պատերազմների դառը հիշողությունները կջնջվեն, քանի որ «նախկինում եղած բաները անցյալում կմնան» (Հայտնություն 21։4)։

ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՄԵՂՔԸ

Երբ Աստծու թագավորությունը իշխի երկրի վրա, բոլոր մարդիկ կպաշտեն միակ ճշմարիտ Աստծուն՝ Եհովային՝c «սեր և խաղաղություն տվող Աստծուն» (2 Կորնթացիներ 13։11)։ Նրանք կսովորեն իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել (Եսայիա 2։3, 4; 11։9)։ Ովքեր կկիրառեն իրենց սովորածը, կազատվեն մեղքից ու դրա հետևանքներից (Հռոմեացիներ 8։20, 21)։

ԱՍՏՎԱԾ ԿՎԵՐԱՑՆԻ ՍԱՏԱՆԱՅԻՆ ՈՒ ՆՐԱ ԴԵՎԵՐԻՆ

Աստծու թագավորությունը կվերացնի պատերազմների գլխավոր սադրիչներին՝ Սատանային ու նրա դևերին (Հայտնություն 20։1-3, 10)։ Երբ չլինի նրանց թունավոր ազդեցությունը, «ամենուր խաղաղություն կտիրի» (Սաղմոս 72։7)։

Կարող ենք համոզված լինել, որ պատերազմներն ու հակամարտությունները վերացնելու մասին Աստծու խոստումը կիրականանա։ Աստված և՛ կարող է, և՛ ցանկանում է վերջ դնել դրանց։

  • Պատերազմներն ու բռնությունը վերացնելու համար Աստված ունի հարկ եղած իմաստությունն ու զորությունը (Հոբ 9։4)։ Ոչինչ անհնար չէ նրա համար (Հոբ 42։2)։

  • Աստծուն ցավ է պատճառում մարդկանց տառապանքը (Եսայիա 63։9)։ Նա «ատում է բռնություն սիրողին» (Սաղմոս 11։5)։

  • Աստված միշտ իր խոսքի տերն է, նա չի կարող ստել (Եսայիա 55։10, 11; Տիտոս 1։2)։

Աստված շուտով իրական ու հարատև խաղաղություն կհաստատի։

Դրախտում մի ընտանիք նստել է լեռան լանջին։ Նրանք շատ ուրախ են։ Մոտակայքում ձիեր են արածում

Աստված վերջ է դնելու պատերազմներին

Աստված ինչո՞ւ է թույլ տալիս, որ պատերազմներ լինեն

Գուցե մտածեք, թե ինչու է Աստված մինչև հիմա թույլ տալիս, որ պատերազմներ լինեն։ Պատասխանն իմանալու համար jw.org կայքում դիտեք «Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը» տեսանյութը։

a Կարդացեք «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը jw.org կայքում։

b Դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը jw.org կայքում։

c Աստվածաշնչում գրված է, որ Աստծու անունը Եհովա է (Սաղմոս 83։18)։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը