Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • nwt Ծննդոց 1 ։ 1–50 ։ 26
  • Ծննդոց

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծննդոց
  • Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Աստվածաշունչ․ «Նոր աշխարհ» թարգմանություն
Ծննդոց

ԾՆՆԴՈՑ

1 Սկզբում Աստված ստեղծեց երկինքն* ու երկիրը:+

2 Երկիրը անկերպարանք էր ու ամայի,* և խոր ջրերի*+ վրա խավար էր տիրում: Ջրերի մակերևույթից+ վեր շարժման մեջ էր Աստծու գործուն ուժը:*+

3 Աստված ասաց. «Թող լույս լինի»: Եվ լույս+ եղավ: 4 Աստված տեսավ, որ լույսը լավ է, և աստիճանաբար լույսը զատեց խավարից: 5 Աստված լույսը կոչեց ցերեկ, իսկ խավարը՝ գիշեր:+ Երեկո և առավոտ եղավ. օր առաջին:

6 Հետո Աստված ասաց. «Թող տարածություն+ լինի ջրերի միջև, և թող ջրերը բաժանվեն ջրերից»:+ 7 Աստված տարածություն հաստատեց և բաժանեց ջրերը, որ դրանց մի մասը լինի տարածության ներքևում, իսկ մյուս մասը՝ վերևում:+ Եվ այդպես եղավ: 8 Աստված տարածությունը կոչեց երկինք:* Երեկո և առավոտ եղավ. օր երկրորդ:

9 Հետո Աստված ասաց. «Թող երկնքի տակի ջրերը մեկտեղ հավաքվեն, և թող ի հայտ գա ցամաքը»:+ Եվ այդպես եղավ: 10 Աստված ցամաքը կոչեց երկիր,+ իսկ հավաքված ջրերը՝ ծով:*+ Աստված տեսավ, որ դա լավ է:+ 11 Ապա Աստված ասաց. «Թող երկրի վրա խոտեր աճեն ըստ իրենց տեսակների,* սերմնատու բույսեր՝ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ կտան. թող այդպես լինի երկրի վրա»: Եվ այդպես եղավ: 12 Երկրի վրա խոտեր աճեցին ըստ իրենց տեսակների, սերմնատու բույսեր՝+ ըստ իրենց տեսակների, և ծառեր՝ ըստ իրենց տեսակների, որոնք սերմ ունեցող պտուղ են տալիս: Աստված տեսավ, որ դա լավ է: 13 Երեկո և առավոտ եղավ. օր երրորդ:

14 Հետո Աստված ասաց. «Թող երկնային տարածության մեջ լուսատուներ*+ երևան, որպեսզի ցերեկն ու գիշերը+ բաժանեն իրարից և ծառայեն որպես նշան՝ տարվա եղանակները, օրերն ու տարիները որոշելու համար:+ 15 Այդ լուսատուները կշողան երկնային տարածության մեջ՝ երկիրը լուսավորելու համար»: Եվ այդպես եղավ: 16 Աստված տեսանելի դարձրեց* երկու խոշոր լուսատուները՝ մեծ լուսատուն, որ այն ցերեկը իշխի,+ և փոքր լուսատուն, որ այն գիշերը իշխի, ինչպես նաև աստղերը:+ 17 Աստված դրանք երկնային տարածության մեջ դրեց,* որ լուսավորեն երկիրը, 18 իշխեն ցերեկն ու գիշերը և զատեն լույսը խավարից:+ Աստված տեսավ, որ դա լավ է: 19 Երեկո և առավոտ եղավ. օր չորրորդ:

20 Հետո Աստված ասաց. «Թող ջրերը լեփ-լեցուն լինեն կենդանի արարածներով,* իսկ երկրի մակերևույթից վերև՝ երկնային տարածության մեջ,* թող թևավոր արարածներ* թռչեն»:+ 21 Եվ Աստված ստեղծեց ծովային հսկա կենդանիներին ու ջրերում վխտացող բոլոր կենդանի արարածներին* ըստ իրենց տեսակների, ինչպես նաև բոլոր թևավոր արարածներին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է: 22 Եվ Աստված օրհնեց նրանց՝ ասելով. «Բազմացեք, շատացեք ու լցրեք ծովի+ ջրերը, իսկ երկրի վրա թող շատանան թևավոր արարածները»: 23 Երեկո և առավոտ եղավ. օր հինգերորդ:

24 Հետո Աստված ասաց. «Թող երկրի վրա կենդանի արարածներ* առաջ գան ըստ իրենց տեսակների՝ ընտանի կենդանիներ, զեռուններ* ու վայրի կենդանիներ ըստ իրենց տեսակների»:+ Եվ այդպես եղավ: 25 Աստված ստեղծեց* երկրի վայրի կենդանիներին ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներին՝ ըստ իրենց տեսակների և բոլոր զեռուններին՝ ըստ իրենց տեսակների: Աստված տեսավ, որ դա լավ է:

26 Հետո Աստված ասաց. «Մեր+ պատկերով+ ու մեր նմանությամբ+ մարդ ստեղծենք: Թող նա իշխանություն ունենա ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների, ընտանի կենդանիների, բոլոր զեռունների ու ողջ երկրի վրա»:+ 27 Եվ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն, Աստծու պատկերով ստեղծեց նրան. նա ստեղծեց տղամարդ ու կին:*+ 28 Աստված օրհնեց նրանց և ասաց. «Բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը+ և տնօրինեք այն:+ Իշխանություն+ ունեցեք ծովի ձկների, երկնքի թևավոր արարածների ու երկրի բոլոր կենդանի արարածների վրա»:

29 Ապա Աստված ասաց. «Ահա ես ձեզ տալիս եմ ամեն սերմնատու բույս, որ աճում է ողջ երկրի վրա, և ամեն ծառ, որը սերմ ունեցող պտուղ է տալիս: Թող դրանք ձեզ համար կերակուր լինեն:+ 30 Ամբողջ կանաչ բուսականությունը թող կերակուր+ լինի երկրի բոլոր վայրի կենդանիների, երկնքի բոլոր թևավոր արարածների և երկրի վրա տեղաշարժվող մյուս բոլոր կենդանիների համար, որոնց մեջ կյանք* կա»: Եվ այդպես եղավ:

31 Դրանից հետո Աստված նայեց իր արած բոլոր բաներին ու տեսավ, որ այդ ամենը շատ լավ է:+ Երեկո և առավոտ եղավ. օր վեցերորդ:

2 Այսպիսով՝ ավարտին հասավ երկնքի, երկրի և դրանցում եղող ամեն բանի* արարումը:+ 2 Նախքան յոթերորդ օրը Աստված ավարտեց այն աշխատանքը, որ անում էր, և յոթերորդ օրը սկսեց հանգստանալ+ իր արած ողջ աշխատանքից:* 3 Աստված օրհնեց յոթերորդ օրը և այն սուրբ հայտարարեց, որովհետև այդ օրը սկսեց հանգստանալ իր ողջ ստեղծագործ աշխատանքից, որ արել էր իր նպատակի համաձայն:

4 Սա է պատմությունը այն ժամանակահատվածի, երբ ստեղծվեցին երկինքն ու երկիրը՝+ այն օրվա, երբ Եհովա* Աստված արարեց դրանք:

5 Երկրի վրա դեռ չկային թփեր և այլ բուսականություն. Եհովա Աստված երկրի վրա անձրև չէր բերել, և մարդ չկար, որ հողը մշակեր: 6 Բայց երկրից գոլորշի էր բարձրանում և խոնավացնում էր երկրի ողջ մակերեսը:

7 Եհովա Աստված հողից+ կազմավորեց մարդուն ու նրա քթանցքերի մեջ կյանքի շունչ+ փչեց, և մարդը կենդանի էակ* դարձավ:+ 8 Եհովա Աստված Եդեմում՝+ արևելյան կողմում, մի պարտեզ տնկեց և իր ստեղծած մարդուն+ բնակեցրեց այնտեղ: 9 Եհովա Աստված հողից աճեցրեց ամեն ծառ՝ գեղեցիկ տեսք ունեցող և ուտելու լավ պտուղներ տվող: Բացի այդ՝ նա պարտեզի մեջտեղում աճեցրեց կյանքի ծառը,+ ինչպես նաև բարին ու չարը որոշելու ծառը:*+

10 Եդեմից մի գետ էր դուրս գալիս ու ջրում պարտեզը և այնտեղից բաժանվում էր չորս ճյուղի: 11 Առաջինի անունը Փիսոն է: Այն եզերում է Եվիլայի ողջ երկիրը, որտեղ ոսկի կա: 12 Այդ երկրի ոսկին լավն է: Այնտեղ նաև անուշահոտ խեժ* և եղնգնաքար* կա: 13 Երկրորդի անունը Գեհոն է: Այդ գետը եզերում է Քուշի ողջ երկիրը: 14 Երրորդի անունը Տիգրիս*+ է: Այն հոսում է Ասորեստանից+ արևելք ընկած տարածքով: Իսկ չորրորդ գետը Եփրատն+ է:

15 Եհովա Աստված մարդուն բնակեցրեց Եդեմի պարտեզում, որ նա մշակի ու խնամի այն:+ 16 Եհովա Աստված նաև այսպիսի պատվեր տվեց մարդուն. «Պարտեզի բոլոր ծառերից կարող ես ուտել,+ ինչքան ուզում ես, 17 բայց բարին ու չարը որոշելու ծառից* չուտե՛ս, քանի որ այն օրը, երբ դրանից ուտես, անշուշտ կմեռնես»:+

18 Հետո Եհովա Աստված ասաց. «Լավ չէ, որ մարդը մենակ մնա: Նրա համար իրեն համապատասխան* մի օգնական ստեղծեմ»:+ 19 Եհովա Աստված, որ հողից ստեղծել* էր բոլոր վայրի կենդանիներին ու երկնքի բոլոր թևավոր արարածներին, սկսեց նրանց բերել մարդու մոտ, որ տեսնի, թե նա ինչ անուն կտա ամեն մեկին: Եվ ինչ անուն որ մարդը տալիս էր յուրաքանչյուր կենդանի արարածի,* դա էլ լինում էր նրա անունը:+ 20 Այսպիսով՝ մարդը անուններ տվեց բոլոր ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին և բոլոր վայրի կենդանիներին: Այդ ժամանակ մարդը իրեն համապատասխան ոչ մի օգնական չուներ: 21 Ուստի Եհովա Աստված խոր քուն բերեց մարդու վրա ու, մինչ նա քնած էր, վերցրեց նրա կողոսկրերից մեկը և փակեց այդ մասը: 22 Եհովա Աստված մարդուց վերցրած կողոսկրից կին ստեղծեց* ու նրան բերեց մարդու մոտ:+

23 Այդ ժամանակ մարդն ասաց.

«Ահա վերջապես ոսկոր՝ իմ ոսկրից,

Ահա մարմին՝ իմ մարմնից:

Նա կին* է կոչվելու,

Քանի որ մարդուց է վերցված»:+

24 Դրա համար էլ տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա իր կնոջը,* և նրանք մեկ մարմին կդառնան:+ 25 Երկուսն էլ՝ թե՛ տղամարդը, թե՛ կինը, մերկ էին,+ բայց չէին ամաչում:

3 Օձը+ ամենազգուշավորն* էր բոլոր վայրի կենդանիներից, որ Եհովա Աստված ստեղծել էր: Նա խոսեց կնոջ հետ՝ ասելով. «Աստված իսկապե՞ս ասել է, որ պարտեզի բոլոր ծառերից չէ, որ կարող եք ուտել»:+ 2 Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտուղներից կարող ենք ուտել,+ 3 բայց այն ծառի համար, որ պարտեզի մեջտեղում է,+ Աստված ասել է. «Դրանից չուտե՛ք և դրան չդիպչե՛ք, այլապես կմեռնեք»»: 4 Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Ամենևին էլ չեք մեռնի:+ 5 Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ կորոշեք, թե ինչն է բարի, ինչը՝ չար»:*+

6 Կինը տեսավ, որ ծառի պտուղը ուտելու համար լավն է և աչքերի համար՝ ցանկալի, և որ դրան հաճելի է նայել: Ուստի ծառից պտուղ քաղեց ու սկսեց ուտել:+ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց, և նա կերավ:+ 7 Այդ ժամանակ երկուսի աչքերը բացվեցին, ու նրանք հասկացան, որ մերկ են: Ուստի թզենու տերևներն իրար կարեցին և ծածկեցին իրենց մերկությունը:*+

8 Որոշ ժամանակ անց նրանք լսեցին Եհովա Աստծու ձայնը, երբ նա օրվա հով ժամանակ* շրջում էր պարտեզում: Եվ մարդն ու իր կինը Եհովա Աստծուց թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ: 9 Իսկ Եհովա Աստված կանչում էր մարդուն՝ ասելով՝ որտե՞ղ ես: 10 Ի վերջո նա պատասխանեց. «Պարտեզում լսեցի քո ձայնը և, քանի որ մերկ էի, վախեցա ու թաքնվեցի»: 11 Նա էլ ասաց. «Ո՞վ է քեզ ասել, որ մերկ ես:+ Չլինի՞ այն ծառի պտղից ես կերել, որ քեզ պատվիրել էի չուտել»:+ 12 Մարդը պատասխանեց. «Քո տված կինը՝ նա՛ տվեց ինձ ծառի պտղից, դրա համար էլ կերա»: 13 Այդ ժամանակ Եհովա Աստված կնոջն ասաց. «Այդ ի՞նչ ես արել»: Կինը պատասխանեց. «Օձն ինձ խաբեց, դրա համար էլ կերա»:+

14 Եհովա Աստված օձին+ ասաց. «Քո արածի պատճառով անիծյա՛լ լինես բոլոր ընտանի ու վայրի կենդանիների մեջ: Փորիդ վրա կսողաս և կյանքիդ բոլոր օրերում հող կուտես: 15 Ես թշնամություն+ կդնեմ քո+ և կնոջ+ միջև, քո սերնդի+ և նրա սերնդի+ միջև: Կնոջ սերունդը* քո գլուխը կջախջախի,+ և դու նրա կրունկը կխայթես»:+

16 Ապա կնոջն ասաց. «Ես կավելացնեմ հղիությանդ ցավերը: Ուժգին ցավերով երեխա կծնես: Դու խիստ կզգաս ամուսնուդ կարիքը, նա էլ կիշխի քեզ վրա»:

17 Իսկ Ադամին* ասաց. «Քանի որ լսեցիր կնոջդ և կերար այն ծառի պտղից, որի մասին քեզ պատվեր+ էի տվել՝ ասելով՝ չուտես դրանից, անիծյալ լինի հողը քո պատճառով:+ Չարչարանքով կուտես դրա տված բերքը կյանքիդ բոլոր օրերում:+ 18 Այն քեզ փուշ ու տատասկ կտա, և դու դաշտի բույսերը կուտես: 19 Քո հացը երեսիդ քրտինքով կհայթայթես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, որից վերցվել ես.+ դու հող ես և դեպի հողն էլ հետ կդառնաս»:+

20 Դրանից հետո Ադամը իր կնոջ անունը Եվա* դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը:+ 21 Եհովա Աստված կաշվե երկար հագուստներ պատրաստեց Ադամի ու նրա կնոջ համար, որ հագնեն:+ 22 Ապա Եհովա Աստված ասաց. «Այժմ մարդը մեզնից մեկի պես է դարձել՝ բարին ու չարը որոշող:*+ Եվ հիմա, որպեսզի նա իր ձեռքը չմեկնի, չվերցնի նաև կյանքի ծառի պտղից,+ չուտի այն ու չապրի հավիտյան...»: 23 Սա ասելով՝ Եհովա Աստված մարդուն դուրս արեց Եդեմի պարտեզից,+ որ նա մշակի հողը, որից վերցվել էր:+ 24 Այսպիսով՝ Աստված արտաքսեց մարդուն, ապա Եդեմի պարտեզի արևելյան կողմում քերովբեներ*+ կանգնեցրեց ու բոցավառ սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր: Դա արեց դեպի կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար:

4 Ադամը հարաբերություն ունեցավ իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ:+ Նա ունեցավ Կայենին+ և ասաց. «Ես արու զավակ ծնեցի* Եհովայի օգնությամբ»: 2 Հետո նա ունեցավ Աբելին՝+ Կայենի եղբորը:

Աբելը հովիվ դարձավ, իսկ Կայենը՝ հողագործ: 3 Որոշ ժամանակ անց Կայենը երկրի տված բերքից ընծա բերեց Եհովային: 4 Իսկ Աբելը ընծա բերեց իր հոտի առաջնեկներից՝+ դրանց ճարպով հանդերձ: Եհովան հավանություն տվեց Աբելին ու նրա ընծային,+ 5 մինչդեռ Կայենին ու նրա ընծային հավանություն չտվեց: Կայենը խիստ բարկացավ ու մռայլվեց: 6 Այդ ժամանակ Եհովան ասաց Կայենին. «Ինչո՞ւ ես այդպես բարկացել և ինչո՞ւ ես մռայլվել: 7 Եթե թողնես քո բռնած ուղին ու բարին անես, մի՞թե կրկին չես արժանանա իմ հավանությանը:* Սակայն եթե այդպես չանես, մեղքը, դռան մոտ դարան մտած, սպասում է. նա փափագում է տիրել քեզ: Բայց դու կիշխե՞ս նրա վրա»:

8 Դրանից հետո Կայենն իր եղբորը՝ Աբելին, ասաց. «Արի դաշտ գնանք»: Եվ երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց եղբոր վրա ու սպանեց նրան:+ 9 Ավելի ուշ Եհովան հարցրեց Կայենին. «Որտե՞ղ է քո եղբայր Աբելը»: Նա էլ պատասխանեց. «Չգիտեմ: Մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ»: 10 Աստված ասաց. «Այդ ի՞նչ ես արել: Լսի՛ր, ահա եղբորդ արյունը երկրից աղաղակում է+ դեպի ինձ: 11 Այժմ դու անիծված ես. դու արտաքսվում ես այս երկրից, որը բացել է իր բերանն ու կլանել եղբորդ արյունը, որ թափվել է+ քո ձեռքով: 12 Երբ հողը մշակես, այն քեզ չի տա իր բերքը:* Թափառական ու վտարանդի կդառնաս երկրի վրա»: 13 Կայենն ասաց Եհովային. «Հանցանքիս պատիժն այնքան մեծ է, որ անհնար է կրել: 14 Դու այսօր արտաքսում ես ինձ այս երկրից. ես քո աչքից հեռու կլինեմ, երկրի վրա թափառական ու վտարանդի կդառնամ, և ով ինձ հանդիպի, հաստատ կսպանի»: 15 Եհովան ասաց. «Ուրեմն, որ այդպես չլինի, ով սպանի Կայենին, թող նրանից յոթնապատիկ վրեժ առնվի»:

Ապա Եհովան մի նշան* տվեց, որպեսզի Կայենին հանդիպող ոչ մի մարդ չսպանի նրան: 16 Կայենը հեռացավ Եհովայի առաջից և բնակություն հաստատեց Նայիդ երկրում՝* Եդեմից+ դեպի արևելք:

17 Հետո Կայենը հարաբերություն ունեցավ իր կնոջ+ հետ, և նա հղիացավ ու ծնեց Ենոքին: Կայենը մի քաղաք կառուցեց և այն կոչեց իր որդի Ենոքի անունով: 18 Հետագայում Ենոքը ունեցավ Գայիրադին: Գայիրադը ունեցավ Մայիելին, Մայիելը ունեցավ Մաթուսայելին, Մաթուսայելը ունեցավ Ղամեքին:

19 Ղամեքն իր համար երկու կին առավ: Առաջինի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա: 20 Հետագայում Ադդան ծնեց Հոբելին: Նա դարձավ վրանաբնակության և անասնապահության հիմնադիրը: 21 Նրա եղբոր անունը Հոբալ էր: Նա սկիզբ դրեց քնար ու սրինգ* նվագելու արվեստին: 22 Իսկ Սելլան ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից տարատեսակ գործիքներ էր ձուլում: Թոբել-Կայենի քույրը Նաաման էր: 23 Ղամեքը իր կանանց՝ Ադդայի ու Սելլայի համար այսպիսի խոսքեր հորինեց.

«Ղամեքի՛ կանայք, լսե՛ք իմ ձայնին

Եվ ակա՛նջ դրեք իմ ասած խոսքին:

Մի մարդու սպանեցի, որ ինձ վերք հասցրեց՝

Մի երիտասարդի, որ ինձ հարվածեց:

24 Եթե Կայենին սպանողից վրեժ կառնվի յոթ անգամ,+

Ապա Ղամեքին սպանողից՝ յոթանասունյոթ անգամ»:

25 Ադամը կրկին հարաբերություն ունեցավ իր կնոջ հետ, և նա որդի ծնեց ու նրա անունը Սեթ*+ դրեց, որովհետև ասաց. «Աստված ինձ ուրիշ սերունդ տվեց* Աբելի փոխարեն, որին Կայենը սպանեց»:+ 26 Հետագայում Սեթը որդի ունեցավ և նրա անունը Ենոս+ դրեց: Այդ ժամանակ մարդիկ սկսեցին կանչել Եհովայի անունը:

5 Սա է Ադամի պատմությունը:* Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, իր նմանությամբ+ ստեղծեց նրան: 2 Նա ստեղծեց տղամարդ և կին:+ Այն օրը, երբ նրանց ստեղծեց,+ օրհնեց նրանց ու կոչեց մարդ:*

3 Ադամն ապրեց 130 տարի և մի որդի ունեցավ՝ իր նմանությամբ ու իր պատկերով: Նրա անունը Սեթ+ դրեց: 4 Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս 800 տարի: Նա ուրիշ երեխաներ էլ ուներ՝ տղաներ ու աղջիկներ: 5 Ընդհանուր հաշվով Ադամն ապրեց 930 տարի ու մահացավ:+

6 Սեթն ապրեց 105 տարի և ունեցավ Ենոսին:+ 7 Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ևս 807 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 8 Ընդհանուր հաշվով Սեթն ապրեց 912 տարի ու մահացավ:

9 Ենոսն ապրեց 90 տարի և ունեցավ Կայնանին: 10 Կայնանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ևս 815 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 11 Ընդհանուր հաշվով Ենոսն ապրեց 905 տարի ու մահացավ:

12 Կայնանն ապրեց 70 տարի և ունեցավ Մաղաղիելին:+ 13 Մաղաղիելին ունենալուց հետո Կայնանն ապրեց ևս 840 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 14 Ընդհանուր հաշվով Կայնանն ապրեց 910 տարի ու մահացավ:

15 Մաղաղիելն ապրեց 65 տարի և ունեցավ Հարեդին:+ 16 Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ևս 830 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 17 Ընդհանուր հաշվով Մաղաղիելն ապրեց 895 տարի ու մահացավ:

18 Հարեդն ապրեց 162 տարի և ունեցավ Ենոքին:+ 19 Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ևս 800 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 20 Ընդհանուր հաշվով Հարեդն ապրեց 962 տարի ու մահացավ:

21 Ենոքն ապրեց 65 տարի և ունեցավ Մաթուսաղային:+ 22 Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը 300 տարի շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու* հետ:* Նա տղաներ ու աղջիկներ ունեցավ: 23 Ընդհանուր հաշվով Ենոքն ապրեց 365 տարի: 24 Ենոքը անշեղորեն քայլեց ճշմարիտ Աստծու հետ:+ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան:+

25 Մաթուսաղան ապրեց 187 տարի և ունեցավ Ղամեքին:+ 26 Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց ևս 782 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 27 Ընդհանուր հաշվով Մաթուսաղան ապրեց 969 տարի ու մահացավ:

28 Ղամեքն ապրեց 182 տարի և մի որդի ունեցավ: 29 Նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ թեթևացում* կբերի մեր ծանր աշխատանքից և հանգստություն կտա մեր ձեռքերին, որ չարքաշ աշխատում են Եհովայի կողմից անիծված հողի վրա»:+ 30 Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց ևս 595 տարի և տղաներ ու աղջիկներ ունեցավ: 31 Ընդհանուր հաշվով Ղամեքն ապրեց 777 տարի ու մահացավ:

32 Նոյը դարձավ 500 տարեկան և դրանից հետո ունեցավ Սեմին,+ Քամին+ ու Հաբեթին:+

6 Երբ մարդիկ շատացան երկրի վրա և աղջիկներ ունեցան, 2 ճշմարիտ Աստծու որդիները*+ սկսեցին նկատել, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, և սկսեցին կնության առնել բոլոր նրանց, ում ընտրում էին: 3 Եհովան ասաց. «Ես* անվերջ չեմ հանդուրժի մարդուն,+ քանի որ նա մեղսագործ է:* Նրան կմնա 120 տարի»:*+

4 Այդ օրերում և դրանից հետո երկրի վրա հսկաներ* կային, քանի որ ճշմարիտ Աստծու որդիները հարաբերություն էին ունենում մարդկանց աղջիկների հետ, և նրանք որդիներ էին ծնում նրանց համար: Այդ հսկա որդիները վաղեմի ժամանակների զորավոր և անվանի մարդիկ էին:

5 Եհովան տեսավ, որ մեծ է մարդկանց չարությունը, և որ նրանց մտքերն ու սրտի ցանկությունները միշտ հակված են միայն դեպի չարը:+ 6 Ուստի Եհովան ափսոսաց,* որ երկրի վրա ստեղծել է մարդուն, և նրա սիրտը տխրությամբ լցվեց:*+ 7 Եհովան ասաց. «Ես երկրի երեսից բնաջինջ եմ անելու իմ ստեղծած մարդկանց, որովհետև ափսոսում եմ, որ ստեղծել եմ նրանց: Բնաջնջելու եմ թե՛ մարդկանց և թե՛ ընտանի կենդանիներին, երկնքի թևավոր արարածներին ու երկրի մյուս բոլոր կենդանիներին»: 8 Բայց Նոյը արժանացել էր Եհովայի հավանությանը:*

9 Սա է Նոյի պատմությունը:

Նոյը արդար մարդ էր:+ Նա անարատ* էր իր ժամանակակիցների* մեջ: Նա ճշմարիտ Աստծու հետ էր քայլում:*+ 10 Նոյը երեք որդի ունեցավ՝ Սեմին, Քամին ու Հաբեթին:+ 11 Ճշմարիտ Աստծու աչքում երկիրն ապականվել էր ու բռնությամբ լցվել: 12 Այո՛, երկրին նայելով՝ Աստված տեսնում էր, որ այն ապականված է,+ որ երկրի վրա բոլոր մարդիկ ապականված կյանքով են ապրում:*+

13 Այդ ժամանակ Աստված ասաց Նոյին. «Ես որոշել եմ բնաջնջել բոլոր մարդկանց, որովհետև նրանց պատճառով երկիրը բռնությամբ է լցվել. ես նրանց կործանելու եմ երկրի հետ միասին:+ 14 Քեզ համար մի տապան*+ կառուցիր խիժաբեր ծառի փայտից: Տապանում բաժանմունքներ շինիր և այն դրսից ու ներսից կուպրով*+ պատիր: 15 Տապանը պետք է այսպիսին լինի. երկարությունը՝ 300 կանգուն, լայնությունը՝ 50 կանգուն, և բարձրությունը՝ 30 կանգուն:* 16 Տապանի լուսավորության համար պատուհան* շինիր՝ վերևից մեկ կանգուն հաշված: Տապանը թող առաջին, երկրորդ ու երրորդ հարկ ունենա, և մուտքը թող կողքից լինի:+

17 Ես երկրի վրա ջրհեղեղ+ եմ բերելու, որ կործանեմ երկնքի տակ բնակվող ամեն արարածի,* որի մեջ կյանքի շունչ* կա: Երկրի վրա ամեն շնչավոր էակ կոչնչանա:+ 18 Ես ուխտ* եմ հաստատում քեզ հետ: Դու պետք է տապան մտնես, քեզ հետ՝ նաև որդիներդ, կինդ և որդիներիդ կանայք:+ 19 Ամեն տեսակ կենդանի արարածներից+ մեկական զույգ՝ արու և էգ,+ տապան մտցրու, որպեսզի քեզ հետ միասին ողջ մնան. 20 թևավոր արարածներից՝ ըստ իրենց տեսակների, ընտանի կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների, և ցամաքային մյուս բոլոր կենդանիներից՝ ըստ իրենց տեսակների: Յուրաքանչյուրից մեկական զույգ այնտեղ կմտնի քեզ հետ, որ ողջ մնա:+ 21 Բացի այդ՝ հավաքիր ու քեզ հետ վերցրու ամեն տեսակ ուտելիք,+ որ դուք և կենդանիները սնունդ ունենաք»:

22 Նոյը ամեն ինչ արեց այնպես, ինչպես Աստված պատվիրել էր իրեն: Նա հենց այդպես արեց:+

7 Դրանից հետո Եհովան ասաց Նոյին. «Դու և քո ամբողջ ընտանիքը տապան մտեք, որովհետև տեսնում եմ, որ դու իմ առաջ արդար ես այս սերնդի մեջ:+ 2 Մաքուր կենդանիների+ ամեն տեսակից քեզ հետ վերցրու յոթ* կենդանի՝ արու և էգ,* իսկ ամեն անմաքուր կենդանուց՝ ընդամենը երկուսը՝ արու և էգ: 3 Վերցրու նաև երկնքի թևավոր արարածներից յոթական՝* արու և էգ: Այդպես արա, որ նրանց սերունդը պահպանվի ողջ երկրի վրա:+ 4 Ընդամենը յոթ օր հետո երկրի վրա 40 օր ու 40 գիշեր+ անձրև+ կբերեմ և երկրի երեսից բնաջինջ կանեմ իմ ստեղծած ամեն կենդանի էակի»:+ 5 Նոյը արեց այն ամենը, ինչ Եհովան պատվիրել էր իրեն:

6 Նոյը 600 տարեկան էր, երբ ջրհեղեղ եղավ երկրի վրա:+ 7 Նախքան ջրհեղեղի սկսվելը Նոյը իր որդիների, իր կնոջ և որդիների կանանց հետ տապան մտավ:+ 8 Ամեն մաքուր կենդանուց և ամեն անմաքուր կենդանուց, թևավոր արարածներից և ցամաքային բոլոր կենդանիներից+ 9 զույգերով՝ արու և էգ, Նոյի մոտ՝ տապան մտան, ինչպես որ Աստված պատվիրել էր Նոյին: 10 Յոթ օր հետո ջրհեղեղի ջրերը թափվեցին երկրի վրա:

11 Նոյի կյանքի 600-րդ տարվա երկրորդ ամսում՝ 17-րդ օրը՝ հենց նույն օրը, երկնքի ահռելի ջրերի աղբյուրները* ժայթքեցին, ու երկնքի ջրարգելակները+ բացվեցին: 12 Երկրի վրա 40 օր ու 40 գիշեր հորդառատ անձրև տեղաց: 13 Հենց այդ օրը Նոյն ու իր որդիները՝ Սեմը, Քամը և Հաբեթը,+ իր կինն ու որդիների երեք կանայք իր հետ տապան մտան:+ 14 Նրանց հետ մտան բոլոր վայրի կենդանիները ըստ իրենց տեսակների, բոլոր ընտանի կենդանիները՝ ըստ իրենց տեսակների, բոլոր զեռունները՝* ըստ իրենց տեսակների, բոլոր թռչող արարածները՝ ըստ իրենց տեսակների, այսինքն՝ բոլոր թռչուններն ու մյուս բոլոր թևավոր արարածները: 15 Ամեն տեսակ կենդանի արարածներ, որոնց մեջ կյանքի շունչ* կար, զույգերով Նոյի մոտ՝ տապան էին մտնում: 16 Այսպիսով՝ ամեն տեսակ կենդանի արարածներից* արու և էգ տապան մտան, ճիշտ ինչպես Աստված պատվիրել էր Նոյին: Այնուհետև Եհովան դուռը փակեց նրա հետևից:

17 Ջրհեղեղը տևեց* 40 օր: Ջրերը շատացան ու բարձրացրին տապանը, և այն սկսեց լողալ երկիրը ողողած խոր ջրերի վրա: 18 Ջրերն ահռելի բարձրության հասան և շարունակեցին շատանալ երկրի վրա, իսկ տապանը լողում էր ջրի երեսին: 19 Ջրերն այնքան բարձրացան, որ ծածկեցին երկնքի տակ եղող բոլոր բարձրաբերձ լեռները:+ 20 Ջրերը լեռներից 15 կանգուն* վեր բարձրացան:

21 Այսպես կործանվեցին երկրի բոլոր կենդանի արարածները՝*+ թևավոր արարածները, ընտանի կենդանիները, վայրի կենդանիները, երկրի վրա վխտացող փոքր արարածները* և ամբողջ մարդկությունը:+ 22 Ցամաքում ապրող բոլոր արարածները, որոնց քթանցքերի մեջ կյանքի* շունչ կար, մեռան:+ 23 Այսպիսով՝ Աստված վերացրեց երկրի վրա գոյություն ունեցող ամեն արարածի՝ լինի մարդ թե կենդանի, զեռուն թե երկնքի թևավոր արարած. բոլորն էլ վերացան երկրի երեսից:+ Վերապրեցին միայն Նոյը և տապանում իր հետ եղողները:+ 24 Երկիրը ողողած ջրերը 150 օր+ բարձրացած մնացին:

8 Աստված ուշադրություն դարձրեց* Նոյին և բոլոր վայրի ու ընտանի կենդանիներին, որ նրա հետ տապանում էին.+ Աստված երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել: 2 Երկնքի ահռելի ջրերի աղբյուրներն* ու երկնքի ջրարգելակները փակվեցին, և անձրևը դադարեց:*+ 3 Ապա ջրերը սկսեցին աստիճանաբար նահանջել: Երբ 150 օրը լրացավ, ջրերը զգալիորեն նվազել էին: 4 Յոթերորդ ամսվա 17-րդ օրը տապանը հանգրվանեց Արարատի* լեռներում: 5 Ջրերը աստիճանաբար նվազում էին մինչև տասներորդ ամիսը, և տասներորդ ամսվա առաջին օրը լեռների գագաթները երևացին:+

6 Քառասուն օր անց Նոյը բացեց պատուհանը,+ որ շինել էր տապանի համար, 7 և մի ագռավ բաց թողեց: Այն թռչում ու հետ էր գալիս մինչև գետնի չորանալը:

8 Որոշ ժամանակ անց Նոյը մի աղավնի բաց թողեց, որ տեսնի՝ երկրի վրայից ջրերը նահանջել են, թե ոչ: 9 Աղավնին նստելու տեղ* չգտավ, քանի որ ողջ երկիրը դեռ ծածկված էր ջրով,+ ուստի վերադարձավ Նոյի մոտ՝ տապան: Նոյը դուրս հանեց ձեռքը, վերցրեց աղավնուն և ներս բերեց: 10 Նա յոթ օր սպասեց և աղավնուն կրկին տապանից բաց թողեց: 11 Իրիկնադեմին աղավնին եկավ Նոյի մոտ, և նա տեսավ, որ դրա կտուցին ձիթենու նոր պոկած տերև կա: Այդպես Նոյն իմացավ, որ ջրերը նահանջել են երկրի վրայից:+ 12 Նա ևս յոթ օր սպասեց, ապա դուրս թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ նրա մոտ:

13 Նոյի կյանքի 601-րդ տարում՝+ առաջին ամսվա առաջին օրը, ջրերն արդեն քաշվել էին երկրի մակերեսից: Նոյը բացեց տապանի ծածկը և տեսավ, որ գետինը սկսել էր չորանալ: 14 Իսկ երկրորդ ամսվա 27-րդ օրը երկրի մակերևույթն արդեն ամբողջությամբ չորացել էր:

15 Աստված Նոյին ասաց. 16 «Դուրս եկ տապանից, քեզ հետ՝ նաև կինդ, որդիներդ և նրանց կանայք:+ 17 Դուրս բեր բոլոր կենդանի արարածներին՝+ թևավոր արարածներին, ընտանի ու վայրի կենդանիներին և երկրի բոլոր զեռուններին,* որպեսզի նրանք սերունդ տան, շատանան ու լցնեն երկիրը»:+

18 Ուստի Նոյը դուրս եկավ, իր հետ՝ նաև իր որդիները,+ կինը և որդիների կանայք: 19 Բոլոր կենդանի արարածները՝ բոլոր զեռունները, թևավոր արարածները և ցամաքային կենդանիները, խումբ առ խումբ* դուրս եկան տապանից:+ 20 Հետո Նոյը զոհասեղան շինեց+ Եհովայի համար, վերցրեց բոլոր մաքուր կենդանիներից ու բոլոր մաքուր թռչուններից+ և ողջակեզներ մատուցեց զոհասեղանի վրա:+ 21 Եհովան դրանց հաճելի* բույրն առավ, ուստի Եհովան իր մտքում* ասաց. «Մարդու պատճառով այլևս երբեք չեմ անիծի երկիրը,*+ որովհետև մարդու սիրտն իր մանկությունից հակված է դեպի չարը,+ և այլևս երբեք չեմ կործանի բոլոր կենդանի արարածներին, ինչպես որ արեցի:+ 22 Այսուհետ երկրի վրա ցանքն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը, ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի»:+

9 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը:+ 2 Երկրի բոլոր կենդանիները, երկնքի բոլոր թռչող արարածները, բոլոր զեռունները* և ծովի բոլոր ձկները կշարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից: Ձեր ձեռքն եմ տալիս* նրանց:+ 3 Ամեն կենդանի, որ ողջ է, թող կերակուր լինի ձեզ համար.+ դրանց բոլորին ձեզ եմ տալիս որպես սնունդ, ինչպես որ կանաչ բուսականությունն եմ տվել:+ 4 Միայն թե միսը իր կյանքով,* այսինքն՝ իր արյունով,+ մի՛ կերեք:+ 5 Իսկ ձեր արյան համար, որը ձեր կյանքն է,* ես հաշիվ կպահանջեմ. հաշիվ կպահանջեմ ամեն կենդանուց, որ կթափի ձեր արյունը, և ամեն մարդուց, որ կխլի իր եղբոր կյանքը:+ 6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունն էլ կթափվի մարդու ձեռքով,+ քանի որ ես իմ պատկերով եմ ստեղծել մարդուն:+ 7 Շատ երեխաներ ունեցեք, բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը»:+

8 Հետո Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին. 9 «Այժմ ես իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ+ ու ձեզնից հետո եկող ձեր սերունդների հետ, 10 նաև բոլոր կենդանիների,* որ ձեզ հետ դուրս են եկել տապանից՝ թռչունների, ընտանի կենդանիների և մյուս բոլոր կենդանիների հետ, այո՛, երկրի վրա ապրող ամեն կենդանի արարածի հետ:+ 11 Իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք չի լինի այնպես, որ բոլոր շնչավոր էակները ոչնչացվեն ջրհեղեղով, և ջրհեղեղն այլևս չի ավերի երկիրը»:*+

12 Ապա Աստված ասաց. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր, ինչպես նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի արարածի միջև: Այն ուժի մեջ կլինի ապագա բոլոր սերունդների համար: 13 Իմ ծիածանն եմ դնում ամպերի մեջ, և այն կլինի իմ ու երկրի միջև հաստատված ուխտի նշանը: 14 Երբ էլ որ ամպ բերեմ երկրի վրա, և ծիածանը հայտնվի ամպերի մեջ, 15 ես անշուշտ կհիշեմ իմ ուխտը, որ կապել եմ ձեզ և ամեն տեսակ կենդանի արարածի* հետ. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա, որ կործանեն ամեն շնչավոր էակի:+ 16 Ծիածանը կհայտնվի ամպերի մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ հավերժական ուխտը, որ կնքված է իմ ու երկրի վրա ապրող ամեն տեսակ շնչավոր էակի* միջև»:

17 Աստված կրկին ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու երկրի վրա ապրող ամեն շնչավոր էակի միջև»:+

18 Նոյի որդիները, որ դուրս եկան տապանից, Սեմը, Քամը և Հաբեթն էին:+ Հետագայում Քամը ունեցավ Քանանին:+ 19 Այս երեքն էին Նոյի որդիները. նրանցից առաջ եկավ ողջ մարդկությունը և տարածվեց երկրով մեկ:+

20 Նոյը սկսեց հողագործությամբ զբաղվել և խաղողի այգի տնկեց: 21 Մի անգամ, երբ նա խմեց դրա գինուց, հարբեց ու մերկ պառկեց իր վրանում: 22 Քամը՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին: 23 Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց վերցրին և իրենց ուսերին գցած, հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը. նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, և իրենց հոր մերկությունը չտեսան:

24 Երբ գինուց սթափվելով՝ Նոյն արթնացավ և իմացավ, թե իր կրտսեր որդին* ինչ է արել իրեն, 25 ասաց.

«Անիծյա՛լ լինի Քանանը:+

Թող նա դառնա իր եղբայրների ամենանվաստ ծառան»:+

26 Ապա ավելացրեց.

