ԱՐԹՈ՛ՒՆ ԵՂԵՔ
Ուկրաինայի պատերազմը՝ պարենային գլոբալ ճգնաժամի պատճառ
2022 թ. մայիսի 19-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը լսեց ավելի քան 75 բարձրաստիճան պաշտոնյաների, որոնք նշում էին, որ «COVID-19 համավարակի և կլիմայի փոփոխության հետևանքով առաջացած պարենային ճգնաժամը այժմ Ուկրաինայի պատերազմի պատճառով վերածվում է համաշխարհային սովի»։ Ավելի ուշ «Էկոնոմիստ» հանդեսը գրեց, որ «պատերազմի պատճառով աշխարհը, որն արդեն իսկ լի է խնդիրներով, կունենա քաղցի մատնված ավելի շատ բնակչություն»։ Աստվածաշնչում կանխագուշակված է, որ մեր օրերում լինելու են սննդի նման ճգնաժամեր, սակայն այն նաև օգնում է մեզ հաղթահարել այդ դժվարությունները։
Աստվածաշնչում կանխագուշակվել է սննդի ճգնաժամ
Հիսուսը մարգարեացել էր. «Ազգ ազգի դեմ դուրս կգա, և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ սովեր ու երկրաշարժեր կլինեն» (Մատթեոս 24։7)։
Աստվածաշնչի «Հայտնություն» գրքում խոսվում է չորս խորհրդանշական ձիավորների մասին։ Այդ ձիավորներից մեկը ներկայացնում է պատերազմը: Նրան հաջորդում է մեկ ուրիշը, որը ներկայացնում է սովը։ Այդ ձիավորի արշավանքի ժամանակ սնունդը պետք է օրաբաժնով դառնա և վաճառվի չափազանց բարձր գնով. «Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք ուներ իր ձեռքում։ Եվ մի ձայն լսեցի.... որն ասում էր. «Մի կապիճ ցորենը՝ մեկ դինար, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»» (Հայտնություն 6։5, 6)։
Սննդի ճգնաժամի վերաբերյալ աստվածաշնչյան մարգարեությունը կատարվում է այսօր՝ մի ժամանակաշրջանում, որն Աստվածաշունչը անվանում է «վերջին օրեր» (2 Տիմոթեոս 3:1)։ «Վերջին օրերի» և «Հայտնություն» գրքի չորս ձիավորների արշավանքի մասին ավելին իմանալու համար դիտեք «1914 թ.-ից ի վեր աշխարհը փոխվել է» տեսանյութը և կարդացեք «Չորս ձիավորների ինքնությունը» հոդվածը։
Աստվածաշունչն ինչպե՞ս կարող է օգնել
Աստվածաշնչում կարող ենք գտնել գործնական խորհուրդներ, որոնք կօգնեն հաղթահարել դժվար հանգամանքները, ինչպիսիք են սննդի թանկացումը և նույնիսկ սովը։ Կարդացեք «Ինչպե՞ս ապրել քիչ գումարով» հոդվածը։
Աստվածաշունչը նաև լավ ապագայի հույս է տալիս։ Այն խոստանում է, որ գալու է ժամանակ, երբ «ցորենի առատություն կլինի երկրի վրա», և բոլորը կունենան առատ սնունդ (Սաղմոս 72։16)։ Աստվածաշնչյան այս խոստման մասին ավելին իմանալու համար կարդացեք «Լավ ապագա. երազա՞նք, թե՞ իրականություն» հոդվածը։