ՕԳՏԱԿԱՐ ԱՌԱՋԱՐԿ
Մտքումդ կենդանացրու աստվածաշնչյան պատմությունները
Աստվածաշնչում շատ պատմական արձանագրություններ կան, որոնք կարևոր դասեր են սովորեցնում մեզ։ Այդ արձանագրությունները մտքում կենդանացնելով՝ մենք կարող ենք ավելի լավ հասկանալ մեր կարդացածը և ավելի շատ օգուտներ քաղել դրանցից։ Ահա մի քանի առաջարկ, որոնք կօգնեն հասնել այդ նպատակին։
Բարձրաձայն կարդա։ Աստվածաշունչը բարձրաձայն կարդալը կարող է օգնել քեզ, որ ավելի հստակ պատկերացնես տեսարանները։ Երբ Աստվածաշունչը ընտանիքով եք կարդում, յուրաքանչյուրդ թող տարբեր կերպարների խոսքեր կարդա։
Պատկերացրու տեսարանները։ Փորձիր հասկանալ կերպարների մտքերն ու զգացումները։ Օրինակ՝ մտածիր. «Ինչո՞ւ է տվյալ մարդը այս կամ այն կերպ խոսել կամ վարվել։ Ի՞նչ կմտածեի կամ կզգայի, եթե նրա փոխարեն լինեի»։
Նկարիր կամ ուրվագծիր։ Աստվածաշնչյան տեսարանները նկարելը կօգնի քեզ մտովի կենդանացնել պատմությունները և հիշել դրանք, նույնիսկ եթե քո նկարածը արվեստի գլուխգործոց չէ։