«Թող փառաբանվի Եհովան՝ Սեմի Աստվածը,

Եվ թող Քանանը Սեմի ծառան դառնա:+

27 Թող Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին,

Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի:

Թող Քանանը նաև նրա ծառան դառնա»:

28 Ջրհեղեղից հետո Նոյը ապրեց 350 տարի:+ 29 Ընդհանուր հաշվով Նոյն ապրեց 950 տարի և մահացավ:

10 Սա է Նոյի որդիների՝ Սեմի,+ Քամի ու Հաբեթի պատմությունը:

Ջրհեղեղից հետո նրանք որդիներ ունեցան:+ 2 Հաբեթի որդիներն էին Գոմերը,+ Մագոգը,+ Մադան, Հավանը, Թոբելը,+ Մեսեքը+ և Թիրասը:+

3 Գոմերի որդիներն էին Ասքանազը,+ Ռիֆաթը և Թորգոման:+

4 Հավանի որդիներն էին Ելիսան,+ Թարսիսը,+ Կիտիմը+ և Դոդանիմը:

5 Նրանցից առաջ եկան այն մարդիկ, որոնք բնակություն հաստատեցին կղզիներում* ըստ իրենց լեզուների, ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց ազգերի:

6 Քամի որդիներն էին Քուշը, Միսրայիմը,+ Փութը+ և Քանանը:+

7 Քուշի որդիներն էին Սեբան,+ Եվիլան, Սաբաթան, Ռեգման+ և Սեբեթաքան:

Ռեգմայի որդիներն էին Սաբան և Դեդանը:

8 Քուշը ունեցավ Նեբրովթին: Երկրի վրա նա առաջինն էր, որ հզոր առաջնորդ* դարձավ: 9 Նա հզոր որսորդ էր, որն ընդդիմանում էր Եհովային:* Ահա թե ինչու այսպիսի խոսք կա. «Իսկ և իսկ Նեբրովթն է՝ Եհովային ընդդիմացող հզոր որսորդ»: 10 Նրա թագավորության առաջին քաղաքներն էին* Բաբելոնը,+ Արեքը,+ Աքքադը և Քալանեն, որոնք գտնվում էին Սենաար երկրում:+ 11 Այդ երկրից նա գնաց Ասորեստան+ և կառուցեց Նինվեն,+ Ռոհոբոթ-Իրը, Քալանը 12 և Նինվեի ու Քալանի միջև՝ Ռեսենը: Սա մեծ քաղաքն է:*

13 Միսրայիմը ունեցավ Լուդիմին,+ Անամիմին, Լեհաբիմին, Նեփթուքիմին,+ 14 Պաթուրեսիմին,+ Քասլուքիմին (որից սերեցին փղշտացիները+) և Կափթորիմին:*+

15 Քանանը ունեցավ Սիդոնին՝+ իր առաջնեկին, և Քետին:+ 16 Քանանից սերեցին նաև հեբուսացիները,+ ամորհացիները,+ գերգեսացիները, 17 խևացիները,+ արկեցիները, սենացիները, 18 արվադացիները,+ սեմարացիներն ու եմաթացիները:+ Հետագայում քանանացիների տոհմերը բնակություն հաստատեցին տարբեր տեղերում: 19 Քանանացիների տարածքը ձգվում էր Սիդոնից Գերար,+ որը Գազայի+ մոտ է, նաև Սոդոմ, Գոմոր,+ Ադմա ու Սեբոյիմ,+ որոնք գտնվում են Լասայի մոտ: 20 Սրանք էին Քամի որդիները իրենց տոհմերով, լեզուներով, երկրներով ու ազգերով:

21 Սեմը, որը ամենամեծի՝ Հաբեթի եղբայրն էր,* նույնպես զավակներ ունեցավ: Նա Եբերի+ բոլոր որդիների նախահայրն էր: 22 Սեմի որդիներն էին Էլամը,+ Ասուրը,+ Արփաքսադը,+ Լուդը և Արամը:+

23 Արամի որդիներն էին Հուսը, Հուլը, Գաթերը և Մաշը:

24 Արփաքսադը ունեցավ Սաղային,+ իսկ Սաղան ունեցավ Եբերին:

25 Եբերն ունեցավ երկու որդի: Մեկի անունը Փալեկ*+ էր (որովհետև նրա օրերում երկրի բնակչությունը բաժանվեց ու ցիրուցան եղավ):* Նրա եղբոր անունը Հեկտան էր:+

26 Հեկտանը ունեցավ Ելմոդադին, Սալաֆին, Ասարմոթին, Հարաքին,+ 27 Հադորամին, Ուզալին, Դիկլային, 28 Գեբաղին, Աբիմեելին, Սաբային, 29 Օֆիրին,+ Եվիլային և Հոբաբին. սրանք բոլորը Հեկտանի որդիներն էին:

30 Նրանց բնակության վայրը ձգվում էր Մեսայից մինչև Սոֆեր՝ արևելյան լեռնային շրջանը:

31 Սրանք էին Սեմի որդիները իրենց տոհմերով, լեզուներով, երկրներով ու ազգերով:+

32 Սրանք էին Նոյի որդիների տոհմերը, որոնք թվարկված են ըստ իրենց ճյուղերի և ըստ իրենց ազգերի: Նրանցից սերած ազգերը Ջրհեղեղից հետո տարածվեցին երկրով մեկ:+

11 Ամբողջ երկրի լեզուն ու բառապաշարը մեկ էր: 2 Մարդիկ, գնալով դեպի արևելք, մի հարթավայր գտան Սենաար երկրում+ և բնակություն հաստատեցին այնտեղ: 3 Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»: Այդպես նրանք քարի փոխարեն աղյուս էին օգտագործում, իսկ որպես շաղախ՝ հանքաձյութ: 4 Ապա ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք կհասնի, և մեծ հռչակ ձեռք բերենք, որ չցրվենք ողջ երկրով մեկ»:+

5 Եհովան իջավ,* որ տեսնի այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդիկ: 6 Այդ ժամանակ Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են ու մեկ լեզվով են խոսում,+ և ահա թե ինչ են ձեռնարկել: Հիմա չկա մի բան, որ մտադրվեն ու չկարողանան անել: 7 Ուրեմն իջնենք*+ ու խառնենք նրանց լեզուն, որ չկարողանան հասկանալ իրար»: 8 Այդպես Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ,+ և նրանք ի վերջո դադարեցին կառուցել քաղաքը: 9 Այն կոչվեց Բաբելոն,*+ որովհետև այնտեղ Եհովան բոլոր մարդկանց* լեզուն խառնեց: Այնտեղից Եհովան նրանց ցրեց ողջ երկրով մեկ:

10 Սեմի+ պատմությունը սա է:

Սեմը 100 տարեկան էր, երբ ունեցավ Արփաքսադին:+ Դա Ջրհեղեղից երկու տարի հետո էր: 11 Արփաքսադին ունենալուց հետո Սեմը 500 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:+

12 Արփաքսադը ապրեց 35 տարի և ունեցավ Սաղային:+ 13 Սաղային ունենալուց հետո Արփաքսադը 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

14 Սաղան ապրեց 30 տարի և ունեցավ Եբերին:+ 15 Եբերին ունենալուց հետո Սաղան 403 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

16 Եբերը ապրեց 34 տարի և ունեցավ Փալեկին:+ 17 Փալեկին ունենալուց հետո Եբերը 430 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

18 Փալեկը ապրեց 30 տարի և ունեցավ Ռագավին:+ 19 Ռագավին ունենալուց հետո Փալեկը 209 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

20 Ռագավը ապրեց 32 տարի և ունեցավ Սերուգին: 21 Սերուգին ունենալուց հետո Ռագավը 207 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

22 Սերուգը ապրեց 30 տարի և ունեցավ Նաքորին: 23 Նաքորին ունենալուց հետո Սերուգը 200 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

24 Նաքորը ապրեց 29 տարի և ունեցավ Թարային:+ 25 Թարային ունենալուց հետո Նաքորը 119 տարի էլ ապրեց և որդիներ ու աղջիկներ ունեցավ:

26 Թարան ապրեց 70 տարի և դրանից հետո ունեցավ Աբրամին,+ Նաքորին+ և Առանին:

27 Թարայի պատմությունը սա է:

Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին և Առանին, իսկ Առանն ունեցավ Ղովտին:+ 28 Երբ Թարան դեռ ողջ էր, Առանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում: 29 Աբրամն ու Նաքորը կին առան: Աբրամի կնոջ անունը Սարա+ էր, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա:+ Մելքայի հայրը Առանն էր, որը նաև Եսքայի հայրն էր: 30 Սարան ամուլ էր.+ նա երեխա չուներ:

31 Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին՝+ Առանի որդուն, և իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հետ դուրս եկավ քաղդեացիների Ուր քաղաքից: Նրանք ճանապարհ ընկան դեպի Քանանի+ երկիր: Բայց հասնելով Խառան՝+ սկսեցին այնտեղ ապրել: 32 Ընդհանուր հաշվով Թարան ապրեց 205 տարի և մահացավ Խառանում:

12 Եհովան Աբրամին ասաց. «Հեռացիր քո երկրից, քո հարազատներից ու քո հոր տնից և գնա այն երկիր, որը ցույց կտամ քեզ:+ 2 Ես քեզ մեծ ազգ կդարձնեմ ու կօրհնեմ, մեծ անուն կստեղծեմ քեզ համար, և դու ուրիշների համար օրհնություն կդառնաս:+ 3 Քեզ օրհնողներին կօրհնեմ ու քեզ անիծողներին կանիծեմ,+ և երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն* քո միջոցով»:+

4 Ուստի Աբրամը գնաց, ինչպես որ Եհովան ասել էր իրեն: Ղովտն էլ գնաց նրա հետ: Աբրամը 75 տարեկան էր, երբ դուրս եկավ Խառանից:+ 5 Աբրամը վերցրեց իր կնոջը՝ Սարային,+ և իր եղբորորդուն՝ Ղովտին,+ ինչպես նաև իրենց կուտակած ողջ ունեցվածքն+ ու Խառանում ձեռք բերած ծառաներին և ճանապարհ ընկավ դեպի Քանանի երկիր:+ Հասնելով Քանան՝ 6 Աբրամը շարունակեց ճամփորդել այդ երկրով և հասավ մինչև Սյուքեմ+ կոչված վայրը՝ Մորեի մեծ ծառերի մոտ:+ Այդ ժամանակ քանանացիներն էին ապրում այդ երկրում: 7 Եհովան երևաց Աբրամին ու ասաց. «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»:+ Ուստի Աբրամն այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի համար, ով հայտնվել էր իրեն: 8 Որոշ ժամանակ անց նա այդ վայրից տեղափոխվեց լեռնային շրջան, որը գտնվում էր Բեթելից+ արևելք, և իր վրանը կանգնեցրեց այնպիսի տեղում, որից արևմուտք Բեթելն էր, իսկ արևելք՝ Գային:+ Այնտեղ նա զոհասեղան շինեց Եհովայի համար+ և սկսեց կանչել Եհովայի անունը:*+ 9 Այնուհետև Աբրամը հավաքեց իր վրաններն ու ճանապարհ ընկավ դեպի Նեգև՝+ իր ճամբարը տեղափոխելով մի վայրից մյուսը:

10 Հետո Քանանի երկրում սով սկսվեց, և Աբրամը ուղևորվեց Եգիպտոս, որ որոշ ժամանակ այնտեղ ապրի,*+ քանի որ երկրում սովը սաստիկ էր:+ 11 Երբ արդեն պետք է մտներ Եգիպտոս, իր կնոջը՝ Սարային, ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Դու, ինչ խոսք, գեղեցիկ կին ես:+ 12 Երբ եգիպտացիները տեսնեն քեզ, հաստատ կասեն՝ սա նրա կինն է, ուստի ինձ կսպանեն ու կտիրանան քեզ:* 13 Խնդրում եմ, ասա, որ իմ քույրն ես, որպեսզի ինձ վատ բան չպատահի, և կյանքս փրկվի»:*+

14 Երբ Աբրամը Եգիպտոս մտավ, եգիպտացիները նկատեցին, որ կինը շատ գեղեցիկ է: 15 Փարավոնի իշխանավորները նույնպես տեսան կնոջը և սկսեցին գովաբանել նրան փարավոնի առաջ: Ուստի կնոջը տարան փարավոնի տուն: 16 Հանուն նրա՝ փարավոնը Աբրամին լավ վերաբերվեց ու նրան տվեց ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ, արու և էգ էշեր, ուղտեր, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+ 17 Բայց Եհովան փարավոնի ու նրա տան վրա սաստիկ պատուհասներ բերեց Աբրամի կնոջ՝ Սարայի+ պատճառով: 18 Ուստի փարավոնը կանչեց Աբրամին ու ասաց. «Այս ի՞նչ բերեցիր գլխիս: Ինչո՞ւ չասացիր, որ նա քո կինն է: 19 Ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է:+ Քիչ էր մնում՝ նրան կնության առնեի: Ահա՛ քո կինը: Վերցրո՛ւ նրան ու գնա՛»: 20 Եվ փարավոնը իր մարդկանց հրաման տվեց, որ Աբրամին ու նրա կնոջը ողջ ունեցվածքով հանդերձ ճանապարհ դնեն:+

13 Դրանից հետո Աբրամը, վերցնելով իր ողջ ունեցվածքը, կնոջ հետ դուրս եկավ Եգիպտոսից ու գնաց Նեգև:+ Ղովտն էլ գնաց նրա հետ: 2 Աբրամը շատ անասուններ, արծաթ ու ոսկի ուներ:+ 3 Նեգևից նա ուղևորվեց Բեթել՝ ճամբար դնելով տարբեր վայրերում, մինչև որ հասավ Բեթելի և Գայիի+ միջև գտնվող այն տեղը, որտեղ նախկինում դրել էր իր վրանը 4 և որտեղ զոհասեղան էր շինել: Այնտեղ Աբրամը կանչեց Եհովայի անունը:*

5 Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ ու վրաններ ուներ: 6 Երկիրը նրանց չէր բավականացնում, որ մի տեղում ապրեին. նրանց ունեցվածքը այնքան էր շատացել, որ այլևս չէին կարող միասին բնակվել: 7 Ուստի վեճ բռնկվեց Աբրամի և Ղովտի անասնապահների միջև: (Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիներն էին ապրում այդ երկրում):+ 8 Աբրամն ասաց Ղովտին.+ «Լսիր, խնդրում եմ. պետք չէ, որ վեճ լինի իմ ու քո միջև և իմ ու քո անասնապահների միջև, քանի որ մենք եղբայրներ ենք: 9 Ամբողջ երկիրը քո առաջ չէ՞: Խնդրում եմ, առանձնացիր ինձանից: Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե աջ գնաս, ես ձախ կգնամ»: 10 Ղովտը նայեց շուրջը և տեսավ, որ Հորդանանի ամբողջ շրջանը*+ մինչև Սեգոր+ (նախքան Եհովան կկործաներ Սոդոմն ու Գոմորը) լավ ջրվող տարածք է, ինչպես Եհովայի տնկած պարտեզն+ ու Եգիպտոսը: 11 Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջանը և իր ճամբարը տեղափոխեց արևելք: Այսպիսով՝ նրանք առանձնացան իրարից: 12 Աբրամը ապրում էր Քանանի երկրում, իսկ Ղովտը՝ Հորդանանի շրջանի քաղաքների մոտակայքում:+ Ի վերջո Ղովտն իր վրանը կանգնեցրեց Սոդոմի մոտ: 13 Սոդոմի մարդիկ չար էին և ծանր մեղքեր էին գործում Եհովայի դեմ:+

14 Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու աչքերդ, խնդրեմ, ու քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք, 15 որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու որպես մնայուն սեփականություն:+ 16 Քո սերունդը երկրի փոշեհատիկների չափ շատացնելու եմ, այնպես որ, եթե մարդ կարողանա հաշվել փոշեհատիկները, ապա հնարավոր կլինի հաշվել նաև քո սերունդը:+ 17 Գնա շրջիր այդ երկրով՝ դրա երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»: 18 Եվ այսպես՝ Աբրամը շարունակեց ապրել վրաններում: Որոշ ժամանակ հետո նա եկավ ու բնակվեց Մամբրեի+ մեծ ծառերի մոտ՝ Քեբրոնում,+ և այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի համար:+

14 Սենաարի+ թագավոր Ամարփալի օրերում Ելլասարի թագավոր Արիոքը, Էլամի+ թագավոր Քոդողագոմորը+ և Գոյիմի թագավոր Թադգալը 2 պատերազմեցին Սոդոմի+ թագավոր Բարայի, Գոմորի+ թագավոր Բարսայի, Ադմայի թագավոր Սենաբի, Սեբոյիմի+ թագավոր Սիմոբորի և Բաղայի թագավորի դեմ (Բաղան կոչվում է նաև Սեգոր): 3 Վերջիններս միավորեցին իրենց ուժերը Սիդդիմի հովտում*+ (որտեղ Աղի ծովն*+ է):

4 Նրանք 12 տարի ծառայել էին Քոդողագոմորին, բայց 13-րդ տարում ապստամբեցին: 5 Քոդողագոմորն ու իր հետ եղող թագավորները 14-րդ տարում եկան ու պարտության մատնեցին ռաֆայիմներին Աստարոթ-Կառնայիմում, զուզեցիներին՝ Համում, էմիմներին՝+ Շավե-Կարիաթեմում 6 և քոռեցիներին՝+ այն տարածքում, որը ձգվում է իրենց Սեիրի+ լեռնաշղթայից մինչև Էլ-Փառան, որն անապատի սահմանին է: 7 Այնուհետև նրանք հետ դարձան ու եկան Ենմասեփաթ, այսինքն՝ Կադես,+ և նվաճեցին ամաղեկացիների+ ամբողջ տարածքը, նաև պարտության մատնեցին ամորհացիներին,+ որոնք բնակվում էին Ասասան-Թամարում:+

8 Այդ ժամանակ Սոդոմի, Գոմորի, Ադմայի, Սեբոյիմի թագավորները և Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը արշավեցին ու Սիդդիմի հովտում ճակատամարտեցին 9 Էլամի թագավոր Քոդողագոմորի, Գոյիմի թագավոր Թադգալի, Սենաարի թագավոր Ամարփալի և Ելլասարի թագավոր Արիոքի+ դեմ. այս չորս թագավորները հինգի դեմ էին: 10 Սիդդիմի հովտում հանքաձյութով լի շատ փոսեր կային, և Սոդոմի ու Գոմորի թագավորները, փախուստի դիմելով, ընկան դրանց մեջ, իսկ մնացածները փախան լեռնային շրջանը: 11 Հաղթողները վերցրին Սոդոմում ու Գոմորում եղած ողջ ունեցվածքն ու սննդի ողջ պաշարը և ճամփա ընկան:+ 12 Նրանք իրենց հետ վերցրին նաև Աբրամի եղբորորդուն՝ Սոդոմում բնակվող Ղովտին,+ ու նրա ունեցվածքը և հեռացան:

13 Փախուստի դիմած մարդկանցից մեկը եկավ ու եբրայեցի Աբրամին պատմեց եղելությունը: Այդ ժամանակ նա բնակվում էր* Եսքողի ու Աների+ եղբոր՝ ամորհացի Մամբրեի մեծ ծառերի մոտ:+ Այդ մարդիկ Աբրամի դաշնակիցներն էին: 14 Աբրամը, լսելով, որ իր ազգականին*+ գերի են տարել, հավաքեց իր կոփված մարդկանց՝ իր տանը ծնված 318 ծառաների, և զավթիչների հետևից ընկավ՝ հասնելով մինչև Դան:+ 15 Գիշերը Աբրամն ու իր ծառաները խմբերի բաժանվեցին ու հարձակվելով նրանց վրա՝ պարտության մատնեցին: Աբրամը նրանց հետապնդեց մինչև Քոբա, որն ընկած է Դամասկոսից հյուսիս: 16 Նա վերադարձրեց իր ազգական Ղովտին և նրա ունեցվածքը, ինչպես նաև տարված ողջ ավարը, կանանց ու գերեվարված մյուս մարդկանց:

17 Երբ Աբրամը Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին պարտության մատնելուց հետո վերադառնում էր, Սոդոմի թագավորը դուրս եկավ նրան դիմավորելու Շավեի հովտում,* այսինքն՝ Թագավորի հովտում:+ 18 Իսկ Սաղեմի+ թագավոր Մելքիսեդեկը+ հաց ու գինի բերեց. նա Բարձրյալ Աստծու քահանան էր:+

19 Նա օրհնեց Աբրամին ու ասաց.

«Թող օրհնի քեզ Բարձրյալ Աստված՝

Երկինքն ու երկիրը Ստեղծողը:

20 Փա՛ռք Բարձրյալ Աստծուն,

Որ թշնամիներիդ քո ձեռքը մատնեց»:

Եվ Աբրամը ամեն ինչի տասներորդ մասը տվեց նրան:+

21 Դրանից հետո Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց ինձ տուր, իսկ ավարը քեզ վերցրու»: 22 Բայց Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքն ու երդվում Բարձրյալ Աստված Եհովայի՝ երկինքն ու երկիրը Ստեղծողի առաջ, 23 որ քո ունեցածից ոչինչ չեմ վերցնի, նույնիսկ մի թել կամ սանդալի կապ, որ չասես. «Ես հարստացրի Աբրամին»: 24 Թող քեզնից վերցրածս լինի միայն այն, ինչ կերել են երիտասարդները. ուրիշ ոչինչ չեմ վերցնի: Իսկ Աները, Եսքողն ու Մամբրեն՝+ ինձ հետ եկած մարդիկ, թող վերցնեն իրենց բաժինը»:

15 Դրանից հետո Եհովան տեսիլքում ասաց Աբրամին. «Մի՛ վախեցիր,+ Աբրա՛մ: Ես վահան եմ քեզ համար:+ Քո վարձատրությունը շատ մեծ է լինելու»:+ 2 Աբրամն էլ ասաց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս ես վարձատրելու ինձ: Չէ՞ որ ես դեռ անզավակ եմ, և դամասկոսցի Եղիեզերն է ժառանգելու իմ տունը»:+ 3 Ապա ավելացրեց. «Դու ինձ սերունդ+ չես տվել, և իմ տան ծառան* է լինելու իմ ժառանգը»: 4 Բայց Եհովան, ի պատասխան, այսպես ասաց. «Քո ժառանգը ոչ թե այդ մարդն է լինելու, այլ քո իսկ որդին»:*+

5 Հետո դուրս տարավ նրան ու ասաց. «Վեր նայիր երկինք, խնդրեմ, և հաշվիր աստղերը, եթե կարող ես»: Ապա ասաց. «Քո սերունդը այդքան շատ կլինի»:+ 6 Աբրամը հավատաց Եհովային,+ և դրա համար Նա արդար համարեց նրան:+ 7 Հետո Աստված ասաց. «Ես Եհովան եմ, որ քեզ հանեցի քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես սեփականություն»:+ 8 Աբրամը հարցրեց. «Գերիշխա՛ն Տեր Եհովա, ինչպե՞ս հավաստիանամ, որ այն ինձ է պատկանելու»: 9 Նա էլ պատասխանեց. «Վերցրու երեք տարեկան չծնած կով, երեք տարեկան էգ այծ, երեք տարեկան արու ոչխար, մի տատրակ ու մի մատղաշ աղավնի»: 10 Ուստի Աբրամը վերցրեց այս բոլորը, մորթելով երկու մասի բաժանեց ու կտորները դրեց իրար դիմաց,* բայց թռչունները մասերի չբաժանեց: 11 Մորթված կենդանիների վրա սկսեցին գիշատիչ թռչուններ իջնել, սակայն Աբրամը քշում էր դրանց:

12 Երբ արևն արդեն մայր էր մտնում, Աբրամի վրա խոր քուն եկավ: Եվ ահա մի սարսափազդու խավար պատեց նրան: 13 Աստված ասաց Աբրամին. «Հաստատ իմացիր, որ քո սերունդները պանդուխտ կլինեն օտար երկրում, և այնտեղի ժողովուրդը կստրկացնի նրանց ու 400 տարի կչարչարի:+ 14 Բայց ես կդատեմ այն ազգին, որը կստրկացնի նրանց,+ և դրանից հետո նրանք դուրս կգան շատ բարիքներով:+ 15 Իսկ դու խաղաղությամբ կննջես քո նախահայրերի հետ* և խոր ծերության հասած՝ կթաղվես:+ 16 Նրանք այստեղ+ կվերադառնան չորրորդ սերնդում, քանի որ ամորհացիների մեղքը դեռ չի հասել իր գագաթնակետին»:*+

17 Երբ արևն արդեն մայր էր մտել, և թանձր խավար էր իջել, մի ծխացող հնոց հայտնվեց, և մի այրվող ջահ անցավ այդ կտորների միջով: 18 Այդ օրը Եհովան ուխտ կապեց Աբրամի հետ՝+ ասելով. «Քո սերնդին եմ տալու այս երկիրը՝+ Եգիպտոսի գետից մինչև մեծ գետը՝ Եփրատը,+ 19 այսինքն՝ կենեցիների,+ կենեզացիների, կեդմոնացիների, 20 քետացիների,+ փերեզացիների,+ ռաֆայիմների,+ 21 ամորհացիների, քանանացիների, գերգեսացիների ու հեբուսացիների+ երկիրը»:

16 Աբրամի կինը՝ Սարան, անզավակ էր:+ Նա մի եգիպտացի աղախին ուներ, որի անունը Հագար+ էր: 2 Սարան Աբրամին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Եհովան թույլ չի տվել, որ երեխա ունենամ: Խնդրում եմ, հարաբերություն ունեցիր աղախնիս հետ. գուցե ես նրա միջոցով երեխաներ ունենամ»:+ Աբրամը լսեց Սարային: 3 Սարան իր եգիպտացի աղախին Հագարին կնության տվեց իր ամուսնուն՝ Աբրամին: Այդ ժամանակ արդեն տասը տարի էր, ինչ Աբրամն ապրում էր Քանանում: 4 Աբրամը հարաբերություն ունեցավ Հագարի հետ, և նա հղիացավ: Երբ Հագարը հասկացավ, որ հղի է, սկսեց արհամարհել իր տիրուհուն:

5 Ուստի Սարան ասաց Աբրամին. «Ինձ հասցվող այս վիրավորանքի համար դու ես մեղավոր: Աղախնիս քո գիրկը տվեցի, ու նա, հասկանալով, որ հղի է, սկսեց արհամարհել ինձ: Թող Եհովան դատի՝ ով է մեղավոր՝ ես, թե դու»: 6 Աբրամն էլ ասաց Սարային. «Աղախինդ քո իշխանության տակ է: Վարվիր նրա հետ, ինչպես ճիշտ ես համարում»: Այդ ժամանակ Սարան սկսեց նվաստացնել Հագարին, և նա փախավ:

7 Հետո անապատում՝ ջրի աղբյուրի մոտ, որ Սուր+ տանող ճանապարհին է, Եհովայի հրեշտակը հանդիպեց Հագարին: 8 Նա հարցրեց. «Հագա՛ր, Սարայի՛ աղախին, որտեղի՞ց ես եկել և ո՞ւր ես գնում»: Հագարը պատասխանեց. «Իմ տիրուհի Սարայից եմ փախչում»: 9 Եհովայի հրեշտակն ասաց. «Վերադարձիր քո տիրուհու մոտ և խոնարհաբար հնազանդվիր նրան»:* 10 Հետո Եհովայի հրեշտակն ասաց. «Ես անչափ կշատացնեմ քո սերունդը՝ այնքան, որ հնարավոր չի լինի հաշվել»:+ 11 Եհովայի հրեշտակն ավելացրեց. «Ահա դու հղի ես ու մի որդի կունենաս: Նրա անունը Իսմայել* կդնես, քանի որ Եհովան լսեց քո տառապանքի աղաղակը: 12 Նա վայրի էշի* պես անսանձ մարդ կլինի: Նա դուրս կգա բոլորի դեմ,* ու բոլորը՝ նրա դեմ, և իր բոլոր եղբայրներից առանձին կբնակվի՝ նրանց դեմ առ դեմ»:*

13 Այդ ժամանակ Հագարը կանչեց Եհովայի անունը, ով խոսում էր իր հետ, և ասաց. «Դու ամեն ինչ տեսնող* Աստված ես»:+ Ապա ավելացրեց. «Մի՞թե ես այստեղ իսկապես տեսա նրան, ով տեսնում է ինձ»: 14 Ահա թե ինչու այդ ջրհորը կոչվեց Բեեր-Լահայրոյ* (այն գտնվում է Կադեսի ու Բարադի միջև): 15 Հագարը Աբրամի համար որդի ծնեց, և Աբրամը իր որդու անունը Իսմայել+ դրեց: 16 Աբրամը 86 տարեկան էր, երբ Հագարը ունեցավ Իսմայելին:

17 Երբ Աբրամը 99 տարեկան էր, Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես Ամենակարող Աստվածն եմ: Գնա իմ ճանապարհներով և անարատ* եղիր: 2 Ես կհաստատեմ իմ ու քո միջև կնքված ուխտը+ և խիստ կշատացնեմ քո սերունդը»:+

3 Դա լսելուն պես Աբրամը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց, և Աստված շարունակեց խոսել նրա հետ. 4 «Ես քեզ հետ ուխտ եմ կապել,+ և դու, անշուշտ, շատ ազգերի հայր կդառնաս:+ 5 Քո անունը այլևս Աբրամ* չի լինի, այլ Աբրահամ* կլինի, որովհետև քեզ շատ ազգերի հայր կդարձնեմ: 6 Ես քեզ շատ ու շատ սերունդներ կտամ, քեզանից ազգեր առաջ կգան, և թագավորներ կսերեն:+

7 Ես կպահեմ իմ ուխտը, որ կապել եմ քեզ հետ,+ քո միջոցով՝ նաև քո սերնդի ու նրանց գալիք սերունդների հետ. դա հավիտենական ուխտ է, որը կապել եմ, որպեսզի Աստված լինեմ քեզ համար և քեզնից հետո եկող քո սերնդի համար: 8 Այս երկիրը, որտեղ ապրում ես որպես պանդուխտ՝+ Քանանի ողջ երկիրը, քեզ ու քո սերնդին կտամ որպես մնայուն սեփականություն և նրանց Աստվածը կլինեմ»:+

9 Ապա Աստված ասաց Աբրահամին. «Դու պետք է պահես իմ ուխտը, ինչպես դու, այնպես էլ քեզնից հետո եկող քո սերունդը և նրանց գալիք սերունդները: 10 Այն ուխտը, որը կապում եմ ձեզ հետ, և որը պետք է պահեք դու և քո սերունդները, սա է. ձեր մեջ արական սեռի ամեն անձ պետք է թլփատվի:+ 11 Դուք պետք է կտրեք ձեր թլիփը. դա կծառայի որպես իմ ու ձեր միջև կապված ուխտի նշան:+ 12 Ձեր մեջ յուրաքանչյուր ութ օրական արու զավակ պետք է թլփատվի:+ Քո տան մեջ ամեն ծնվածը և օտարականից փողով գնվածը, որ քո սերնդից չէ, պետք է թլփատվի: Այսպես պետք է արվի սերնդեսերունդ: 13 Քո տան մեջ ծնված, նաև փողով գնված յուրաքանչյուր անձ, որ արական սեռի է, պետք է թլփատվի:+ Իմ ուխտը, որի նշանը կդրվի ձեր մարմնի վրա, տևական ուխտ կլինի: 14 Իսկ եթե արական սեռի որևէ անթլփատ անձ չկտրի իր թլիփը, նա* պետք է վերացվի իր ժողովրդի միջից. նա դրժել է ինձ հետ կապված ուխտը»:

15 Հետո Աստված ասաց Աբրահամին. «Ինչ վերաբերում է քո կին Սարային,+ դու չպետք է նրան Սարա* կոչես, որովհետև նրա անունը այսուհետ Սառա* կլինի: 16 Ես կօրհնեմ նրան և նրա միջոցով քեզ որդի կպարգևեմ:+ Այո՛, ես կօրհնեմ նրան, ու նրանից ազգեր ու թագավորներ* կսերեն»: 17 Դա լսելուն պես Աբրահամը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց: Ապա ծիծաղեց ու իր մտքում* ասաց.+ «Մի՞թե 100 տարեկան տղամարդը երեխա կունենա, և մի՞թե Սառան՝ 90 տարեկան կինը, կծնի»:+

18 Ապա Աբրահամն ասաց ճշմարիտ Աստծուն. «Թող Իսմայելը քո օրհնությունն ունենա»:*+ 19 Ի պատասխան՝ Աստված ասաց. «Անկասկած, քո կին Սառան որդի կծնի քեզ համար: Նրա անունը Իսահակ*+ կդնես: Ես իմ ուխտը կհաստատեմ նրա հետ, և այն հավիտենական ուխտ կլինի նրա և իր գալիք սերունդների համար:+ 20 Իսկ ինչ վերաբերում է Իսմայելին, ես լսեցի քեզ: Ես կօրհնեմ նրան, շատ զավակներ կպարգևեմ և նրա սերունդը անչափ մեծաթիվ կդարձնեմ: Նրանից 12 տոհմապետներ կսերեն, և ես նրան մեծ ազգ կդարձնեմ:+ 21 Սակայն իմ ուխտը Իսահակի հետ կհաստատեմ,+ որին Սառան քեզ համար լույս աշխարհ կբերի հաջորդ տարի՝ այս ժամանակ»:+

22 Երբ Աստված Աբրահամի հետ խոսեց վերջացրեց, հեռացավ նրանից: 23 Հենց նույն օրը Աբրահամը, Աստծու ասածի համաձայն, թլփատեց իր որդի Իսմայելին և իր տան մեջ ծնված, նաև փողով գնված արական սեռի բոլոր անձանց՝ իր տան ամեն մի տղամարդու:+ 24 Աբրահամը 99 տարեկան էր, երբ թլփատվեց:+ 25 Իսկ նրա որդին՝ Իսմայելը, 13 տարեկան էր, երբ թլփատվեց:+ 26 Հենց նույն օրը Աբրահամն ու իր որդի Իսմայելը թլփատվեցին: 27 Նրա հետ թլփատվեցին նաև իր տան արական սեռի բոլոր ներկայացուցիչները՝ իր տան մեջ ծնվածները և օտարականներից փողով գնվածները:

18 Այդ ամենից հետո Եհովան*+ հայտնվեց Աբրահամին Մամբրեի մեծ ծառերի մոտ,+ երբ նա օրվա ամենաշոգ ժամին նստած էր վրանի շեմքում: 2 Նա վեր նայեց ու տեսավ երեք տղամարդկանց, որոնք կանգնած էին որոշ հեռավորության վրա:+ Այդ մարդկանց տեսնելուն պես վազեց նրանց դիմավորելու և մինչև գետին խոնարհվեց: 3 Նա ասաց. «Եհո՛վա, եթե ունեմ քո բարեհաճությունը,* խնդրում եմ, հենց այնպես մի՛ անցիր ծառայիդ կողքով: 4 Խնդրում եմ, թող մի քիչ ջուր բերեն ու ձեր ոտքերը լվանան,+ հետո թիկնեք ծառի տակ: 5 Քանի որ եկել եք ձեր ծառայի մոտ, թույլ տվեք՝ մի կտոր հաց բերեմ, որ թարմանաք:* Իսկ հետո շարունակեք ձեր ճանապարհը»: Նրանք էլ ասացին. «Շա՛տ լավ: Ինչպես ասացիր, այդպես էլ արա»:

6 Ուստի Աբրահամը շտապ գնաց վրանը՝ Սառայի մոտ, և ասաց. «Շո՛ւտ արա, վերցրո՛ւ երեք չափ* մանր աղացած* ալյուր, խմո՛ր հունցիր ու հա՛ց թխիր»: 7 Հետո Աբրահամը վազեց նախրի կողմը, ընտրեց մի լավ մատղաշ ցուլ ու տվեց իր ծառային, և նա շտապ գնաց, որ պատրաստի այն: 8 Այնուհետև Աբրահամը բերեց կարագ, կաթ, ինչպես նաև պատրաստված ցուլը և դրեց նրանց առաջ: Մինչ նրանք ուտում էին, ինքը կանգնած էր նրանց կողքին՝ ծառի տակ:+

9 Նրանք հարցրին. «Որտե՞ղ է քո կինը՝ Սառան»:+ Նա էլ պատասխանեց. «Այստեղ՝ վրանում»: 10 Նրանցից մեկը շարունակեց. «Ես անպայման կվերադառնամ քեզ մոտ մյուս տարի՝ այս ժամանակ, և Սառան՝ քո կինը, որդի կունենա»:+ Իսկ Սառան լսում էր վրանում՝ մուտքի մոտ, որ այդ մարդու հետևում էր: 11 Աբրահամն ու Սառան ծեր էին, հասակն առած,+ և Սառան դուրս էր եկել որդեծնության տարիքից:*+ 12 Ուստի Սառան իր մտքում ծիծաղեց՝ ասելով. «Մի՞թե ես կզգամ մայրության ուրախությունը, երբ արդեն տարիքս առել եմ, և տերս էլ ծեր է»:+ 13 Այդ ժամանակ Եհովան ասաց Աբրահամին. «Ինչո՞ւ Սառան ծիծաղեց ու ասաց. «Մի՞թե երեխա կունենամ, չէ՞ որ արդեն ծեր եմ»: 14 Կա՞ մի բան, որ անհնարին է Եհովայի համար:+ Հաջորդ տարի՝ այս նույն ժամանակ, ես կվերադառնամ քեզ մոտ, և Սառան որդի կունենա»: 15 Սառան վախեցավ ու ասաց. «Ես չծիծաղեցի»: Իսկ նա ասաց. «Ո՛չ, ծիծաղեցիր»:

16 Այդ մարդիկ վեր կացան, և Աբրահամը գնաց նրանց հետ, որ ճանապարհ դնի: Նրանք հասան մի տեղ, որտեղից տեսան Սոդոմը:+ 17 Եհովան ասաց. «Մի՞թե Աբրահամից թաքցնելու եմ անելիքս:+ 18 Աբրահամը, անկասկած, մեծ ու հզոր ազգ կդառնա, և երկրի բոլոր ազգերը նրա միջոցով կօրհնվեն:*+ 19 Ես մտերմացել եմ նրա հետ՝* համոզված լինելով, որ նա իր որդիներին ու իր գալիք սերունդներին* կպատվիրի պահել իմ ճանապարհները՝ Եհովայի ճանապարհները, և անել այն, ինչ ճիշտ է ու արդար,+ որպեսզի ես՝ Եհովաս, իրագործեմ Աբրահամի հետ կապված իմ խոստումները»:

20 Ապա Եհովան ասաց. «Սոդոմի ու Գոմորի դեմ բողոքի մեծ աղաղակ է բարձրացել.+ նրանց մեղքը շատ ծանր է:+ 21 Ես կիջնեմ,* որ տեսնեմ՝ նրանց գործերի վերաբերյալ ինձ հասած բողոքը արդարացի է, թե ոչ: Ուզում եմ պարզել դա»:+

22 Հետո այդ մարդիկ* հեռացան այդտեղից ու գնացին դեպի Սոդոմ: Իսկ Եհովան+ մնաց Աբրահամի հետ: 23 Աբրահամը, մոտենալով նրան, ասաց. «Մի՞թե դու արդարին կկործանես չարագործի հետ:+ 24 Գուցե քաղաքում 50 արդար մարդ կա: Մի՞թե կկործանես նրանց ու չես խնայի այդ վայրը՝ հանուն այնտեղ գտնվող 50 արդարի: 25 Անհնա՛ր է, որ դու այդպես վարվես՝ արդար մարդուն կործանես չարագործի հետ, այնպես որ արդար մարդու և չարագործի վերջը մեկ լինի:+ Դա անհնա՛ր է:+ Մի՞թե ողջ երկրի Դատավորը անարդար կվարվի»:+ 26 Եհովան պատասխանեց. «Եթե Սոդոմում 50 արդար մարդ գտնեմ, հանուն նրանց՝ կխնայեմ այդ ամբողջ վայրը»: 27 Սակայն Աբրահամն ասաց. «Ո՛վ Եհովա, ես համարձակվում եմ նորից խոսել քեզ հետ, թեև հող ու մոխիր եմ: 28 Գուցե 50 արդարից հինգը պակաս լինի: Որ այդ հինգը չլինի, մի՞թե ամբողջ քաղաքը կկործանես»: Նա էլ պատասխանեց. «Եթե այնտեղ 45 արդար մարդու էլ գտնեմ, չեմ կործանի»:+

29 Բայց Աբրահամը կրկին խոսեց նրա հետ ու ասաց. «Գուցե 40-ը գտնվեն այնտեղ»: Նա էլ ասաց. «Հանուն 40-ի էլ չեմ կործանի»: 30 Աբրահամը շարունակեց. «Խնդրում եմ, Եհո՛վա, թող քո բարկությունը չբորբոքվի.+ թույլ տուր՝ շարունակեմ խոսել: Գուցե միայն 30-ը գտնվեն այնտեղ»: Նա ասաց. «Եթե այնտեղ 30 արդար մարդու էլ գտնեմ, չեմ կործանի»: 31 Բայց Աբրահամը կրկին ասաց. «Եհո՛վա, խնդրում եմ, թող որ համարձակվեմ խոսել քեզ հետ: Գուցե ընդամենը 20-ը գտնվեն այնտեղ»: Նա էլ ասաց. «Հանուն 20-ի էլ չեմ կործանի»: 32 Ի վերջո Աբրահամն ասաց. «Խնդրում եմ, Եհո՛վա, թող քո բարկությունը չբորբոքվի. թույլ տուր՝ մի անգամ էլ խոսեմ: Գուցե ընդամենը 10-ը գտնվեն այնտեղ»: Նա ասաց. «Հանուն 10-ի էլ չեմ կործանի»: 33 Աբրահամի հետ խոսելուց հետո Եհովան հեռացավ,+ իսկ Աբրահամը վերադարձավ տուն:

19 Իրիկնադեմին այն երկու հրեշտակները հասան Սոդոմ: Այդ ժամանակ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասի մոտ և երբ տեսավ նրանց, վեր կացավ դիմավորելու և մինչև գետին խոնարհվեց:*+ 2 Նա ասաց. «Ո՛վ իմ տերեր, խնդրում եմ, համեցեք ձեր ծառայի տուն, գիշերը մնացեք այնտեղ, և թող ձեր ոտքերը լվանան: Իսկ վաղ առավոտյան վեր կկենաք ու կշարունակեք ձեր ճանապարհը»: Նրանք պատասխանեցին. «Ո՛չ, մենք հրապարակում կգիշերենք»: 3 Բայց Ղովտն այնքան պնդեց, որ գնացին նրա տուն: Նա ճոխ սեղան բացեց նրանց համար, անթթխմոր հաց թխեց, և նրանք կերան:

4 Նրանք դեռ չէին պառկել քնելու, երբ այդ քաղաքի՝ Սոդոմի բոլոր տղամարդիկ՝ փոքրից մինչև ծեր, ամբոխ կազմած, շրջապատեցին տունը: 5 Նրանք ձայն էին տալիս Ղովտին՝ ասելով. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որ այսօր քո տուն եկան: Նրանց դո՛ւրս բեր, որ հարաբերություն ունենանք նրանց հետ»:+

6 Ղովտը դուրս եկավ, կանգնեց դռան շեմին ու իր հետևից դուռը փակեց: 7 Նա ասաց. «Եղբայրնե՛րս, խնդրում եմ, չարիք մի՛ գործեք: 8 Լսե՛ք, խնդրում եմ, ես երկու աղջիկ ունեմ, որոնք երբեք հարաբերություն չեն ունեցել տղամարդու հետ: Նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և վարվեք նրանց հետ, ինչպես կուզեք: Միայն թե այս մարդկանց ոչինչ մի՛ արեք, որովհետև նրանք մտել են իմ հարկի և իմ հովանու* տակ»:+ 9 Նրանք էլ ասացին. «Մի կո՛ղմ քաշվիր»: Եվ ավելացրին. «Այս օտարականի՛ն տես. մեն-մենակ եկել է այստեղ ապրելու, մի բան էլ համարձակվում է դատել մեզ: Հիմա քեզ հետ ավելի վատ կվարվենք»: Եվ նրանք ամբոխով վրա տվեցին* Ղովտին ու առաջ գնացին, որ դուռը կոտրեն: 10 Ուստի այն երկու տղամարդիկ, ձեռքերը մեկնելով, Ղովտին տուն մտցրին և դուռը փակեցին: 11 Իսկ տան մուտքի մոտ գտնվող մարդկանց՝ փոքրից մինչև մեծ, կուրացրին, այնպես որ նրանք, փորձելով գտնել մուտքը, ուժասպառ եղան:

