Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • mrt հոդված 45
  • Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա
  • Այլ նյութեր
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ըստ Աստվածաշնչի՝ ո՞րն է այս իրադարձությունների նշանակությունը
  • Ինչո՞ւ կարող ենք հույսով նայել ապագային
  • Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Կրոնը և պատերազմը Ուկրաինայում։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Երկրորդ տարին է՝ Ուկրաինայում պատերազմ է։ Ի՞նչ հույս է տալիս Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • «Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ
    2020 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
Այլ նյութեր
mrt հոդված 45
Ուկրաինայի և հարակից երկրների քարտեզը

ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ

Ռուսաստանը ներխուժում է Ուկրաինա

2022 թ. փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանը ռազմական գործողություններ սկսեց Ուկրաինայի դեմ՝ չնայած այլ երկրների առաջնորդների՝ պատերազմը կանխելու ջանքերին։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մի քանի օր առաջ հետևյալն ասաց. «Եվրոպայի և համաշխարհային անվտանգությանը հասցվող վնասը, ինչպես նաև մարդկային տառապանքներն ու ավերածությունները չափազանց մեծ են լինելու»։

Ըստ Աստվածաշնչի՝ ո՞րն է այս իրադարձությունների նշանակությունը

  • Հիսուսն ասաց, որ լինելու են ժամանակներ, երբ «ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ» (Մատթեոս 24։7)։ Կարդացեք «Ո՞րն է «վերջին օրերի», կամ՝ «վերջի ժամանակի» նշանը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչպես է Աստվածաշունչը ցույց տալիս, որ ներկայիս պատերազմները Հիսուսի մարգարեության կատարումն են։

  • Աստվածաշնչի «Հայտնություն» գիրքը պատերազմը ներկայացնում է որպես հեծյալ, որը նստած է «հրագույն ձիու» վրա, և որը «խաղաղությունը վերցնում է երկրից» (Հայտնություն 6։4)։ Կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը, որպեսզի իմանաք, թե ինչպես է այս մարգարեությունը վերաբերում մեր օրերին։

  • «Դանիել» գրքում մարգարեացվել է, որ «հյուսիսի թագավորն» ու «հարավի թագավորը» մրցելու են իրար հետ (Դանիել 11։25–45)։ Դիտեք «Իրականացած մարգարեություն. Դանիել 11» տեսանյութը՝ իմանալու համար, թե ինչու կարող ենք ասել, որ Ռուսաստանն ու իր դաշնակիցներն են հյուսիսի թագավորը։a

  • «Հայտնություն» գրքում նկարագրվում է «Ամենակարող Աստծու մեծ օրվա պատերազմը» (Հայտնություն 16։14, 16)։ Սակայն դա ազգամիջյան պատերազմ չի լինելու, որին մենք հիմա ականատես ենք։ Ապագայում սպասվող այս իրադարձության մասին ավելին իմանալու համար կարդացեք «Ի՞նչ է Արմագեդոն պատերազմը» հոդվածը։

Ինչո՞ւ կարող ենք հույսով նայել ապագային

  • Աստվածաշնչում ասվում է, որ Աստված «դադարեցնելու է պատերազմները մինչև երկրի ծայրերը» (Սաղմոս 46։9)։ Աստծու խոստումների մասին ավելին իմանալու համար կարդացեք «Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն» հոդվածը։

  • Հիսուսը սովորեցրեց իր հետևորդներին աղոթել Աստծու Թագավորության գալստի մասին (Մատթեոս 6։9, 10)։ Այդ Թագավորությունը երկնային կառավարություն է։ Այն կիրականացնի երկրի առնչությամբ Աստծու կամքը, որը ներառում է համաշխարհային խաղաղություն հաստատելը։ Իմանալու համար, թե Թագավորությունը ինչ օգուտներ կարող է բերել ձեզ, դիտեք «Ի՞նչ է Աստծու Թագավորությունը» տեսանյութը։

Ուկրաինայում ապրում է ավելի քան 129 000 Եհովայի վկա։ Ինչպես այլ երկրների, այնպես էլ Ուկրաինայի Վկաները ընդօրինակում են Հիսուսին՝ քաղաքական հարցերում չեզոք մնալով և հրաժարվելով մասնակցել պատերազմին (Հովհաննես 18։36)։ Ողջ աշխարհում նրանք շարունակում են հռչակել «Թագավորության.... բարի լուրը»՝ որպես մարդկության խնդիրների լուծում, որոնց թվում է նաև պատերազմը (Մատթեոս 24։14)։ Աստվածաշնչյան հույսի մասին ավելին իմանալու համար կապ հաստատեք մեզ հետ։

a Այս մարգարեության մասին մանրակրկիտ տեղեկություններ ստանալու համար կարդացեք ««Հյուսիսի թագավորը» վերջի ժամանակ» և «Ո՞վ է «հյուսիսի թագավորն» այսօր» հոդվածները։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը