2012 թ. տարվա խոսքը
«Քո խոսքը ճշմարտություն է» (ՀՈՎՀԱՆՆԵՍ 17։17)
Որքա՜ն երախտապարտ ենք մեր սիրառատ երկնային Հորը, որ բացահայտել է ճշմարտությունը մեզ համար։ Նրա Խոսքը ցույց է տալիս մեզ կյանքի լավագույն ճանապարհը։ Սովորեցնում է, թե ինչպես լավագույնս վայելել կյանքը։ Այն պաշտպանում է մեզ ունայն և վնասակար սովորություններից, ազատում է կրոնական ստերի կապանքներից և օգնում է ունենալու մտքի իսկական խաղաղություն։ Այն իմաստավորում է մեր կյանքը և տալիս է հիասքանչ ապագայի հույս։
Ճշմարտությունը նաև միավորում է ողջ աշխարհում սփռված մեր եղբայրությանը։ Եվ, որ ամենակարևորն է, աստվածաշնչյան ճշմարտությունը սովորեցնում է մեզ Եհովայի մասին և թե ինչպես կարող ենք մտերմանալ նրա հետ։ Եկեք երբեք սովորական բան չհամարենք այն, ինչ Եհովան տվել է մեզ։ Թող որ միշտ երջանիկ լինենք ճշմարտության մեջ և դրանով առաջնորդվենք կյանքի բոլոր ոլորտներում։