12 Հետո այն երկու տղամարդիկ հարցրին Ղովտին. «Ունե՞ս այստեղ ուրիշ որևէ մեկը՝ փեսա, որդի, աղջիկ. բոլոր քո հարազատներին դո՛ւրս բեր այստեղից: 13 Մենք կործանելու ենք այս քաղաքը, քանի որ Եհովայի առաջ բողոքի այնքան մեծ աղաղակ է բարձրացել դրա բնակիչների դեմ,+ որ Եհովան մեզ ուղարկել է կործանելու այն»: 14 Ղովտն էլ գնաց խոսեց իր փեսաների հետ, որոնք պատրաստվում էին կնության առնել իր աղջիկներին: Նա ասաց նրանց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Եհովան կործանելու է այս քաղաքը»: Բայց փեսաների համար նրա խոսքերն ասես կատակ լինեին:+

15 Լուսաբացին հրեշտակները սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ ու երկու աղջիկներիդ և փախի՛ր այստեղից, որ չկործանվես, երբ այս քաղաքը բնաջինջ լինի իր մեղքերի համար»:+ 16 Բայց նա դանդաղում էր, ու քանի որ Եհովան կարեկցում էր նրան,+ այդ տղամարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և հանեցին քաղաքից:+ 17 Երբ նրանց դուրս բերեցին քաղաքից, տղամարդկանցից մեկն ասաց. «Փախի՛ր, որ փրկես կյանքդ: Հետ չնայե՛ս+ և այս շրջանում+ ոչ մի տեղ կանգ չառնե՛ս: Փախի՛ր լեռները, որ չկործանվես»:

18 Այդ ժամանակ Ղովտն ասաց նրանց. «Խնդրում եմ, Եհո՛վա, միայն թե ոչ այնտեղ: 19 Դու բարեհաճ ես քո ծառայի հանդեպ և մեծ բարություն* ես դրսևորում՝ փրկելով ինձ,*+ բայց ես չեմ կարող փախչել լեռները, քանի որ վախենում եմ, որ գուցե փորձանքի մեջ ընկնեմ ու մահանամ:+ 20 Այստեղ մոտակայքում փոքր քաղաք կա, ուր կարող եմ փախչել: Խնդրում եմ, թույլ տուր՝ այնտեղ պատսպարվեմ, որ ողջ մնամ:* Այն ընդամենը փոքր քաղաք է»: 21 Նա էլ ասաց նրան. «Շա՛տ լավ: Ես կկատարեմ խնդրանքդ+ և չեմ կործանի քո ասած քաղաքը:+ 22 Շո՛ւտ արա, փախի՛ր այնտեղ, քանի որ ոչինչ չեմ կարող անել, մինչև տեղ չհասնես»:+ Ահա թե ինչու այդ քաղաքը Սեգոր*+ կոչվեց:

23 Արևն արդեն ծագել էր, երբ Ղովտը հասավ Սեգոր: 24 Այդ ժամանակ Եհովան ծծումբ ու կրակ տեղաց Սոդոմի ու Գոմորի վրա. ծծումբ ու կրակ թափվեց երկնքից՝ Եհովայի կողմից:+ 25 Այսպիսով՝ նա կործանեց այդ քաղաքները, այդ ամբողջ շրջանը, քաղաքների բոլոր բնակիչներին և այնտեղի ողջ բուսականությունը:+ 26 Այդ ժամանակ Ղովտի կինը, որ նրա հետևից էր գալիս, հետ շրջվելով, սկսեց նայել քաղաքին և աղե արձան դարձավ:+

27 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու գնաց այն վայրը, որտեղ, Եհովայի առաջ կանգնած, խոսել էր նրա հետ:+ 28 Երբ նայեց Սոդոմի, Գոմորի և այդ ողջ շրջանի ուղղությամբ, նրա առաջ մի զարհուրելի տեսարան բացվեց. գետնից թրծավառարանի ծխի պես թանձր ծուխ էր բարձրանում:+ 29 Երբ Աստված կործանեց այդ շրջանի քաղաքները, որտեղ ապրում էր Ղովտը, նա չմոռացավ Աբրահամի խնդրանքը և Ղովտին դուրս հանեց այդտեղից:+

30 Հետագայում Ղովտը իր երկու աղջիկների հետ Սեգորից դուրս եկավ ու գնաց լեռներ,+ որ այնտեղ ապրի, քանի որ վախենում էր Սեգորում մնալ:+ Նա իր երկու աղջիկների հետ սկսեց ապրել քարայրում: 31 Ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Մեր հայրը ծեր է, և այս երկրում տղամարդ չկա, որ մեզ սերունդ տա,* ինչպես որ ամբողջ երկրի կարգն է: 32 Եկ մեր հորը գինի խմեցնենք ու կենակցենք նրա հետ, որպեսզի նրա սերունդը պահպանենք»:

33 Ուստի այդ գիշեր նրանք իրենց հորը շատ գինի խմեցրին: Այնուհետև ավագ աղջիկն իր հոր մոտ մտավ ու կենակցեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա իր անկողին մտավ ու երբ վեր կացավ: 34 Հաջորդ օրը ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Անցած գիշեր ես կենակցեցի հորս հետ: Եկ այս գիշեր նույնպես գինի խմեցնենք նրան, և դու էլ մտիր նրա մոտ ու կենակցիր նրա հետ, որ այդպես պահպանենք մեր հոր սերունդը»: 35 Ուստի այդ գիշեր էլ իրենց հորը շատ գինի խմեցրին, և կրտսերը գնաց ու կենակցեց նրա հետ: Հայրը չիմացավ, թե երբ նա իր անկողին մտավ ու երբ վեր կացավ: 36 Այդպիսով՝ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից: 37 Ավագ աղջիկը որդի ունեցավ և նրա անունը Մովաբ+ դրեց: Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ:+ 38 Կրտսերը նույնպես որդի ունեցավ և նրա անունը Բենամմի դրեց: Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես ամմոնացիներ:+

20 Աբրահամն իր ճամբարը տեղափոխեց+ Նեգև ու սկսեց բնակվել Կադեսի+ և Սուրի+ միջև գտնվող տարածքում: Իսկ երբ նա որոշ ժամանակ բնակվում էր* Գերարում,+ 2 իր կնոջ՝ Սառայի մասին կրկին ասաց, թե նա իր քույրն է:+ Գերարի թագավոր Աբիմելեքը* մարդ ուղարկեց ու Սառային իր մոտ բերեց:+ 3 Դրանից հետո Աստված գիշերը երազում ասաց Աբիմելեքին. «Դու մեռնելու ես, քանի որ այդ կնոջը քեզ մոտ բերեցիր.+ նա ուրիշի կինն է»:+ 4 Սակայն Աբիմելեքը չէր դիպել Սառային:* Ուստի ասաց. «Եհո՛վա, մի՞թե կսպանես մի ժողովրդի, որն իրոք անմեղ* է: 5 Չէ՞ որ այն մարդն ինձ ասաց՝ «Նա իմ քույրն է», և կինն էլ ասաց՝ «Նա իմ եղբայրն է»: Ես անկեղծ սրտով եմ արել այդ բանը և վատ միտում չեմ ունեցել»:* 6 Ճշմարիտ Աստված ասաց նրան. «Գիտեմ, որ դա անկեղծ սրտով ես արել, դրա համար էլ հետ պահեցի քեզ իմ դեմ մեղք գործելուց և թույլ չտվեցի, որ դիպչես նրան: 7 Ուրեմն հիմա վերադարձրու այդ մարդու կնոջը, քանի որ նա մարգարե է:+ Նա քեզ համար աղաչանք կանի ինձ,+ և դու չես մեռնի: Բայց եթե չվերադարձնես նրան, իմացիր, որ դու հաստատ կմեռնես, թե՛ դու, թե՛ բոլոր տնեցիներդ»:

8 Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու պատմեց այս բոլոր բաները, և այդ մարդիկ շատ վախեցան: 9 Այնուհետև Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին: Ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ, որ ինձ և իմ թագավորությունը այսպիսի մեծ մեղքի մեջ գցեցիր: Ճիշտ բան չարեցիր իմ հանդեպ»: 10 Ապա Աբիմելեքը հարցրեց Աբրահամին. «Ի՞նչ միտումով արեցիր այդ բանը»:+ 11 Աբրահամը պատասխանեց. «Ես մտածեցի, որ այստեղի մարդիկ հաստատ Աստծուց վախ չունեն ու ինձ կսպանեն, որ խլեն կնոջս:+ 12 Բացի դրանից՝ նա իրոք իմ քույրն է. մենք նույն հորից ենք, բայց տարբեր մայրերից: Նա իմ կինը դարձավ:+ 13 Եվ երբ Աստված ինձ ասաց, որ հեռանամ հայրական տնից, ու ես սկսեցի տեղից տեղ գնալ,+ կնոջս ասացի. «Հանուն իմ հանդեպ քո հավատարիմ սիրո՝ մի լավություն արա ինձ. ուր էլ որ գնանք, ասա, որ ես քո եղբայրն եմ»»:+

14 Այդ ժամանակ Աբիմելեքը Աբրահամին ոչխարներ, խոշոր եղջերավոր անասուններ, ծառաներ ու աղախիններ տվեց և վերադարձրեց նրա կնոջը՝ Սառային: 15 Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առաջ է: Բնակվիր, որտեղ կուզես»: 16 Իսկ Սառային ասաց. «Քո եղբորը+ 1 000 կտոր արծաթ եմ տալիս: Դա քո անմեղության նշանը կլինի* քո բոլոր տնեցիների և մյուս բոլոր մարդկանց համար ու կազատի քեզ ամեն մեղադրանքից»: 17 Աբրահամը Աբիմելեքի համար աղաչեց ճշմարիտ Աստծուն, և Աստված այնպես արեց, որ Աբիմելեքն ու նրա կինը, ինչպես նաև աղախինները կրկին երեխաներ ունենան: 18 Բանն այն է, որ Եհովան Աբիմելեքի տան բոլոր կանանց անպտուղ էր դարձրել Աբրահամի կնոջ՝ Սառայի պատճառով:+

21 Եհովան ուշադրություն դարձրեց Սառային, ինչպես որ ասել էր. Եհովան կատարեց Սառայի մասին իր տված խոստումը:+ 2 Սառան հղիացավ+ և նշանակված ժամանակին, ինչպես որ Աստված խոստացել էր, Աբրահամի համար մի որդի ծնեց նրա ծերության օրերում:+ 3 Աբրահամը իր նորածին որդու անունը, որին լույս աշխարհ էր բերել Սառան, Իսահակ+ դրեց: 4 Երբ Իսահակը ութ օրական դարձավ, Աբրահամը թլփատեց նրան, ճիշտ ինչպես Աստված պատվիրել էր իրեն:+ 5 Աբրահամը 100 տարեկան էր, երբ ծնվեց իր որդի Իսահակը: 6 Այդ ժամանակ Սառան ասաց. «Աստված ուրախության ծիծաղ պարգևեց ինձ. ով լսի այդ մասին, կուրախանա ինձ հետ»:* 7 Եվ ավելացրեց. «Ո՞ւմ մտքով կանցներ, որ Սառան երեխաներ կկերակրի, և ո՞վ այդպիսի բան կասեր Աբրահամին: Բայց ահա ես նրա համար որդի եմ ծնել իր ծերության օրերում»:

8 Երբ երեխան մեծացավ, նրան կաթից կտրեցին: Իսահակին կաթից կտրելու օրը Աբրահամը մեծ խնջույք արեց: 9 Սառան սկսեց նկատել, որ եգիպտացի Հագարի որդին,+ որին նա ծնել էր Աբրահամի համար, ծաղրում է Իսահակին:+ 10 Ուստի Աբրահամին ասաց. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև այս աղախնի որդին չպետք է ժառանգ լինի իմ որդու՝ Իսահակի հետ»:+ 11 Բայց Աբրահամին բոլորովին դուր չեկավ այն, ինչ Սառան ասաց իր որդու մասին:+ 12 Այդ ժամանակ Աստված ասաց Աբրահամին. «Մի՛ սրտնեղիր այն խոսքերից, որ Սառան ասաց տղայիդ ու աղախնիդ մասին: Լսիր նրա ձայնին, որովհետև քեզ խոստացված սերունդը Իսահակի միջոցով է գալու:+ 13 Իսկ ինչ վերաբերում է աղախնի որդուն,+ նրանից էլ ազգ կստեղծեմ,+ քանի որ նա քո սերունդն է»:

14 Ուստի Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ, ուտելիք ու մի տիկ ջուր վերցրեց և տվեց Հագարին: Նա այդ ամենը դրեց Հագարի ուսին և նրան տղայի հետ ճանապարհեց:+ Հագարը հեռացավ ու սկսեց թափառել Բերսաբեե+ անապատում: 15 Ի վերջո տիկի ջուրը վերջացավ, և նա տղային թողեց մի թփի տակ: 16 Իսկ ինքը գնաց ու մի նետընկեց* հեռավորության վրա մենակ նստեց՝ ինքն իրեն ասելով. «Տղայի մեռնելը չեմ ուզում տեսնել»: Այդպես նա, հեռվում նստած, սկսեց բարձր ձայնով լաց լինել:

17 Տղան+ էլ էր լաց լինում, և Աստված լսեց նրա ձայնը: Աստծու հրեշտակը երկնքից կանչեց Հագարին ու ասաց.+ «Ինչո՞ւ ես լաց լինում, Հագա՛ր: Մի՛ վախեցիր, որովհետև Աստված լսեց տղայի ձայնը: 18 Վեր կաց, օգնիր նրան բարձրանալ և ամուր բռնիր. ես նրանից մեծ ազգ եմ ստեղծելու»:+ 19 Ապա Աստված բացեց Հագարի աչքերը, և նա մի ջրհոր տեսավ: Նա գնաց, տիկը ջրով լցրեց ու խմեցրեց տղային: 20 Աստված տղայի+ հետ էր, մինչ նա մեծանում էր: Տղան ապրում էր անապատում: Նա աղեղնավոր դարձավ: 21 Հետո բնակություն հաստատեց Փառան անապատում,+ և նրա մայրը եգիպտացի կին բերեց նրա համար:

22 Այդ ժամանակներում Աբիմելեքը իր զորագլուխ Փիքողի հետ եկավ Աբրահամի մոտ և ասաց. «Ինչ էլ որ անում ես, Աստված քեզ հետ է:+ 23 Ուստի այժմ Աստծով երդվիր ինձ, որ խաբեությամբ չես վարվի ո՛չ ինձ հետ, ո՛չ էլ իմ որդիների ու նրանց սերունդների հետ, այլ հավատարմությամբ* կվարվես իմ ու այս երկրի հանդեպ, որտեղ ապրում ես, ինչպես որ ես հավատարմությամբ վարվեցի քո հանդեպ»:+ 24 Աբրահամն էլ ասաց. «Երդվո՛ւմ եմ»:

25 Բայց միևնույն ժամանակ Աբրահամը բողոքեց Աբիմելեքին այն ջրհորի համար, որ նրա ծառաները բռնի ուժով վերցրել էին:+ 26 Աբիմելեքը պատասխանեց. «Ես չգիտեմ, թե ով է արել դա. դու ինձ ոչինչ չես ասել: Ես միայն այսօր եմ լսում դրա մասին»: 27 Այդ ժամանակ Աբրահամը ոչխարներ և խոշոր եղջերավոր անասուններ տվեց Աբիմելեքին, ու երկուսով ուխտ կապեցին: 28 Աբրահամը հոտի միջից յոթ էգ գառ առանձնացրեց, 29 և Աբիմելեքը հարցրեց նրան. «Ինչո՞ւ առանձնացրիր դրանք»: 30 Աբրահամը պատասխանեց. «Դու պետք է իմ ձեռքից ընդունես այս յոթ էգ գառները որպես հավաստիք, որ ես եմ փորել այս ջրհորը»: 31 Ուստի այդ վայրը Բերսաբեե*+ կոչեց, քանի որ այնտեղ երկուսով երդում տվեցին: 32 Այդպիսով՝ նրանք ուխտ կապեցին+ Բերսաբեեում, և Աբիմելեքը իր զորագլուխ Փիքողի հետ վերադարձավ փղշտացիների+ երկիր: 33 Դրանից հետո Աբրահամը Բերսաբեեում մի ծառ՝ կարմրան տնկեց և այնտեղ կանչեց հավիտյան գոյություն ունեցող Աստծու՝+ Եհովայի անունը:*+ 34 Աբրահամը երկար ժամանակ մնաց* փղշտացիների երկրում:+

22 Դրանից հետո ճշմարիտ Աստված ստուգեց Աբրահամին:+ Նա ասաց. «Աբրահա՛մ»: Աբրահամն էլ պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»: 2 Աստված ասաց. «Վերցրու, խնդրեմ, քո որդուն՝ քո մինուճար որդուն՝ Իսահակին,+ որին այդքան սիրում ես,+ գնա Մորիա+ երկիր ու նրան մատուցիր որպես ողջակեզ այն լեռներից մեկի վրա, որ քեզ ցույց կտամ»:

3 Աբրահամը վաղ առավոտյան վեր կացավ ու թամբեց էշը: Նա իր հետ վերցրեց իր ծառաներից երկուսին և իր որդի Իսահակին: Ողջակեզի համար փայտ կոտրեց, իսկ հետո ճանապարհ ընկավ դեպի ճշմարիտ Աստծու ասած վայրը: 4 Երրորդ օրը Աբրահամը, վեր նայելով, հեռվում տեսավ այդ վայրը: 5 Նա իր ծառաներին ասաց. «Դուք այստեղ էշի մոտ մնացեք, իսկ ես ու տղան գնանք այնտեղ, երկրպագություն անենք ու վերադառնանք»:

6 Աբրահամը վերցրեց ողջակեզի փայտը, դրեց իր որդի Իսահակի ուսին, իսկ ինքը վերցրեց կրակն* ու դանակը, և երկուսով շարունակեցին ճանապարհը: 7 Հետո Իսահակը իր հորը՝ Աբրահամին, ասաց. «Հա՛յր իմ»: «Լսում եմ, որդի՛ս»,– պատասխանեց Աբրահամը: Իսահակը շարունակեց. «Կրակ ու փայտ ունենք, բայց ո՞ւր է ողջակեզի ոչխարը»: 8 Աբրահամը պատասխանեց. «Աստված ինքը ոչխար կտա ողջակեզի համար,+ որդի՛ս»: Եվ երկուսով շարունակեցին ճանապարհը:

9 Վերջապես նրանք հասան այն տեղը, որ ճշմարիտ Աստված ցույց էր տվել Աբրահամին: Աբրահամը մի զոհասեղան շինեց այնտեղ և փայտերը շարեց դրա վրա: Ապա կապեց իր որդի Իսահակի ձեռքերն ու ոտքերը և պառկեցրեց զոհասեղանին՝ փայտերի վրա:+ 10 Հետո վերցրեց դանակը, որ սպանի իր որդուն,+ 11 բայց Եհովայի հրեշտակը երկնքից ձայն տվեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Նա պատասխանեց. «Այո՛, լսում եմ»: 12 Հրեշտակն* ասաց. «Մի՛ վնասիր տղային, նրան ոչինչ մի՛ արա. հիմա գիտեմ, որ աստվածավախ* ես, քանի որ չհրաժարվեցիր ինձ համար զոհել քո մինուճար որդուն»:+ 13 Այդ ժամանակ Աբրահամը վեր նայեց ու քիչ այն կողմ մի արու ոչխար տեսավ, որը եղջյուրներով խճճվել էր մացառների մեջ: Նա գնաց բերեց ոչխարը և իր որդու փոխարեն այն մատուցեց որպես ողջակեզ: 14 Աբրահամն այդ վայրը կոչեց Եհովա-Յիրե:* Ահա թե ինչու մինչ օրս ժողովրդի մեջ այսպիսի խոսք կա. «Իր լեռան+ վրա Եհովան կտա, ինչ անհրաժեշտ է»:

15 Եհովայի հրեշտակը երկնքից կրկին ձայն տվեց Աբրահամին՝ 16 ասելով. «Երդվում եմ ինձանով,– ասում է Եհովան:+– Քանի որ արեցիր իմ ասածը և չխնայեցիր քո որդուն՝ քո մինուճարին,+ 17 քեզ անշուշտ կօրհնեմ և քո սերունդը երկնքի աստղերի ու ծովափի ավազահատիկների չափ կշատացնեմ:+ Քո սերունդը կտիրի իր թշնամիների քաղաքներին:*+ 18 Եվ քո սերնդի+ միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն,* քանի որ հնազանդվեցիր ինձ»:+

19 Այնուհետև Աբրահամը վերադարձավ իր ծառաների մոտ, և նրանք միասին հետ գնացին Բերսաբեե:+ Աբրահամը շարունակեց այնտեղ ապրել:

20 Որոշ ժամանակ անց Աբրահամին տեղեկացրին. «Մելքան քո եղբայր Նաքորի+ համար որդիներ է ծնել: 21 Առաջնեկը Հուսն է, նրա եղբայրներն են Բուզը, Կամուելը (Արամի հայրը), 22 Քազադը, Ազավը, Փալդասը, Հետլափն ու Բաթուելը»:+ 23 Հետագայում Բաթուելը ունեցավ Ռեբեկային:+ Ահա այս ութ որդիներին էր, որ լույս աշխարհ բերեց Մելքան՝ Աբրահամի եղբայր Նաքորի կինը: 24 Նաքորի հարճը,* որի անունը Ռեումա էր, նույնպես որդիներ ունեցավ. նրանք էին Տեբաքը, Գաամը, Թաքասն ու Մաաքան:

23 Սառան ապրեց 127 տարի: Այդքան էին Սառայի կյանքի տարիները:+ 2 Սառան մահացավ Կարիաթ-Արբայում,+ այսինքն՝ Քեբրոնում՝+ Քանանի+ երկրում: Եվ Աբրահամը սուգ արեց ու լաց եղավ Սառայի համար: 3 Հետո իր հանգուցյալի մոտից վեր կացավ, գնաց Քետի+ որդիների մոտ և ասաց. 4 «Ես ձեր մեջ ապրող պանդուխտ ու եկվոր եմ:+ Ձեր տարածքում ինձ մի հողակտոր հատկացրեք գերեզմանի համար, որ թաղեմ իմ հանգուցյալին»: 5 Քետի որդիները պատասխանեցին Աբրահամին. 6 «Լսի՛ր, տե՛ր: Դու մեր մեջ Աստծու կողմից ընտրված տոհմապետ ես:*+ Կարող ես քո հանգուցյալին մեր լավագույն գերեզմաններից մեկում թաղել: Մեզնից ոչ ոք չի հրաժարվի իր գերեզմանը քեզ տալ հանգուցյալիդ թաղելու համար»:

7 Աբրահամը վեր կացավ, խոնարհվեց այդ երկրի ժողովրդի՝ Քետի+ որդիների առաջ 8 և ասաց նրանց. «Լսեք: Եթե դուք համաձայն եք, որ ես իմ հանգուցյալին այստեղ թաղեմ, Սահառի որդի Եփրոնին խնդրեք, 9 որ ինձ վաճառի իրեն պատկանող Մաքփելայի քարայրը, որն իր արտի ծայրին է: Թող նա ձեր ներկայությամբ այն վաճառի ինձ այնքան արծաթով,+ որքան որ դրա գինն է, որպեսզի ես հողակտոր ունենամ գերեզմանի համար»:+

10 Այդ ժամանակ Քետի որդիների մեջ Եփրոնն էլ էր նստած: Քետացի Եփրոնը Քետի մյուս որդիների, ինչպես նաև քաղաքի դարպասի մոտ+ հավաքված բոլոր մարդկանց ներկայությամբ պատասխանեց Աբրահամին. 11 «Ո՛չ: Լսիր, տե՛ր իմ: Ես քեզ եմ տալիս թե՛ արտը, թե՛ այնտեղ գտնվող քարայրը: Իմ ժողովրդի ներկայությամբ այն տալիս եմ քեզ: Թաղիր քո հանգուցյալին»: 12 Այդ ժամանակ Աբրահամը խոնարհվեց երկրի ժողովրդի առաջ 13 և բոլորի ներկայությամբ Եփրոնին ասաց. «Խնդրում եմ, լսիր ինձ: Ես արտի համար քեզ կտամ ամբողջ գինը, ինչքան արծաթ որ արժենա: Վերցրու արծաթը, որ ես այնտեղ թաղեմ իմ հանգուցյալին»:

14 Եփրոնը պատասխանեց Աբրահամին. 15 «Լսիր, տե՛ր իմ: Հողատարածքը արժե 400 սիկղ* արծաթ, բայց դա ի՞նչ է, որ դրա մասին խոսենք: Այնպես որ թաղիր քո հանգուցյալին»: 16 Աբրահամը ընդունեց Եփրոնի առաջարկած գինը և կշռեց այնքան արծաթ, որքան նա նշել էր Քետի որդիների ներկայությամբ, այսինքն՝ 400 սիկղ արծաթ՝ ըստ վաճառականների կողմից ընդունված կշռաչափի:+ 17 Այդպես Եփրոնի արտը, որ Մաքփելայում էր՝ Մամբրեի դիմաց, ինչպես նաև այդ արտում գտնվող քարայրը և արտի բոլոր ծառերը օրինականորեն դարձան 18 Աբրահամի սեփականությունը, որը նա գնեց Քետի որդիների և քաղաքի դարպասների մոտ գտնվող բոլոր մարդկանց առաջ: 19 Դրանից հետո Աբրահամը իր կնոջը՝ Սառային, թաղեց Մաքփելայի արտի քարայրում՝ Մամբրեի դիմաց, այսինքն՝ Քեբրոնում՝ Քանանի երկրում: 20 Այսպիսով՝ Քետի որդիները արտը և այնտեղ գտնվող քարայրը հանձնեցին Աբրահամին որպես նրա սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+

24 Աբրահամն արդեն ծերացել, տարիքն առել էր, և Եհովան ամեն ինչում օրհնել էր նրան:+ 2 Աբրահամը կանչեց իր ծառային, որն իր տան մեջ ամենամեծն էր և տնօրինում էր իր ողջ ունեցվածքը,+ և ասաց նրան. «Խնդրում եմ, ձեռքդ ազդրիս տակ դիր* 3 ու երդվիր Եհովայով՝ երկնքի ու երկրի Աստծով, որ որդուս համար կին չես բերի քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ես ապրում եմ,+ 4 այլ կգնաս իմ երկիր՝ իմ ազգականների+ մոտ, ու որդուս՝ Իսահակի համար կին կբերես»:

5 Ծառան հարցրեց նրան. «Իսկ ի՞նչ անեմ, եթե այդ կինը չցանկանա ինձ հետ այս երկիր գալ: Պե՞տք է արդյոք որդուդ տանեմ այն երկիր, որտեղից դու եկել ես»:+ 6 Աբրահամը պատասխանեց նրան. «Հանկարծ որդուս չտանես այնտեղ:+ 7 Եհովան՝ երկնքի Աստվածը,* ով հանեց ինձ իմ հայրական տնից ու ազգականների երկրից,+ և ով խոսեց ինձ հետ ու երդվեց՝+ ասելով, թե՝ «Քո սերնդին+ եմ տալու այս երկիրը»,+ քո առջևից կուղարկի իր հրեշտակին,+ և դու, անշուշտ, որդուս համար կին կգտնես այնտեղ:+ 8 Իսկ եթե այդ կինը չցանկանա գալ քեզ հետ, դու ազատված կլինես այս երդումից: Բայց որդուս չտանես այնտեղ»: 9 Այդ ժամանակ ծառան ձեռքը դրեց իր տիրոջ՝ Աբրահամի ազդրի տակ ու երդվեց, որ կանի նրա ասածները:+

10 Այնուհետև ծառան իր տիրոջ ուղտերից տասը ուղտ վերցրեց ու ճանապարհ ընկավ՝ իր հետ տանելով տիրոջ ունեցած ամեն տեսակ բարիքներից: Նա գնաց Միջագետք՝ Նաքորի քաղաք: 11 Երբ հասավ քաղաքից դուրս գտնվող մի ջրհորի մոտ, ուղտերին կանգնեցրեց, որ հանգիստ առնեն:* Իրիկնադեմ էր՝ այն ժամը, երբ կանայք դուրս էին գալիս ջուր հանելու: 12 Նա ասաց. «Եհո՛վա, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, խնդրում եմ, այսօր հաջողեցրու իմ գործը և ցույց տուր քո հավատարիմ սերը իմ տեր Աբրահամի հանդեպ: 13 Ահա ես կանգնած եմ ջրի աղբյուրի մոտ, և քաղաքի աղջիկները դուրս են գալիս ջուր հանելու: 14 Այն աղջիկը, ում ես կասեմ՝ «Խնդրում եմ, սափորդ իջեցրու, որ խմեմ», և ով կասի՝ «Խմիր, և ես քո ուղտերին էլ ջուր կտամ», թող նա՛ լինի այն մեկը, որին դու ընտրել ես քո ծառա Իսահակի համար: Այդպես ես կիմանամ, որ դու հավատարիմ սեր ես ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ»:

15 Ծառան դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ քաղաքից, սափորն ուսին, դուրս եկավ Ռեբեկան, որը Բաթուելի+ աղջիկն էր (Բաթուելի հայրը Աբրահամի եղբայր Նաքորն+ էր, իսկ մայրը՝ Մելքան՝+ Նաքորի կինը): 16 Աղջիկը շատ գեղեցիկ էր: Նա կույս էր. ոչ մի տղամարդ հարաբերություն չէր ունեցել նրա հետ: Նա իջավ դեպի աղբյուրը և ջրով լցրեց իր սափորը: Ու երբ հետ էր դառնում, 17 ծառան անմիջապես վազեց նրան ընդառաջ ու ասաց. «Խնդրում եմ, մի կում ջուր տուր քո սափորից»: 18 Նա էլ պատասխանեց. «Խմի՛ր, տե՛ր իմ»: Դա ասելով՝ սափորն իսկույն իջեցրեց ուսից ու պահեց, որ նա խմի: 19 Ծառային ջուր տալուց հետո նա ասաց. «Քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ, մինչև որ հագենան»: 20 Ռեբեկան սափորն արագ դատարկեց գուռի* մեջ, ապա մի քանի անգամ դեպի ջրհորը վազեց՝ ջուր հանելու, և այդպես նրա բոլոր ուղտերի համար ջուր հանեց: 21 Այդ ամբողջ ընթացքում ծառան լուռ ու ապշահար նրան էր նայում ու մտածում՝ արդյոք Եհովան իր ճամփորդությունը հաջողեցրել է, թե ոչ:

22 Երբ ուղտերը հագեցան, այդ մարդը Ռեբեկային տվեց քթի ոսկե օղ, որը կշռում էր կես սիկղ,* ու երկու ոսկե թևնոց, որոնք կշռում էին տասը սիկղ:* 23 Ապա հարցրեց նրան. «Ասա ինձ, խնդրեմ, դու ո՞ւմ աղջիկն ես: Քո հոր տանը գիշերելու տեղ կլինի՞ մեզ համար»: 24 Նա էլ պատասխանեց. «Ես Բաթուելի+ աղջիկն եմ՝ Մելքայի ու Նաքորի+ որդու»: 25 Ապա ավելացրեց. «Մենք և՛ գիշերելու տեղ ունենք, և՛ հարդ* ու շատ կեր՝ ուղտերի համար»: 26 Այդ ժամանակ մարդը, ծնկի գալով, մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ 27 ու ասաց. «Փա՛ռք Եհովային՝ իմ տիրոջ՝ Աբրահամի Աստծուն, քանի որ միշտ սեր* ու հավատարմություն է դրսևորել իմ տիրոջ հանդեպ: Եհովան առաջնորդել է ինձ դեպի իմ տիրոջ եղբայրների տուն»:

28 Աղջիկը վազելով գնաց և մորն ու մյուս տնեցիներին պատմեց այս ամենի մասին: 29 Ռեբեկան մի եղբայր ուներ, որի անունը Լաբան+ էր: Նա վազեց, որ տեսնի այն մարդուն, որը մնացել էր աղբյուրի մոտ՝ քաղաքից դուրս: 30 Բանն այն է, որ Լաբանը տեսել էր իր քրոջ՝ Ռեբեկայի քթի օղը, նրա ձեռքերի թևնոցները և լսել նրա խոսքերը, թե՝ «Այդ մարդն ինձ այսպիսի բաներ ասաց»: Ուստի գնաց ու դիմավորեց այդ մարդուն, որը դեռ կանգնած էր ուղտերի կողքին՝ աղբյուրի մոտ, 31 և իսկույն ասաց. «Ե՛կ, Եհովայից օրհնվա՛ծ մարդ: Ինչո՞ւ ես այստեղ կանգնած մնացել: Ես տանը պատրաստություն եմ տեսել քեզ հյուրընկալելու համար: Ուղտերի համար էլ եմ տեղ պատրաստել»: 32 Երբ այդ մարդը մտավ տուն, նա* հանեց ուղտերի թամբերն ու սանձերը և հարդ ու կեր տվեց, իսկ այդ մարդուն ու նրա ուղեկիցներին ջուր տվեց ոտքերը լվանալու համար: 33 Ապա նրա առաջ ուտելու բան դրեցին, բայց նա ասաց. «Ես չեմ ուտի, մինչև չասեմ իմ ասելիքը»: Լաբանն էլ ասաց. «Խոսիր»:

34 Նա սկսեց պատմել. «Ես Աբրահամի ծառան եմ:+ 35 Եհովան շատ է օրհնել իմ տիրոջը և նրան մեծ հարստություն է տվել՝ ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ, արծաթ ու ոսկի, ծառաներ ու աղախիններ, ուղտեր ու էշեր:+ 36 Իմ տիրոջ կինը՝ Սառան, ծեր հասակում մի որդի է լույս աշխարհ բերել իմ տիրոջ համար:+ Եվ տերս իր որդուն է տալու իր ողջ ունեցվածքը:+ 37 Բայց նա ինձ երդվել տվեց՝ ասելով. «Որդուս համար կին չբերես քանանացիների աղջիկներից, որոնց երկրում ապրում եմ,+ 38 այլ կգնաս իմ հոր տուն՝ իմ ընտանիքի մոտ,+ և կին կբերես որդուս համար»:+ 39 Բայց ես ասացի իմ տիրոջը. «Իսկ ի՞նչ անեմ, եթե այդ կինը չցանկանա ինձ հետ գալ»:+ 40 Նա էլ ասաց. «Եհովան, ում ճանապարհներով ես գնում եմ,+ իր հրեշտակին+ կուղարկի քեզ հետ և անպայման կհաջողեցնի քո ճամփորդությունը. դու իմ ընտանիքից ու իմ հոր տնից կին կբերես որդուս համար:+ 41 Եթե գնաս իմ ընտանիքի մոտ, ու նրանք քեզ աղջիկ չտան, այդ դեպքում ազատված կլինես ինձ տված երդումից»:+

42 Եվ այսօր, երբ հասա ջրի աղբյուրի մոտ, ասացի. «Եհո՛վա, իմ տիրոջ՝ Աբրահամի՛ Աստված, եթե ճամփորդությունս հաջողեցնելու ես, 43 ուրեմն, մինչ ես կանգնած եմ աղբյուրի մոտ, թող այսպես լինի. երբ աղջիկներից մեկը+ գա ջուր հանելու, ես նրան կասեմ՝ «Խնդրում եմ, թույլ տուր՝ մի քիչ ջուր խմեմ քո սափորից», 44 և եթե նա ինձ ասի՝ «Խմի՛ր, և ես քո ուղտերի համար էլ ջուր կհանեմ», թող նա՛ լինի այն կինը, ում դու, Եհո՛վա, ընտրել ես իմ տիրոջ որդու համար»:+

45 Ես դեռ մտքումս* խոսում էի, երբ տեսա, որ Ռեբեկան դուրս է գալիս քաղաքից՝ սափորն ուսին: Նա իջավ դեպի աղբյուրը և սկսեց ջուր հանել: Այդ ժամանակ նրան ասացի. «Խնդրում եմ, ինձ ջուր տուր՝ խմեմ»:+ 46 Նա էլ իսկույն սափորն իջեցրեց ուսից և ասաց. «Խմի՛ր:+ Քո ուղտերին էլ ջուր կտամ»: Ես խմեցի, և նա ուղտերին էլ ջուր տվեց: 47 Դրանից հետո հարցրի. «Դու ո՞ւմ աղջիկն ես»: Նա էլ պատասխանեց. «Ես Բաթուելի աղջիկն եմ՝ Մելքայի ու Նաքորի որդու»: Ուստի ես նրա քթին օղ անցկացրի ու թևնոցներ դրեցի ձեռքերին:+ 48 Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցի Եհովայի առաջ և փառաբանեցի Եհովային՝ իմ տիրոջ՝ Աբրահամի Աստծուն,+ ով ինձ ճիշտ ճանապարհով էր առաջնորդել, որ իմ տիրոջ եղբոր աղջկան կին տանեմ նրա որդու համար: 49 Հիմա ասեք ինձ՝ արդյոք ուզում եք բարություն* ու հավատարմություն ցուցաբերել իմ տիրոջ հանդեպ, թե ոչ, որ իմանամ՝ ինչ անեմ»:*+

50 Լաբանն ու Բաթուելը ասացին. «Սա մի բան է, որ Եհովան է առաջնորդում. մենք ո՞վ ենք, որ քեզ «այո» կամ «ոչ» ասենք:* 51 Ահա Ռեբեկան: Վերցրու նրան ու գնա, և թող նա քո տիրոջ որդու կինը դառնա, ինչպես որ Եհովան ասել է»: 52 Նրանց խոսքերը լսելով՝ Աբրահամի ծառան իսկույն մինչև գետին խոնարհվեց Եհովայի առաջ: 53 Ապա արծաթե, ոսկե զարդեր և հագուստներ հանեց ու տվեց Ռեբեկային, նաև թանկարժեք նվերներ տվեց նրա եղբորն ու մորը: 54 Հետո նա և իր ուղեկիցները կերան-խմեցին ու գիշերն այնտեղ մնացին:

Իսկ առավոտյան, երբ ծառան վեր կացավ, ասաց. «Ինձ ճանապարհ դրեք, որ իմ տիրոջ մոտ վերադառնամ»: 55 Աղջկա եղբայրն ու մայրը պատասխանեցին. «Թող աղջիկը գոնե տասը օր մեզ հետ մնա, իսկ հետո կարող է գալ քեզ հետ»: 56 Բայց նա ասաց. «Ինձ մի՛ ուշացրեք, քանի որ տեսնում եմ, որ Եհովան հաջողեցրել է իմ ճամփորդությունը: Ինձ ճանապարհ դրեք, որ իմ տիրոջ մոտ վերադառնամ»: 57 Նրանք էլ ասացին. «Եկեք աղջկան կանչենք ու նրան հարցնենք»: 58 Ուստի կանչեցին Ռեբեկային ու հարցրին. «Հիմա կգնա՞ս այս մարդու հետ»: Նա պատասխանեց. «Կգնամ»:

59 Ուստի նրանք ճանապարհ դրեցին Ռեբեկային,*+ նրա դայակին,*+ ինչպես նաև Աբրահամի ծառային ու նրա մարդկանց: 60 Նրանք օրհնեցին Ռեբեկային ու ասացին. «Ո՜վ մեր քույր, թող քեզնից բազմահազար սերունդներ առաջ գան,* և թող քո սերունդը տիրանա իր թշնամիների քաղաքներին»:*+ 61 Դրանից հետո Ռեբեկան և իր աղախինները վեր կացան, նստեցին ուղտերի վրա ու գնացին այդ մարդու հետևից: Այսպիսով՝ ծառան ճանապարհ ընկավ՝ իր հետ տանելով Ռեբեկային:

62 Այդ ժամանակ Իսահակը ապրում էր Նեգև+ երկրում: Մի օր, երբ նա վերադարձել էր Բեեր-Լահայրոյի+ կողմից 63 և մթնշաղին դուրս էր եկել դաշտ՝ մտորելու,+ վեր նայեց ու տեսավ, որ ուղտեր են գալիս: 64 Ռեբեկան էլ, աչքերը բարձրացնելով, տեսավ Իսահակին և անմիջապես իջավ ուղտից: 65 Նա հարցրեց ծառային. «Ո՞վ է այն մարդը, որ մեզ ընդառաջ է գալիս»: Ծառան պատասխանեց. «Դա իմ տերն է»: Ուստի Ռեբեկան քողով ծածկվեց: 66 Ծառան Իսահակին պատմեց իր արած բոլոր բաների մասին: 67 Հետո Իսահակը Ռեբեկային տարավ իր մոր՝ Սառայի վրանը:+ Այդպես նա Ռեբեկային կնության առավ: Իսահակը սիրեց նրան+ և իր մոր կորստից հետո մխիթարություն գտավ:+

25 Աբրահամը դարձյալ կին առավ: Նրա անունը Քետուրա էր: 2 Ժամանակի ընթացքում նրանք զավակներ ունեցան՝ Զեմրանին, Հեկսանին, Մադանին, Մադիանին,+ Եսբոկին ու Սովեին:+

3 Հեկսանը ունեցավ Սաբային ու Դեդանին:

Դեդանի որդիներն էին Ասուրիմը, Լատուսիմն ու Լովոմիմը:

4 Մադիանի որդիներն էին Գեֆան, Աֆերը, Հանոքը, Աբիդան ու Ելդագան:

Սրանք բոլորը Քետուրայի որդիներն էին:

5 Հետագայում Աբրահամը իր ողջ ունեցվածքը տվեց Իսահակին:+ 6 Իսկ հարճերից ծնված իր որդիներին նվերներ տվեց: Այնուհետև, քանի դեռ ողջ էր, նրանց ուղարկեց դեպի արևելք ընկած տարածքներ՝ իր որդուց՝ Իսահակից հեռու:+ 7 Ընդհանուր հաշվով Աբրահամն ապրեց 175 տարի: 8 Այնուհետև Աբրահամը տվեց իր վերջին շունչը: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝ խոր ծերության մեջ նա մահացավ և միացավ իր նախահայրերին:* 9 Նրա որդիները՝ Իսահակն ու Իսմայելը, նրան թաղեցին Մաքփելայի քարայրում՝ քետացի Սահառի որդի Եփրոնի արտում, որը գտնվում է Մամբրեի դիմաց:+ 10 Դա այն արտն է, որ Աբրահամը գնել էր Քետի որդիներից: Նա թաղվեց այնտեղ՝ իր կնոջ՝ Սառայի մոտ:+ 11 Աբրահամի մահից հետո Աստված շարունակեց օրհնել նրա որդի Իսահակին:+ Իսահակը ապրում էր Բեեր-Լահայրոյի մոտակայքում:+

12 Սա է Իսմայելի+ պատմությունը՝ Աբրահամի որդու, որին ծնել էր եգիպտացի Հագարը՝+ Սառայի աղախինը:

13 Սրանք են Իսմայելի որդիների անունները և այն տոհմերի անունները, որոնք առաջ եկան նրանցից. Նաբեոթ+ (Իսմայելի առաջնեկը), Կեդար,+ Ադբեել, Մաբսամ,+ 14 Մասմա, Դումա, Մասսե, 15 Քոդադ, Թեմա, Հետուր, Նաֆես ու Կեդմա: 16 Սրանք են Իսմայելի որդիները՝ 12 տոհմերի տոհմապետները,+ որոնց անուններով կոչվում էին նաև նրանց բնակավայրերն ու ճամբարատեղիները:* 17 Իսմայելն ապրեց 137 տարի: Հետո նա, տալով վերջին շունչը, միացավ իր նախահայրերին:* 18 Նրա սերունդները սկսեցին բնակվել Եվիլայից+ մինչև Ասորեստան ընկած տարածքում (Եվիլան գտնվում է Սուրի+ մոտ, որը սահմանակից է Եգիպտոսին): Նրանք բնակվում էին իրենց բոլոր եղբայրների հարևանությամբ:*+

19 Իսկ Աբրահամի որդի Իսահակի պատմությունը սա է:+

Աբրահամն ունեցավ Իսահակին: 20 Իսահակը 40 տարեկան էր, երբ ամուսնացավ Ռեբեկայի հետ, որը Փադան-Արամում բնակվող արամեացի Բաթուելի+ աղջիկն էր՝ արամեացի Լաբանի քույրը: 21 Իսահակը շարունակ աղերսում էր Եհովային իր կնոջ համար, որովհետև նա ամուլ էր: Եհովան պատասխանեց նրա աղաչանքներին, ու նրա կինը՝ Ռեբեկան, հղիացավ: 22 Ռեբեկայի ներսում նրա որդիները սկսեցին կռվել իրար հետ,+ ուստի նա ասաց. «Եթե այսպես տանջվելու եմ, էլ ինչո՞ւ եմ ապրում»: Եվ նա այդ մասին հարցրեց Եհովային: 23 Եհովան ասաց նրան. «Քո արգանդում+ երկու ազգ կա, ու երկու ժողովուրդ կծնվի քեզանից:+ Մեկը մյուսից զորավոր կլինի,+ և մեծը կծառայի փոքրին»:+

24 Եկավ Ռեբեկայի ծննդաբերելու ժամանակը, և նա երկվորյակներ լույս աշխարհ բերեց: 25 Առաջինը, որ ծնվեց, ամբողջովին կարմրավուն էր, և նրա մարմինն այնքան մազոտ էր,+ որ կարծես մազե հագուստ լիներ վրան, ուստի նրա անունը Եսավ*+ դրեցին: 26 Այնուհետև ծնվեց նրա եղբայրը. նա ձեռքով բռնել էր Եսավի կրունկը,+ ուստի նրա անունը Հակոբ*+ դրեցին: Իսահակը 60 տարեկան էր, երբ Ռեբեկան լույս աշխարհ բերեց նրանց:

27 Տղաները մեծացան: Եսավը հմուտ որսորդ+ դարձավ ու շատ հաճախ դաշտերում էր լինում,* իսկ Հակոբը մեծ մասամբ վրաններում էր լինում:+ Նա անարատ մարդ էր: 28 Իսահակը ավելի շատ Եսավին էր սիրում, քանի որ իր համար որսի միս էր բերում, իսկ Ռեբեկան ավելի շատ Հակոբին+ էր սիրում: 29 Մի անգամ, երբ Եսավը ուժասպառ վերադարձավ դաշտից, Հակոբը ապուր էր եփում: 30 Եսավն ասաց Հակոբին. «Շո՛ւտ արա, խնդրում եմ, քո այդ կարմիր ապուրից* տուր՝ ուտեմ. սովից ուժասպառ եմ եղել»: Ահա թե ինչու նրան Եդոմ*+ անունը տվեցին: 31 Հակոբը պատասխանեց. «Նախ վաճառիր ինձ առաջնեկության իրավունքդ»:+ 32 Եսավն էլ ասաց. «Ուր որ է կմեռնեմ. ինչի՞ս է պետք այդ առաջնեկության իրավունքը»: 33 Հակոբը շարունակեց. «Նախ երդվի՛ր ինձ»: Նա էլ երդվեց և իր առաջնեկության իրավունքը վաճառեց Հակոբին:+ 34 Այդ ժամանակ Հակոբը ոսպով ապուր ու հաց տվեց Եսավին: Նա կերավ ու խմեց, ապա վեր կացավ գնաց: Այդպես Եսավը արհամարհեց առաջնեկության իրավունքը:

26 Այդ երկրում սով եղավ, ինչպես Աբրահամի օրերում:+ Ուստի Իսահակը գնաց Գերար՝ փղշտացիների թագավոր Աբիմելեքի մոտ: 2 Այնտեղ Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Մի՛ իջիր Եգիպտոս: Բնակվիր այս երկրի այն տեղանքում, որտեղ քեզ ցույց կտամ: 3 Բնակվիր այս երկրում որպես օտարական,+ և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ: Այս բոլոր տարածքները քեզ ու քո սերնդին կտամ+ և կկատարեմ իմ երդումը, որ տվել եմ քո հայր Աբրահամին՝+ 4 ասելով նրան. «Երկնքի աստղերի չափ կշատացնեմ քո սերունդը+ և այս բոլոր տարածքները քո սերնդին կտամ:+ Քո սերնդի միջոցով երկրի բոլոր ազգերը կօրհնվեն»:*+ 5 Այս ամենը կանեմ, քանի որ Աբրահամը լսում էր իմ ձայնին և միշտ պահում էր իմ պատվիրանները, հրամանները, կանոններն ու օրենքները»:+ 6 Այսպիսով՝ Իսահակը շարունակեց ապրել Գերարում:+

7 Երբ այնտեղի մարդիկ Իսահակին հարցնում էին իր կնոջ մասին, նա ասում էր՝ իմ քույրն է:+ Նա վախենում էր ասել՝ իմ կինն է, քանի որ մտածում էր՝ այնտեղի մարդիկ կսպանեն իրեն, որ տիրանան Ռեբեկային, որովհետև գեղեցիկ կին էր:+ 8 Անցավ որոշ ժամանակ, և մի օր, երբ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պատուհանից դուրս էր նայում, տեսավ, որ Իսահակը փաղաքշում է* Ռեբեկային:+ 9 Աբիմելեքն անմիջապես կանչեց Իսահակին ու ասաց. «Փաստորեն, նա քո կի՛նն է: Ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է»: Իսահակը պատասխանեց. «Այդպես ասացի, քանի որ վախենում էի, թե ինձ կսպանեն, որ տիրանան նրան»:+ 10 Աբիմելեքն էլ ասաց. «Այս ի՞նչ բերեցիր մեր գլխին:+ Ժողովրդի միջից ինչ-որ մեկը կարող էր կենակցել կնոջդ հետ, ու մենք մեղքի մեջ կընկնեինք քո պատճառով»:+ 11 Հետո Աբիմելեքը զգուշացրեց ողջ ժողովրդին. «Ով որ դիպչի այս մարդուն ու նրա կնոջը, անշուշտ կմեռնի»:

12 Իսահակը սերմ ցանեց այդ երկրում և հենց այդ տարի իր ցանածից հարյուրապատիկ ավել բերք ստացավ, քանի որ Եհովան օրհնում էր նրան:+ 13 Իսահակը հարստացավ: Նրա ունեցվածքը ավելի ու ավելի էր շատանում, այնպես որ նա շատ հարուստ մարդ դարձավ: 14 Նա ոչխարների հոտերի, նախիրների, ինչպես նաև շատ ծառաների տեր դարձավ,+ և փղշտացիները սկսեցին նախանձել նրան:

15 Ուստի նրանք հողով ծածկեցին այն բոլոր ջրհորները, որ Իսահակի հոր՝ Աբրահամի ծառաները փորել էին նրա կենդանության օրոք:+ 16 Ի վերջո Աբիմելեքն ասաց Իսահակին. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր ես դարձել»: 17 Իսահակը հեռացավ այնտեղից, ճամբար դրեց Գերարի+ գետահովտում* և սկսեց այնտեղ ապրել: 18 Իսահակը կրկին փորեց այն ջրհորները, որոնք փորվել էին իր հայր Աբրահամի օրերում, բայց որոնք փղշտացիները նրա մահից հետո ծածկել էին:+ Իսահակը դրանք կոչեց նույն անուններով, որոնցով իր հայրն էր կոչել:+

19 Այդ գետահովտում ջրհորներ փորելիս Իսահակի ծառաները գտան մի ջրհոր, որում հոսող ջուր կար: 20 Գերարի հովիվները սկսեցին վիճել Իսահակի հովիվների հետ՝ ասելով. «Ջուրը մերն է»: Եվ քանի որ նրանք վիճեցին իր հետ, նա այդ ջրհորը Էսեք* կոչեց: 21 Իսահակի ծառաները մեկ ուրիշ ջրհոր փորեցին, և դրա շուրջ էլ վեճ բռնվեց: Ուստի նա այն Սիթնա* կոչեց: 22 Հետո հեռացավ այդտեղից ու մեկ ուրիշ ջրհոր փորեց: Այս մեկի համար այլևս չվիճեցին: Ուստի այն Ռոհոբոթ* կոչեց՝ ասելով. «Այժմ Եհովան մեզ լայնարձակ տեղ է տվել ու զավակներ է պարգևել+ այս երկրում»:

23 Այնտեղից Իսահակը գնաց Բերսաբեե:+ 24 Այդ գիշեր Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես քո հայր Աբրահամի Աստվածն եմ:+ Մի՛ վախեցիր,+ որովհետև ես քեզ հետ եմ. ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը՝ հանուն իմ ծառա Աբրահամի»:+ 25 Ուստի Իսահակը զոհասեղան շինեց այնտեղ ու կանչեց Եհովայի անունը:*+ Այդ վայրում նա վրան կանգնեցրեց,+ ու նրա ծառաները սկսեցին ջրհոր փորել:

26 Հետո Աբիմելեքը իր անձնական խորհրդական Ոքոզաթի և զորագլուխ Փիքողի հետ Գերարից եկավ նրա մոտ:+ 27 Իսահակը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ. չէ՞ որ ատելությամբ վերաբերվեցիք ինձ և վռնդեցիք ձեր մոտից»: 28 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է:+ Դրա համար որոշեցինք գալ ու ասել քեզ. «Եկ երդումով պարտավորություն ստանձնենք և ուխտ կապենք,+ 29 քանի որ դու Եհովայից օրհնված մարդ ես: Խոստացիր, որ դու ոչ մի վատություն չես անի մեզ, ինչպես որ մենք ոչ մի վնաս չհասցրինք քեզ: Մենք լավ վարվեցինք քեզ հետ՝ խաղաղությամբ բաժանվելով քեզանից»»: 30 Դրանից հետո Իսահակը այդ մարդկանց համար խնջույք կազմակերպեց, և նրանք կերան-խմեցին: 31 Վաղ առավոտյան վեր կացան ու երդում տվեցին Իսահակին, Իսահակն էլ՝ նրանց:+ Հետո նա հրաժեշտ տվեց այդ մարդկանց, ու նրանք գնացին խաղաղությամբ:

32 Այդ օրը Իսահակի ծառաները եկան ու իրենց փորած ջրհորի+ մասին լուր հայտնեցին՝ ասելով. «Ջուր ենք գտել»: 33 Ուստի Իսահակը այն Սաբեե* կոչեց: Այդտեղ գտնվող քաղաքը մինչ օրս կոչվում է Բերսաբեե:*+

34 Երբ Եսավը 40 տարեկան էր, կնության առավ Հուդիթին՝ քետացի Բեերիի աղջկան, և Բասեմաթին՝ քետացի Ելոնի աղջկան:+ 35 Նրանք դառնացրին Իսահակի ու Ռեբեկայի կյանքը:+

27 Երբ Իսահակն արդեն ծեր էր, և նրա աչքերն այնքան էին տկարացել, որ չէր կարողանում տեսնել, իր մոտ կանչեց Եսավին՝+ իր ավագ որդուն, ու ասաց. «Տղա՛ս»: Նա էլ պատասխանեց. «Այո՛, հա՛յր իմ»: 2 Իսահակը շարունակեց. «Ես ծերացել եմ ու չգիտեմ՝ ինձ ինչքան է մնացել ապրելու: 3 Ուստի հիմա, խնդրում եմ, վերցրու քո որսորդական իրերը՝ քո կապարճն ու աղեղը, գնա դաշտ և ինձ համար որս արա:+ 4 Հետո պատրաստիր այն համեղ կերակուրից, որ սիրում եմ, և բեր, որ ուտեմ ու նախքան մեռնելս օրհնեմ քեզ»:

5 Երբ Իսահակը խոսում էր իր որդի Եսավի հետ, Ռեբեկան լսում էր: Եվ այսպես՝ Եսավը դաշտ գնաց, որ որս անի ու բերի իր հորը:+ 6 Իսկ Ռեբեկան ասաց իր որդի Հակոբին.+ «Հենց նոր լսեցի, որ հայրդ քո եղբորը՝ Եսավին, ասաց. 7 «Ինձ համար որսի միս բեր և համեղ կերակուր պատրաստիր, որ ուտեմ ու նախքան մեռնելս Եհովայի առաջ օրհնեմ քեզ»:+ 8 Հիմա, որդի՛ս, ուշադիր լսիր ինձ ու արա, ինչ որ կասեմ քեզ:+ 9 Խնդրում եմ, գնա ու հոտից երկու ընտիր ուլ բեր, որ ես հորդ սիրած համեղ կերակուրից պատրաստեմ նրա համար: 10 Հետո կտանես, որ նա ուտի և նախքան մեռնելը օրհնի քեզ»:

11 Հակոբն էլ ասաց Ռեբեկային՝ իր մորը. «Բայց իմ եղբայր Եսավը մազոտ է,+ իսկ ես՝ ոչ: 12 Բա որ հայրս շոշափի՞ ինձ:+ Նա հաստատ կմտածի, թե ծաղրում եմ իրեն, և ես ինձ վրա անեծք կբերեմ, ոչ թե օրհնություն»: 13 Հակոբի մայրը պատասխանեց. «Քեզ ուղղված անեծքը թող ինձ վրա լինի, որդի՛ս: Դու պարզապես արա իմ ասածը և բեր ուլերը»:+ 14 Հակոբը գնաց բերեց ուլերը, և իր մայրը իր հոր սիրած համեղ կերակուրից պատրաստեց: 15 Ապա Ռեբեկան վերցրեց իր ավագ որդի Եսավի ամենալավ հագուստները, որ տանն էին՝ իր մոտ, ու հագցրեց իր կրտսեր որդի Հակոբին:+ 16 Նա Հակոբի ձեռքերն ու նրա պարանոցի անմազ հատվածը ծածկեց ուլերի մորթիով:+ 17 Ապա իր պատրաստած համեղ կերակուրն ու հացը տվեց Հակոբին, որ տանի:+

18 Հակոբը գնաց հոր մոտ ու ասաց. «Հա՛յր իմ»: Նա էլ պատասխանեց. «Լսում եմ, որդի՛ս: Ո՞վ ես՝ Հակո՞բը, թե՞ Եսավը»: 19 Հակոբն ասաց. «Եսավն եմ՝ քո առաջնեկը:+ Ես արեցի քո ասածը: Խնդրում եմ, վեր կաց, նստիր ու կեր իմ բերած որսի մսից, ապա օրհնիր ինձ»:+ 20 Իսահակն ասաց. «Ինչպե՞ս կարողացար այդքան արագ գտնել, որդի՛ս»: Նա էլ պատասխանեց. «Քո Աստված Եհովան բերեց իմ առաջ»: 21 Իսահակն ասաց Հակոբին. «Մոտեցիր, խնդրեմ, որ շոշափեմ քեզ, որդի՛ս, որ իմանամ՝ իրո՞ք իմ որդի Եսավն ես, թե՞ ոչ»:+ 22 Հակոբը մոտեցավ Իսահակին, նա էլ շոշափեց նրան ու ասաց. «Ձայնը Հակոբինն է, բայց ձեռքերը Եսավինն են»:+ 23 Իսահակը գլխի չընկավ, որ Հակոբն է, քանի որ նրա ձեռքերը իր եղբայր Եսավի ձեռքերի պես մազոտ էին: Եվ այդպես օրհնեց նրան:+

24 Հետո կրկին հարցրեց. «Դու իրո՞ք իմ որդի Եսավն ես»: Նա պատասխանեց. «Այո՛»: 25 Իսահակն էլ ասաց. «Ուրեմն, որդի՛ս, տուր ինձ այդ որսի մսից, որ ուտեմ և ապա օրհնեմ քեզ»: Հակոբն էլ տվեց, ու նա կերավ: Հետո նրա համար գինի բերեց, ու նա խմեց: 26 Ապա Իսահակն ասաց. «Որդի՛ս, խնդրում եմ, մոտեցիր ու համբուրիր ինձ»:+ 27 Հակոբը մոտեցավ ու համբուրեց նրան, և Իսահակը զգաց նրա հագուստի հոտը:+ Ապա օրհնեց նրան՝ ասելով.

«Որդուցս Եհովայի օրհնած դաշտերի հոտն է գալիս: 28 Թող ճշմարիտ Աստված քեզ ցող տա երկնքից,+ բերրի հողեր՝ երկրի վրա,+ առատ հացահատիկ ու գինի:+ 29 Թող ժողովուրդները ծառայեն քեզ, և ազգերը խոնարհվեն քո առաջ: Տիրիր քո եղբայրների վրա, և թող եղբայրներդ խոնարհվեն քո առաջ:+ Թող անիծյալ լինի ամեն քեզ անիծողը, և թող օրհնյալ լինի ամեն քեզ օրհնողը»:+

30 Երբ Իսահակն արդեն օրհնել էր Հակոբին, և Հակոբը նոր էր դուրս եկել նրա մոտից, Եսավը որսից վերադարձավ:+ 31 Նա նույնպես համեղ կերակուր պատրաստեց, բերեց իր հորը և ասաց. «Հա՛յր իմ, վեր կաց ու կեր որդուդ բերած որսի մսից, ապա օրհնիր ինձ»: 32 Այդ ժամանակ Իսահակն ասաց. «Ո՞վ ես դու»: Նա պատասխանեց. «Եսավն եմ՝ քո առաջնեկը»:+ 33 Իսահակը, սաստիկ դողալով, ասաց. «Ուրեմն ո՞վ էր այն որս անողն ու ինձ միս բերողը: Մինչև քո գալը կերա որսի միսը և օրհնեցի բերողին: Նրան տված օրհնությունս անփոփոխ կմնա»:

34 Լսելով իր հոր խոսքերը՝ Եսավը սկսեց բարձր ձայնով ու աղաղակով դառնագին լաց լինել՝ ասելով իր հորը. «Հա՛յր իմ, ի՜նձ էլ օրհնիր, ի՜նձ էլ»:+ 35 Բայց նա ասաց. «Եղբայրդ եկավ ու խաբեությամբ վերցրեց քեզ համար պահված օրհնությունը»: 36 Եսավն էլ ասաց. «Իզուր չէ, որ նրա անունը Հակոբ* է. արդեն երկու անգամ է՝ նա իմ տեղն է զբաղեցնում:+ Առաջնեկության իրավունքս վերցրել էր,+ հիմա էլ օրհնությունս վերցրեց»:+ Ապա Եսավը հարցրեց. «Մի՞թե ինձ համար օրհնություն չես պահել»: 37 Իսահակը պատասխանեց Եսավին. «Ես նրան տեր եմ նշանակել քեզ վրա+ ու նրա բոլոր եղբայրներին իր ծառան եմ դարձրել: Նրան առատորեն հացահատիկ ու գինի եմ տվել:+ Էլ ի՞նչ մնաց, որ քեզ տամ, որդի՛ս»:

38 Եսավն ասաց իր հորը. «Հա՛յր իմ, մի՞թե ընդամենը մի օրհնություն ունես: Ի՜նձ էլ օրհնիր, հա՛յր իմ, ի՜նձ էլ»: Եվ բարձր ձայնով աղիողորմ լաց եղավ:+ 39 Իսահակն ասաց նրան.

«Երկրի բերրի հողերից հեռու ես բնակվելու՝ երկնքի ցողից զրկված:+ 40 Ողջ կյանքում սրիդ հաշվին ես ապրելու+ և քո եղբորն ես ծառայելու:+ Բայց երբ համբերության բաժակդ լցվի, դու կթոթափես նրա լուծը քո պարանոցից»:+

41 Դրանից հետո Եսավը ոխ էր պահում Հակոբի դեմ այն բանի համար, որ հոր օրհնությունը նա էր ստացել,+ և ինքն իրեն անընդհատ ասում էր. «Հորս համար սգալու օրերը մոտենում են.+ դրանից հետո ես կսպանեմ իմ եղբայր Հակոբին»: 42 Երբ Ռեբեկային հայտնեցին իր ավագ որդի Եսավի խոսքերը, նա անմիջապես մարդ ուղարկեց և իր մոտ կանչեց կրտսեր որդուն՝ Հակոբին, ու ասաց նրան. «Եղբայրդ՝ Եսավը, մտադրվել է վրեժ լուծել քեզանից ու սպանել քեզ:* 43 Ուստի, որդի՛ս, արա, ինչ կասեմ քեզ. փախիր Խառան՝ իմ եղբայր Լաբանի մոտ:+ 44 Որոշ ժամանակ նրա մոտ ապրիր, մինչև եղբորդ ցասումն անցնի, 45 մինչև քո դեմ բորբոքված նրա բարկությունը մեղմանա, և նա մոռանա, թե ինչ ես արել իրեն: Այդ ժամանակ ես մարդ կուղարկեմ, որ այնտեղից հետ կանչեմ քեզ: Ինչո՞ւ մի օրում երկուսիդ էլ կորցնեմ»:

46 Դրանից հետո Ռեբեկան անընդհատ ասում էր Իսահակին. «Կյանքիցս զզվել եմ Քետի աղջիկների պատճառով:+ Եթե Հակոբն էլ Քետի աղջիկներից կին առնի՝ այս երկրի աղջիկների պես մեկին, էլ ինչո՞ւ եմ ապրում»:+

28 Ուստի Իսահակը կանչեց Հակոբին, օրհնեց նրան ու պատվիրեց. «Քանանի աղջիկներից կին չառնես:+ 2 Վեր կաց գնա Փադան-Արամ՝ քո մորական պապի՝ Բաթուելի տուն, և այնտեղից քո քեռու՝ Լաբանի աղջիկներից+ կին առ: 3 Ամենակարող Աստված կօրհնի քեզ, զավակներ կպարգևի ու կշատացնի քո սերունդը, և դու, անկասկած, մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս:*+ 4 Նա քեզ ու քո սերնդին կտա այն նույն օրհնությունները, որ խոստացել է Աբրահամին,+ որպեսզի տիրանաս այն երկրին, որտեղ այսքան ժամանակ ապրում ես որպես պանդուխտ, այն երկրին, որն Աստված խոստացել է տալ Աբրահամին»:+

5 Իսահակը ճանապարհեց Հակոբին, և նա գնաց Փադան-Արամ՝ արամեացի Բաթուելի որդի Լաբանի մոտ,+ որը Հակոբի ու Եսավի մոր՝ Ռեբեկայի եղբայրն էր:+

6 Եսավը տեսավ, որ Իսահակը օրհնեց Հակոբին ու նրան Փադան-Արամ ուղարկեց՝ այնտեղից կին առնելու, և որ նրան օրհնելիս պատվիրեց ու ասաց. «Քանանի աղջիկներից կին չառնես»:+ 7 Նաև տեսավ, որ Հակոբը հնազանդվեց իր հորն ու մորը և գնաց Փադան-Արամ:+ 8 Այդ ժամանակ Եսավը հասկացավ, որ Քանանի աղջիկները տհաճ են իր հոր՝ Իսահակի համար:+ 9 Ուստի գնաց իսմայելացիների* մոտ և իր ունեցած կանանցից բացի՝ կնության առավ նաև Մայելեթին՝ Աբրահամի որդի Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը:+

10 Հակոբը դուրս եկավ Բերսաբեեից և ճանապարհ ընկավ դեպի Խառան:+ 11 Որոշ ժամանակ անց, հասնելով մի վայր, կանգ առավ ու որոշեց այդտեղ գիշերել, քանի որ արևն արդեն մայր էր մտել: Նա մի քար վերցրեց, դրեց գլխի տակ ու պառկեց:+ 12 Հակոբը երազ տեսավ. երկրի վրա մի սանդուղք կար, որի ծայրը երկինք էր հասնում, և Աստծու հրեշտակները բարձրանում ու իջնում էին դրանով:+ 13 Սանդուղքի վերևում Եհովան էր: Նա ասաց.

«Ես Եհովան եմ՝ քո հայր Աբրահամի Աստվածը և Իսահակի Աստվածը:+ Այն երկիրը, որտեղ դու պառկած ես, քեզ ու քո սերնդին կտամ:+ 14 Քո սերունդը երկրի փոշեհատիկների չափ կշատացնեմ:+ Դու կտարածվես դեպի արևմուտք ու արևելք, դեպի հյուսիս ու հարավ: Եվ քո ու քո սերնդի միջոցով երկրի բոլոր տոհմերը* կօրհնվեն:*+ 15 Ես քեզ հետ եմ, ես կպահպանեմ քեզ, ուր էլ որ գնաս, ու քեզ կվերադարձնեմ այս երկիր:+ Ես քեզ չեմ թողնի, մինչև որ անեմ այն, ինչ խոստացել եմ քեզ»:+

16 Հակոբը քնից արթնացավ ու ասաց. «Իսկապես որ, Եհովան այս վայրում է, իսկ ես չգիտեի»: 17 Ապա, վախով համակված, բացականչեց. «Ի՜նչ մեծ ահ է ներշնչում այս վայրը: Սա, անկասկած, Աստծու+ տունն է, երկնքի դարպասը»:+ 18 Հակոբը վաղ առավոտյան վեր կացավ, վերցրեց իր գլխի տակ դրած քարը, այն կանգնեցրեց որպես հուշասյուն ու վրան յուղ լցրեց:+ 19 Նա այդ վայրը Բեթել* կոչեց. մինչ այդ քաղաքի անունը Լուզ էր:*+

20 Ապա Հակոբը երդվեց՝ ասելով. «Ո՛վ իմ Աստված, եթե այսուհետ էլ ինձ հետ լինես, պաշտպանես ինձ իմ ճանապարհին, կերակուր* ու հագուստ տաս, 21 և ես խաղաղությամբ վերադառնամ իմ հոր տուն, այդ ժամանակ ակնհայտ կլինի, որ դու, Եհո՛վա, իմ Աստվածն ես: 22 Իսկ այս քարը, որ կանգնեցրել եմ որպես հուշասյուն, քո տան խորհրդանիշը կդառնա,+ և ես քո տված ամեն ինչի տասներորդ մասը անպայման քեզ կտամ»:

29 Դրանից հետո Հակոբը շարունակեց իր ճանապարհը ու գնաց դեպի արևելցիների երկիր:* 2 Հասնելով այնտեղ՝ նա դաշտում մի ջրհոր տեսավ, որի մոտ հանգիստ էին առնում ոչխարների երեք հոտեր. հոտերին այդ ջրհորից էին ջուր տալիս: Դրա բերանին մի մեծ քար կար: 3 Երբ բոլոր հոտերը հավաքվում էին, հովիվները ջրհորի բերանից քարը մի կողմ էին գլորում ու ջուր էին տալիս հոտերին, ապա քարը դնում էին իր տեղը:

4 Հակոբը հարցրեց հովիվներին. «Եղբայրնե՛րս, որտեղի՞ց եք»: Նրանք պատասխանեցին. «Խառանից»:+ 5 Նա ասաց. «Նաքորի+ թոռ Լաբանին+ ճանաչո՞ւմ եք»: Նրանք էլ պատասխանեցին. «Ճանաչում ենք»: 6 Հակոբը հարցրեց. «Ինչպե՞ս է, լա՞վ է»: Նրանք էլ պատասխանեցին. «Լավ է: Սա էլ նրա աղջիկ Ռաքելն+ է, որ գալիս է ոչխարների հետ»: 7 Հակոբն ասաց. «Դեռ կեսօր է: Հոտերը հավաքելու ժամանակը չէ: Լավ կլիներ՝ ջուր տայիք նրանց ու հետո տանեիք արածեցնեիք»: 8 Նրանք էլ ասացին. «Չենք կարող, մինչև որ բոլոր հոտերը չհավաքվեն: Այդ ժամանակ ենք քարը ջրհորի բերանից մի կողմ գլորում և ջուր տալիս ոչխարներին»:

9 Հակոբը դեռ խոսում էր նրանց հետ, երբ Ռաքելը եկավ՝ բերելով իր հոր ոչխարները, որոնց հովվում էր: 10 Տեսնելով, որ իր քեռի Լաբանի աղջիկ Ռաքելը ոչխարների հետ եկավ՝ Հակոբն անմիջապես մոտեցավ ջրհորին, քարը մի կողմ գլորեց և ջուր տվեց ոչխարներին: 11 Ապա Հակոբը համբուրեց Ռաքելին ու բարձր ձայնով լաց եղավ: 12 Հակոբը Ռաքելին ասաց, որ ինքը նրա հոր ազգականն* է՝ Ռեբեկայի որդին: Ռաքելն էլ վազելով գնաց ու պատմեց իր հորը:

13 Հենց որ Լաբանը+ լսեց իր քրոջ որդու՝ Հակոբի մասին, վազեց նրան դիմավորելու: Նա գրկեց նրան, համբուրեց ու բերեց իր տուն: Հակոբն էլ Լաբանին պատմեց իր գլխով անցածը: 14 Լաբանն ասաց նրան. «Դու իրոք որ իմ միսն ու արյունն ես»:* Եվ այդպես Հակոբը մի ամբողջ ամիս մնաց նրա մոտ:

15 Հետո Լաբանն ասաց Հակոբին. «Եթե ազգականս* ես,+ ուրեմն ի՞նչ՝ առանց վճարի՞ պիտի ծառայես ինձ: Ասա ինձ, ի՞նչ վարձ տամ քեզ»:+ 16 Լաբանը երկու աղջիկ ուներ: Մեծի անունը Լիա էր, փոքրինը՝ Ռաքել:+ 17 Լիայի աչքերում փայլ չկար, մինչդեռ Ռաքելը շատ գեղեցիկ ու հմայիչ աղջիկ էր: 18 Հակոբը սիրում էր Ռաքելին, ուստի ասաց. «Ես յոթ տարի կծառայեմ քեզ քո կրտսեր աղջկա՝ Ռաքելի համար»:+ 19 Լաբանն էլ պատասխանեց. «Ավելի լավ է՝ նրան քեզ տամ, քան մեկ ուրիշին: Շարունակիր ապրել ինձ մոտ»: 20 Հակոբը յոթ տարի ծառայեց Ռաքելի համար,+ բայց իր աչքին այդ տարիներն ասես մի քանի օր լինեին, որովհետև սիրում էր նրան:

21 Հետո Հակոբն ասաց Լաբանին. «Մեր որոշած ժամկետը լրացել է. Ռաքելին* տուր ինձ, որ ամուսնանամ* նրա հետ»: 22 Այդ ժամանակ Լաբանը հավաքեց այդտեղ ապրող բոլոր մարդկանց և խնջույք արեց: 23 Բայց երեկոյան նա իր աղջիկ Լիայի՛ն բերեց Հակոբի մոտ որպես նրան կին:* 24 (Լաբանը Զելփային՝ իր աղախնին, տվեց Լիային):+ 25 Առավոտյան Հակոբը տեսավ, որ դա Լիան է: Նա ասաց Լաբանին. «Այս ի՜նչ արեցիր: Չէ՞ որ Ռաքելի համար եմ ծառայել քեզ: Ինչո՞ւ խաբեցիր ինձ»:+ 26 Լաբանն էլ պատասխանեց. «Մեր կողմերում ընդունված չէ կրտսերին առաջնեկից շուտ կնության տալ: 27 Մի շաբաթ տոնիր այս կնոջ հետ ամուսնությունդ, հետո մյուսին էլ կտամ քեզ, բայց դրա դիմաց պետք է յոթ տարի էլ ծառայես ինձ»:+ 28 Հակոբը այդպես էլ արեց՝ մի շաբաթ տոնեց այդ կնոջ հետ ամուսնությունը, իսկ հետո Լաբանն իր դուստր Ռաքելին էլ կնության տվեց նրան: 29 (Լաբանը իր աղախին Բալլային+ տվեց Ռաքելին):+

30 Հակոբը հարաբերություն ունեցավ Ռաքելի հետ: Նա Ռաքելին ավելի շատ էր սիրում, քան Լիային, և նրա համար Լաբանին ծառայեց ևս յոթ տարի:+ 31 Տեսնելով, որ Լիան սիրված չէ՝* Եհովան երեխա ունենալու հնարավորություն տվեց նրան,*+ մինչդեռ Ռաքելն ամուլ էր:+ 32 Լիան հղիացավ և մի որդի ունեցավ: Նրա անունը Ռուբեն*+ դրեց՝ ասելով. «Եհովան տեսավ իմ թշվառությունը,+ և հիմա ամուսինս կսիրի ինձ»: 33 Հետո նա կրկին հղիացավ ու որդի ծնեց: Նա ասաց. «Եհովան լսեց, որ հառաչում եմ սիրված չլինելու պատճառով, և այս մեկին էլ պարգևեց ինձ»: Դրա համար Լիան նրա անունը Շմավոն*+ դրեց: 34 Լիան դարձյալ հղիացավ, որդի ծնեց ու ասաց. «Հիմա ամուսինս ավելի կապված կլինի ինձ հետ, քանի որ ես երեք որդի եմ ծնել նրա համար»: Ուստի որդու անունը Ղևի*+ դրեց: 35 Նա նորից հղիացավ և որդի ունեցավ, ապա ասաց. «Այժմ ես կգովաբանեմ Եհովային»: Ուստի երեխայի անունը Հուդա*+ դրեց: Դրանից հետո Լիան որոշ ժամանակ երեխա չունեցավ:

30 Երբ Ռաքելը տեսավ, որ երեխա չի ունենում, սկսեց նախանձել իր քրոջը և Հակոբին ասաց. «Ինձ երեխանե՛ր տուր, թե չէ կմեռնեմ»: 2 Հակոբը խիստ բարկացավ Ռաքելի վրա ու ասաց. «Մի՞թե ես Աստված եմ, մի՞թե ես եմ քեզ անպտուղ դարձրել»:* 3 Նա էլ ասաց. «Ահա իմ աղախին Բալլան:+ Հարաբերություն ունեցիր նրա հետ, որ նա երեխաներ ծնի իմ փոխարեն,* և որ նրա միջոցով ես էլ երեխաներ ունենամ»: 4 Այդպիսով՝ Ռաքելն իր աղախին Բալլային տվեց Հակոբին որպես կին, ու նա հարաբերություն ունեցավ նրա հետ:+ 5 Բալլան հղիացավ ու Հակոբի համար որդի ծնեց: 6 Այդ ժամանակ Ռաքելն ասաց. «Աստված դարձավ իմ դատավորը. նա լսեց իմ աղերսանքն ու ինձ որդի տվեց»: Ուստի Ռաքելը տղայի անունը Դան*+ դրեց: 7 Ռաքելի աղախին Բալլան կրկին հղիացավ և երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար: 8 Ռաքելն ասաց. «Ծանր պայքար մղեցի քրոջս դեմ ու հաղթեցի»: Ուստի որդու անունը Նեփթաղիմ*+ դրեց:

9 Երբ Լիան տեսավ, որ այլևս երեխա չի ունենում, իր աղախին Զելփային տվեց Հակոբին որպես կին:+ 10 Եվ Զելփան որդի ծնեց Հակոբի համար: 11 Այդ ժամանակ Լիան ասաց. «Ինչպիսի՜ հաջողություն»: Ուստի նրա անունը Գադ*+ դրեց: 12 Դրանից հետո Լիայի աղախին Զելփան երկրորդ որդուն ծնեց Հակոբի համար: 13 Լիան ասաց. «Ի՜նչ երջանկություն: Կանայք ինձ երանի կտան»:+ Ուստի տղայի անունը Ասեր*+ դրեց:

14 Ցորենի հնձի օրերին Ռուբենը+ դաշտերում ման գալիս մանրագորներ* գտավ ու բերեց տվեց իր մորը՝ Լիային: Ռաքելն ասաց Լիային. «Խնդրում եմ, տուր ինձ որդուդ բերած մանրագորներից»: 15 Նա էլ պատասխանեց. «Հերիք չէ՝ ամուսնուս ես վերցրել,+ հիմա էլ որդուս բերած մանրագորնե՞րն ես ուզում վերցնել»: Ռաքելն ասաց. «Լա՛վ: Եթե որդուդ բերած մանրագորներն ինձ տաս, Հակոբը քեզ հետ կանցկացնի այս գիշերը»:

16 Երեկոյան, երբ Հակոբը վերադառնում էր դաշտից, Լիան դուրս եկավ նրան ընդառաջ ու ասաց. «Այս գիշերն ինձ հետ ես անցկացնելու, որովհետև որդուս բերած մանրագորները որպես վարձավճար եմ տվել քեզ համար»: Ուստի Հակոբն այդ գիշերը Լիայի հետ անցկացրեց: 17 Աստված լսեց Լիայի աղոթքները և պատասխանեց. նա հղիացավ ու Հակոբի համար հինգերորդ որդուն ծնեց: 18 Այդ ժամանակ Լիան ասաց. «Աստված տվեց ինձ իմ վարձատրությունը,* քանի որ ես իմ աղախնին տվեցի ամուսնուս»: Ուստի որդու անունը Իսաքար*+ դրեց: 19 Լիան կրկին հղիացավ ու Հակոբի համար վեցերորդ որդուն ծնեց:+ 20 Նա ասաց. «Աստված լավ պարգև տվեց ինձ: Վերջապես ամուսինս կհանդուրժի ինձ,+ որովհետև նրա համար վեց որդի ծնեցի»:+ Ուստի նրա անունը Զաբուղոն*+ դրեց: 21 Դրանից հետո Լիան մի աղջիկ ունեցավ և նրա անունը Դինա+ դրեց:

22 Ի վերջո Աստված ուշադրություն դարձրեց Ռաքելին. նա լսեց ու պատասխանեց նրան՝ երեխա ունենալու հնարավորություն տալով:*+ 23 Ռաքելը հղիացավ ու մի որդի ծնեց, ապա ասաց. «Աստված մաքրեց իմ անպատվությունը»:+ 24 Նա որդու անունը Հովսեփ*+ դրեց՝ ասելով. «Եհովան իմ ունեցածին մի որդի էլ ավելացրեց»:

25 Երբ Ռաքելը ծնեց Հովսեփին, Հակոբն անմիջապես ասաց Լաբանին. «Ճանապարհ դիր ինձ, որ գնամ իմ տուն, իմ երկիր:+ 26 Թույլ տուր՝ տանեմ իմ կանանց ու երեխաներին, որոնց համար ծառայել եմ քեզ. դու ինքդ էլ գիտես, թե քեզ ինչպես եմ ծառայել»:+ 27 Լաբանն ասաց նրան. «Շատ եմ խնդրում, մնա: Նախանշաններից* հասկացել եմ, որ Եհովան քո շնորհիվ օրհնում է ինձ»: 28 Ապա ավելացրեց. «Ասա ինձ՝ ինչ վարձ ես ուզում, ու ես կտամ քեզ»:+ 29 Հակոբն էլ ասաց. «Դու գիտես, թե ինչպես եմ ծառայել քեզ, ու թե ինչպիսին է դարձել քո հոտը իմ հոգածության տակ:+ 30 Ունեցածդ քիչ էր մինչև իմ գալը, բայց իմ գալուց հետո Եհովան օրհնել է քեզ, և քո հոտը շատացել ու մեծաքանակ է դարձել: Ի վերջո, ե՞րբ եմ մի բան էլ իմ տան համար անելու»:+

31 Այդ ժամանակ Լաբանը հարցրեց. «Ի՞նչ տամ քեզ»: Հակոբն էլ պատասխանեց. «Ոչինչ մի՛ տուր: Ես նորից կսկսեմ հովվել ու պահպանել քո հոտը,+ եթե համաձայնվես իմ այս առաջարկին. 32 եկ այսօր անցնենք քո ամբողջ հոտի միջով, և հոտից առանձնացրու բոլոր պուտավոր ու խայտաբղետ ոչխարներին, բոլոր մուգ դարչնագույն մատղաշ արու ոչխարներին և բոլոր խայտաբղետ ու պուտավոր էգ այծերին: Եթե դրանից հետո քո հոտում այդպիսիները ծնվեն, դրանք իմ վարձը կլինեն:+ 33 Ու երբ մի օր գաս ստուգելու, թե ինչ եմ վերցրել որպես վարձ, պարզ կտեսնես, որ արդար* եմ վարվել: Եթե իմ էգ այծերից որևէ մեկը պուտավոր կամ խայտաբղետ չլինի, իսկ մատղաշ արու ոչխարներից որևէ մեկը մուգ դարչնագույն չլինի, ուրեմն գողացված է»:

34 Լաբանն էլ ասաց. «Շատ լավ: Թող քո ասածով լինի»:+ 35 Ուստի այդ օրը նա հոտից առանձնացրեց գծավոր ու խայտաբղետ արու այծերին, բոլոր պուտավոր ու խայտաբղետ էգ այծերին, բոլոր այն այծերին, որոնց վրա որևէ սպիտակ տեղ կար, բոլոր մուգ դարչնագույն մատղաշ արու ոչխարներին և դրանք տվեց իր որդիներին, որ նրա՛նք խնամեն: 36 Այնուհետև նրանց* ու Հակոբի միջև հեռավորություն սահմանեց՝ երեք օրվա ճանապարհ: Եվ այդպես՝ Հակոբը հովվում էր Լաբանի մնացած հոտը:

37 Հետո Հակոբը ստյուրակի, նշենու և սոսու նոր կտրած ճյուղեր վերցրեց ու տեղ-տեղ հանեց դրանց կեղևը, այնպես որ ճյուղերի սպիտակ մասը երևաց: 38 Ապա կեղևազատված ճյուղերը դրեց հոտի առաջ՝ գուռերի՝* ջրի ավազանների մեջ, որոնցից անասունները ջուր էին խմում, որպեսզի երբ գային խմելու, դրանց առաջ զուգավորվեին:

39 Այդպես հոտը զուգավորվում էր ճյուղերի առաջ, և գծավոր, պուտավոր ու խայտաբղետ ձագեր էին ծնվում: 40 Հակոբը ջոկեց արու գառներին և Լաբանի մնացած հոտը այնպես կանգնեցրեց, որ այն նայի բոլոր գծավոր ու դարչնագույն կենդանիներին: Այնուհետև նա իր բաժին անասուններին առանձնացրեց Լաբանի հոտից և դրանց առանձին էր պահում, որ չխառնվեն Լաբանի հոտի հետ: 41 Ամեն անգամ, երբ ուժեղ անասուններն էին գալիս զուգավորվելու, Հակոբը ճյուղերը դնում էր գուռերի մեջ՝ նրանց աչքի առաջ, որպեսզի ճյուղերի մոտ զուգավորվեին: 42 Բայց երբ թույլ անասուններն էին գալիս, ճյուղերն այնտեղ չէր դնում: Արդյունքում թույլերը միշտ Լաբանին էին բաժին ընկնում, իսկ ուժեղները՝ Հակոբին:+

43 Այսպիսով՝ Հակոբը շատ հարստացավ. նա մեծաքանակ հոտեր ունեցավ, ուղտեր ու էշեր, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+

31 Որոշ ժամանակ անց Հակոբը լսեց, որ Լաբանի որդիներն ասում են. «Հակոբը վերցրել է ամեն ինչ, որ մեր հորն էր պատկանում, և մեր հոր ունեցվածքի հաշվին է կուտակել իր ողջ հարստությունը»:+ 2 Լաբանի դեմքին նայելիս էլ Հակոբը տեսնում էր, որ իր հանդեպ նրա վերաբերմունքը առաջվանը չէ:+ 3 Ի վերջո Եհովան ասաց Հակոբին. «Վերադարձիր քո հայրերի երկիր, քո ազգականների մոտ,+ և ես քեզ հետ կլինեմ»: 4 Ուստի Հակոբը լուր ուղարկեց Ռաքելին ու Լիային և նրանց կանչեց դաշտ, որտեղ իր հոտն էր: 5 Նա ասաց նրանց.

«Ես տեսնում եմ, որ ձեր հոր վերաբերմունքն իմ հանդեպ փոխվել է,+ բայց իմ հոր Աստվածն ինձ հետ է:+ 6 Դուք լավ գիտեք, որ ես իմ ամբողջ ուժով ծառայել եմ ձեր հորը:+ 7 Մինչդեռ ձեր հայրը անընդհատ փորձել է խաբել ինձ ու իմ վարձը տասը անգամ փոխել է: Բայց Աստված թույլ չի տվել, որ նա ինձ վնաս տա: 8 Երբ նա ասում էր՝ «Քո վարձը պուտավորները կլինեն», ամբողջ հոտը պուտավորներ էր ծնում, իսկ երբ ասում էր՝ «Քո վարձը գծավորները կլինեն», ամբողջ հոտը գծավորներ էր ծնում:+ 9 Այդպես Աստված ձեր հոր հոտը վերցնում ու ինձ էր տալիս: 10 Մի անգամ, երբ հոտի զուգավորվելու ժամանակն էր, ես երազում տեսա, որ էգերի հետ զուգավորվող արու այծերը գծավոր, պուտավոր ու խայտաբղետ էին:+ 11 Այդ ժամանակ ճշմարիտ Աստծու հրեշտակը երազում ասաց ինձ. «Հակո՛բ»: Ես պատասխանեցի. «Այո՛, լսում եմ»: 12 Նա շարունակեց. «Նայիր, խնդրեմ, ու տես, որ էգերի հետ զուգավորվող բոլոր արու այծերը գծավոր, պուտավոր ու խայտաբղետ են, որովհետև ես տեսնում եմ այն բոլոր վատ բաները, որ Լաբանն անում է քեզ:+ 13 Ես ճշմարիտ Աստվածն եմ, ով հայտնվեց քեզ Բեթելում՝+ այն վայրում, որտեղ դու օծեցիր հուշասյունը և որտեղ երդում տվեցիր ինձ: Հիմա վեր կաց, դուրս եկ այս երկրից ու վերադարձիր քո ծննդավայր»»:+

14 Ռաքելն ու Լիան պատասխանեցին Հակոբին. «Մի՞թե հույս կա, որ մեր հոր ունեցվածքից մեզ որևէ ժառանգություն կհասնի: 15 Չէ՞ որ նա մեզ օտար է համարում. նա վաճառել է մեզ և ապրում է մեզ համար տրված վճարի հաշվին:+ 16 Այն ողջ հարստությունը, որ Աստված վերցրել է մեր հորից, մերն է ու մեր երեխաներինը:+ Ուրեմն, ինչ որ Աստված ասել է քեզ,+ արա»:

17 Ուստի Հակոբը պատրաստություն տեսավ, իր երեխաներին ու կանանց նստեցրեց ուղտերի վրա+ 18 և վերցրեց իր կուտակած ողջ ունեցվածքը, իր ամբողջ հոտը,+ Փադան-Արամում ձեռք բերած բոլոր անասունները, որ վերադառնա Քանանի երկիր՝ իր հոր՝ Իսահակի մոտ:+

19 Այդ ժամանակ Լաբանը գնացել էր իր ոչխարները խուզելու: Եվ Ռաքելը, քանի դեռ հայրը չէր եկել, գողացավ նրան պատկանող+ թերափները:*+ 20 Հակոբը խորամանկեց և առանց արամեացի Լաբանին որևէ բան ասելու՝ հեռացավ: 21 Նա իր ողջ ընտանիքով և ունեցվածքով փախավ ու անցավ Եփրատ գետը:*+ Այնուհետև ուղևորվեց դեպի Գաղաադի+ լեռնային շրջանը: 22 Երրորդ օրը Լաբանին ասացին, որ Հակոբը փախել է: 23 Դա լսելուն պես նա վերցրեց իր մարդկանց* և ընկավ Հակոբի հետևից: Յոթ օր ճանապարհ գնալով՝ Գաղաադի լեռնային շրջանում հասավ նրան: 24 Գիշերը Աստված երազում+ հայտնվեց արամեացի+ Լաբանին ու ասաց. «Զգույշ եղիր քո բոլոր խոսքերի մեջ, որ պատրաստվում ես ասել Հակոբին»:*+

25 Հակոբը իր վրանը կանգնեցրել էր Գաղաադի լեռնային շրջանում: Լաբանն իր մարդկանց հետ նույնպես ճամբար դրեց այդ շրջանում, ապա գնաց Հակոբի մոտ: 26 Լաբանն ասաց Հակոբին. «Այս ի՞նչ արեցիր: Ինչո՞ւ ինձ խաբեցիր և աղջիկներիս տարար, ինչպես սրով վերցված գերիների: 27 Ինչո՞ւ գաղտնաբար փախար, ինչո՞ւ խաբեցիր ինձ ու գնացիր առանց ինձ ասելու: Եթե ասեիր, ես ուրախությամբ, երգերով, դափով ու քնարով կուղարկեի քեզ: 28 Բայց դու հնարավորություն չտվեցիր, որ թոռներիս* ու աղջիկներիս համբուրեմ և հրաժեշտ տամ: Դու անմտորեն վարվեցիր: 29 Ես իշխանություն ունեմ ձեզ վնաս հասցնելու, բայց անցած գիշեր քո հոր Աստվածը խոսեց ինձ հետ՝ ասելով. «Զգույշ եղիր քո բոլոր խոսքերի մեջ, որ պատրաստվում ես ասել Հակոբին»:*+ 30 Լա՛վ, ասենք՝ շատ ես ցանկանում վերադառնալ քո հոր տուն, դրա համար էլ հիմա ճանապարհ ես ընկել, բայց իմ աստվածների՞ն ինչու ես գողացել»:+

31 Հակոբը պատասխանեց Լաբանին. «Ես գաղտնի հեռացա, քանի որ վախեցա, թե միգուցե քո աղջիկներին խլես ինձանից: 32 Իսկ ինչ վերաբերում է քո աստվածներին, դրանք ում մոտ որ գտնես, նա ողջ չի մնա: Մեր մարդկանց առաջ ստուգիր իմ ունեցածը և վերցրու, ինչը որ քոնն է»: Հակոբը չգիտեր, որ Ռաքելը գողացել էր Լաբանի աստվածները: 33 Ուստի Լաբանը մտավ Հակոբի, Լիայի և երկու աղախինների+ վրանները, բայց չգտավ դրանք: Լիայի վրանից դուրս գալով՝ նա մտավ Ռաքելի վրանը: 34 Ռաքելը վերցրել էր թերափները, դրել էր ուղտի թամբի* մեջ ու նստել էր դրանց վրա: Լաբանը փնտրեց ամբողջ վրանում, բայց ոչինչ չգտավ: 35 Ռաքելն ասաց իր հորը. «Տե՛ր իմ, չբարկանաս, որ չեմ կարողանում վեր կենալ քո առաջ, որովհետև այնպիսի վիճակում եմ, որում կանայք լինում են որոշ օրերի»:+ Լաբանը շարունակեց մանրակրկիտ փնտրել, բայց այդպես էլ չգտավ թերափները:+

36 Այդ ժամանակ Հակոբը բարկացավ ու սկսեց կշտամբել Լաբանին՝ ասելով. «Ո՞րն է իմ հանցանքը, ի՞նչ մեղք եմ գործել, որ դու այդպես համառորեն հետապնդում ես ինձ: 37 Ահա իմ ողջ ունեցվածքը խուզարկեցիր, և ի՞նչ... գտա՞ր մի բան, որ քեզ ու քո տնեցիներին է պատկանում: Գտածդ դիր իմ ու քո մարդկանց առաջ, և թող նրանք դատեն մեզ: 38 Այս 20 տարվա մեջ, որ ես քեզ հետ եմ եղել, քո ոչխարներն ու այծերը չեն վիժել:+ Քո հոտից մի գառ անգամ չեմ կերել: 39 Հոշոտված կենդանի քեզ չեմ բերել.+ ես եմ հատուցել դրա կորուստը: Երբ կենդանին գողանում էին, անկախ նրանից՝ դա ցերեկն էր լինում, թե գիշերը, դու ինձանից հատուցում էիր պահանջում: 40 Ցերեկը շոգից էի տանջվում, գիշերը՝ ցրտից, և քունս փախչում էր աչքերիցս:+ 41 Ես 20 տարի ապրել եմ քո տանը. 14 տարի ծառայել եմ քո երկու աղջիկների համար ու 6 տարի՝ այս հոտի դիմաց, որ տվել ես ինձ: Եվ դու տասը անգամ փոխել ես իմ վարձը:+ 42 Եթե ինձ հետ չլիներ Աբրահամի Աստվածը՝ իմ հայր Իսահակի Աստվածը՝+ Նա, ում հանդեպ Իսահակը հարգալից վախ ունի,*+ դու հիմա ինձ դատարկաձեռն ճամփու կդնեիր: Աստված տեսել է իմ տառապանքն ու ծանր աշխատանքը, դրա համար էլ անցած գիշեր նախատել է քեզ»:+

43 Այդ ժամանակ Լաբանը պատասխանեց Հակոբին. «Այս աղջիկները իմ աղջիկներն են, երեխաները իմ երեխաներն են, հոտն էլ իմ հոտն է. ամեն բան, ինչ տեսնում ես, իմն է ու իմ աղջիկներինը: Ինչպե՞ս կարող եմ աղջիկներիս ու նրանց երեխաների դեմ որևէ բան անել: 44 Եկ հիմա ես ու դու ուխտ կապենք, որը պետք է միշտ հիշենք»:* 45 Հակոբը մի քար վերցրեց և այն կանգնեցրեց որպես հուշասյուն:+ 46 Ապա տղամարդկանց* ասաց. «Քարե՛ր հավաքեք»: Քարերը հավաքեցին ու մի քարակույտ սարքեցին: Ապա դրա վրա հաց կերան: 47 Լաբանը այն կոչեց Եգար-Սահադութա,* իսկ Հակոբը կոչեց Գաղաադ:*

48 Լաբանն ասաց. «Այս քարակույտը վկա է այսօր իմ ու քո միջև»: Ահա թե ինչու Հակոբը այն կոչեց Գաղաադ:+ 49 Նա այն կոչեց նաև Դիտարան, քանի որ Լաբանն ասաց. «Թող Եհովան դիտի ինձ ու քեզ, երբ հեռու լինենք իրարից ու չտեսնենք իրար: 50 Եթե դու վատ վերաբերվես իմ աղջիկներին ու նրանցից բացի ուրիշ կանայք առնես, ապա հիշիր, որ եթե անգամ մարդ չտեսնի, Աստված վկա կլինի իմ ու քո միջև»: 51 Լաբանը շարունակեց. «Ահա այն քարակույտը և ահա այն հուշասյունը, որ մենք* կանգնեցրել ենք ի նշան մեր միջև կապված ուխտի: 52 Վկա է այս քարակույտը, և վկա է այս հուշասյունը,+ որ ես այս քարակույտից չեմ անցնի քեզ որևէ վնաս պատճառելու համար, և որ դու էլ դրանցից չես անցնի ինձ վնասելու համար: 53 Թող Աբրահամի Աստվածը+ և Նաքորի Աստվածը՝ նրանց հոր Աստվածը, դատավոր լինի մեր միջև»: Եվ Հակոբը երդվեց Նրանով, ում հանդեպ իր հայր Իսահակը հարգալից վախ ունի:*+

54 Դրանից հետո Հակոբը լեռան վրա զոհ մատուցեց ու տղամարդկանց* հրավիրեց հաց ուտելու: Նրանք կերան ու գիշերը լեռան վրա անցկացրին: 55 Վաղ առավոտյան Լաբանը վեր կացավ, համբուրեց իր թոռներին*+ ու աղջիկներին և օրհնեց նրանց:+ Այնուհետև ճանապարհ ընկավ ու վերադարձավ իր տուն:+

32 Հակոբը ճանապարհ ընկավ, և Աստծու հրեշտակները հանդիպեցին նրան: 2 Նրանց տեսնելով՝ Հակոբն ասաց. «Սա Աստծու ճամբարն է»: Ուստի այդ վայրը Մանայիմ* կոչեց:

3 Հետո Հակոբը իրենից առաջ պատգամաբերներ ուղարկեց իր եղբայր Եսավի մոտ՝ Սեիրի+ երկիր՝ Եդոմի+ տարածք:* 4 Նա այսպիսի պատվեր տվեց նրանց. «Իմ տիրոջը՝ Եսավին, հաղորդեք. «Քո ծառա Հակոբն ասում է. «Այսքան ժամանակ ես Լաբանի մոտ եմ ապրել+ 5 և ձեռք եմ բերել ցլեր, էշեր, ոչխարներ, ինչպես նաև ծառաներ ու աղախիններ:+ Ու հիմա ես լուր եմ ուղարկում քեզ՝ իմ տիրոջը՝ հույս ունենալով քո բարեհաճությանն արժանանալ»»»:

6 Որոշ ժամանակ անց պատգամաբերները վերադարձան Հակոբի մոտ ու ասացին. «Մենք հանդիպեցինք քո եղբորը՝ Եսավին: Հիմա նա գալիս է քեզ դիմավորելու, և նրա հետ 400 տղամարդ կա»:+ 7 Հակոբը շատ վախեցավ ու անհանգստացավ:+ Նա իր հետ եղած մարդկանց, ինչպես նաև հոտերը, խոշոր եղջերավոր անասունները և ուղտերը բաժանեց երկու ճամբարի՝ 8 ասելով. «Եթե Եսավը հարձակվի մի ճամբարի վրա, մյուս ճամբարը կկարողանա փրկվել»:

9 Այնուհետև Հակոբը սկսեց աղոթել. «Ո՜վ իմ հայր Աբրահամի Աստված և իմ հայր Իսահակի Աստված, ո՜վ Եհովա, որ ինձ ասում ես՝ «Վերադարձիր քո երկիր, քո ազգականների մոտ, և ես բարիք կանեմ քեզ»,+ 10 ես արժանի չեմ քո սիրուն* ու հավատարմությանը, որ այսքան ժամանակ ցուցաբերել ես ծառայիդ հանդեպ:+ Հորդանանն անցնելիս միայն մի ցուպ ունեի, իսկ հիմա ունեցածս այնքան է շատացել, որ երկու ճամբար է դարձել:+ 11 Այժմ աղաչո՜ւմ եմ քեզ,+ փրկիր ինձ իմ եղբոր՝ Եսավի ձեռքից. ես վախենում եմ, որ նա կգա ու կհարձակվի ինձ վրա,+ կանանց ու երեխաների վրա: 12 Մինչդեռ դու ինձ ասել ես. «Ես անպատճառ քեզ բարիք եմ անելու և քո սերունդը ծովի ավազահատիկների չափ եմ դարձնելու, որոնք այնքան շատ են, որ հնարավոր չէ հաշվել»»:+

13 Գիշերը Հակոբը այդտեղ մնաց: Իսկ հետո իր ունեցածից անասուններ առանձնացրեց, որ եղբորը՝ Եսավին, նվեր ուղարկի:+ 14 Նա ընտրեց 200 էգ և 20 արու այծ, 200 էգ և 20 արու ոչխար, 15 30 ուղտ՝ իրենց կաթնակեր ձագերով, 40 կով, 10 ցուլ, 20 էգ և 10 արու էշ:+

16 Ապա հոտերը մեկը մյուսի հետևից տվեց իր ծառաներին և ասաց. «Ինձնից առաջ գնացեք ու անցեք գետը: Հոտերի միջև էլ տարածություն պահեք»: 17 Նա առաջինին պատվիրեց. «Եթե իմ եղբայր Եսավը հանդիպի քեզ ու հարցնի՝ «Ո՞վ է քո տերը, ո՞ւր ես գնում, և ո՞ւմ են պատկանում քո առջևից գնացող կենդանիները», 18 ասա նրան. «Քո ծառա Հակոբինն են: Սա նվեր է, որը նա ուղարկել է քեզ՝ իմ տեր Եսավին,+ իսկ նա մեր հետևից է գալիս»»: 19 Հակոբը պատվեր տվեց նաև երկրորդին, երրորդին ու մյուս բոլորին, որ գնում էին հոտերի հետևից, և ասաց. «Իմ այս խոսքերը կհաղորդեք Եսավին, երբ հանդիպեք նրան: 20 Նաև կասեք. «Քո ծառա Հակոբը գալիս է մեր հետևից»»: Հակոբը այսպիսի պատվերներ տվեց, քանի որ մտածում էր. «Եթե նախապես նվերներ ուղարկելով՝ խաղաղեցնեմ նրան+ ու նոր միայն երես առ երես հանդիպեմ, գուցե նա բարյացակամորեն ընդունի ինձ»: 21 Այսպես՝ ծառաները նվերներով հանդերձ նրանից առաջ գնացին ու անցան գետը, իսկ նա գիշերը ճամբարում մնաց:

22 Բայց այդ գիշեր՝ ավելի ուշ, նա վեր կացավ, վերցրեց իր երկու կանանց,+ երկու աղախիններին+ ու 11 որդիներին և անցավ Հաբոկի+ ծանծաղուտով: 23 Այդպես նրանց անցկացրեց գետի* մյուս կողմը, նաև անցկացրեց իր ողջ ունեցվածքը:

24 Երբ Հակոբը մենակ էր, մի մարդ* հայտնվեց ու սկսեց գոտեմարտել նրա հետ, այդպես՝ մինչև լուսաբաց:+ 25 Տեսնելով, որ չի հաղթում Հակոբին՝ այդ մարդը դիպավ նրա ազդրի հոդին,* և այն տեղախախտվեց:+ 26 Ապա նա ասաց. «Թող՝ գնամ. լույսն արդեն բացվում է»: Հակոբը պատասխանեց. «Չեմ թողնի, մինչև չօրհնես ինձ»:+ 27 Մարդը հարցրեց. «Ի՞նչ է քո անունը»: Նա էլ պատասխանեց. «Հակոբ»: 28 Մարդն ասաց. «Այսուհետ քո անունը ոչ թե Հակոբ կլինի, այլ Իսրայել,*+ քանի որ դու մարտնչեցիր Աստծու+ և մարդկանց հետ ու ի վերջո հաջողության հասար»: 29 Հակոբն էլ իր հերթին հարցրեց նրան. «Իսկ քո անո՞ւնն ինչ է. ասա ինձ, խնդրում եմ»: Բայց նա պատասխանեց. «Ինչո՞ւ ես ուզում իմանալ իմ անունը»:+ Եվ ապա օրհնեց նրան այնտեղ: 30 Հակոբն այդ վայրը Փանուել*+ կոչեց, քանի որ ասաց. «Երես առ երես տեսա Աստծուն, բայց ողջ մնացի»:+

31 Արևը նոր էր ծագել, երբ Հակոբը հեռացավ Փանուելից: Ազդրի վնասվածքի պատճառով նա կաղում էր:+ 32 Իսրայելի որդիները մինչ օրս չեն ուտում ազդրի ջիլը,* որն ազդրի հոդին է կպած, քանի որ այն մարդը Հակոբի ազդրի հոդին դիպավ այդ ջլի հատվածում:

33 Եվ ահա Հակոբը տեսավ, որ Եսավը գալիս է 400 տղամարդկանց հետ:+ Ուստի նա երեխաներին հանձնեց իրենց մայրերին՝ Լիային, Ռաքելին և երկու աղախիններին:+ 2 Նա այնպես տեղաբաշխեց նրանց, որ առջևից գնան աղախիններն իրենց երեխաների հետ,+ ապա՝ Լիան իր երեխաների հետ,+ հետո՝ Ռաքելն+ ու Հովսեփը: 3 Իսկ ինքն անցավ նրանցից առաջ և, մինչ մոտենում էր իր եղբորը, յոթ անգամ մինչև գետին խոնարհվեց:

4 Եսավը վազեց նրան ընդառաջ, գրկեց ու համբուրեց, և նրանք լաց եղան: 5 Հետո Եսավը, տեսնելով կանանց ու երեխաներին, հարցրեց. «Այս ովքե՞ր են քեզ հետ»: Հակոբը պատասխանեց. «Այն երեխաներն են, որոնց Աստված շնորհել է քո ծառային»:+ 6 Այդ ժամանակ աղախիններն ու իրենց երեխաները առաջ եկան և խոնարհվեցին: 7 Հետո առաջ եկան և խոնարհվեցին Լիան ու նրա երեխաները, ապա՝ Հովսեփն ու Ռաքելը:+

8 Եսավը հարցրեց. «Ինչո՞ւ էիր ուղարկել այն մարդկանց ու այն բոլոր հոտերը, որոնց ես հանդիպեցի»:+ Հակոբն էլ պատասխանեց. «Որ իմ տիրոջ բարեհաճությանն արժանանամ»:+ 9 Եսավն ասաց. «Ես շատ ունեցվածք ունեմ, եղբա՛յրս:+ Թող քոնը քեզ մնա»: 10 Սակայն Հակոբն ասաց. «Ո՛չ, խնդրում եմ, եթե քո բարեհաճությանն եմ արժանացել, ընդունիր այս նվերն իմ ձեռքից, որովհետև ես բերել եմ դա, որ կարողանամ տեսնել քո երեսը: Եվ երբ տեսա քո երեսը, ասես Աստծու երեսը տեսնեի, քանի որ ուրախությամբ ընդունեցիր ինձ:+ 11 Խնդրում եմ, ընդունիր իմ նվերը.*+ չէ՞ որ Աստված բարեհաճ է եղել իմ հանդեպ, ու ես ունեմ ամեն անհրաժեշտ բան»:+ Եվ այնքան համոզեց Եսավին, որ նա ընդունեց այն:

12 Հետո Եսավն ասաց. «Եկ ճանապարհ ընկնենք ու գնանք, և ես քո առջևից կգնամ»: 13 Բայց Հակոբն ասաց նրան. «Իմ տերը գիտի, որ ինձ հետ փոքր երեխաներ+ կան, ինչպես նաև ձագերին կերակրող ոչխարներ ու խոշոր եղջերավոր անասուններ: Եթե անասուններին ամբողջ օրը շատ արագ քշեն, ողջ հոտը կսատկի: 14 Խնդրում եմ, թող իմ տերը իր ծառայից առաջ ընկնի, իսկ ես անասունների ու երեխաների քայլքին համընթաց, առանց շտապելու կշարունակեմ իմ ճանապարհը, մինչև որ գամ Սեիր՝ իմ տիրոջ մոտ»:+ 15 Եսավն ասաց. «Այդ դեպքում, խնդրում եմ, թող իմ մարդկանցից մի քանիսը քեզ հետ մնան»: Հակոբն էլ պատասխանեց. «Ի՞նչ կարիք կա: Այն, որ իմ տիրոջ բարեհաճությանն եմ արժանացել, արդեն իսկ բավական է ինձ համար»: 16 Ուստի այդ օրը Եսավը ճանապարհ ընկավ դեպի Սեիր:

17 Հակոբը գնաց Սոկքոթ+ և իր համար տուն կառուցեց այնտեղ, ինչպես նաև ծածկ ունեցող փարախներ՝ իր հոտերի համար: Ահա թե ինչու նա այդ վայրը Սոկքոթ* կոչեց:

18 Հակոբը, որ իր ճամփորդությունը սկսել էր Փադան-Արամից,+ ապահով հասավ Սյուքեմ+ քաղաք՝ Քանանի+ երկիր: Նա իր վրանը կանգնեցրեց քաղաքի մոտ: 19 Հակոբը Եմորի որդիներից, որոնցից մեկը Սյուքեմն էր, 100 մետաղադրամով գնեց այն հողակտորը,+ որտեղ կանգնեցրել էր իր վրանը: 20 Այնտեղ նա մի զոհասեղան կառուցեց և այն կոչեց «Աստված՝ Իսրայելի Աստվածը»:+

34 Դինան՝ Հակոբի ու Լիայի դուստրը,+ սովորություն ուներ գնալու այդ երկրի աղջիկների մոտ+ և ժամանակ անցկացնելու նրանց հետ:* 2 Այդ երկրի տոհմապետներից մեկի՝ խևացի+ Եմորի որդին՝ Սյուքեմը, տեսավ նրան և հետո տարավ ու բռնաբարեց: 3 Սյուքեմի սիրտը* կապվեց Հակոբի աղջկա՝ Դինայի հետ. նա սիրահարվեց աղջկան ու սկսեց սիրաշահել նրան:* 4 Ի վերջո Սյուքեմն ասաց իր հորը՝ Եմորին.+ «Այս աղջկան ինձ համար կնության առ»:

5 Հակոբը լսեց, որ Սյուքեմը պղծել է իր աղջկան՝ Դինային, բայց քանի որ այդ ժամանակ իր որդիները հոտի հետ դաշտում էին, լուռ մնաց մինչև նրանց վերադառնալը: 6 Շուտով Սյուքեմի հայրը՝ Եմորը, եկավ Հակոբի հետ խոսելու: 7 Երբ Հակոբի որդիները լսեցին պատահածի մասին, իսկույն վերադարձան դաշտից: Նրանք վիրավորված էին ու շատ բարկացած, որ Սյուքեմը խայտառակել է Իսրայելին՝ բռնաբարել է Հակոբի աղջկան.+ մի արարք, որ անընդունելի է:+

8 Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմի սիրտը կապվել է ձեր աղջկա հետ: Խնդրում եմ, նրան կնության տվեք որդուս 9 և խնամություն արեք մեզ հետ. ձեր աղջիկներին մեզ տվեք և մեր աղջիկներին կնության առեք:+ 10 Կարող եք մեզ հետ բնակվել: Երկիրը ձեր տրամադրության տակ կլինի. բնակվեք այստեղ, առևտուր արեք ու հիմնավորվեք»: 11 Ապա Սյուքեմն ասաց Դինայի հորն ու եղբայրներին. «Բարեհաճ եղեք իմ հանդեպ, իսկ ես իմ հերթին կտամ ձեզ, ինչ որ ուզեք: 12 Կարող եք ինձանից պահանջել անչափ բարձր հարսնագին ու թանկարժեք նվեր:+ Ես պատրաստ եմ տալ, ինչ էլ որ ասեք, միայն թե աղջկան ինձ կնության տվեք»:

13 Սակայն Հակոբի որդիները մոլորեցնող պատասխան տվեցին Սյուքեմին ու նրա հորը՝ Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային: 14 Նրանք ասացին. «Անհնար է, մենք չենք կարող մեր քրոջը տալ մի տղամարդու, որը թլփատված չէ.+ դա անպատվություն է մեզ համար: 15 Միայն մի պայմանով կհամաձայնվենք, եթե դուք մեզ նման դառնաք, այսինքն՝ ձեր բոլոր տղամարդիկ թլփատվեն:+ 16 Այդ դեպքում մենք մեր աղջիկներին ձեզ կտանք և ձեր աղջիկներին կնության կառնենք: Մենք կբնակվենք ձեզ հետ ու մեկ ժողովուրդ կլինենք: 17 Բայց եթե մեր ասածը չանեք ու չթլփատվեք, մենք կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»:

18 Նրանց խոսքերը դուր եկան Եմորին+ ու նրա որդի Սյուքեմին:+ 19 Երիտասարդը չհապաղեց կատարել նրանց ասածը,+ քանի որ շատ էր հավանում Հակոբի աղջկան: Սյուքեմը իր հոր տան բոլոր անդամներից ամենահարգվածն էր:

20 Այսպիսով՝ Եմորն ու նրա որդի Սյուքեմը գնացին իրենց քաղաքի դարպասի մոտ և ասացին քաղաքի տղամարդկանց.+ 21 «Այս մարդիկ ուզում են, որ իրենց ու մեր միջև խաղաղություն լինի: Եկեք թույլ տանք, որ նրանք բնակվեն այս երկրում և առևտուր անեն. մեր երկիրն այնքան ընդարձակ է, որ նրանց համար էլ տեղ կլինի: Մենք կկարողանանք նրանց աղջիկներին կնության առնել ու մեր աղջիկներին նրանց տալ:+ 22 Սակայն նրանք կհամաձայնվեն բնակվել մեզ հետ և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, եթե մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի, ինչպես որ իրենք են թլփատված:+ 23 Եկեք համաձայնվենք նրանց ասածին, որպեսզի նրանք մեզ հետ բնակվեն: Չէ՞ որ այդ ժամանակ նրանց ունեցվածքը, հարստությունն ու բոլոր անասունները մերը կլինեն»: 24 Քաղաքում ապրող բոլոր տղամարդիկ* լսեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին, և բոլորը* թլփատվեցին:

25 Երրորդ օրը, երբ նրանք դեռ ցավերի մեջ էին, Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին՝ Դինայի եղբայրները,+ վերցնելով իրենց սրերը, մտան քաղաք, որի բնակիչները ոչինչ չէին կասկածում, ու սպանեցին բոլոր տղամարդկանց:+ 26 Նրանք Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին: Ապա Սյուքեմի տնից վերցրին Դինային ու հեռացան: 27 Երբ քաղաքի տղամարդիկ արդեն սպանվել էին, Հակոբի մյուս որդիները վրա հասան ու կողոպտեցին քաղաքը, քանի որ իրենց քրոջը պղծել էին:+ 28 Նրանք վերցրին այդ մարդկանց հոտերը, նախիրները, էշերը և այն ամենը, ինչ կար քաղաքում ու դաշտերում: 29 Վերցրին նրանց ողջ ունեցվածքը, թալանեցին տներում եղած ամեն ինչ և գերի տարան բոլոր երեխաներին ու կանանց:

30 Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին.+ «Դուք գլխիս մեծ փորձանք բերեցիք.* ինձ գարշելի դարձրիք այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների համար: Մենք փոքրաթիվ ենք, ու հիմա նրանք կհավաքվեն, կհարձակվեն և կբնաջնջեն ինձ ու իմ տունը»: 31 Որդիներն էլ պատասխանեցին. «Իսկ մի՞թե կարելի էր մեր քրոջ հետ վարվել, ինչպես մարմնավաճառի հետ»:

35 Դրանից հետո Աստված ասաց Հակոբին. «Վեր կաց, գնա Բեթել+ ու այնտեղ բնակվիր: Այդ վայրում զոհասեղան շինիր ինձ համար՝ ճշմարիտ Աստծու, որ երևաց քեզ, երբ փախչում էիր քո եղբայր Եսավից»:+

2 Այդ ժամանակ Հակոբն ասաց իր տնեցիներին ու բոլոր նրանց, ովքեր իր հետ էին. «Հեռացրե՛ք ձեր ունեցած օտար աստվածները,+ մաքրվե՛ք ու փոխե՛ք ձեր հագուստները: 3 Եկեք ճանապարհ ընկնենք ու գնանք Բեթել: Այնտեղ ես զոհասեղան կշինեմ ճշմարիտ Աստծու համար, ով պատասխանել է աղաչանքներիս իմ նեղության ժամանակ, ով ինձ հետ է եղել, ուր էլ որ գնացել եմ»:*+ 4 Նրանք Հակոբին տվեցին իրենց ունեցած օտար աստվածներն ու ականջօղերը,* և նա թաղեց* դրանք այն մեծ ծառի տակ, որը Սյուքեմի մոտ էր:

5 Երբ նրանք ճանապարհ ընկան, Աստված սարսափ տարածեց նրանց շուրջը գտնվող քաղաքներում, այնպես որ դրանց բնակիչները չհետապնդեցին Հակոբի որդիներին: 6 Վերջապես Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հասան Լուզ,+ այսինքն՝ Բեթել, որը Քանանում է: 7 Այնտեղ նա զոհասեղան շինեց և այդ վայրը Էլ-Բեթել* կոչեց, քանի որ այնտեղ ճշմարիտ Աստված հայտնվել էր իրեն, երբ նա փախել էր իր եղբորից:+ 8 Որոշ ժամանակ անց Դեբորան՝+ Ռեբեկայի դայակը,* մահացավ, ու նրան թաղեցին մի կաղնու տակ՝ այն բլրի ստորոտում, որի վրա Բեթելն էր: Ուստի Հակոբը այդ ծառի անունը Ալոն-Բախութ* դրեց:

9 Հակոբի այս ճամփորդության ժամանակ, որը նա սկսել էր Փադան-Արամից, Աստված կրկին հայտնվեց նրան և օրհնեց: 10 Աստված ասաց. «Քո անունը Հակոբ+ է, բայց այլևս Հակոբ չի լինի, այլ Իսրայել»: Եվ սկսեց նրան Իսրայել+ կոչել: 11 Հետո ասաց նրան. «Ես Ամենակարող Աստվածն+ եմ: Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս: Դու մեծաթիվ ժողովրդի հայր կդառնաս,*+ և թագավորներ կսերեն քեզանից:*+ 12 Իսկ ինչ վերաբերում է այն երկրին, որը ես տվել եմ Աբրահամին ու Իսահակին, այն քեզ եմ տալու և քեզնից հետո եկող սերունդներիդ»:+ 13 Դրանից հետո Աստված հեռացավ նրա մոտից՝ այն վայրից, որտեղ խոսել էր նրա հետ:

14 Ապա Հակոբը մի քարե հուշասյուն կանգնեցրեց այդ վայրում, որտեղ Աստված խոսել էր իր հետ, ու դրա վրա ըմպելիք լցրեց որպես ընծա, նաև յուղ:+ 15 Այդ վայրը, որտեղ Աստված խոսել էր իր հետ, Հակոբը շարունակեց Բեթել+ կոչել:

16 Հետո Հակոբը և բոլոր նրանք, որ իր հետ էին, հեռացան Բեթելից: Երբ Եփրաթայից որոշ հեռավորության վրա էին, Ռաքելի ցավերը բռնեցին. նրա ծննդաբերությունը շատ ծանր էր: 17 Երբ նրա ցավերը անասելի սաստկացան, մանկաբարձուհին ասաց նրան. «Մի՛ վախեցիր, այս որդուն էլ կունենաս»:+ 18 Երբ Ռաքելի կյանքն արդեն մարում էր՝ երբ նա մահանում էր, իր որդու անունը Բենոնի* դրեց, սակայն հայրը նրան Բենիամին*+ կոչեց: 19 Ռաքելը մահացավ, և նրան թաղեցին Եփրաթայի, այսինքն՝ Բեթլեհեմի+ ճանապարհին: 20 Հակոբը մի սյուն կանգնեցրեց նրա գերեզմանի վրա, և մինչ օրս դա Ռաքելի գերեզմանի սյունն է:

21 Այնուհետև Իսրայելը ճանապարհ ընկավ ու իր վրանը կանգնեցրեց Եդերի աշտարակից ոչ հեռու: 22 Երբ Իսրայելը դեռ այդ երկրում էր բնակվում, Ռուբենը գնաց ու հարաբերություն ունեցավ իր հոր հարճի՝ Բալլայի հետ, և Իսրայելը լսեց այդ մասին:+

Այսպիսով՝ Հակոբի որդիները 12-ն էին: 23 Լիայից ծնված որդիներն էին Ռուբենը՝+ Հակոբի առաջնեկը, Շմավոնը, Ղևին, Հուդան, Իսաքարն ու Զաբուղոնը: 24 Ռաքելից ծնված որդիներն էին Հովսեփն ու Բենիամինը: 25 Ռաքելի աղախին Բալլայից ծնված որդիներն էին Դանն ու Նեփթաղիմը: 26 Իսկ Լիայի աղախին Զելփայից ծնված որդիներն էին Գադն ու Ասերը: Սրանք էին Հակոբի որդիները, որոնց նա ունեցել էր Փադան-Արամում:

27 Ի վերջո Հակոբը եկավ իր հայր Իսահակի մոտ՝ Մամբրե՝+ Կարիաթ-Արբայի, այսինքն՝ Քեբրոնի տարածք, որտեղ Աբրահամն ու Իսահակը ապրել էին որպես պանդուխտ:+ 28 Ընդհանուր հաշվով Իսահակն ապրեց 180 տարի:+ 29 Վերջին շունչը տալով՝ նա մահացավ: Երկար ու գոհացուցիչ կյանք ապրած՝* նա միացավ իր նախահայրերին,* և որդիները՝ Եսավն ու Հակոբը, թաղեցին նրան:+

36 Եսավի, այսինքն՝ Եդոմի+ պատմությունը սա է:

2 Եսավը Քանանի աղջիկներից կնության առավ Ադդային՝+ քետացի Ելոնի աղջկան,+ և Օլիբամային՝+ Անայի աղջկան՝ խևացի Սեբեգոնի թոռանը: 3 Նաև կնության առավ Բասեմաթին՝+ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի+ քրոջը:

4 Եսավի համար Ադդան ծնեց Եղիփազին, Բասեմաթը՝ Ռագուելին,

5 իսկ Օլիբաման՝ Հեուսին, Հեգլոմին ու Կորխին:+

Սրանք են Եսավի որդիները, որոնց նա ունեցավ Քանանի երկրում: 6 Եսավը վերցրեց իր կանանց, որդիներին, աղջիկներին ու իր տան բոլոր անդամներին, նաև իր հոտերը, իր մյուս բոլոր անասունները, Քանանում կուտակած ողջ հարստությունը+ և գնաց մեկ ուրիշ երկիր՝ հեռանալով իր եղբայր Հակոբից:+ 7 Նրանց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել. այն երկիրը, որտեղ ապրում էին,* նրանց այլևս չէր բավականացնում, քանի որ նրանց հոտերը շատացել էին: 8 Եսավը բնակություն հաստատեց Սեիրի+ լեռնային շրջանում: Եսավին նաև Եդոմ+ են կոչում:

9 Սեիրի լեռնային շրջանում ապրող եդոմացիների հոր՝ Եսավի պատմությունը սա է:+

10 Եսավի որդիների անուններն են՝ Եղիփազ, որին ծնել էր Եսավի կին Ադդան, Ռագուել, որին ծնել էր Եսավի մյուս կինը՝ Բասեմաթը:+

11 Եղիփազի որդիներն են Թեմանը,+ Օմարը, Զաֆոն, Գոթամն ու Կենեզը:+ 12 Եսավի որդի Եղիփազը իր համար որպես հարճ վերցրեց Թամնային, և նա Եղիփազի համար ծնեց Ամաղեկին:+ Սրանք են Եսավի կին Ադդայից սերած որդիները:

13 Ռագուելի որդիներն են Նահաթը, Զարան, Սամման և Մեզան: Սրանք են Եսավի կին Բասեմաթից+ սերած որդիները:

14 Եսավի մյուս որդիներն են Հեուսը, Հեգլոմը և Կորխը, որոնց ծնել էր նրա մյուս կինը՝ Օլիբաման՝ Անայի աղջիկը՝ Սեբեգոնի թոռը:

15 Եսավի սերունդների ցեղապետները սրանք են.+ Եսավի առաջնեկ Եղիփազի որդիները՝ ցեղապետ Թեմանը, ցեղապետ Օմարը, ցեղապետ Զաֆոն, ցեղապետ Կենեզը,+ 16 ցեղապետ Կորխը, ցեղապետ Գոթամը, ցեղապետ Ամաղեկը: Սրանք են Եդոմի երկրի այն ցեղապետները, որոնք սերել են Եղիփազից:+ Սրանք Ադդայից սերած որդիներն են:

17 Ցեղապետներ են Եսավի որդի Ռագուելի որդիները՝ ցեղապետ Նահաթը, ցեղապետ Զարան, ցեղապետ Սամման, ցեղապետ Մեզան: Սրանք են Եդոմի երկրի+ այն ցեղապետները, որոնք սերել են Ռագուելից: Սրանք Եսավի կին Բասեմաթից սերած որդիներն են:

18 Ցեղապետներ են նաև Եսավի կին Օլիբամայից ծնված որդիները՝ ցեղապետ Հեուսը, ցեղապետ Հեգլոմը, ցեղապետ Կորխը: Սրանք են այն ցեղապետները, որոնք սերել են Եսավի կին Օլիբամայից՝ Անայի աղջկանից:

19 Այսպիսով՝ սրանք են Եսավի, այսինքն՝ Եդոմի+ սերունդներն ու նրանց ցեղապետները:

20 Իսկ քոռեցի Սեիրի որդիները, որոնք այդ երկրի բնակիչներն էին,+ սրանք են՝ Լոտանը, Սոբալը, Սեբեգոնը, Անան,+ 21 Դիսոնը, Եզերը ու Դիսանը:+ Սրանք են Սեիրի որդիները՝ քոռեցիների ցեղապետները, որ բնակվում էին Եդոմի երկրում:

22 Լոտանի որդիներն են Քոռին ու Հեմամը, իսկ Լոտանի քույրը Թամնան+ է:

23 Սոբալի որդիներն են Գալվանը, Մանաքաթը, Գեբալը, Սեֆոն և Օնամը:

24 Սեբեգոնի+ որդիներն են Այիան և Անան: Սա այն Անան է, որն անապատում ջերմաղբյուրներ գտավ, երբ այնտեղ իր հոր՝ Սեբեգոնի էշերն էր պահում:

25 Անայի երեխաներն են Դիսոնը՝ նրա որդին, և Օլիբաման՝ նրա աղջիկը:

26 Դիսոնի որդիներն են Ամադանը, Եսբանը, Եթրանն ու Քառանը:+

27 Եզերի որդիներն են Բիլհանը, Զաավանն ու Ականը:

28 Դիսանի որդիներն են Հուսն ու Առանը:+

29 Քոռեցիների ցեղապետներն են ցեղապետ Լոտանը, ցեղապետ Սոբալը, ցեղապետ Սեբեգոնը, ցեղապետ Անան, 30 ցեղապետ Դիսոնը, ցեղապետ Եզերը, ցեղապետ Դիսանը:+ Սրանք են Սեիրի երկրում ապրող քոռեցիների ցեղապետները՝ նշված անուն առ անուն:

31 Նախքան իսրայելացիների* վրա որևէ թագավոր կիշխեր,+ Եդոմի երկրում+ իշխել են հետևյալ թագավորները: 32 Այնտեղ թագավորում էր Բեորի որդի Բաղան, որի աթոռանիստ քաղաքը Դենհաբան էր: 33 Բաղայի մահից հետո սկսեց թագավորել Հոբաբը, որի հայրը Զարան էր՝ Բոսրայից: 34 Հոբաբի մահից հետո սկսեց թագավորել Հուսամը՝ թեմանացիների երկրից: 35 Հուսամի մահից հետո սկսեց թագավորել Ադադը՝ Բադադի որդին, որը Մովաբի տարածքում* պարտության մատնեց մադիանացիներին.+ նրա աթոռանիստ քաղաքը Ավիթն էր: 36 Ադադի մահից հետո սկսեց թագավորել Սամալան՝ Մասրեկայից: 37 Սամալայի մահից հետո սկսեց թագավորել Սավուղը՝ Ռոհոբոթից, որը գտնվում է գետի մոտ: 38 Սավուղի մահից հետո սկսեց թագավորել Բահաղ-Հանանը՝ Աքբորի որդին: 39 Աքբորի որդի Բահաղ-Հանանի մահից հետո սկսեց թագավորել Ադարը:* Նրա աթոռանիստ քաղաքը Փոգովն էր: Նրա կնոջ անունը Մետաբել էր, որը Մեզաաբի աղջիկ Մատրեթի դուստրն էր:

40 Եսավից սերած ցեղապետները, որոնց անուններով կոչվում են նաև իրենց տոհմերը և տարածքները, սրանք են՝ Թամնան, Գալվան, Հեթաթը,+ 41 Օլիբաման, Էլան, Փինոնը, 42 Կենեզը, Թեմանը, Մաբզարը, 43 Մագեդիելը, Իրամը: Սրանք եդոմացիների ցեղապետներն են և նրանց բնակության տարածքները այն երկրում, որին տիրում են:+ Սրանք են Եսավի սերունդները՝ եդոմացիները:+

37 Հակոբը շարունակեց ապրել Քանանում, որտեղ իր հայրը ապրել էր որպես պանդուխտ:+

2 Սա է Հակոբի ընտանիքի պատմությունը:*

Երբ Հովսեփը+ 17 տարեկան պատանի էր, ոչխարներ էր արածեցնում+ իր եղբայրների հետ՝ իր հոր կանանց՝ Բալլայի ու Զելփայի որդիների հետ:+ Եվ մի օր նրանց վատ արարքների մասին պատմեց հորը: 3 Իսրայելը Հովսեփին իր մյուս որդիներից+ ավելի շատ էր սիրում, քանի որ նրան ծեր տարիքում էր ունեցել: Հովսեփի համար նա մի առանձնահատուկ վերնազգեստ* կարել տվեց: 4 Երբ եղբայրները տեսան, որ հայրը նրան ավելի շատ է սիրում, քան իրենց, սկսեցին ատել նրան և չէին կարողանում բարյացակամորեն* խոսել նրա հետ:

5 Մի օր Հովսեփը երազ տեսավ ու պատմեց իր եղբայրներին, և այդ երազի համար նրանք ավելի շատ ատեցին նրան:+ 6 Նա ասաց. «Խնդրում եմ, լսեք, թե ինչ երազ եմ տեսել: 7 Մենք դաշտում խուրձ էինք կապում, մեկ էլ իմ խուրձը վեր կացավ և ուղիղ կանգնեց, իսկ ձեր խրձերը շրջապատեցին իմ խրձին ու խոնարհվեցին դրա առաջ»:+ 8 Եղբայրներն էլ ասացին. «Չլինի՞ ինքդ քեզ թագավոր ես կարգելու մեզ վրա ու տիրելու ես մեզ»:+ Այդպես՝ նրա պատմած երազի համար ավելի ատեցին նրան:

9 Դրանից հետո նա մեկ ուրիշ երազ տեսավ ու պատմեց իր եղբայրներին: Նա ասաց. «Նորից եմ երազ տեսել. այս անգամ իմ առաջ խոնարհվում էին արևը, լուսինը և 11 աստղեր»:+ 10 Ապա նրանց ներկայությամբ նաև հորը պատմեց այդ երազը, և հայրը կշտամբեց նրան ու ասաց. «Ի՞նչ է նշանակում քո այդ երազը: Մի՞թե ես, մայրդ ու եղբայրներդ գալու ենք և մինչև գետին խոնարհվելու ենք քո առաջ»: 11 Եղբայրները նրա հանդեպ նախանձով լցվեցին,+ իսկ հայրը նրա ասածները իր մտքում պահեց:

12 Մի անգամ Հովսեփի եղբայրները գնացին, որ Սյուքեմի+ մոտակայքում արածեցնեն իրենց հոր հոտը: 13 Որոշ ժամանակ անց Իսրայելն ասաց Հովսեփին. «Եղբայրներդ Սյուքեմի մոտակայքում են արածեցնում հոտերը: Եկ քեզ նրանց մոտ ուղարկեմ»: Նա պատասխանեց. «Այո՛, հա՛յր»: 14 Իսրայելն էլ ասաց. «Դե ուրեմն գնա, խնդրում եմ, և իմացիր՝ ինչպես են եղբայրներդ, նաև տես՝ ինչ վիճակում է հոտը, և ինձ լուր բեր»: Հովսեփը Քեբրոնի+ հովտից* ճանապարհ ընկավ դեպի Սյուքեմ: 15 Երբ նա քայլում էր դաշտով, նրան մի մարդ հանդիպեց ու հարցրեց. «Ի՞նչ ես փնտրում»: 16 Նա էլ պատասխանեց. «Եղբայրներիս եմ փնտրում: Խնդրում եմ, ասա ինձ, որտե՞ղ են նրանք արածեցնում հոտերը»: 17 Այդ մարդն ասաց. «Նրանք հեռացել են այստեղից. ես լսեցի, որ ասում էին՝ եկեք Դոթայիմ գնանք»: Հովսեփն էլ գնաց իր եղբայրների հետևից և նրանց գտավ Դոթայիմում:

18 Նրանք հեռվից տեսան Հովսեփին և, մինչ նա կհասներ իրենց, ծրագրեցին սպանել նրան: 19 Նրանք իրար ասացին. «Նայե՛ք, երազատեսն է գալիս:+ 20 Եկեք սպանենք նրան ու գցենք հորերից* մեկի մեջ: Հետո կասենք, թե գիշատիչ գազան է կերել նրան: Այդ ժամանակ կտեսնենք՝ ինչ կլինի նրա երազների վերջը»: 21 Դա լսելով՝ Ռուբենը+ փորձեց նրանց ձեռքից փրկել Հովսեփին: Նա ասաց. «Պետք չէ՛ սպանել նրան»:*+ 22 Եվ ավելացրեց. «Արյուն մի՛ թափեք:+ Նրան հորը գցեք այս ամայի վայրում և նրա վրա ձեռք մի՛ բարձրացրեք»:+ Ռուբենը մտադիր էր փրկել նրան, որ վերադարձնի իրենց հորը:

23 Հենց որ Հովսեփը մոտեցավ եղբայրներին, նրանք քաշելով հանեցին նրա վերնազգեստը՝ այն գեղեցիկ հագուստը,+ որ նա կրում էր: 24 Ապա նրան գցեցին հորը: Այդ ժամանակ հորը դատարկ էր՝ մեջը ջուր չկար:

25 Հետո նստեցին հաց ուտելու: Երբ վեր նայեցին, տեսան իսմայելացիների+ մի քարավան, որը գալիս էր Գաղաադից: Նրանց ուղտերը բեռնված էին բուրումնավետ խեժով, բալասանով և խեժավոր կեղևով.+ նրանք Եգիպտոս էին գնում: 26 Այդ ժամանակ Հուդան ասաց իր եղբայրներին. «Ի՞նչ օգուտ, որ սպանենք մեր եղբորը և ծածկենք նրա սպանությունը:*+ 27 Եկեք նրան վաճառենք+ իսմայելացիներին և մեր ձեռքով նրան չվնասենք: Ի վերջո, նա մեր եղբայրն է, մեր միսն ու արյունը»: Նրանք էլ լսեցին իրենց եղբորը: 28 Եվ երբ մադիանացի+ վաճառականները՝ իսմայելացիները, անցնում էին այդտեղով, եղբայրները Հովսեփին քաշեցին հանեցին հորից ու 20 կտոր արծաթով վաճառեցին+ իսմայելացիներին: Եվ այդ մարդիկ Հովսեփին տարան Եգիպտոս:

29 Ավելի ուշ Ռուբենը վերադարձավ հորի մոտ ու երբ տեսավ, որ Հովսեփն այնտեղ չէ, վշտից գլուխը կորցրած՝ պատռեց իր հագուստները: 30 Հետ գալով իր եղբայրների մոտ՝ նա բացականչեց. «Տղան անհետացե՜լ է: Հիմա ի՞նչ եմ անելու»:

31 Նրանք մի արու այծ մորթեցին և վերցնելով Հովսեփի վերնազգեստը՝ այն թաթախեցին արյան մեջ: 32 Ապա ուղարկեցին իրենց հորը՝ ասելով. «Ահա թե ինչ ենք գտել: Խնդրում ենք, տես՝ սա որդուդ վերնազգեստը չէ՞»:+ 33 Այն զննելով՝ նա բացականչեց. «Որդուս վերնազգե՜ստն է... Հաստատ գիշատիչ գազան է հարձակվել Հովսեփի վրա ու հոշոտել նրան»: 34 Դա ասելով՝ Հակոբը պատռեց իր թիկնոցը, ապա մեջքին քուրձ* կապեց և շատ օրեր սգաց իր որդու համար: 35 Նրա բոլոր որդիներն ու աղջիկները շարունակ փորձում էին մխիթարել նրան, բայց նա չէր ուզում մխիթարվել և ասում էր. «Մինչև գերեզման*+ իջնելս կսգամ որդուս համար»: Եվ հայրը չդադարեց ողբալ իր որդու կորուստը:

36 Իսկ մադիանացիները Հովսեփին տարան Եգիպտոս ու վաճառեցին Պետափրեսին, որը փարավոնի պալատականն էր և թիկնապահների պետը:+

38 Մոտավորապես այդ նույն ժամանակ Հուդան հեռացավ իր եղբայրներից և վրան կանգնեցրեց այն վայրում, որտեղ ապրում էր Իրաս անունով ոդողոմացի մի մարդ: 2 Այնտեղ Հուդան տեսավ մի աղջկա. նրա հայրը քանանացի էր,+ անունը՝ Շավա: Հուդան կնության առավ այդ աղջկան: 3 Նա հղիացավ ու մի որդի ծնեց: Հուդան նրա անունը Էր+ դրեց: 4 Կինը նորից հղիացավ ու որդի ծնեց, որի անունը Օնան դրեց: 5 Հետո ևս մի որդի ծնեց ու նրա անունը Սելոմ դրեց: Նրանք* Աքզիբում+ էին, երբ կինը ծննդաբերեց:

6 Հետագայում Հուդան իր առաջնեկի՝ Էրի համար կին բերեց: Նրա անունը Թամար+ էր: 7 Էրը Եհովային տհաճ բաներ էր անում, ուստի Եհովան նրան մահվան մատնեց: 8 Այդ ժամանակ Հուդան ասաց Օնանին. «Ամուսնացիր եղբորդ կնոջ հետ՝ կատարելով տեգրի պարտավորությունդ. հարաբերություն ունեցիր նրա հետ, որ եղբորդ համար սերունդ առաջ բերես»:+ 9 Բայց Օնանը, իմանալով, որ այդ սերունդը իրենը չի համարվելու,+ իր եղբոր կնոջ հետ հարաբերություն ունենալիս սերմը գետնին էր թափում, որ իր եղբոր համար սերունդ առաջ չբերի:+ 10 Նրա արածը չարիք էր Եհովայի աչքին, ուստի նրան էլ մահվան մատնեց:+ 11 Հուդան իր հարս Թամարին ասաց. «Քո հոր տանը բնակվիր որպես այրի, մինչև որդիս՝ Սելոմը, մեծանա»: Նա այդպես ասաց, քանի որ վախենում էր, որ Սելոմն էլ իր եղբայրների պես կմահանա:+ Այդպիսով՝ Թամարը գնաց ու բնակվեց իր հոր տանը:

12 Որոշ ժամանակ անց Հուդայի կինը՝ Շավայի+ աղջիկը, մահացավ: Հուդան նրա համար սուգ պահեց և, երբ սգի օրերը վերջացան, իր ընկերոջ՝ ոդողոմացի Իրասի+ հետ գնաց Թամնա՝+ իր ոչխարները խուզողների մոտ: 13 Թամարին ասացին. «Քո սկեսրայրը գնում է Թամնա՝ իր ոչխարները խուզելու»: 14 Դա լսելով՝ նա փոխեց իր այրիության շորերը, շալը գցեց վրան, քողով ծածկեց երեսը և նստեց Ենայիմի մուտքի մոտ՝ այն բնակավայրի, որը գտնվում է Թամնայի ճանապարհին: Նա այդպես արեց, որովհետև տեսնում էր, որ Սելոմն արդեն մեծացել է, բայց իրեն կնության չեն տալիս նրան:+

15 Տեսնելով Թամարին՝ Հուդան կարծեց, թե մարմնավաճառ է, քանի որ ծածկել էր իր երեսը: 16 Ուստի թեքվեց ճանապարհից ու մոտենալով նրան՝ ասաց. «Խնդրում եմ, թույլ տուր՝ հարաբերություն ունենամ քեզ հետ»: Հուդան չգիտեր, որ դա իր հարսն է:+ Թամարը հարցրեց. «Իսկ դրա դիմաց ի՞նչ կտաս»: 17 Նա էլ պատասխանեց. «Իմ հոտից մի ուլ կուղարկեմ քեզ»: Բայց Թամարն ասաց. «Մինչև ուղարկելդ գրավ կտա՞ս»: 18 Հուդան հարցրեց. «Ի՞նչ գրավ տամ»: Նա էլ պատասխանեց. «Կնքամատանիդ,+ դրա թելը և ձեռքիդ գավազանը»: Հուդան տվեց դրանք ու հարաբերություն ունեցավ նրա հետ: Այդպիսով Թամարը հղիացավ նրանից: 19 Հետո նա վեր կացավ գնաց, իր վրայից հանեց շալը և կրկին հագավ այրիության շորերը:

20 Հուդան իր ոդողոմացի+ ընկերոջ միջոցով ուղարկեց ուլը, որ գրավը հետ վերցնի այդ կնոջ ձեռքից, բայց ընկերը չգտավ նրան: 21 Նա այդտեղի մարդկանց հարցրեց. «Որտե՞ղ է այն տաճարային մարմնավաճառը,* որ Ենայիմում էր՝ ճանապարհի մոտ»: Բայց նրանք պատասխանեցին. «Այս վայրում երբեք տաճարային մարմնավաճառ չի եղել»: 22 Ուստի նա վերադարձավ Հուդայի մոտ և ասաց. «Ես չգտա նրան: Ավելին՝ այդտեղի մարդիկ ասացին, որ այդ վայրում երբեք տաճարային մարմնավաճառ չի եղել»: 23 Հուդան էլ ասաց. «Թող դրանք իրեն պահի, որ խայտառակ չլինենք: Ամեն դեպքում ես ուղարկեցի ուլը, բայց դու նրան չգտար»:

24 Երեք ամիս հետո Հուդային հայտնեցին. «Քո հարս Թամարը մարմնավաճառությամբ է զբաղվել և հիմա հղի է»: Այդ ժամանակ Հուդան ասաց. «Դո՛ւրս հանեք, սպանե՛ք նրան և ապա այրե՛ք»:+ 25 Երբ Թամարին արդեն դուրս էին տանում, նա լուր ուղարկեց իր սկեսրայրին՝ ասելով. «Ես հղի եմ այն մարդուց, որին պատկանում են այս իրերը: Տես, խնդրեմ, թե ում են պատկանում այս կնքամատանին, թելը և գավազանը»:+ 26 Հուդան, ուշադիր նայելով, ճանաչեց դրանք ու ասաց. «Նա ինձնից արդար է, քանի որ ես իմ որդուն՝ Սելոմին, չտվեցի նրան»:+ Դրանից հետո նա այլևս երբեք հարաբերություն չունեցավ Թամարի հետ:

27 Երբ Թամարի ծննդաբերելու ժամանակը եկավ, պարզվեց, որ նրա արգանդում երկվորյակներ են: 28 Ծննդաբերության ժամանակ նրանցից մեկը դուրս հանեց ձեռքը, և մանկաբարձուհին անմիջապես նրա ձեռքին ալ կարմիր թել կապեց՝ ասելով. «Առաջինը սա դուրս եկավ»: 29 Բայց նա հետ քաշեց իր ձեռքը, և հենց այդ պահին նրա եղբայրը դուրս եկավ: Մանկաբարձուհին բացականչեց. «Այս ի՜նչ պատռվածք արեցիր ու դուրս եկար»: Ուստի նրա անունը Փարես*+ դրեցին: 30 Դրանից հետո դուրս եկավ նրա եղբայրը, որի ձեռքին ալ կարմիր թել էր կապված: Նրա անունը Զարա+ դրեցին:

39 Իսմայելացիները+ Հովսեփին տարան Եգիպտոս,+ և Պետափրես անունով մի եգիպտացի,+ որը փարավոնի պալատականն էր ու թիկնապահների պետը, Հովսեփին գնեց նրանցից: 2 Բայց Եհովան Հովսեփի հետ էր.+ դրա շնորհիվ նա հաջողությամբ էր անում իր գործերը, և նրան իր եգիպտացի տիրոջ տանը որոշ պատասխանատվություններ վստահվեցին: 3 Հովսեփի տերը տեսնում էր, որ Եհովան նրա հետ է, և ամեն ինչ, որ նա անում էր, Եհովան հաջողեցնում էր:

4 Հովսեփը վայելում էր իր տիրոջ բարեհաճությունը, ուստի դարձավ նրա անձնական սպասավորը: Տերը նրա վերահսկողությանը հանձնեց իր տունն ու ողջ ունեցվածքը: 5 Այդ ժամանակից ի վեր Եհովան հանուն Հովսեփի օրհնում էր եգիպտացու տունը: Եհովայի օրհնությունը նրա ունեցած ամեն ինչի վրա էր՝ թե՛ տանը, թե՛ դաշտում:+ 6 Ի վերջո Պետափրեսը իր ունեցած ամեն ինչ Հովսեփի ձեռքը հանձնեց և բացի իր ուտելիքից՝ ուրիշ ոչնչի մասին չէր մտածում ու հոգս չէր անում: Հովսեփը մեծացավ ու վայելչակազմ, գեղեցկատես տղամարդ դարձավ:

7 Այս ամենից հետո Հովսեփի տիրոջ կինը աչք դրեց նրա վրա: Նա ասում էր Հովսեփին. «Պառկի՛ր ինձ հետ»: 8 Բայց Հովսեփը մերժում էր կնոջը՝ ասելով. «Իմ տերը իր տանը ոչնչով չի մտահոգվում և ինձ է վստահել իր ողջ ունեցվածքը: 9 Այս տան մեջ ինձնից մեծը չկա, և իմ տերը ամեն ինչ իմ ձեռքն է հանձնել՝ բացի քեզնից, քանի որ դու նրա կինն ես: Ուրեմն ինչպե՞ս կարող եմ անել այս մեծ չարիքը և մեղք գործել Աստծու դեմ»:+

10 Կինը ամեն օր համոզում էր Հովսեփին, բայց նա երբեք չէր համաձայնվում անկողին մտնել նրա հետ, ոչ էլ առանձնանալ նրա հետ: 11 Մի օր, երբ նա տուն մտավ, որ իր գործերն անի, ծառաներից ոչ մեկը տանը չէր: 12 Այդ ժամանակ կինը բռնեց նրա հագուստից ու ասաց. «Պառկի՛ր ինձ հետ»: Բայց նա իր հագուստը թողեց նրա ձեռքում և դուրս փախավ: 13 Երբ կինը տեսավ, որ Հովսեփը հագուստը թողեց ու դուրս փախավ, 14 բղավելով կանչեց իր ծառաներին ու ասաց. «Նայե՛ք, այդ եբրայեցին՝ այդ մարդը, որին ամուսինս բերել է այստեղ, ուզում էր մեզ ծաղրի առարկա դարձնել: Նա եկել էր, որ բռնաբարի ինձ, բայց ես ամբողջ ձայնով գոռացի: 15 Իմ գոռոցը լսելով՝ նա իր հագուստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»: 16 Կինը Հովսեփի հագուստն իր մոտ պահեց, մինչև որ Պետափրեսը՝ Հովսեփի տերը, տուն եկավ:

17 Այդ ժամանակ նույն բաները նրան ասաց. «Այն եբրայեցի ծառան, որին դու բերել ես այստեղ, եկել էր մոտս, որ ինձ ծաղրի առարկա դարձնի: 18 Բայց հենց որ բարձր գոռացի, նա իր հագուստը թողեց ինձ մոտ ու դուրս փախավ»: 19 Հովսեփի տերը, լսելով իր կնոջ խոսքերը, թե՝ «Քո ծառան այսպես ու այսպես արեց ինձ», խիստ բարկացավ: 20 Ուստի Հովսեփին գցեց այն բանտը, որտեղ պահվում էին թագավորի բանտարկյալները: Եվ Հովսեփը մնաց բանտում:+

21 Բայց Եհովան Հովսեփի հետ էր և շարունակում էր հավատարիմ սեր ցույց տալ նրա հանդեպ: Նա այնպես արեց, որ Հովսեփն արժանանա բանտապետի բարեհաճությանը:+ 22 Ուստի բանտապետը Հովսեփի վերահսկողությանը հանձնեց բանտում գտնվող բոլոր բանտարկյալներին. ամեն ինչ, որ այնտեղ անում էին, նրա կարգադրությամբ էին անում:+ 23 Բանտապետը բոլորովին չէր մտահոգվում այն ամենով, ինչ վստահված էր Հովսեփին, քանի որ Եհովան Հովսեփի հետ էր, ու քանի որ նրա արած ամեն բան Եհովան հաջողեցնում էր:+

40 Այդ դեպքերից հետո Եգիպտոսի թագավորի գլխավոր գինեմատույցն*+ ու գլխավոր հացագործը մեղք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ: 2 Ուստի փարավոնը բարկացավ իր երկու պալատականների՝ գլխավոր գինեմատույցի ու գլխավոր հացագործի+ վրա 3 և նրանց գցեց թիկնապահների պետի+ տան բանտը, որտեղ Հովսեփն էր բանտարկված:+ 4 Թիկնապահների պետը Հովսեփին նշանակեց, որ նրանց հետ լինի ու սպասավորություն անի նրանց:+ Այդպես նրանք որոշ ժամանակ մնացին բանտում:

5 Եգիպտոսի թագավորի գինեմատույցն ու հացագործը, որոնք բանտում էին, երազ տեսան, երկուսն էլ՝ նույն գիշերը. յուրաքանչյուրի երազը իր նշանակությունն ուներ: 6 Առավոտյան, երբ Հովսեփը նրանց մոտ մտավ, տեսավ, որ սրտնեղած են: 7 Նա հարցրեց. «Այսօր ինչո՞ւ է ձեր դեմքը այդպես մռայլ»: 8 Նրանք պատասխանեցին. «Մենք երազ ենք տեսել, բայց մեկնող չկա»: Հովսեփն ասաց նրանց. «Չէ՞ որ մեկնություն տվողն Աստված է:+ Խնդրում եմ, պատմեք ինձ ձեր տեսածը»:

9 Ուստի գլխավոր գինեմատույցը Հովսեփին պատմեց իր երազը. «Երազումս խաղողի վազ տեսա: 10 Վազի վրա երեք շիվեր կային: Բողբոջելուն պես դրանք անմիջապես ծաղիկներ տվեցին, և առաջացած ողկույզները հասունացան: 11 Փարավոնի գավաթը իմ ձեռքում էր: Ես վերցրի խաղողը և քամեցի փարավոնի գավաթի մեջ: Հետո գավաթը տվեցի փարավոնի ձեռքը»: 12 Այդ ժամանակ Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք շիվերը երեք օրեր են: 13 Երեք օր հետո փարավոնը քեզ ազատ կարձակի* ու կվերադարձնի քո պաշտոնին,+ և դու փարավոնի գավաթը նրա ձեռքը կտաս, ինչպես նախկինում էիր անում, երբ նրա գինեմատույցն+ էիր: 14 Բայց, խնդրում եմ, երբ քեզ համար ամեն ինչ լավ լինի, հիշիր ինձ, բարություն* դրսևորիր իմ հանդեպ ու իմ մասին ասա փարավոնին, որ օգնես ինձ դուրս գալ այստեղից: 15 Ինձ բռնի ուժով են բերել եբրայեցիների երկրից,+ և այստեղ էլ ես ոչինչ չեմ արել, ինչի համար պետք է բանտ* գցվեի»:+

16 Երբ գլխավոր հացագործը տեսավ, որ Հովսեփի մեկնածը լավ բան է, ասաց. «Ես նույնպես երազ տեսա. գլխիս վրա երեք զամբյուղ կար, մեջը՝ սպիտակ հացեր: 17 Ամենավերևի զամբյուղի մեջ փարավոնի համար թխված տարբեր բաներ կային, և թռչուններն ուտում էին այդ զամբյուղից»: 18 Հովսեփն ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղները երեք օրեր են: 19 Երեք օր հետո փարավոնը կգլխատի* քեզ ու սյունից կկախի, և թռչունները կուտեն քո մարմինը»:+

20 Երրորդ օրը փարավոնի ծննդյան տարեդարձն էր:+ Նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց և նրանց ներկայությամբ բերել տվեց գլխավոր գինեմատույցին ու գլխավոր հացագործին:* 21 Գլխավոր գինեմատույցին փարավոնը վերադարձրեց իր պաշտոնին, և նա սկսեց առաջվա պես ըմպելիք* մատուցել փարավոնին: 22 Իսկ գլխավոր հացագործին փարավոնը կախել տվեց:* Ամեն ինչ եղավ այնպես, ինչպես որ Հովսեփը մեկնել էր նրանց:+ 23 Սակայն գլխավոր գինեմատույցը մոռացավ Հովսեփի մասին:+

41 Անցավ երկու տարի: Մի օր փարավոնը երազում տեսավ,+ որ կանգնած է Նեղոս գետի մոտ: 2 Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր: Դրանք արածում էին գետի ափին:+ 3 Հետո Նեղոսից դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ տգեղ ու նիհար, և կանգնեցին գեր կովերի կողքին՝ Նեղոս գետի ափին: 4 Ապա տգեղ, նիհար կովերը սկսեցին ուտել լավ տեսք ունեցող յոթ գեր կովերին: Եվ այդ պահին փարավոնը զարթնեց:

5 Հետո նորից քնեց և մեկ ուրիշ երազ տեսավ. ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+ 6 Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր, որոնք բարակ էին ու արևելյան քամուց խանձված: 7 Բարակ հասկերը սկսեցին կուլ տալ յոթ լիքը և ընտիր հասկերին: Այդ պահին փարավոնը զարթնեց ու հասկացավ, որ դա երազ էր:

8 Առավոտյան փարավոնը մտատանջությունների մեջ ընկավ:* Նա կանչել տվեց Եգիպտոսի՝ մոգությամբ զբաղվող բոլոր քրմերին ու բոլոր իմաստուններին և պատմեց նրանց իր երազները, բայց չկար մեկը, որ կարողանար մեկնել դրանք:

9 Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը խոսեց փարավոնի հետ և ասաց. «Այսօր պետք է խոստովանեմ մեղքերս: 10 Փարավոնը բարկացել էր իր ծառաների՝ գլխավոր հացագործի ու ինձ վրա և մեզ ուղարկել էր թիկնապահների պետի տան բանտը:+ 11 Մի գիշեր ամեն մեկս երազ տեսանք: Յուրաքանչյուրիս երազը ուներ իր նշանակությունը:+ 12 Այնտեղ մեզ հետ մի երիտասարդ եբրայեցի կար՝ թիկնապահների պետի ծառան:+ Երբ նրան պատմեցինք մեր երազները, նա մեկնեց դրանցից յուրաքանչյուրի նշանակությունը:+ 13 Եվ ինչպես որ նա մեկնել էր, այնպես էլ կատարվեց. ես իմ պաշտոնին վերադարձա, իսկ հացագործը կախաղան հանվեց»:+

14 Փարավոնը մարդ ուղարկեց Հովսեփի հետևից,+ և նրան անհապաղ բերեցին բանտից:*+ Հովսեփը սափրվեց, հագուստը փոխեց ու մտավ փարավոնի մոտ: 15 Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց չկա մեկը, որ կարողանա մեկնել այն: Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»:+ 16 Հովսեփը պատասխանեց փարավոնին. «Ես ո՞վ եմ. Աստված է, որ մեկնություն կտա՝ բարի բաներ հայտնելով փարավոնին»:+

17 Եվ փարավոնը սկսեց Հովսեփին պատմել. «Երազումս կանգնած էի Նեղոս գետի ափին: 18 Նեղոսից դուրս եկան լավ տեսք ունեցող յոթ գեր կովեր ու սկսեցին արածել գետի ափին:+ 19 Նրանցից հետո դուրս եկան յոթ ուրիշ կովեր, որոնք թույլ էին, նիհար ու շատ վատ տեսք ունեին: Ամբողջ Եգիպտոսում ես դրանց պես անճոռնի կովեր երբեք չեմ տեսել: 20 Այդ նիհար, տգեղ կովերը կերան այն յոթ գեր կովերին: 21 Ու թեև կերան, դա նրանց տեսքից բոլորովին չէր երևում, քանի որ առաջվա պես նիհար ու տգեղ էին: Այդ պահին ես զարթնեցի:

22 Այնուհետև երազումս տեսա, որ ցորենի ցողունի վրա յոթ լիքը և ընտիր հասկեր դուրս եկան:+ 23 Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր՝ բարակ, ցամաքած և արևելյան քամուց խանձված: 24 Այդ բարակ հասկերը կուլ տվեցին յոթ ընտիր հասկերին: Ես երազը պատմեցի մոգությամբ զբաղվող քրմերին,+ բայց ոչ ոք չկարողացավ բացատրել»:+

25 Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները նույն նշանակությունն ունեն: Ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու:+ 26 Յոթ լավ կովերը յոթ տարիներ են: Յոթ լավ հասկերն էլ են յոթ տարիներ: Երազների իմաստը նույնն է: 27 Յոթ նիհար ու տգեղ կովերը, որ հետո դուրս եկան, սովի յոթ տարիներ են: Արևելյան քամուց խանձված յոթ դատարկ հասկերը նույնպես այդ յոթ տարիներն են: 28 Ինչպես որ ասացի փարավոնին, ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է, թե ինչ է անելու:

29 Ողջ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն կլինի: 30 Բայց դրանից հետո սովի յոթ տարիներ կգան. Եգիպտոսում եղած ողջ առատությունը կմոռացվի, և սովը կհյուծի երկիրը:+ 31 Այդ սովն այնքան սաստիկ կլինի, որ մոռանալ կտա նախկինում եղած առատությունը: 32 Երազը փարավոնին երկու անգամ է տրվել, քանի որ այդ ամենը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից, և ճշմարիտ Աստված շուտով անելու է դա:

33 Հիմա փարավոնը թող մի խոհեմ ու իմաստուն մարդ փնտրի և նրան նշանակի Եգիպտոսի վրա: 34 Թող փարավոնը քայլեր ձեռնարկի՝ Եգիպտոսում վերահսկիչներ նշանակի և առատության յոթ տարիների ընթացքում հավաքի երկրի տված բերքի հինգերորդ մասը:+ 35 Գալիք բերքառատ տարիներին թող նրանք հավաքեն այդ ողջ բերքը և ամեն քաղաքում հացահատիկ կուտակեն ու պահեն փարավոնի պահեստներում:+ 36 Այն յոթ տարիներին, երբ Եգիպտոսում սով կլինի, այդ սննդամթերքը երկրի համար պաշար կլինի, որ երկիրը սովից չկործանվի»:+

37 Այս առաջարկը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր ծառաներին: 38 Փարավոնը նրանց ասաց. «Մի՞թե հնարավոր է գտնել մեկին, որ նման լինի այս մարդուն, ում մեջ Աստծու ոգին է գործում»: 39 Ապա դիմելով Հովսեփին՝ ասաց. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը, ուրեմն քեզ պես խոհեմ և իմաստուն մարդ չկա: 40 Իմ տունը անձամբ քո վերահսկողության տակ կլինի, և իմ ամբողջ ժողովուրդը անվերապահորեն կհնազանդվի քեզ: Միայն ես՝ թագավորս, բարձր կլինեմ քեզնից»:*+ 41 Նաև ավելացրեց. «Ահա քեզ ղեկավար եմ նշանակում ողջ Եգիպտոսի վրա»:+ 42 Հետո իր մատից* հանեց կնքամատանին և դրեց Հովսեփի մատին,* բարձրորակ կտավից հագուստ հագցրեց նրան և պարանոցին ոսկե վզնոց գցեց: 43 Ավելին՝ պատվիրեց, որ Հովսեփին իր երկրորդ պատվավոր կառքով տանեն ու նրա առջևից կանչեն՝ ավրե՛խ :* Այսպիսով փարավոնը նրան ամբողջ Եգիպտոսի վրա ղեկավար նշանակեց:

44 Ապա փարավոնն ասաց Հովսեփին. «Թեև ես եմ փարավոնը, բայց առանց քո թույլտվության՝ ամբողջ Եգիպտոսում ոչ ոք չի կարող որևէ բան անել»:*+ 45 Այնուհետև փարավոնը նրա անունը Փսոմփթոմփանե դրեց և Ասանեթին՝+ Օն* քաղաքի քրմի՝ Պետափրեայի աղջկան, կնության տվեց նրան: Հովսեփը սկսեց վերահսկել այդ երկիրը՝ Եգիպտոսը:*+ 46 Նա 30 տարեկան էր,+ երբ կանգնեց Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ:*

Հովսեփը դուրս եկավ փարավոնի մոտից և սկսեց շրջել ողջ Եգիպտոսով մեկ: 47 Առատության յոթ տարիների ընթացքում երկիրը հարուստ բերք էր տալիս: 48 Եվ այդ յոթ տարիներին երկրի տված ողջ բերքը նա հավաքում էր և ամբարում քաղաքներում: Ամեն քաղաքի շրջակա դաշտերից հավաքված բերքը նա ամբարում էր տվյալ քաղաքում: 49 Հովսեփը շատ մեծ քանակությամբ հացահատիկ կուտակեց՝ ծովի ավազի չափ շատ՝ այնքան, որ ի վերջո դադարեցին հաշվել, որովհետև անթիվ էր:

50 Նախքան սովը Հովսեփը երկու որդի ունեցավ,+ որոնց ծնեց Ասանեթը՝ Օն քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը: 51 Հովսեփը առաջնեկի անունը Մանասե*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր տունը»: 52 Իսկ երկրորդ որդու անունը Եփրեմ*+ դրեց՝ ասելով. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ տառապանքների երկրում»:+

53 Ահա անցան այն յոթ տարիները, երբ Եգիպտոսում առատություն էր,+ 54 և ինչպես Հովսեփն ասել էր, սկսվեցին սովի յոթ տարիները:+ Բոլոր երկրներում սով սկսվեց, սակայն Եգիպտոսի ողջ տարածքում հաց* կար:+ 55 Երբ սովն իրեն զգալ տվեց նաև ողջ Եգիպտոսում, ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա իրենց:+ Այդ ժամանակ փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց. «Գնացեք Հովսեփի մոտ և արեք, ինչ որ ձեզ ասի»:+ 56 Ողջ աշխարհում սովը շարունակվում էր:+ Այդ ժամանակ Հովսեփը սկսեց բացել շտեմարանները և հացահատիկ վաճառել եգիպտացիներին,+ որովհետև Եգիպտոսում սովը շատ էր սաստկացել: 57 Սովը սաստկացել էր նաև ողջ աշխարհում, ուստի Հովսեփից հացահատիկ գնելու համար Եգիպտոս էին գալիս բոլոր երկրներում ապրող մարդիկ:+

42 Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում հացահատիկ կա,+ իր որդիներին ասաց. «Ի՞նչ եք իրար նայում ու ոչինչ չեք անում»: 2 Եվ ավելացրեց. «Լսել եմ՝ Եգիպտոսում հացահատիկ կա: Գնացեք և գնեք մեզ համար, որ ողջ մնանք, սովից չմեռնենք»:+ 3 Ուստի Հովսեփի տասը եղբայրները+ գնացին Եգիպտոս՝ հացահատիկ գնելու: 4 Բայց Հակոբը Բենիամինին՝+ Հովսեփի եղբորը, չուղարկեց նրա մյուս եղբայրների հետ: Նա ասաց. «Գուցե փորձանքի մեջ ընկնի ու մահանա»:+

5 Իսրայելի որդիները Եգիպտոս եկան ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես գալիս էին հացահատիկ գնելու, որովհետև սովը տարածվել էր նաև Քանանում:+ 6 Երկիրը Հովսեփն էր ղեկավարում,+ և նա էր հացահատիկ վաճառում այլ երկրներից եկած բոլոր մարդկանց:+ Հովսեփի եղբայրները եկան նրա մոտ և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ:+ 7 Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, իսկույն ճանաչեց նրանց, բայց չհայտնեց, թե ինքը ով է:+ Նա խստությամբ խոսեց նրանց հետ ու ասաց. «Որտեղի՞ց եք եկել»: Եղբայրները պատասխանեցին. «Քանանի երկրից: Եկել ենք սնունդ գնելու»:+

8 Այսպիսով՝ Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, բայց նրանք չճանաչեցին նրան: 9 Հովսեփն անմիջապես հիշեց նրանց հետ կապված իր երազները,+ ապա ասաց. «Դուք լրտեսնե՛ր եք: Եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 10 Իսկ նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր, քո ծառաները եկել են սնունդ գնելու: 11 Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք, մենք ազնիվ մարդիկ ենք. քո ծառաները լրտեսներ չեն»: 12 Բայց նա կրկին ասաց. «Ո՛չ, դուք եկել եք տեսնելու, թե ինչ խոցելի տեղեր ունի երկիրը»: 13 Նրանք էլ պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, 12 եղբայրներ ենք:+ Մենք մեկ մարդու որդիներ ենք,+ ու մեր հայրն ապրում է Քանանում: Մեր կրտսեր եղբայրը հիմա մեր հոր մոտ է,+ իսկ մյուսն այլևս չկա»:+

14 Սակայն Հովսեփն ասաց նրանց. «Ինչպես որ ասացի, այդպե՛ս է. դուք լրտեսնե՛ր եք: 15 Ես կստուգեմ ձեր ասածը: Փարավոնի կյանքով եմ երդվում, դուք այստեղից չեք հեռանա, մինչև ձեր կրտսեր եղբայրը չգա:+ 16 Ձեզնից մեկին ուղարկեք, որ ձեր եղբորը բերի, իսկ մյուսներդ բանտարկված կմնաք: Այդպես կստուգեմ, թե արդյոք ձեր ասածները ճիշտ են: Իսկ եթե ճիշտ չեն, փարավոնի կյանքը վկա, դուք լրտեսնե՛ր եք»: 17 Եվ նա երեք օր նրանց բանտարկված պահեց:

18 Երրորդ օրը Հովսեփն ասաց նրանց. «Ես աստվածավախ մարդ եմ, ուստի հիմա իմ ասածն արեք ու ողջ կմնաք: 19 Եթե դուք իրոք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկը մնա այս բանտում, որտեղ դուք փակված եք, իսկ մյուսներդ գնացեք ու ձեզ հետ հացահատիկ տարեք, որ ձեր ընտանիքները սովից չտառապեն:+ 20 Հետո ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որպեսզի հավաստիանամ, որ ձեր ասածը ճիշտ է, և որ դուք չմեռնեք»: Նրանք այդպես էլ արեցին:

21 Եղբայրներն իրար ասացին. «Մենք հաստատ մեր եղբոր հանդեպ արածի+ պատճառով ենք պատժվում, քանի որ տեսանք նրա տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չխղճացինք նրան: Ահա թե ինչու այս փորձանքը եկավ մեզ վրա»: 22 Այդ ժամանակ Ռուբենն ասաց. «Մի՞թե ձեզ չէի ասում՝ մեղք մի՛ գործեք տղայի դեմ: Բայց դուք չլսեցիք:+ Եվ հիմա մենք պատասխան ենք տալիս նրա արյան համար»:+ 23 Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանի որ թարգմանչի միջոցով էր խոսում: 24 Հովսեփը մի կողմ գնաց ու լաց եղավ:+ Հետո վերադարձավ ու կրկին խոսեց եղբայրների հետ, ապա նրանց միջից առանձնացրեց Շմավոնին+ ու նրանց աչքի առաջ կապեց:+ 25 Այնուհետև հրամայեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն և յուրաքանչյուրի փողը իր պարկի մեջ դնեն, նաև պաշար տան ճանապարհի համար: Այդպես էլ արվեց:

26 Հովսեփի եղբայրները հացահատիկը բարձեցին էշերի վրա ու ճանապարհ ընկան: 27 Երբ իջևանատեղում նրանցից մեկը իր պարկը բացեց, որ կեր տա էշին, տեսավ, որ իր փողը պարկի բերանին է: 28 Նա ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձրե՜լ են, այն իմ պարկի մե՜ջ է»: Նրանց սիրտը դող ընկավ, և վախեցած իրար նայելով՝ ասացին. «Աստված այս ի՞նչ բերեց մեր գլխին»:

29 Երբ Հովսեփի եղբայրները եկան Քանանի երկիր՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ, նրան պատմեցին այն ամենը, ինչ պատահել էր իրենց: Նրանք ասացին. 30 «Այդ երկիրը ղեկավարող մարդը խստությամբ խոսեց մեզ հետ և մեղադրեց, թե իբր երկիրը լրտեսողներ ենք:+ 31 Բայց մենք ասացինք նրան. «Մենք ազնիվ մարդիկ ենք, լրտեսներ չենք:+ 32 Մենք 12 եղբայրներ ենք՝+ մի մարդու որդիներ: Մեր եղբայրներից մեկը չկա,+ իսկ կրտսերը հիմա մեր հոր մոտ է՝ Քանանում»:+ 33 Սակայն այդ մարդը՝ երկրի տերը, մեզ ասաց. «Ես այսպես կիմանամ՝ ազնիվ եք, թե ոչ. թող ձեր եղբայրներից մեկը ինձ մոտ մնա,+ իսկ դուք ուտելիք վերցրեք ու գնացեք, որ ձեր ընտանիքները չտառապեն սովից:+ 34 Հետո ձեր կրտսեր եղբորը ինձ մոտ բերեք, որ իմանամ՝ լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք: Այդ ժամանակ կվերադարձնեմ ձեր եղբորը, և դուք կկարողանաք առևտուր անել այս երկրում»»:

35 Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, պարզվեց, որ յուրաքանչյուրի փողի քսակն իր պարկում է: Դա տեսնելով՝ նրանք և իրենց հայրը վախով լցվեցին: 36 Հակոբը՝ նրանց հայրը, բացականչեց. «Դուք ինձ զրկեցի՜ք իմ զավակներից:+ Հովսեփը չկա,+ Շմավոնը՝ նույնպես,+ հիմա էլ Բենիամինի՜ն եք ուզում տանել: Ինչո՜ւ այս ամենը եկավ իմ գլխին»: 37 Բայց Ռուբենն ասաց իր հորը. «Եթե նրան հետ չբերեմ, կարող ես սպանել իմ երկու տղաներին:+ Բենիամինին ինձ վստահիր, և ես նրան կվերադարձնեմ քեզ»:+ 38 Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա: Առանց այն էլ նրա եղբայրը մահացել է, և միայն նա է մնացել:+ Եթե ճանապարհին նրան փորձանք պատահի, ու նա մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը վշտից+ գերեզման*+ կիջնի»:

43 Երկրում սովը սաստկացել էր:+ 2 Երբ Եգիպտոսից բերված հացահատիկը սպառվեց,+ Իսրայելն ասաց իր որդիներին. «Նորից գնացեք և ուտելիք գնեք մեզ համար»: 3 Հուդան ասաց նրան. «Այն մարդը մեզ հստակ զգուշացրել է. «Առանց ձեր եղբոր՝ չներկայանա՛ք իմ առաջ»:*+ 4 Եթե մեր եղբորը ուղարկես մեզ հետ, մենք կգնանք և ուտելիք կգնենք: 5 Բայց եթե չուղարկես, չենք գնա, որովհետև այդ մարդը մեզ ասել է. «Առանց ձեր եղբոր՝ չներկայանա՛ք իմ առաջ»»:+ 6 Իսրայելը+ բացականչեց. «Ինչո՞ւ չարիք բերեցիք ինձ վրա՝ այդ մարդուն ասելով, թե ուրիշ եղբայր էլ ունեք»: 7 Նրանք էլ ասացին. «Այդ մարդը ուղիղ հարց տվեց մեր ու մեր ազգականների մասին. «Ձեր հայրը դեռ ո՞ղջ է: Ուրիշ եղբայր ունե՞ք»: Մենք էլ պատասխանեցինք նրա հարցերին:+ Ի՞նչ իմանայինք, որ նա կասեր՝ բերեք ձեր եղբորը»:+

8 Հուդան սկսեց համոզել իր հորը. «Տղային ուղարկիր ինձ հետ՝+ ճանապարհ ընկնենք գնանք, որ դու, մենք ու մեր երեխաները+ ողջ մնանք, սովից չմեռնենք:+ 9 Ես նրա ապահովության համար երաշխավոր կլինեմ.+ ինձնից հաշիվ կպահանջես: Եթե հետ չբերեմ նրան ու չհանձնեմ քեզ, ապա ընդմիշտ քո առաջ մեղավոր կլինեմ: 10 Եթե չհապաղեինք, արդեն երկու անգամ գնացած-եկած կլինեինք»:

11 Ուստի նրանց հայրը՝ Իսրայելը, ասաց. «Եթե ուրիշ ճար չկա, ուրեմն այսպես արեք. ձեր պարկերը լցրեք երկրի լավագույն բարիքներով և այն մարդուն նվեր տարեք՝+ բալասան,+ մեղր, բուրումնավետ խեժ, խեժավոր կեղև,+ պիստակ և նուշ: 12 Բացի այդ՝ կրկնակի շատ փող վերցրեք ձեզ հետ: Նաև վերադարձրեք այն փողը, որ հետ էր դրվել ձեր պարկերի բերանին: Գուցե սխալմունք է եղել:+ 13 Վերցրեք ձեր եղբորն ու գնացեք այդ մարդու մոտ: 14 Թող Ամենակարող Աստված այնպես անի, որ նա խղճա ձեզ, արձակի ձեր մյուս եղբորը և Բենիամինին չպահի: Իսկ ես... եթե պետք է զրկվեմ երեխաներիցս, ուրեմն, ի՜նչ արած, կզրկվեմ»:+

15 Այդպես նրանք վերցրին նվերն ու կրկնակի շատ փող և Բենիամինի հետ գնացին Եգիպտոս: Այնտեղ նրանք ներկայացան Հովսեփի առաջ:+ 16 Երբ Հովսեփը տեսավ, որ Բենիամինը նրանց հետ է, իր տան կառավարչին իսկույն ասաց. «Այս մարդկանց տուն տար, անասուններ մորթիր ու պատրաստություն տես, որովհետև նրանք կեսօրին ինձ հետ են ճաշելու»: 17 Նա անմիջապես կատարեց Հովսեփի ասածը+ և նրանց տարավ Հովսեփի տուն: 18 Բայց երբ Հովսեփի եղբայրներին տանում էին, նրանք վախեցան ու ասացին. «Մեզ այնտեղ են տանում այն փողի պատճառով, որ նախորդ անգամ հետ էր դրվել մեր պարկերի մեջ:+ Հիմա նրանք կհարձակվեն մեզ վրա ու կստրկացնեն մեզ, մեր էշերն էլ իրենց կվերցնեն»:

19 Ուստի երբ հասան Հովսեփի տան մուտքի մոտ, եղբայրները մոտեցան տան կառավարչին ու խոսեցին նրա հետ: 20 Նրանք ասացին. «Ներիր, տե՛ր, թույլ տուր՝ մի բան ասենք: Նախորդ անգամ մենք եկել էինք ուտելիք գնելու:+ 21 Բայց երբ իջևանատեղ հասանք և սկսեցինք բացել մեր պարկերը, տեսանք, որ ամեն մեկիս ողջ փողը իր պարկի բերանին է:+ Հիմա ուզում ենք մեր ձեռքով վերադարձնել այն: 22 Մեզ հետ ավելի շատ փող ենք բերել, որ ուտելիք գնենք: Մենք չգիտենք, թե ով էր փողը դրել մեր պարկերի մեջ»:+ 23 Նա էլ ասաց. «Ամեն ինչ լավ է: Մի՛ վախեցեք: Ձեր Աստվածն է՝ ձեր հոր Աստվածն է գանձեր դրել ձեր պարկերի մեջ: Իսկ ձեր փողը ես ստացել եմ»: Հետո Շմավոնին բերեց նրանց մոտ:+

24 Ապա այդ մարդը նրանց տարավ Հովսեփի տուն և ջուր տվեց, որ լվանան իրենց ոտքերը, նաև էշերի համար կեր տվեց: 25 Իսկ նրանք պատրաստեցին նվերը,+ քանի որ լսել էին, որ Հովսեփը կեսօրին գալու է, և իրենք այդտեղ նրա հետ ճաշելու են:+ 26 Երբ Հովսեփը տուն եկավ, նրանք բերեցին իրենց նվերը և մինչև գետին խոնարհվեցին նրա առաջ:+ 27 Հովսեփը հարցրեց նրանց որպիսությունը, ապա ասաց. «Իսկ ինչպե՞ս է ձեր տարեց հայրը, որի մասին պատմել էիք: Նա դեռ ո՞ղջ է»:+ 28 Նրանք պատասխանեցին. «Ծառադ՝ մեր հայրը, լավ է: Նա ողջ է»: Ապա ծնկի գալով՝ մինչև գետին խոնարհվեցին:+

29 Երբ Հովսեփը տեսավ իր եղբայր Բենիամինին՝ իր մոր ծնած զավակին,+ ասաց. «Սա՞ է ձեր կրտսեր եղբայրը, որի մասին ինձ ասել էիք»:+ Եվ դիմելով Բենիամինին՝ ավելացրեց. «Թող Աստված բարեհաճ լինի քո հանդեպ, որդի՛ս»: 30 Ապա Հովսեփը շտապ դուրս եկավ, քանի որ եղբորը տեսնելով՝ այլևս չկարողացավ զսպել հուզմունքը, և տեղ էր փնտրում, որ լաց լիներ: Նա գնաց մի առանձին սենյակ ու սկսեց լաց լինել:+ 31 Երբ հանդարտվեց, լվաց երեսը, վերադարձավ ու ծառաներին ասաց. «Մատուցե՛ք ճաշը»: 32 Ճաշը մատուցեցին. Հովսեփի համար՝ առանձին, նրա եղբայրների համար՝ առանձին և այնտեղ գտնվող եգիպտացիների համար՝ առանձին: Բանն այն է, որ եգիպտացիները չէին կարող հաց ուտել եբրայեցիների հետ, որովհետև դա գարշելի էր նրանց համար:+

33 Եղբայրներին նստեցրին Հովսեփի դիմաց՝ սկսած առաջնեկից, որին տվեցին առաջնեկության իրավունք ունեցողի տեղը,+ մինչև կրտսերը, որին տվեցին կրտսերին պատկանող տեղը: Իսկ նրանք ապշած իրար էին նայում: 34 Հովսեփը իր սեղանից բաժին էր ուղարկում նրանց, բայց Բենիամինի բաժինը մյուսների բաժնից հինգ անգամ ավել էր:+ Այդպես նրանք կուշտ կերան ու խմեցին նրա հետ:

44 Որոշ ժամանակ անց Հովսեփն իր տան կառավարչին հրամայեց. «Այդ մարդկանց պարկերն այնքան ուտելիք լցրու, որքան կկարողանան տանել, և յուրաքանչյուրի փողն իր պարկի բերանին դիր:+ 2 Սակայն կրտսերի պարկի բերանին հացահատիկի փողի հետ միասին դիր նաև իմ բաժակը՝ արծաթյա բաժակը»: Նա արեց Հովսեփի ասածը:

3 Առավոտյան, երբ լույսն արդեն բացվել էր, Հովսեփի եղբայրներին ճանապարհ դրեցին, և նրանք իրենց էշերով հանդերձ գնացին: 4 Քաղաքից դեռ շատ չէին հեռացել, երբ Հովսեփն իր տան կառավարչին ասաց. «Վե՛ր կաց, այդ մարդկանց հետևի՛ց ընկիր ու, երբ հասնես նրանց, ասա՛. «Ինչո՞ւ բարության դիմաց չարով հատուցեցիք: 5 Ինչո՞ւ վերցրիք այն բաժակը, որով իմ տերը խմում է և որի միջոցով նախանշաններ է մեկնում: Դուք չարիք գործեցիք»»:

6 Կառավարիչը հասավ նրանց և ասաց այս խոսքերը: 7 Բայց նրանք ասացին. «Տե՛ր, ինչո՞ւ ես այդպիսի բաներ ասում: Մենք՝ ծառաներդ, երբեք նման բան չէինք անի: 8 Նույնիսկ այն փողը, որ գտել էինք մեր պարկերի բերանին, Քանանի երկրից հետ բերեցինք, որ տանք քեզ:+ Ուրեմն ինչպե՞ս կարող էինք քո տիրոջ տնից արծաթ կամ ոսկի գողանալ: 9 Եթե այն գտնես ծառաներիցդ որևէ մեկի մոտ, թող նա մեռնի, մյուսներս էլ կդառնանք իմ տիրոջ ստրուկները»: 10 Նա էլ ասաց. «Լա՛վ, թող ձեր ասածով լինի: Միայն թե իմ ստրուկը կդառնա նա, ում մոտ որ գտնեմ բաժակը, իսկ մյուսներդ անմեղ կլինեք»: 11 Ուստի ամեն մեկը իսկույն ցած իջեցրեց իր պարկը և բացեց: 12 Նա մանրակրկիտ խուզարկեց նրանց՝ ավագից մինչև կրտսեր: Եվ ի վերջո բաժակը Բենիամինի պարկում հայտնաբերվեց:+

13 Այդ ժամանակ նրանք դառնացած պատռեցին իրենց հագուստը, յուրաքանչյուրն իր բեռը նորից դրեց էշի վրա, և վերադարձան քաղաք: 14 Երբ Հուդան+ և իր եղբայրները մտան Հովսեփի տուն, նա դեռ այնտեղ էր: Նրանք, ծնկի գալով, խոնարհվեցին նրա առաջ:+ 15 Հովսեփն ասաց նրանց. «Այս ի՞նչ արեցիք: Չգիտեի՞ք, որ ինձ պես մարդը կարող է անսխալորեն նախանշաններ մեկնել»:+ 16 Հուդան պատասխանեց. «Ի՞նչ կարող ենք ասել քեզ, տե՛ր: Ինչպե՞ս կարող ենք ապացուցել, որ արդար ենք: Ճշմարիտ Աստված բացահայտեց քո ծառաների հանցանքը:+ Եվ հիմա մենք մեր տիրոջ ստրուկներն ենք՝ թե՛ մենք, թե՛ նա, ում մոտ գտնվեց բաժակը»: 17 Սակայն Հովսեփն ասաց. «Ո՛չ, բացառվում է, որ նման բան անեմ: Իմ ստրուկը կլինի նա, ում մոտ գտնվել է բաժակը:+ Իսկ մյուսներդ խաղաղությամբ գնացեք ձեր հոր մոտ»:

18 Այդ ժամանակ Հուդան մոտ եկավ ու ասաց նրան. «Տե՛ր իմ, աղաչում եմ, դու, որ փարավոնի պես մեծ իշխանություն ունես,+ ծառայիդ թույլ տուր՝ մի խոսք ասեմ տիրոջս, և մի՛ բարկացիր ծառայիդ վրա: 19 Անցած անգամ իմ տերը իր ծառաներին հարցրեց. «Հայր կամ եղբայր ունե՞ք»: 20 Մենք մեր տիրոջը պատասխանեցինք. «Մենք տարեց հայր ունենք և մի կրտսեր եղբայր, որին նա ծեր տարիքում է ունեցել:+ Իսկ տղայի եղբայրը, որը նույն մորից է ծնվել, մահացել է:+ Միայն տղան է մնացել իր մոր զավակներից,+ ու հայրը շատ է սիրում նրան»: 21 Դու էլ ասացիր քո ծառաներին. «Ինձ մոտ բերեք նրան, որ տեսնեմ»:+ 22 Իսկ մենք ասացինք մեր տիրոջը. «Տղան չի կարող թողնել իր հորը: Եթե թողնի ու գա, հայրը հաստատ կմեռնի»:+ 23 Բայց դու ասացիր քո ծառաներին. «Եթե ձեր կրտսեր եղբայրը չգա ձեզ հետ, այլևս չներկայանաք իմ առաջ»:*+

24 Ուստի մենք գնացինք քո ծառայի՝ մեր հոր մոտ ու նրան հայտնեցինք մեր տիրոջ խոսքերը: 25 Որոշ ժամանակ անց մեր հայրն ասաց. «Նորից գնացեք և ուտելիք գնեք մեզ համար»:+ 26 Բայց մենք ասացինք. «Չենք կարող գնալ: Կգնանք այն դեպքում, եթե մեր կրտսեր եղբայրը մեզ հետ գա, քանի որ առանց մեր կրտսեր եղբոր՝ չենք կարող այն մարդու առաջ ներկայանալ»:*+ 27 Այդ ժամանակ քո ծառան՝ մեր հայրը, ասաց մեզ. «Դուք լավ գիտեք, որ կինս ընդամենը երկու որդի է ծնել ինձ համար:+ 28 Մեկը հեռացել է ինձանից, ու մինչ օրս նրան չեմ տեսել: Եվ մտածում եմ, որ նրան հաստատ գազան է հոշոտել:+ 29 Եթե այս մեկին էլ իմ մոտից տանեք, և նա փորձանքի մեջ ընկնի ու մահանա, ապա ձեր պատճառով ձեր ալևոր հայրը ցավով+ գերեզման*+ կիջնի»:

30 Եվ հիմա եթե ես վերադառնամ քո ծառայի՝ իմ հոր մոտ, և տղան մեզ հետ չլինի, իսկ հայրս շատ է կապված տղայի հետ, 31 ապա հենց տեսնի, որ տղան մեզ հետ չէ, հաստատ վշտից կմեռնի, ու մեր պատճառով մեր ալևոր հայրը գերեզման* կիջնի: 32 Ես հորս առաջ տղայի համար երաշխավոր եղա՝ ասելով. «Եթե հետ չբերեմ նրան, ապա հավիտյան քո առաջ մեղավոր կլինեմ»:+ 33 Ուստի հիմա, խնդրում եմ, թող տղայի փոխարեն ե՛ս մնամ որպես իմ տիրոջ ստրուկ, իսկ տղան թող գնա իր եղբայրների հետ: 34 Ինչպե՞ս կարող եմ առանց տղայի գնալ հորս մոտ: Ես չեմ կարող տեսնել այն դժբախտությունը, որ կգա իմ հոր վրա»:

45 Այդ խոսքերը լսելով՝ Հովսեփն այլևս չկարողացավ իրեն զսպել բոլոր սպասավորների առաջ+ և դիմելով նրանց՝ բղավեց. «Բոլորդ դո՛ւրս եկեք»: Երբ ոչ ոք չմնաց Հովսեփի մոտ, նա իր եղբայրներին հայտնեց, թե ով է ինքը:+

2 Հետո սկսեց բարձր ձայնով լաց լինել՝ այնքան բարձր, որ եգիպտացիները լսեցին նրա ձայնը, և լուրը հասավ փարավոնի տուն: 3 Հովսեփն ասաց իր եղբայրներին. «Ես Հովսեփն եմ: Հայրս դեռ ո՞ղջ է»: Բայց եղբայրները չէին կարողանում պատասխանել, որովհետև ցնցված էին: 4 Ուստի Հովսեփն ասաց նրանց. «Խնդրում եմ, մոտ եկեք»: Նրանք մոտեցան:

Ապա ասաց. «Ես Հովսեփն եմ՝ ձեր եղբայրը, որին դուք վաճառեցիք, և որը Եգիպտոս բերվեց:+ 5 Բայց հիմա մի՛ սրտնեղեք և մի՛ մեղադրեք իրար, որ ինձ վաճառել եք ստրկության, որովհետև ձեր կյանքը պահպանելու համար է Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկել այստեղ:+ 6 Սա սովի երկրորդ տարին է,+ և դեռ հինգ տարի էլ կա, որ ո՛չ վարուցանք կլինի, ո՛չ էլ հունձ: 7 Դրա համար էլ Աստված ինձ ձեզնից առաջ ուղարկել է, որ ձեզ կենդանի պահի՝ մեծ փրկություն շնորհելով, և պահպանի ձեր սերունդը*+ երկրի վրա: 8 Ուրեմն ոչ թե դուք, այլ ճշմարիտ Աստված է ուղարկել ինձ այստեղ, որ ինձ փարավոնի գլխավոր խորհրդական* նշանակի, նաև տեր՝ նրա ամբողջ տան վրա և ղեկավար՝ ողջ Եգիպտոսի վրա:+

9 Շտապ հետ գնացեք հորս մոտ և ասեք նրան. «Քո որդի Հովսեփն ասում է. «Աստված ինձ տեր է նշանակել ամբողջ Եգիպտոսի վրա:+ Արի՛ ինձ մոտ, մի՛ հապաղիր:+ 10 Դու Գեսեմ երկրում+ կբնակվես և մոտ կլինես ինձ, ինչպես դու, այնպես էլ որդիներդ ու թոռներդ, նաև հոտերդ ու նախիրներդ և այն ամենը, ինչ ունես: 11 Այնտեղ քեզ սննդով կապահովեմ,+ քանի որ դեռ հինգ տարի սով է լինելու: Արի, որ դու և քո տունը չաղքատանաք, և որ քո ողջ ունեցվածքը չկորչի»»: 12 Դուք և իմ եղբայր Բենիամինը հիմա ձեր աչքով տեսնում եք, որ իսկապես ես եմ ձեզ հետ խոսողը:+ 13 Հորս պատմեք Եգիպտոսում իմ ունեցած ողջ փառքի և ձեր տեսած ամեն ինչի մասին: Հիմա շուտ գնացեք և իմ հորն այստեղ բերեք»:

14 Ապա Հովսեփը գրկեց իր եղբայր Բենիամինին* ու սկսեց լաց լինել. Բենիամինն էլ, նրա վզովն ընկած, լաց եղավ:+ 15 Հովսեփը համբուրեց իր բոլոր եղբայրներին և նրանց գրկելով՝ լաց եղավ: Հետո նրանք սկսեցին զրուցել նրա հետ:

16 Հովսեփի եղբայրների գալու լուրը հասավ փարավոնի տուն, և փարավոնն ու իր ծառաները ուրախացան: 17 Փարավոնն ասաց Հովսեփին. «Քո եղբայրներին ասա. «Այսպես արեք. բեռնեք ձեր անասուններն ու գնացեք Քանան, 18 վերցրեք ձեր հորը, ձեր տնեցիներին ու եկեք ինձ մոտ: Ես ձեզ կտամ Եգիպտոսի բարիքները, և դուք կուտեք երկրի ամենալավ բերքը»:*+ 19 Նաև հրամայում եմ+ քեզ, որ նրանց ասես. «Այսպես արեք. Եգիպտոսից սայլակառքեր+ վերցրեք ձեր երեխաների ու կանանց համար և դրանցից մեկով ձեր հորը բերեք այստեղ:+ 20 Իսկ ձեր ունեցվածքի+ մասին մի՛ անհանգստացեք, որովհետև ամբողջ Եգիպտոսի լավագույն բարիքները ձերն են»»:

21 Իսրայելի որդիները այդպես էլ արեցին, և Հովսեփը, փարավոնի հրամանի համաձայն, նրանց սայլակառքեր ու ճանապարհի համար պաշար տվեց: 22 Նրանցից յուրաքանչյուրին նա մեկական ձեռք նոր հագուստ տվեց, իսկ Բենիամինին՝ 300 կտոր արծաթ ու հինգ ձեռք նոր հագուստ:+ 23 Իր հորը նա ուղարկեց տասը էշ՝ բեռնված Եգիպտոսի բարիքներով, ու ևս տասը էշ՝ բեռնված հացահատիկով, հացով և այլ սննդամթերքով, որ իր հորն անհրաժեշտ կլիներ ուղևորության համար: 24 Նա ճանապարհ դրեց իր եղբայրներին ու, երբ նրանք արդեն մեկնում էին, ասաց. «Ճանապարհին չվիճեք»:+

25 Նրանք դուրս եկան Եգիպտոսից և եկան Քանան՝ իրենց հոր՝ Հակոբի մոտ: 26 Ապա նրան հայտնեցին. «Հովսեփը ո՜ղջ է. նա ամբողջ Եգիպտոսի ղեկավա՜րն է»:+ Բայց Հակոբի սիրտն ասես անզգայացավ, ու նա ոչ մի արձագանք չտվեց, քանի որ չէր հավատում նրանց:+ 27 Սակայն երբ նրանք իրենց հորը պատմեցին Հովսեփի բոլոր ասածները, ու երբ նա տեսավ սայլակառքերը, որոնք Հովսեփն ուղարկել էր իրեն տանելու համար, կրկին առույգացավ:* 28 Իսրայելը բացականչեց. «Լսածս ու տեսածս բավական է: Իմ որդի Հովսեփը ո՛ղջ է: Պետք է գնամ և նախքան մեռնելս տեսնեմ նրան»:+

46 Իսրայելը վերցրեց իր ընտանիքն ու ողջ ունեցվածքը* և ճանապարհ ընկավ: Երբ եկավ Բերսաբեե,+ զոհեր մատուցեց իր հայր Իսահակի Աստծուն:+ 2 Գիշերը Աստված տեսիլքում ասաց Իսրայելին. «Հակո՛բ, Հակո՛բ»: Նա պատասխանեց. «Այո՛, Տե՛ր»: 3 Աստված շարունակեց. «Ես ճշմարիտ Աստվածն եմ՝ քո հոր Աստվածը:+ Մի՛ վախեցիր Եգիպտոս գնալուց, քանի որ այնտեղ քեզ մեծ ազգ կդարձնեմ:+ 4 Ես քեզ հետ կլինեմ, երբ գնաս Եգիպտոս, և անպայման կհանեմ քեզ այնտեղից:+ Երբ մահանաս, Հովսեփն իր ձեռքով կփակի քո աչքերը»:*+

5 Դրանից հետո Հակոբը հեռացավ Բերսաբեեից: Իսրայելի որդիները իրենց հորը, երեխաներին ու կանանց փոխադրեցին փարավոնի ուղարկած սայլակառքերով: 6 Նրանք վերցրին իրենց հոտերը և Քանանում կուտակած ունեցվածքը: Այսպիսով՝ Հակոբն ու իր գերդաստանը հասան Եգիպտոս: 7 Նա իր հետ Եգիպտոս բերեց իր որդիներին ու թոռներին, իր աղջիկներին ու թոռնուհիներին՝ իր ողջ սերունդը:

8 Իսրայելի, այսինքն՝ Հակոբի որդիները, որոնք եկան Եգիպտոս,+ սրանք են. Հակոբի առաջնեկը Ռուբենն+ էր:

9 Ռուբենի որդիներն էին Հանոքը, Փալլուսը, Եսրոնը և Քարմին:+

10 Շմավոնի+ որդիներն էին Համուելը, Համինը, Օհադը, Հաքինը, Սահառը և Սավուղը՝+ քանանացի կնոջ որդին:

11 Ղևիի+ որդիներն էին Գերսոնը, Կահաթը և Մերարին:+

12 Հուդայի+ որդիներն էին Էրը, Օնանը, Սելոմը,+ Փարեսը+ և Զարան:+ Սակայն Էրն ու Օնանը մահացել էին Քանանում:+

Փարեսի որդիներն էին Եսրոնը և Համուլը:+

13 Իսաքարի որդիներն էին Թոլան, Փուվան, Եոբը և Սամրոնը:+

14 Զաբուղոնի+ որդիներն էին Սարեդը, Ելոնը և Հալելը:+

15 Սրանք Լիայի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար Փադան-Արամում: Այնտեղ ծնվել էր նաև նրանց աղջիկը՝ Դինան:+ Հակոբի բոլոր հետնորդները, որ սերել էին Լիայից, 33-ն էին:

16 Գադի+ որդիներն էին Սիֆոնը, Անգին, Սունին, Եսբոնը, Էրին, Արոդին և Արելին:+

17 Ասերի+ որդիներն էին Եմնան, Եսուան, Եսվին և Բերիան: Նրանց քույրը Սերան էր:

Բերիայի որդիներն էին Քաբերը և Մելքիելը:+

18 Սրանք Զելփայի+ որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Լիային: Հակոբի հետնորդները, որ սերել էին Զելփայից, այս 16-ն էին:

19 Ռաքելի՝ Հակոբի կնոջ որդիներն էին Հովսեփն+ ու Բենիամինը:+

20 Եգիպտոսում Հովսեփն ունեցել էր Մանասեին+ ու Եփրեմին,*+ որոնց նրա համար ծնել էր Ասանեթը՝+ Օն* քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկը:

21 Բենիամինի որդիներն+ էին Բաղան, Բոքորը, Ասբելը, Գերան,+ Նեեմանը, Էհին, Ռոսը, Մուփիմը, Օփիմը+ և Արեդը:+

22 Սրանք Ռաքելի որդիներն էին, որոնց նա ծնել էր Հակոբի համար: Ընդհանուր հաշվով՝ 14 հոգի:

23 Դանի+ որդին* էր Հուսիմը:+

24 Նեփթաղիմի+ որդիներն էին Հասեելը, Գունին, Հասիրը և Սիլլեմը:+

25 Սրանք Բալլայի որդիներն էին՝ այն աղախնի, որին Լաբանը տվել էր իր աղջիկ Ռաքելին: Հակոբի հետնորդները, որ սերել էին Բալլայից, այս յոթն էին:

26 Հակոբից սերած բոլոր մարդիկ, որ նրա հետ Եգիպտոս գնացին, 66 հոգի էին՝+ չհաշված նրա հարսներին: 27 Հովսեփի որդիները, որ ծնվել էին Եգիպտոսում, երկուսն էին: Հակոբի տան բոլոր մարդիկ, որ եկան Եգիպտոս, 70* հոգի էին:+

28 Հակոբը Հուդային+ իրենից առաջ ուղարկեց Հովսեփի մոտ՝ տեղեկացնելու, որ ինքը Գեսեմի ճանապարհին է: Երբ նրանք հասան Գեսեմ երկիր,+ 29 Հովսեփը պատվիրեց պատրաստել իր կառքը և գնաց, որ Գեսեմում դիմավորի իր հորը՝ Իսրայելին: Հորը տեսնելով՝ նա իսկույն նրա վզովն ընկավ ու երկար լաց եղավ: 30 Ապա Իսրայելը Հովսեփին ասաց. «Հիմա, երբ տեսա քեզ ու գիտեմ, որ ողջ ես, կարող եմ հանգիստ մեռնել»:

31 Հետո Հովսեփն իր եղբայրներին և իր հոր տնեցիներին ասաց. «Գնամ, փարավոնին տեղեկացնեմ+ ու ասեմ. «Եղբայրներս և իմ հոր բոլոր տնեցիները, որ Քանանում էին, եկել են այստեղ՝ ինձ մոտ:+ 32 Այդ մարդիկ հովիվներ են.+ նրանք անասուններ են պահում+ և իրենց հետ բերել են իրենց հոտերն ու նախիրները, նաև ողջ ունեցվածքը»:+ 33 Երբ փարավոնը ձեզ կանչի ու հարցնի՝ «Ինչո՞վ եք զբաղվում», 34 նրան ասեք՝ «Մենք՝ ծառաներդ, մանկությունից մինչև հիմա անասուններ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+ Այդպես ասեք, որ նա ձեզ բնակեցնի Գեսեմ երկրում,+ քանի որ ոչխար պահողները գարշելի են եգիպտացիների համար»:+

47 Հովսեփը եկավ ու տեղեկացրեց փարավոնին.+ «Հայրս ու եղբայրներս իրենց հոտերով ու նախիրներով և ողջ ունեցվածքով Քանանից եկել են ու հիմա Գեսեմ երկրում են»:+ 2 Հետո նա իր եղբայրներից հինգին տարավ ու ներկայացրեց փարավոնին:+

3 Փարավոնը նրա եղբայրներին հարցրեց. «Ինչո՞վ եք զբաղվում»: Նրանք պատասխանեցին. «Մենք՝ ծառաներդ, ոչխարներ ենք պահում, ինչպես որ մեր նախահայրերը»:+ 4 Ապա ասացին փարավոնին. «Մենք եկել ենք որպես պանդուխտ ապրելու այս երկրում,+ քանի որ սաստիկ սովի պատճառով Քանանում արոտավայր չի մնացել քո ծառաների հոտերի համար:+ Ուստի, խնդրում ենք, թույլ տուր, որ ծառաներդ Գեսեմ երկրում բնակվեն»:+ 5 Փարավոնն էլ ասաց Հովսեփին. «Հիմա, երբ հայրդ ու եղբայրներդ եկել են այստեղ՝ քեզ մոտ, 6 նրանց այս երկրի լավագույն մասում բնակեցրու.+ չէ՞ որ ողջ Եգիպտոսը քո տրամադրության տակ է: Թող Գեսեմ երկրում ապրեն, և եթե նրանց մեջ իրենց գործում հմուտ մարդիկ կան, նշանակիր, որ տիրություն անեն իմ անասուններին»:

7 Հետո Հովսեփը ներս բերեց իր հորը՝ Հակոբին, ու ներկայացրեց փարավոնին: Եվ Հակոբը օրհնեց փարավոնին: 8 Փարավոնը հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»: 9 Հակոբը պատասխանեց. «Ես 130 տարեկան եմ. այդքան են իմ դեգերումների* տարիները: Կյանքիս տարիները ցավով լի+ են եղել և քիչ, ավելի քիչ, քան նախահայրերիս կյանքի տարիները,+ որ նրանք անցկացրել են դեգերումների մեջ»: 10 Ապա Հակոբը օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից:

11 Փարավոնի հրամանի համաձայն՝ Հովսեփը իր հորն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտոսում և նրանց որպես սեփականություն տարածք տվեց երկրի լավագույն մասում՝ Ռամսեսում:*+ 12 Նա իր հորը, եղբայրներին և հոր բոլոր տնեցիներին սննդով* էր ապահովում, ամեն ընտանիքի՝ ըստ երեխաների թվի:

13 Եգիպտոսում ու Քանանում ուտելիք* չկար, քանի որ սովը շատ էր սաստկացել և հյուծել էր այդ երկրները:+ 14 Հովսեփը հացահատիկ էր վաճառում Եգիպտոսի ու Քանանի ժողովրդին+ և այդ ամբողջ փողը հավաքում ու բերում էր փարավոնի տուն: 15 Որոշ ժամանակ անց Եգիպտոսում ու Քանանում մարդկանց փողը սպառվեց, ուստի բոլոր եգիպտացիները սկսեցին գալ Հովսեփի մոտ և ասել. «Ուտելիք տուր մեզ: Մի՞թե կթողնես, որ աչքիդ առաջ սովից մեռնենք, ինչ է թե մեր փողը վերջացել է»: 16 Հովսեփն ասաց. «Եթե փողը վերջացել է, ուրեմն ձեր անասունները բերեք, և դրանց դիմաց ես ուտելիք կտամ ձեզ»: 17 Նրանք սկսեցին իրենց անասունները բերել Հովսեփին: Իսկ Հովսեփը հոտերի ու նախիրների, ձիերի ու էշերի դիմաց ուտելիք էր տալիս նրանց: Եվ այդ տարի նրանց բոլոր անասունների դիմաց ուտելիքով ապահովեց նրանց:

18 Այդպես տարին ավարտվեց, և հաջորդ տարի նրանք սկսեցին գալ ու ասել. «Ի՞նչ թաքցնենք մեր տիրոջից. մեր ունեցած փողն ու անասունները արդեն քեզ ենք տվել: Բացի մեր անձից ու մեր հողերից՝ ուրիշ էլ ոչինչ չի մնացել, որ տանք մեր տիրոջը: 19 Մի՞թե կթողնես, որ մենք աչքիդ առաջ սովից մեռնենք, ու մեր երկիրը կործանվի: Գնիր մեզ ու մեր հողերը և դրա դիմաց մեզ ուտելիք տուր: Մենք փարավոնի ստրուկները կլինենք, մեր հողերն էլ նրան կպատկանեն: Ցանելու սերմ տուր մեզ, որ չմեռնենք, ու մեր երկիրը չամայանա»: 20 Այսպիսով՝ Հովսեփը եգիպտացիների բոլոր հողերը գնեց փարավոնի համար, որովհետև դաժան սովի պատճառով բոլոր եգիպտացիները վաճառեցին իրենց արտերը: Այդպես երկիրը փարավոնինը դարձավ:

21 Հետո ողջ Եգիպտոսում Հովսեփը գյուղաբնակ ժողովրդին տեղափոխեց քաղաքներ:+ 22 Նա միայն քրմերի հողատարածքները չգնեց:+ Բանն այն է, որ քրմերը իրենց մթերաբաժինը փարավոնից էին ստանում և դրանով էին ապրում: Ուստի նրանք չվաճառեցին իրենց հողատարածքները: 23 Այնուհետև Հովսեփը ժողովրդին ասաց. «Հիմա, երբ ձեզ ու ձեր երկիրը գնել եմ փարավոնի համար, ես ձեզ սերմ կտամ, որ ցանեք արտերում: 24 Երբ այն բերք տա, դրա հինգերորդ մասը կտաք փարավոնին,+ իսկ մնացած չորս մասերը ձերը կլինեն որպես սերմացու, նաև որպես ուտելիք՝ ձեզ, ձեր երեխաների ու ձեր տանն ապրող մյուս մարդկանց համար»: 25 Նրանք էլ ասացին. «Դու փրկեցիր մեր կյանքը:+ Եթե քեզ հաճելի է, տե՛ր, մենք փարավոնի ստրուկները կդառնանք»:+ 26 Հովսեփը հրամանագիր արձակեց, ըստ որի՝ բերքի հինգերորդ մասը պետք է տրվեր փարավոնին. այդ հրամանագիրը առ այսօր ուժի մեջ է Եգիպտոսի ողջ տարածքում: Միայն քրմերի հողատարածքները չդարձան փարավոնինը:+

27 Իսրայելի գերդաստանն ապրում էր Եգիպտոսում՝ Գեսեմ երկրում:+ Նրանք բնակություն հաստատեցին այնտեղ, զավակներ ունեցան և անչափ շատացան:+ 28 Հակոբը Եգիպտոսում ապրեց 17 տարի: Ընդհանուր հաշվով նա 147 տարի ապրեց:+

29 Երբ Իսրայելը զգաց, որ իր մահը մոտ է,+ կանչեց իր որդուն՝ Հովսեփին, ու ասաց. «Եթե ինձ բարիք ես կամենում, խնդրում եմ, ձեռքդ ազդրիս տակ դիր* ու երդվիր, որ սեր* ու հավատարմություն ցույց կտաս իմ հանդեպ. խնդրում եմ, ինձ Եգիպտոսում չթաղես:+ 30 Երբ մահանամ,* տար ինձ Եգիպտոսից և հայրերիս գերեզմանում թաղիր»:+ Հովսեփը պատասխանեց. «Ես կանեմ ճիշտ այնպես, ինչպես որ ասացիր»: 31 Հակոբն ասաց. «Երդվի՛ր»: Նա էլ երդվեց:+ Այնուհետև Իսրայելը, մահճակալի գլխատեղի մոտ նստած, խոնարհվեց Աստծու առաջ:+

48 Այս ամենից հետո Հովսեփին տեղեկացրին. «Հայրդ գնալով տկարանում է»: Ուստի Հովսեփը վերցրեց իր երկու որդիներին՝ Մանասեին ու Եփրեմին,+ և գնաց նրա մոտ: 2 Հակոբին ասացին. «Որդիդ է եկել քեզ մոտ՝ Հովսեփը»: Իսրայելը հավաքեց ուժերը և նստեց անկողնում: 3 Հակոբն ասաց Հովսեփին.

«Ամենակարող Աստված երևաց ինձ Լուզում՝ Քանանի երկրում, և օրհնեց ինձ՝+ 4 ասելով. «Ես այնպես կանեմ, որ շատ սերունդներ ունենաս, ու սերունդներդ բազմապատկվեն: Քեզ մեծաթիվ ժողովրդի հայր կդարձնեմ*+ և այս երկիրը քեզնից հետո եկող քո սերնդին կտամ որպես մնայուն սեփականություն»:+ 5 Քո երկու որդիները, որոնց մինչև իմ գալը ունեցել ես այստեղ՝ Եգիպտոսում, այժմ իմը կլինեն.+ Եփրեմն ու Մանասեն Ռուբենի ու Շմավոնի պես իմը կլինեն:+ 6 Իսկ այն երեխաները, որոնց կունենաս նրանցից հետո, քոնը կլինեն: Նրանք իրենց եղբայրների անունով կկոչվեն և նրանց ժառանգությունից բաժին կստանան:+ 7 Իսկ ես... ես կորցրի իմ Ռաքելին,+ երբ գալիս էի Փադանից: Այդ ժամանակ Քանանում էի: Եվ քանի որ մինչև Եփրաթա,+ այսինքն՝ Բեթլեհեմ+ հասնելը դեռ շատ կար, նրան թաղեցի այնտեղ տանող ճանապարհին»:

8 Հետո տեսնելով Հովսեփի որդիներին՝ Իսրայելը հարցրեց. «Ովքե՞ր են սրանք»: 9 Հովսեփը պատասխանեց իր հորը. «Իմ որդիներն են, որոնց Աստված տվել է ինձ այստեղ»:+ Նա էլ ասաց. «Խնդրում եմ, մոտ բեր նրանց, որ օրհնեմ»:+ 10 Ծերության պատճառով Իսրայելի տեսողությունը վատացել էր, և նա հազիվ էր տեսնում: Ուստի Հովսեփը մոտեցրեց իր որդիներին, և նա համբուրեց ու գրկեց նրանց: 11 Իսրայելն ասաց Հովսեփին. «Մտքովս անգամ չէր անցնի, որ նորից կտեսնեմ քեզ,+ բայց Աստված թույլ տվեց, որ քո զավակներին էլ տեսնեմ»: 12 Այդ ժամանակ Հովսեփը որդիներին մի կողմ տարավ հոր մոտից* ու մինչև գետին խոնարհվեց:

13 Ապա իր երկու որդիներին կրկին մոտեցրեց հորը. Եփրեմին+ իր աջ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի ձախ կողմում, իսկ Մանասեին+ ձախ ձեռքով կանգնեցրեց Իսրայելի աջ կողմում: 14 Սակայն Իսրայելը մեկնեց աջ ձեռքը և դրեց Եփրեմի գլխին, թեև նա կրտսերն էր, իսկ ձախ ձեռքը՝ Մանասեի գլխին: Նա իր ձեռքերը միտումնավոր այդպես դրեց, թեև գիտեր, որ Մանասեն էր առաջնեկը:+ 15 Նա օրհնեց Հովսեփին+ ու ասաց.

«Ճշմարիտ Աստված, ում ծառայել են* իմ հայրերը՝ Աբրահամն ու Իսահակը,+

Ճշմարիտ Աստված, ով իմ ողջ կյանքում հովվել ու մինչ օրս էլ հովվում է ինձ,+

16 Նա, ով իր հրեշտակի միջոցով ազատել է ինձ ամեն փորձանքից,+ թող օրհնի տղաներին:+

Թող իմ ու հայրերիս՝ Աբրահամի և Իսահակի անունը պահպանվի նրանց միջոցով,*

Եվ թող նրանք շատանան ու մեծաթիվ դառնան երկրի վրա»:+

17 Երբ Հովսեփը տեսավ, որ հայրը աջ ձեռքը դրել է Եփրեմի գլխին, դա նրան դուր չեկավ: Ուստի փորձեց հոր ձեռքը Եփրեմի գլխից վերցնել ու դնել Մանասեի գլխին: 18 Նա ասաց հորը. «Ո՛չ, հա՛յր իմ, առաջնեկը+ սա է: Աջ ձեռքդ նրա՛ գլխին դիր»: 19 Բայց հայրը չհամաձայնվեց ու ասաց. «Գիտեմ, որդի՛ս, գիտեմ: Նա նույնպես ժողովուրդ կդառնա և նույնպես մեծ կլինի: Բայց նրա կրտսեր եղբայրը ավելի մեծ կլինի, և նրա սերունդները շատ կլինեն,+ այնքան շատ, որ նրանցից հնարավոր կլիներ ազգեր կազմել»:*+ 20 Այդ օրը նա շարունակեց օրհնել նրանց+ և ասաց.

«Թող Իսրայելը* օրհնանք տալիս քո անունը հիշատակի՝ ասելով.

«Թող Աստված օրհնի քեզ, ինչպես Եփրեմին ու Մանասեին»»:

Այդպես նա Եփրեմին Մանասեից առաջ դրեց:

21 Հետո Իսրայելն ասաց Հովսեփին. «Ես շուտով մեռնելու եմ,+ բայց Աստված ձեզ հետ կլինի և ձեզ կվերադարձնի ձեր նախահայրերի երկիր:+ 22 Այն երկրից, որն իմ սրով ու իմ աղեղով եմ վերցրել ամորհացիների ձեռքից, ես քեզ մի բաժին* ավել եմ տալիս, քան քո եղբայրներին»:

49 Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Մեկտե՛ղ հավաքվեք, որ ասեմ, թե ձեզ ինչ է լինելու ապագայում:* 2 Հավաքվե՛ք և լսե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, լսե՛ք Իսրայելին՝ ձեր հորը:

3 Ռուբե՛ն,+ դու իմ առաջնեկն ես,+ իմ ուժն ու իմ առնականության* առաջին պտուղը, որ գերազանց էիր պատվականությամբ և զորությամբ: 4 Բայց դու այլևս գերազանց չես լինի, քանի որ փոթորկուն ջրերի պես անսանձ ես և քո հոր անկողինը անարգել ես:+ Դու պղծել ես իմ մահիճը: Այո՛, նա հենց այդպես էլ արել է:

5 Շմավոնն ու Ղևին եղբայրներ են:+ Նրանք իրենց զենքերը բռնության ու սպանդի գործիքներ են դարձրել:+ 6 Նրանց հետ մի՛ ընկերակցիր, ո՛վ իմ հոգի:* Թող իմ անունը* չկապվի նրանց խմբի հետ, որովհետև իրենց բարկությամբ մարդկանց սպանեցին+ և իրենց հաճույքի համար ցլերի ջլեր կտրեցին: 7 Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը, որովհետև դաժան է, և նրանց ցասումը, որովհետև անգութ է:+ Նրանց բաժան-բաժան կանեմ Հակոբի երկրում և կցրեմ Իսրայելում:+

8 Իսկ քեզ, Հուդա՛,+ եղբայրներդ կգովեն:+ Դու թշնամիներիդ վզից կբռնես:+ Քո հոր որդիները կխոնարհվեն քո առաջ:+ 9 Հուդան առյուծի ձագ է:+ Որդի՛ս, դու որս կուտես ու վեր կկենաս: Դու կպառկես գետնին ու կմեկնվես առյուծի պես: Ո՞վ կհամարձակվի վրդովել այդ առյուծին: 10 Գավազանը* չի հեռանա Հուդայից,+ ոչ էլ ղեկավարի ցուպը՝* նրա ոտքերի մոտից,* մինչև որ գա Սելովը՝*+ նա, ում կհնազանդվեն ժողովուրդները:+ 11 Նա իր էշը կկապի խաղողի վազին, իր քուռակը՝ ընտիր որթատունկին և իր հագուստը գինու մեջ կլվանա, իր վերնահագուստը՝ խաղողի արյան մեջ: 12 Գինուց նրա աչքերը մուգ կարմիր կդառնան, կաթից նրա ատամները կսպիտակեն:

13 Զաբուղոնը+ ծովի ափին կբնակվի՝ ծովեզրին,+ որտեղ նավերը խարիսխ են գցում: Նրա հեռավոր սահմանը կձգվի դեպի Սիդոն:+

14 Իսաքարը+ պնդոսկր էշ է, որ պառկում է հանգիստ առնելու՝ թամբին ամրացված երկու բեռներն իր մեջքին: 15 Նա կտեսնի, որ իր բնակության վայրը լավն է, երկիրը՝ հաճելի: Իր մեջքը* կծռի, որ բեռ կրի, և պատրաստ կլինի ստրուկի պես ծանր աշխատելու:

16 Դանը՝+ որպես Իսրայելի ցեղերից մեկը, կդատի ժողովրդին:+ 17 Թող Դանը օձ լինի ճամփեզրին, եղջերավոր օձ՝ արահետի մոտ, որը խայթում է ձիու ոտքը,* այնպես որ նա ցած է գցում հեծյալին:+ 18 Այդուհանդերձ, ես կսպասեմ, որ դո՛ւ փրկություն տաս, ո՛վ Եհովա:

19 Գադի+ վրա հրոսակախումբ* կհարձակվի, բայց նա կրնկակոխ կհետապնդի նրանց:+

20 Ասերի+ հացը* առատ* կլինի, և նա արքայավայել ուտելիք կմատակարարի:+

21 Նեփթաղիմը+ թեթևասլաց եղնիկ է: Նա վայելուչ խոսքեր է ասում:+

22 Հովսեփը+ պտղաշատ ծառի ճյուղ է՝ աղբյուրի մոտ աճող պտղաշատ ծառի: Նա* իր շիվերը տարածում է պարսպից այն կողմ: 23 Աղեղնավորները նեղում էին նրան և նետահարում, նրանք թշնամանք էին տածում նրա նկատմամբ:+ 24 Բայց նա իր աղեղը տեղում պահեց,+ նրա ձեռքերը մնացին զորեղ ու ճկուն:+ Եվ դա Հակոբի հզորի շնորհիվ էր՝ հովվի, Իսրայելի ժայռի: 25 Նա* իր հոր Աստծուց է, ով կօգնի նրան: Նա Ամենակարողի հետ է, ով կօրհնի նրան՝ տալով օրհնություններ երկնքից, օրհնություններ՝ երկրի ընդերքից,+ կօրհնի՝ տալով կաթով լեցուն կրծքեր և պտղաբեր արգանդ: 26 Նրա հոր օրհնությունները կգերազանցեն հավերժական լեռների բարիքները և հավիտենական բլուրների ցանկալի բաները:+ Այդ օրհնությունները շարունակ կմնան Հովսեփի գլխին՝ նրա գլխին,* ով առանձնացվել է իր եղբայրներից:+

27 Բենիամինը+ գայլի պես կպատառոտի իր որսը:+ Առավոտյան նա կուտի իր որսը, իսկ երեկոյան կբաժանի իր վերցրած ավարը»:+

28 Այս մարդկանցից առաջ եկան Իսրայելի 12 ցեղերը, և ահա այն ամենը, ինչ նրանց հայրն ասաց նրանց օրհնելիս: Նա յուրաքանչյուրին տվեց իրեն հասանելիք օրհնությունը:+

29 Դրանից հետո նա իր որդիներին պատվիրեց. «Ես շուտով կմահանամ:*+ Ինձ իմ հայրերի հետ թաղեք՝ քետացի Եփրոնի արտում գտնվող քարայրում՝+ 30 այն քարայրում, որը Քանանի երկրում է՝ Մամբրեի դիմաց գտնվող Մաքփելայի արտում: Դա այն արտն է, որն Աբրահամը քետացի Եփրոնից գնեց որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար: 31 Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան:+ Այնտեղ են թաղված նաև Իսահակն+ ու նրա կին Ռեբեկան, և այնտեղ ես թաղեցի Լիային: 32 Այդ արտը և դրա մեջ եղող քարայրը գնվել են Քետի որդիներից»:+

33 Իր որդիներին այս պատվերները տալուց հետո Հակոբը ոտքերը բարձրացրեց, դրեց անկողնու վրա և իր վերջին շունչը տալով՝ միացավ իր նախահայրերին:*+

50 Հովսեփը լաց լինելով ընկավ հոր վրա+ ու համբուրեց նրան: 2 Հետո բժիշկներին՝ իր ծառաներին, հրամայեց զմռսել+ իր հորը: Եվ բժիշկները զմռսեցին Իսրայելին: 3 Դրա համար նրանցից պահանջվեց 40 լրիվ օր, որովհետև զմռսելը այդքան է տևում: Եգիպտացիները 70 օր լաց եղան նրա համար:

4 Երբ սգի օրերը լրացան, Հովսեփը խոսեց փարավոնի արքունի պաշտոնյաների* հետ ու ասաց. «Խնդրում եմ, ինձ բարություն արեք և փարավոնին հաղորդեք այս խոսքերը. 5 «Հայրս ինձ երդվել տվեց՝+ ասելով. «Ես մահանում եմ:+ Ինձ թաղիր այն գերեզմանում,+ որ ինձ համար փորել եմ քարայրի մեջ՝ Քանանում»:+ Ուստի խնդրում եմ, թույլ տուր, որ գնամ ու թաղեմ հորս, այնուհետև կվերադառնամ»»: 6 Փարավոնն ասաց. «Գնա և թաղիր հորդ, ինչպես որ նա քեզ երդվել է տվել»:+

7 Հովսեփը գնաց իր հորը թաղելու: Նրա հետ գնացին փարավոնի բոլոր ծառաները, արքունիքի ավագանին+ ու Եգիպտոսի բոլոր ավագները: 8 Նաև գնացին Հովսեփի բոլոր տնեցիները, նրա եղբայրները և իր հոր տան բոլոր մարդիկ:+ Գեսեմ երկրում թողեցին միայն փոքր երեխաներին և հոտերն ու նախիրները: 9 Հովսեփին ուղեկցում էին նաև կառքեր+ ու ձիավորներ: Այդպես մի մեծ թափոր կազմվեց: 10 Նրանք հասան Ատադ կոչվող կալը,* որը գտնվում է Հորդանանի մոտ, և այնտեղ շատ մեծ ու դառնագին ողբ արեցին: Հովսեփը յոթ օր շարունակ ողբաց իր հոր համար: 11 Այդ երկրի բնակիչները՝ քանանացիները, տեսնելով Ատադ կալում նրանց բարձրացրած ողբը, բացականչեցին. «Եգիպտացիները մե՜ծ սգի մեջ են»: Դա է պատճառը, որ Հորդանանի շրջանում գտնվող այդ վայրը Աբել-Միսրայիմ* կոչվեց:

12 Հակոբի որդիները ճշգրտությամբ արեցին իրենց հոր ասածը:+ 13 Նրան տարան Քանան ու թաղեցին Մաքփելայի արտի քարայրում՝ այն արտում, որը Մամբրեի դիմացն է, և որն Աբրահամը քետացի Եփրոնից գնել էր որպես սեփական հողակտոր՝ գերեզմանի համար:+ 14 Հորը թաղելուց հետո Հովսեփն իր եղբայրների և իրեն ուղեկցող մյուս բոլոր մարդկանց հետ վերադարձավ Եգիպտոս:

15 Հովսեփի եղբայրները իրենց հոր մահից հետո ասացին իրար. «Հնարավոր է՝ Հովսեփը ոխ է պահում մեր դեմ: Նա մեզ հաստատ կհատուցի այն ողջ չարիքի դիմաց, որ արել ենք իրեն»:+ 16 Ուստի նրանք Հովսեփին այս խոսքերը հաղորդեցին. «Հայրդ մեռնելուց առաջ պատվիրեց. 17 «Հովսեփին ասեք. «Աղաչում եմ, ներիր եղբայրներիդ հանցանքը՝ այն մեղքը, որ նրանք գործեցին՝ այդպիսի չարիք անելով քեզ»»: Եվ հիմա խնդրում ենք, որ ներես մեր հանցանքը՝ քո հոր Աստծու ծառաների»: Այդ խոսքերը լսելով՝ Հովսեփը լաց եղավ: 18 Հետո նրա եղբայրները եկան, ծնկի գալով խոնարհվեցին նրա առաջ և ասացին. «Մենք քո ծառաներն ենք»:+ 19 Հովսեփն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք. մի՞թե ես Աստված եմ: 20 Թեև դուք մտադրվել էիք չարիք անել ինձ,+ բայց Աստված որոշեց բարիքի վերածել այն և շատ մարդկանց կյանքեր փրկել, ինչպես որ անում է հիմա:+ 21 Այնպես որ մի՛ վախեցեք: Ես ձեզ ու ձեր երեխաներին սննդով կապահովեմ»:+ Այդպես նա մխիթարեց նրանց և հանգստացրեց իր խոսքերով:

22 Հովսեփը շարունակեց ապրել Եգիպտոսում, ինչպես նա, այնպես էլ իր հոր տունը: Նա 110 տարի ապրեց: 23 Հովսեփը տեսավ Եփրեմի թոռներին՝+ երրորդ սերունդը, ինչպես նաև Մանասեի որդու՝ Մաքիրի+ որդիներին: Նրանք Հովսեփի ծնկներին մեծացան:* 24 Մահվան շեմին նա իր եղբայրներին* ասաց. «Ես մահանում եմ, բայց Աստված, անկասկած, ուշադրություն կդարձնի ձեզ.+ նա կհանի ձեզ այս երկրից ու կտանի այն երկիրը, որի համար երդում է տվել Աբրահամին, Իսահակին ու Հակոբին»:+ 25 Հովսեփը Իսրայելի որդիներին երդվել տվեց՝ ասելով. «Երբ Աստված ուշադրություն դարձնի ձեզ, խոստացեք, որ իմ ոսկորները կտանեք այստեղից»:+ 26 Հովսեփը մահացավ 110 տարեկանում Եգիպտոսում, և նրան զմռսեցին+ ու դագաղի մեջ դրեցին:

Այսինքն՝ տիեզերքը՝ ներառյալ գալակտիկաները, աստղերը, մոլորակները և այլն:

Կամ՝ «դատարկ»:

Կամ՝ «ալեկոծ ջրերի»:

Կամ՝ «Աստծու ոգին»:

Կամ՝ «երկնակամար»:

Եբր. բառը կարող է վերաբերել նաև օվկիանոսներին և լճերին:

Այստեղ գործածված «տեսակ» բառը գիտական տերմին չէ և կարող է ավելի լայն իմաստ ունենալ:

Կամ՝ «լույսեր»:

Բռց.՝ «արեց»: Այստեղ գործածված եբր. բառը տարբերվում է 1:1; 1:21; 1:27; 2:3 համարներում օգտագործված «ստեղծել» բայից և կարող է նշանակել «հաստատել», «նշանակել», «կերտել», «պատրաստել»:

Այսինքն՝ տեսանելի դարձրեց:

Կամ՝ «հոգիներով»:

Կամ՝ «երկնակամարում»:

Եբր. բառը կարող է վերաբերել թռչուններին և այլ թևավոր արարածների, օրինակ՝ թևավոր միջատներին:

Կամ՝ «հոգիներին»:

Կամ՝ «հոգիներ»:

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:

Բռց.՝ «պատրաստեց», «արեց»: Այստեղ և 26-րդ համարում գործածված եբր. բայը տարբերվում է 1:1; 1:21; 1:27; 2:3 համարներում օգտագործված «ստեղծել» բայից, որը կիրառվում է միմիայն Աստծու առնչությամբ: Տես 1:16, ծնթ.:

Բռց.՝ «արու և էգ ստեղծեց նրանց»:

Կամ՝ «կենդանի հոգի»:

Բռց.՝ «դրանց ողջ զորքի»:

Կամ՝ «դադար տվեց իր ողջ ստեղծագործ աշխատանքին»:

Առաջին անգամ այստեղ է հանդիպում Աստծու անձնանունը՝ יהוה (ՅՀՎՀ): Տես հավելված Ա4:

Կամ՝ «հոգի», «անձ»: Եբր.՝ նեֆեշ, որը բառացի նշանակում է «շնչավոր արարած»: Բառարանում տես «Հոգի»:

Բռց.՝ «բարու և չարի գիտության ծառը»: Այս ծառը խորհրդանշում էր մարդկանց համար բարու և չարի չափանիշներ սահմանելու Աստծու իրավունքը:

Կամ՝ «քարախունկ»:

Կամ՝ «օնիքս»:

Բռց.՝ «Հիդդեկել»:

Բռց.՝ «բարու և չարի գիտության ծառից»:

Կամ՝ «լրացնող»:

Կամ՝ «ստեղծում»:

Կամ՝ «հոգու»:

Բռց.՝ «շինեց»:

Բռց.՝ «կինմարդ»: Եբր.-ում «մարդ» և «կին» բառերը շատ նման են:

Կամ՝ «միշտ կմնա իր կնոջ հետ»: Եբր. բառը նշանակում է «ամուր կպչել, ասես սոսնձով»:

Կամ՝ «ամենախորամանկը»:

Բռց.՝ «բարին ու չարն իմացող»:

Կամ՝ «կոնքի հատվածը»:

Կամ՝ «օրվա այն ժամանակ, երբ թեթև քամի էր փչում»:

Բռց.՝ «Նա»:

Նշանակում է «հողեղեն մարդ», «մարդ արարած», «մարդկություն»:

Նշանակում է «ապրող»:

Բռց.՝ «իմացող»:

Բառարանում տես «Քերովբեներ»:

Բռց.՝ «առաջ բերեցի»:

Կամ՝ «մի՞թե չես բարձրանա իմ աչքում»:

Բռց.՝ «ուժը»:

Սա կարող էր լինել հրաման, որը ուրիշների համար որպես նախազգուշացում էր ծառայելու:

Նշանակում է «վտարանդության երկիր»:

Ֆլեյտայի տեսակ:

Նշանակում է «նշանակված», «դրված», «հաստատված»:

Կամ՝ «ինձ համար ուրիշ սերունդ նշանակեց»:

Բռց.՝ «սերունդների գիրքը»:

Կամ՝ «մարդկություն»: Եբր.՝ ադամ:

Բառարանում տես «Ճշմարիտ Աստված»:

Այսինքն՝ նա իր կյանքն ապրեց Աստծու կամքին ներդաշնակ:

Հավանաբար նշանակում է «հանգիստ», «մխիթարություն»:

Կամ՝ «մխիթարություն»:

Եբր. արտահայտությունը վերաբերում է հրեշտակներին:

Բռց.՝ «Իմ ոգին»:

Բռց.՝ «մարմին է»: Այսինքն՝ վարվում է իր անկատար մարմնին բնորոշ ձևով:

Բռց.՝ «Նրա օրերը 120 տարի կլինեն»:

Եբր.՝ նեֆիլիմ: Հնարավոր է՝ նշանակում է «տապալողներ», այսինքն՝ ուրիշներին գետնին գցողներ: Բառարանում տես «Նեֆիլիմ»:

Կամ՝ «վշտացավ»:

Կամ՝ «և ցավ զգաց իր սրտում»:

Բռց.՝ «բարեհաճություն էր գտել Եհովայի աչքերում»:

Կամ՝ «անմեղադրելի»:

Բռց.՝ «սերնդակիցների»:

Այսինքն՝ նա իր կյանքն ապրում էր Աստծու կամքին ներդաշնակ:

Բռց.՝ «ամեն մարմին ապականել է իր ճանապարհը»:

Բռց.՝ «արկղ»: Այսինքն՝ մեծ նավ:

Կամ՝ «ձյութով»:

Տապանի չափսերը՝ մոտ 133,5 × 22,3 × 13,4 մ: Տես հավելված Բ14:

Եբր.՝ ցոհար: Հնարավոր է՝ դա մի բացվածք էր, որը ձգվում էր տապանի չորս կողմերով: Ըստ մեկ այլ կարծիքի՝ այն երկթեք տանիք էր, որի կատարը ուներ 1 կանգուն բարձրություն:

Բռց.՝ «ամեն մարմին»:

Կամ՝ «կյանքի ոգի»:

Բառարանում տես «Ուխտ»:

Կամ հնարավոր է՝ «յոթ զույգ»:

Այսինքն՝ երեք զույգ և մեկ առանձին կենդանի:

Կամ հնարավոր է՝ «յոթ զույգ»:

Բռց.՝ «ջրերի հսկայական անդունդի աղբյուրները»: Ըստ երևույթին, սրանք այն ջրերն էին, որոնք երկնային տարածության վերևում էին:

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:

Կամ՝ «կյանքի ոգի»:

Բռց.՝ «ամեն տեսակ մարմնից»:

Կամ՝ «Հեղեղը շարունակեց գալ»:

Մոտ 6,5 մ: Տես հավելված Բ14:

Բռց.՝ «ամեն մարմին»:

Ըստ ամենայնի, խոսքը այն փոքր կենդանի արարածների մասին է, որոնք ապրում են խմբերով:

Բռց.՝ «կյանքի ոգու»:

Բռց.՝ «հիշեց»:

Բռց.՝ «Ջրերի հսկայական անդունդի աղբյուրները»:

Կամ՝ «դադարեցվեց»:

Աստվածաշնչում «Արարատ» անունը վերաբերում է լեռնային շրջանին:

Կամ՝ «ոտք դնելու տեղ»:

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:

Բռց.՝ «ըստ իրենց ընտանիքների»:

Կամ՝ «խաղաղեցնող»: Բռց.՝ «հանգստացնող»:

Բռց.՝ «սրտում»:

Կամ՝ «չարիք չեմ բերի երկրի վրա»:

Եբր. բառը, ըստ ամենայնի, վերաբերում է սողուններին և կենդանիների այլ տեսակների, որ ներառված չեն նշված մյուս խմբերում:

Կամ՝ «Ձեր իշխանությանն եմ հանձնում»:

Կամ՝ «հոգով»:

Կամ՝ «ձեր հոգիների արյան համար»:

Կամ՝ «հոգիների»:

Վերաբերում է ողջ երկրագնդին:

Բռց.՝ «ամեն մարմնից ամեն կենդանի հոգու»:

Բռց.՝ «ամեն մարմնից ամեն կենդանի հոգու»:

Աստվածաշնչում գործածված «որդի» բառը կարող է վերաբերել նաև թոռանը:

Կամ՝ «ափամերձ տարածքներում»:

Բռց.՝ «հզոր մեկը»:

Բռց.՝ «հզոր որսորդ էր Եհովայի առաջ»:

Բռց.՝ «Նրա թագավորության սկիզբն էին»:

Կամ հնարավոր է՝ «Դրանք կազմում են մեծ քաղաքը»: Այսինքն՝ Նինվեն և մյուս երեք քաղաքները՝ միասին վերցրած:

Հնարավոր է՝ այս անունները ներկայացնում են Միսրայիմից սերած ցեղերին ու ժողովուրդներին:

Կամ հնարավոր է՝ «որը Հաբեթի ավագ եղբայրն էր»:

Նշանակում է «բաժանում»:

Բռց.՝ «երկիրը բաժանվեց»:

Կամ՝ «ուշադրություն դարձրեց»:

Խոսքը ուշադրություն դարձնելու մասին է:

Նշանակում է «խառնաշփոթություն»:

Բռց.՝ «ամբողջ երկրի»:

Կամ՝ «ընտանիքները»:

Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:

Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

Կամ՝ «այնտեղ ապրի որպես օտարական»:

Բռց.՝ «քեզ ողջ կթողնեն»:

Կամ՝ «հոգիս ողջ մնա»:

Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

Այսինքն՝ այն տարածքը, որն ընդգրկում է Հորդանանի հովտի ստորին հատվածը մինչև Սեգոր:

Կամ՝ «հարթավայրում»:

Այսինքն՝ Մեռյալ ծովը:

Կամ՝ «բնակվում էր վրաններում»:

Բռց.՝ «եղբորը»:

Կամ՝ «հարթավայրում»:

Բռց.՝ «որդին»:

Բռց.՝ «նա, ով առաջ կգա քո ընդերքից»:

Այդ ժամանակներում կենդանուն երկու մասի բաժանելը և այդ մասերի միջով անցնելը մի սովորույթ էր, որով ուխտ էին կապում:

Բռց.՝ «կգնաս քո նախահայրերի մոտ»:

Կամ՝ «դեռ չի եկել ամորհացիներին պատժելու ժամանակը»:

Բռց.՝ «խոնարհվիր նրա ձեռքի տակ»:

Նշանակում է «Աստված լսում է»:

Կամ՝ «օնագրի»: Սա վայրի էշի տեսակ է, թեև ոմանք կարծում են, որ խոսքը զեբրի մասին է: Հավանաբար վերաբերում է բնույթով ինքնագլուխ լինելուն:

Բռց.՝ «Նրա ձեռքը կլինի բոլորի դեմ»:

Կամ հնարավոր է՝ «և թշնամական հարաբերություններ կունենա իր բոլոր եղբայրների հետ»:

Կամ՝ «Աստված, որը տեսնում է ինձ», «Աստված, որն իրեն տեսանելի է դարձնում»:

Նշանակում է «Կենդանի եղողի ջրհորը՝ նրա, ով տեսնում է ինձ»:

Կամ՝ «անմեղադրելի»:

Նշանակում է «հայրը բարձր է (վեհ է)»:

Նշանակում է «բազմության հայր», «շատերի հայր»:

Կամ՝ «այդ հոգին»:

Հնարավոր է՝ նշանակում է «կռվարար»:

Նշանակում է «իշխանուհի»:

Բռց.՝ «ժողովուրդների թագավորներ»:

Բռց.՝ «սրտում»:

Բռց.՝ «ապրի քո առաջ»:

Նշանակում է «ծիծաղ»:

Այսինքն՝ Եհովային ներկայացնող հրեշտակը:

Բռց.՝ «եթե բարեհաճություն եմ գտել քո աչքերում»:

Բռց.՝ «զորացնեք ձեր սիրտը»:

Բռց.՝ «գրիվ»: Մոտ 22 լ (մոտ 10 կգ): Տես հավելված Բ14:

Կամ՝ «բարձրորակ»:

Կամ՝ «Սառայի դաշտանը դադարել էր»:

Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:

Բռց.՝ «ճանաչել եմ նրան»:

Կամ՝ «իր տնեցիներին»:

Կամ՝ «ուշադրություն կդարձնեմ»:

Ըստ երևույթին, խոսքը երեք տղամարդկանցից երկուսի մասին է:

Բռց.՝ «խոնարհվեց՝ երեսը դեպի գետին»:

Կամ՝ «պաշտպանության»:

Կամ՝ «սաստիկ նեղեցին»:

Կամ՝ «հավատարիմ սեր»:

Կամ՝ «իմ հոգին»:

Կամ՝ «հոգիս ապրի»:

Նշանակում է «փոքրություն»:

Կամ՝ «հարաբերություն ունենա մեզ հետ»:

Կամ՝ «ապրում էր որպես օտարական»:

Սա, հավանաբար, փղշտացի թագավորների պաշտոնական տիտղոսն էր:

Այսինքն՝ հարաբերություն չէր ունեցել նրա հետ:

Կամ՝ «արդար»:

Բռց.՝ «և մաքուր ձեռքերով»:

Բռց.՝ «դա քեզ համար աչքերի ծածկոց է»: Եբր. դարձվածք, որով պաշտոնապես հայտարարվում էր, որ կնոջ հեղինակությունը արատավորված չէ, և այդպիսով նա ուրիշների աչքում մաքրվում էր ամեն մեղադրանքից:

Բռց.՝ «կծիծաղի ինձ հետ»: Կամ հնարավոր է՝ «կծիծաղի ինձ վրա»:

Այն մոտավոր տարածությունը, որ անցնում է արձակված նետը:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Հնարավոր է՝ նշանակում է «երդման ջրհոր» կամ «յոթի ջրհոր»:

Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

Կամ՝ «ապրեց որպես օտարական»:

Հավանաբար, խոսքը այրվող ածուխների մասին է:

Այսինքն՝ Եհովային ներկայացնող հրեշտակը:

Բառարանում տես «Աստվածավախություն»:

Նշանակում է «Եհովան կհոգա», «Եհովան կտա»:

Բռց.՝ «դարպասին»:

Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:

Բառարանում տես «Հարճ»:

Կամ հնարավոր է՝ «Դու մեր մեջ մեծ տոհմապետ ես»:

Մոտ 4,6 կգ: Տես հավելված Բ14:

Ըստ ամենայնի, հին ժամանակներում սա երդումը հաստատելու ձև էր:

Բառարանում տես «Երկնքի Աստված»:

Կամ՝ «ծնկի իջեցրեց»:

Փոքր ավազան՝ անասուններին ջուր տալու համար:

Մոտ 5,7 գ: Տես հավելված Բ14:

Մոտ 114 գ:

Հացահատիկի մանրած ցողունները, որ օգտագործվում էին որպես անասնակեր:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Հավանաբար, խոսքը Լաբանի մասին է:

Բռց.՝ «սրտումս»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բռց.՝ «որ թեքվեմ աջ կամ ձախ»:

Կամ՝ «մենք չենք կարող քեզ ո՛չ վատ, ո՛չ էլ լավ բան ասել»:

Բռց.՝ «իրենց քույր Ռեբեկային»:

Այսինքն՝ նրան կրծքով կերակրած կնոջը, որն արդեն դարձել էր աղախին:

Կամ՝ «բյուր հազարների մայր դառնաս»:

Բռց.՝ «դարպասին»:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ՝ «քարե ցանկապատով ճամբարները»:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ հնարավոր է՝ «Նրանք թշնամական հարաբերություններ ունեին իրենց բոլոր եղբայրների հետ»:

Նշանակում է «մազոտ»:

Նշանակում է «կրունկից բռնող», «ուրիշի տեղը զբաղեցնող»:

Բռց.՝ «դաշտի մարդ էր»:

Բռց.՝ «կարմրից, այդ կարմրից»:

Նշանակում է «կարմիր»:

Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:

Կամ՝ «գրկել է»:

Կամ՝ «հեղեղատում»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Նշանակում է «վեճ»:

Նշանակում է «մեղադրանք»:

Նշանակում է «լայնարձակ տեղեր»:

Եբր. արտահայտությունը ներառում է հետևյալ իմաստները՝ «օգնության կանչել Աստծուն՝ տալով նրա անունը», «ապավինել Աստծուն», «հռչակել Աստծու անունը»:

Հնարավոր է՝ նշանակում է «երդում» կամ «յոթ»:

Հնարավոր է՝ նշանակում է «երդման ջրհոր» կամ «յոթի ջրհոր»:

Նշանակում է «կրունկից բռնող», «ուրիշի տեղը զբաղեցնող»:

Կամ՝ «մխիթարում է իրեն այն մտքով, որ սպանելու է քեզ»:

Բռց.՝ «ազգերի ժողով կդառնաս»:

Բռց.՝ «Իսմայելի»:

Կամ՝ «ընտանիքները»:

Եբր. բայաձևը ցույց է տալիս, որ օրհնվելու համար հարկավոր էր լինելու ջանք թափել:

Նշանակում է «Աստծու տուն»:

«Բեթել» անունը ստացած վայրին մոտ գտնվող քաղաքը սկզբում կոչվում էր Լուզ, բայց հետագայում, ըստ ամենայնի, այն նույնպես հայտնի դարձավ որպես Բեթել:

Բռց.՝ «հաց»:

Այսինքն՝ Քանանից արևելք ընկած տարածք:

Բռց.՝ «եղբայրը»:

Բռց.՝ «իմ ոսկորն ու իմ մարմինն ես»:

Բռց.՝ «եղբայրս»:

Բռց.՝ «իմ կնոջը»:

Կամ՝ «հարաբերություն ունենամ»:

Կամ՝ «որ նա հարաբերություն ունենա նրա հետ»:

Բռց.՝ «ատված է»:

Բռց.՝ «բացեց նրա արգանդը»:

Նշանակում է «ահա որդի»:

Նշանակում է «լսել»:

Նշանակում է «կապվածություն», «միացած»:

Նշանակում է «գովաբանված», «գովաբանության առարկա»:

Կամ՝ «զրկել արգանդի պտղից»:

Բռց.՝ «ծնի իմ ծնկների վրա»:

Նշանակում է «դատավոր»:

Նշանակում է «իմ պայքարը»:

Նշանակում է «հաջողություն»:

Նշանակում է «երջանիկ», «երջանկություն»:

Մորմազգիների ընտանիքին պատկանող պտղատու բույս:

Կամ՝ «վարձատրություն՝ վարձված մարդու դիմաց»:

Նշանակում է «նա վարձատրություն է»:

Նշանակում է «հանդուրժողություն»:

Բռց.՝ «լսեց նրան ու բացեց նրա արգանդը»:

«Հովսեփիա» անվան կրճատ ձևը: «Հովսեփիա» նշանակում է «թող Եհովան ավելացնի (շատացնի)»:

Կամ՝ «Փաստերից»:

Կամ՝ «ազնիվ»:

Բռց.՝ «իր»:

Փոքր ավազան՝ անասուններին ջուր տալու համար:

Կամ՝ «ընտանեկան աստվածները», «կուռքերը»:

Բռց.՝ «անցավ Գետը»:

Կամ՝ «ազգականներին»: Բռց.՝ «եղբայրներին»:

Բռց.՝ «Զգուշացի՛ր, որ Հակոբին չասես ո՛չ լավը, ո՛չ վատը»:

Բռց.՝ «որդիներիս»:

Բռց.՝ «Զգուշացի՛ր, որ Հակոբին չասես ո՛չ լավը, ո՛չ վատը»:

Սա կանացի թամբի մի տեսակ էր, որը զանազան իրեր պահելու տեղ ուներ:

Բռց.՝ «Իսահակի երկյուղը»:

Բռց.՝ «և այն վկա կլինի իմ ու քո միջև»:

Կամ՝ «իր ազգականներին»: Բռց.՝ «իր եղբայրներին»:

Արամ. արտահայտություն, որը նշանակում է «վկա քարակույտ»:

Եբր. արտահայտություն, որը նշանակում է «վկա քարակույտ»:

Բռց.՝ «ես»:

Բռց.՝ «իր հայր Իսահակի երկյուղով»:

Կամ՝ «իր ազգականներին»: Բռց.՝ «իր եղբայրներին»:

Բռց.՝ «որդիներին»:

Նշանակում է «երկու ճամբար»:

Բռց.՝ «դաշտ»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «գետահովտի», «հեղեղատի»: Բառարանում տես «Հեղեղատ»:

Այստեղ խոսքը մարմնավորված հրեշտակի մասին է:

Բռց.՝ «ազդրային հոդափոսին»:

Նշանակում է «Աստծու հետ մարտնչող (Աստծուն ամուր կառչող)» կամ «Աստված մարտնչում է»:

Բռց.՝ «Փանիել»: Նշանակում է «Աստծու երես»:

Բռց.՝ «ազդրային նյարդի ջիլը»:

Բռց.՝ «օրհնությունը»:

Նշանակում է «տաղավարներ», «ծածկ ունեցող փարախներ»:

Բռց.՝ «տեսնելու այդ երկրի աղջիկներին»:

Կամ՝ «հոգին»:

Բռց.՝ «խոսել աղջկա սրտի հետ»:

Բռց.՝ «բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասով»:

Բռց.՝ «ամեն արու», այդ թվում՝ տղա երեխաները:

Կամ՝ «արտաքսման դատապարտեցիք ինձ»:

Կամ՝ «իմ գնացած ճանապարհին»:

Հին ժամանակներում շատ ազգեր ականջօղերը գործածում էին որպես թալիսման:

Կամ՝ «թաքցրեց»:

Նշանակում է «Աստված, որ Բեթելում է»:

Այսինքն՝ նրան կրծքով կերակրած կինը, որը ծառայում էր որպես աղախին:

Նշանակում է «լացի կաղնի»:

Բռց.՝ «Ազգեր ու ազգերի ժողով դուրս կգա քեզնից»:

Բռց.՝ «դուրս կգան քո երանքից»: «Երանք» բառը այստեղ վերաբերում է վերարտադրողական օրգաններին:

Նշանակում է «իմ վշտի որդի»:

Նշանակում է «աջ ձեռքի որդի»:

Բռց.՝ «Ծերացած և օրերից կշտացած»:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ՝ «ապրում էին որպես պանդուխտ»:

Բռց.՝ «Իսրայելի որդիների»:

Բռց.՝ «դաշտում»:

1Տգ 1:50-ում՝ Ադադ:

Կամ՝ «Սա է Հակոբի պատմությունը»:

Կամ՝ «գեղեցիկ երկար հագուստ»:

Բռց.՝ «խաղաղությամբ»:

Կամ՝ «հարթավայրից»:

Դրանք, ըստ ամենայնի, մարդու կողմից փորված հորեր էին ջուր հավաքելու համար:

Կամ՝ «նրա հոգին»:

Բռց.՝ «նրա արյունը»:

Բառարանում տես «Քուրձ»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «Նա»: Այսինքն՝ Հուդան:

Տաճարային մարմնավաճառները տղամարդիկ ու կանայք էին, որոնք կեղծ պաշտամունքի մաս կազմող մարմնավաճառությամբ էին զբաղվում:

Նշանակում է «պատռվածք»: Հավանաբար վերաբերում է «շեքի պատռվածքին»:

Այսինքն՝ գինի կամ այլ խմիչքներ մատուցողը:

Բռց.՝ «կբարձրացնի քո գլուխը»:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Բռց.՝ «հորը», «փոսը»:

Բռց.՝ «գլուխդ կբարձրացնի քեզնից»:

Բռց.՝ «բարձրացրեց գլխավոր գինեմատույցի ու գլխավոր հացագործի գլուխները»:

Բռց.՝ «գավաթը»:

Այսինքն՝ գլխատելուց հետո:

Բռց.՝ «նրա ոգին խռովվեց»:

Բռց.՝ «հորից», «փոսից»:

Կամ՝ «Միայն գահով ես բարձր կլինեմ քեզնից»:

Բռց.՝ «ձեռքից»:

Բռց.՝ «ձեռքին»:

Ըստ ամենայնի, սա մի բառ էր, որով պատիվ ու հարգանք դրսևորելու կոչ էր արվում:

Բռց.՝ «բարձրացնել իր ձեռքը կամ ոտքը»:

Այսինքն՝ Հելիոպոլիս (Արեգ):

Կամ՝ «շրջել այդ երկրով՝ Եգիպտոսով»:

Կամ՝ «երբ ծառայության անցավ Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի մոտ»:

Նշանակում է «նա, ով մոռանալ է տալիս»:

Նշանակում է «կրկնակի պտղաբեր»:

Կամ՝ «ուտելիք»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «իմ երեսը չտեսնե՛ք»:

Բռց.՝ «այլևս չտեսնեք իմ երեսը»:

Բռց.՝ «երեսը տեսնել»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:

Բռց.՝ «մնացորդը»:

Բռց.՝ «հայր»:

Բռց.՝ «իր եղբայր Բենիամինի վզովն ընկավ»:

Բռց.՝ «երկրի ճարպը»:

Բռց.՝ «նրանց հայր Հակոբի ոգին կենդանացավ»:

Կամ՝ «բոլոր նրանց, ովքեր իրենն էին»:

Բռց.՝ «Հովսեփն իր ձեռքը կդնի քո աչքերին»:

Այստեղ «Յոթանասնից»-ը ավելացնում է ևս հինգ անուն: Դրանից պարզ է դառնում, թե ինչու է Ստեփանոսը Գրծ 7:14-ում 70-ի փոխարեն հիշատակում 75 հոգու: Հավանաբար, նա մեջբերում է «Յոթանասնից» թարգմանությունից:

Այսինքն՝ Հելիոպոլիս (Արեգ):

Բռց.՝ «որդիները»: Հավանաբար, ուրիշ որդիներ էլ կային, որոնց անունները նշված չեն:

Կամ՝ «75»՝ ըստ «Յոթանասնից»-ի:

Կամ՝ «պանդխտության», «ժամանակավոր բնակության»:

Ըստ երևույթին, Ռամսեսը կա՛մ շրջան էր Գեսեմում, կա՛մ Գեսեմի մեկ այլ անվանումն էր:

Բռց.՝ «հացով»:

Բռց.՝ «հաց»:

Ըստ ամենայնի, հին ժամանակներում սա երդումը հաստատելու ձև էր:

Բառարանում տես «Հավատարիմ սեր»:

Կամ՝ «ննջեմ իմ հայրերի հետ»:

Բռց.՝ «ազգերի ժողով կդարձնեմ»:

Բռց.՝ «նրա ծնկներից»:

Բռց.՝ «առաջ քայլել են»:

Բռց.՝ «կանչվի նրանց վրա»:

Բռց.՝ «և նրա սերունդները ազգերի ամբողջություն կլինեն»:

Խոսքը ժողովրդի մասին է:

Կամ՝ «մեկ լանջ»: Բռց.՝ «մեկ ուս»:

Բռց.՝ «օրերի վերջում»:

Կամ՝ «վերարտադրողական կարողության»:

Բառարանում տես «Հոգի»:

Կամ հնարավոր է՝ «սիրտը»: Բռց.՝ «փառքը»:

Վերաբերում է թագավորական իշխանությանը:

Վերաբերում է հրամաններ տալու իշխանությանը:

Բռց.՝ «ոտքերի մեջտեղից»:

Նշանակում է «նա, որինն է», «նա, որին պատկանում է»:

Բռց.՝ «ուսը»:

Բռց.՝ «կրունկները»:

Թալանելու նպատակով արշավանքի դուրս եկած զինված մարդկանց խումբ:

Կամ՝ «ուտելիքը»:

Բռց.՝ «ճարպոտ»:

Կարող է վերաբերել ծառին կամ ճյուղին:

Այսինքն՝ Հովսեփը:

Բռց.՝ «գլխի գագաթին»:

Բռց.՝ «կմիանամ իմ ժողովրդին»: Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Սա մահը նկարագրող պոետիկ արտահայտություն է:

Կամ՝ «փարավոնի տնեցիների»:

Հացահատիկը տրորելու, մանրելու տեղ:

Նշանակում է «եգիպտացիների սուգ»:

Բռց.՝ «Հովսեփի ծնկների վրա ծնվեցին»: Այսինքն՝ նրանք որդիների պես էին և հատուկ վերաբերմունքի էին արժանանում:

Ըստ ամենայնի, խոսքը ոչ միայն Հովսեփի հարազատ եղբայրների մասին է, այլև ազգականների:

    Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն ժեստերի լեզու
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության ապահովում
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը