ԵՐԳԵՐԻ ԵՐԳԸ
2 «Համբուրիր ինձ, համբուրիր ինձ քո շուրթերով,
Քանի որ քո սերը գինուց լավն է:+
Ահա թե ինչու են երիտասարդ աղջիկները սիրում քեզ:
4 Տար ինձ քեզ հետ, արի փախչենք,
Քանի որ թագավորն իր ներքին սենյակներն է ինձ բերել:
Եկ ցնծանք և ուրախանանք միասին,
Եկ խոսենք քո սիրո մասին,* որը գինուց էլ լավն է:
Ահա թե ինչու են աղջիկները սիրում քեզ:
5 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր, ես թուխ* եմ, բայց գեղեցիկ,
6 Մի՛ նայեք ինձ այդպես այն պատճառով, որ թուխ եմ,
Քանի որ արևից է մաշկս թուխ դարձել:
Եղբայրներս բարկացել էին ինձ վրա
Եվ ուղարկել, որ հոգ տանեմ խաղողի այգիների համար,
Սակայն իմ սեփական այգու համար ես հոգ չտարա:
Ինչո՞ւ պիտի քողով* ծածկված
Շրջեմ ընկերներիդ հոտերի մեջ»:
8 «Եթե չգիտես, ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ,
Գնա հոտի հետքերով
Եվ արածեցրու քո ուլերին հովիվների վրանների մոտ»:
9 «Սիրելի՛ս, դու նման ես փարավոնի կառքերին լծված զամբիկի:*+
10 Այտերդ գեղեցիկ են զարդերով,*
Եվ պարանոցդ՝ ուլունքաշարերով:
11 Ոսկյա զարդեր կպատրաստենք քեզ համար՝
Արծաթե գնդիկներով»:
15 «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս:
Չքնաղ ես դու: Աչքերդ աղավնու աչքեր են»:+
16 «Դու ես գեղեցիկ, սիրեցյա՜լս, և անչափ հաճելի:+
Դալար տերևներն են մեր անկողինը:
17 Մեր տան* գերանները մայրիներ են,
Իսկ առաստաղի հենարանները՝ գիհիներ»:
2 «Իմ սիրելին աղջիկների մեջ
Ասես շուշան լինի փշերի մեջ»:
3 «Սիրեցյալս տղաների մեջ
Ասես խնձորենի լինի անտառի ծառերի մեջ:
Որքա՜ն եմ փափագում նստել նրա ստվերում,
Որքա՜ն քաղցր է նրա պտուղն ինձ համար:
4 Նա ինձ տարավ խնջույքի տուն*
Եվ իր սիրո դրոշը ծածանեց իմ վերևում:
6 Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ է դրել,
Իսկ աջով գրկում է ինձ:+
7 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք վիթերով*+ ու դաշտի եղնիկներով,
Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա:+
8 Սիրեցյալիս ձա՜յնն եմ լսում:
Ահա նա գալիս է՝
Լեռները մագլցելով, բլուրների վրա ցատկոտելով:
9 Սիրեցյալս ասես վիթ լինի, մատղաշ եղջերու:+
Ահա նա կանգնած է մեր պատի հետևում,
Ներս է նայում պատուհաններից,
Պատուհանների ճաղավանդակներից:
10 Իմ սիրելին ձայն է տալիս ինձ ու ասում.
12 Ծաղիկներն ամենուր բացվել են,+
Խաղողենին էտելու ժամանակը հասել է,+
Մեր երկրում լսվում է տատրակի ձայնը:+
13 Թզենու վրա հասնում են առաջին պտուղները,+
Խաղողենին ծաղկել է, իր բուրմունքն է արձակում:
Վեր կաց, սիրելի՛ս, արի ինձ հետ,
Արի գնանք, ի՜մ գեղեցկուհի:
14 Ո՜վ իմ աղավնյակ, որ ապառաժներում ես պատսպարվում,+
Ժայռերի խոռոչներում ես թաքնվում,
Թույլ տուր՝ տեսնեմ քեզ, լսեմ ձայնդ,+
Քանի որ ձայնդ հաճելի է, և տեսքդ՝ գեղանի»»:+
15 «Բռնեք աղվեսներին,
Խաղողի այգիները փչացնող փոքրիկ աղվեսներին,
Քանի որ մեր այգիները ծաղկել են»:
16 «Սիրեցյալս իմն է, և ես՝ նրանը:+
Նա շուշանների մեջ է+ հովվում հոտը:+
17 Քանի դեռ քամի չի փչել, և ստվերները չեն փախել,
Շուտ վերադարձիր, սիրելի՛ս,
Վազիր մեզ բաժանող* լեռների* վրայով, ինչպես վիթը,+ ինչպես մատղաշ եղջերուն»:+
3 «Գիշերներն իմ անկողնում
Իմ սիրած տղայի մասին էի մտածում:+
Փափագում էի տեսնել նրան, բայց, ավա՜ղ, նա չկար:+
2 Ես վեր կկենամ ու քաղաքով մեկ կշրջեմ,
Փողոցներում ու հրապարակներում
Սիրեցյալիս կփնտրեմ:
Նրան փնտրեցի, բայց չգտա:
3 Քաղաքում շրջող պահապանները տեսան ինձ,+
Եվ ես հարցրի. «Իմ սիրած տղային տեսե՞լ եք»:
4 Նոր էի հեռացել նրանցից,
Երբ գտա իմ սիրեցյալին:
5 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք վիթերով ու դաշտի եղնիկներով,
Որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա»:+
6 «Այդ ի՞նչ է գալիս անապատից, որ ծխի սյուների է նման,
Եվ բուրում է ինչպես զմուռսը,
Կնդրուկն* ու այն տարբեր համեմունքները,
Որ վաճառում են առևտրականները»:+
7 «Սողոմոնի գահավորակն* է:
Իսրայելի հզորներից վաթսուն ռազմիկ կա դրա շուրջը,+
8 Բոլորը սրով են զինված,
Բոլորն էլ մարզված են պատերազմելու,
Ամեն մեկի սուրն իր գոտկատեղին է,
Որպեսզի գիշերը թագավորին պաշտպանեն վտանգներից»:
9 «Սա Սողոմոն թագավորի գահավորակն է,
Որը նա պատրաստել է Լիբանանի ծառերից:+
Դրա ներսը սիրով զարդարել են Երուսաղեմի դուստրերը»:
11 «Ո՜վ Սիոնի դուստրեր,
Դուրս եկեք ու տեսեք Սողոմոն թագավորին
Այն հարսանեկան պսակով, որը մայրը+ հյուսել է նրա համար
Նրա ամուսնության օրը,
Նրա սրտի ուրախության օրը»:
4 «Որքա՜ն գեղեցիկ ես, սիրելի՛ս:
Չքնաղ ես դու:
Քողիդ տակ աչքերդ ասես աղավնու աչքեր լինեն:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լեռներից:+
2 Ատամներդ նման են նոր խուզած ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
3 Շուրթերդ ասես ալ կարմիր թել լինեն,
Խոսքդ հաճելի է:
Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:
4 Պարանոցդ+ ասես Դավթի աշտարակը լինի,+
Որը կառուցված է քարաշարքով,
Եվ որի վրա հազար կլոր վահան է կախված.
Բոլորն էլ հզոր ռազմիկների վահաններ են:+
7 «Դու ամբողջությամբ գեղեցիկ ես, սիրելի՛ս,+
Անթերի ես դու:
8 Արի միասին գնանք Լիբանանից, ի՛մ հարսնացու,
Արի հեռանանք Լիբանանից:+
9 Դու գերել ես սիրտս,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու,
Գերել ես սիրտս քո մեկ հայացքով,
Վզնոցիդ մեկ ուլունքով:
10 Որքա՜ն գեղեցիկ է քո սերը,+ ի՛մ քույր, ի՛մ հարսնացու:
11 Խորսխի մեղր է կաթում քո շուրթերից, ի՛մ հարսնացու:+
Մեղր ու կաթ կա լեզվիդ տակ,+
Եվ հագուստիդ բուրմունքը Լիբանանի բուրմունքին է նման:
12 Փակված պարտեզ է իմ քույրը, իմ հարսնացուն,
Մի փակված պարտեզ, կնքված աղբյուր:
13 Քո ճյուղերը* նռնենիների դրախտ* են՝
Ընտիր մրգերով, հինայով ու նարդոսով,
14 Նարդոսով+ ու զաֆրանով, խնկեղեգով+ ու դարչինով,+
Կնդրուկի ամեն տեսակ ծառերով, զմուռսով ու հալվեով*+
Եվ ընտիր անուշահոտ բույսերով:+
15 Պարտեզի աղբյուր ես դու և մաքուր ջրով ջրհոր,
Լիբանանից հոսող վտակներ:+
16 Արթնացի՛ր, ո՜վ հյուսիսային քամի,
Ե՛կ, ո՜վ հարավային քամի:
Փչիր իմ պարտեզի վրա:
Թող դրա անուշ բույրը տարածվի»:
«Թող իմ սիրեցյալը գա իր պարտեզ
Եվ ուտի դրա ընտիր պտուղներից»:
5 «Ես եկել եմ իմ պարտեզ,+
Ո՜վ իմ քույր, ի՛մ հարսնացու:
Հավաքել եմ իմ զմուռսը և հոտավետ խոտերը:+
Մեղրախորիսխս ու մեղրս կերել եմ,
Եվ գինիս ու կաթս խմել եմ»:+
«Կերեք, ո՛վ ընկերներ:
Խմեք ու հարբեք սիրով»:+
2 «Ես քնած եմ, բայց սիրտս արթուն է:+
Լսում եմ, թե ինչպես է սիրեցյալս թակում դուռը»:
«Բացիր, ո՜վ իմ քույր, ի՛մ սեր,
Ի՛մ աղավնյակ, ի՛մ անարատ:
Գլուխս խոնավացել է ցողից,
Գանգուր մազերս՝ գիշերվա շաղից»:+
3 «Վերնազգեստս հանել եմ,
Նորի՞ց պիտի հագնեմ:
Ոտքերս լվացել եմ,
Նորի՞ց պիտի կեղտոտեմ:
4 Սիրեցյալս ձեռքը հեռացրեց դռան անցքից,
Եվ այդժամ ներսս տակնուվրա եղավ:
5 Ես վեր կացա, որ բացեմ դուռը սիրեցյալիս առաջ,
Եվ ձեռքերիցս զմուռս կաթեց,
Մատներիցս զմուռս ծորաց սողնակի բռնատեղի վրա:
6 Ես բացեցի դուռը սիրեցյալիս առաջ,
Բայց նա այնտեղ չէր, գնացել էր:
Նա հեռացել էր, և ես վհատությամբ համակվեցի:*
Ես փնտրեցի նրան, բայց չգտա,+
Ձայն տվեցի նրան, բայց պատասխան չկար:
7 Քաղաքում շրջող պահապանները տեսան ինձ:
Նրանք հարվածեցին ինձ ու վնասեցին:
Պարիսպների պահապանները վրայիցս շալը* հանեցին:
8 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք, որ եթե գտնեք իմ սիրեցյալին,
Կասեք, որ ես տանջվում եմ սիրուց»:
9 «Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,
Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ:
Ինչո՞վ է քո սիրեցյալը մյուսներից լավը,
Որ մեզ այդպիսի երդում անել ես տալիս»:
10 «Իմ սիրած տղան գեղեցիկ է և կարմրաթուշ,
Նա աչքի է ընկնում տասը հազարի մեջ:
11 Նրա գլուխը ոսկի է՝ ընտիր ոսկի:
Գանգուրներն ասես արմավի ծածանվող ճյուղեր* լինեն՝
Ագռավի պես սև:
12 Նրա աչքերը գետակների մոտ եղող աղավնիների են նման,
Որ լողանում են կաթի մեջ,
Որ նստում են առատ ջրերի մոտ:*
13 Նրա այտերը նման են հոտավետ բույսերի մարգերի,+
Բուրավետ խոտերի թմբեր են դրանք:
Նրա շուրթերը շուշաններ են, որոնցից զմուռս է կաթում:+
14 Նրա ձեռքերի մատները ոսկե գլաններ են՝ ոսկեքարով զարդարված:
Նրա փորը փայլեցված փղոսկր է՝ շափյուղաներով ծածկված:
15 Նրա ոտքերը մարմարյա սյուներ են,
Որ ընտիր ոսկուց պատրաստված պատվանդանի վրա են հենված:
Նրա տեսքը Լիբանանի պես է, մայրիների պես անզուգական:+
16 Նրա շուրթերը քաղցր են,
Եվ նրա ամեն ինչը ցանկալի է:+
Այսպիսին է իմ սիրեցյալը, այսպիսին է իմ սիրելին, ո՜վ Երուսաղեմի դուստրեր»:
6 «Ո՞ւր է գնացել քո սիրեցյալը,
Ո՛վ կանանց մեջ ամենագեղեցիկ:
Ո՞ր ճամփով է գնացել քո սիրելին,
Արի միասին փնտրենք նրան»:
2 «Սիրեցյալս իր պարտեզն է գնացել՝
Հոտավետ բույսերի մարգերի մոտ,
Որ պարտեզներում հովվություն անի
Եվ շուշաններ քաղի:+
3 Ես իմ սիրեցյալինն եմ,
Եվ սիրեցյալս իմն է:+
Նա շուշանների մեջ է հովվում հոտը»:+
4 «Ի՜մ սիրելի,+ դու գեղեցիկ ես Թերսայի*+ պես,
Չքնաղ, ինչպես Երուսաղեմը,+
Ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը:+
5 Թեքիր հայացքդ+ ինձնից,
Որովհետև այն գերում է ինձ:
Մազերդ այծերի հոտի են նման,
Որ իջնում են Գաղաադի լանջերից:+
6 Ատամներդ նման են ոչխարների հոտի,
Որ լողանալուց հետո դուրս են գալիս ջրից.
Նրանցից ամեն մեկն իր երկվորյակն ունի,
Եվ ոչ մեկը չի կորել:
7 Քողիդ տակ այտերդ* նռան պճեղի են նման:
8 Կան 60 թագուհիներ, 80 հարճեր
Եվ երիտասարդ աղջիկներ անթիվ,+
9 Սակայն միայն մեկն է իմ աղավնին,+ իմ անարատը:
Նա իր մոր միակն է, իրեն ծնողի համար ամենասիրելին:*
Աղջիկները տեսնում են նրան ու երջանիկ կոչում,
Թագուհիներն ու հարճերը տեսնում են նրան ու գովաբանում:
10 «Այդ ո՞վ է, որ շողում է* ինչպես լուսաբացը,
Գեղեցիկ է, ինչպես լիալուսինը,
Մաքուր, ինչպես արևի լույսը,
Եվ ապշեցուցիչ, ինչպես իրենց դրոշների մոտ կանգնած զորքերը»»:+
11 «Ես գնացի ընկուզենիների պարտեզ,+
Որ տեսնեմ գետահովտի ծաղկունքը,
Տեսնեմ, թե արդյոք խաղողենին շիվեր չի՞ տվել,
Նռնենին չի՞ ծաղկել:
12 Այդ ամենը տեսնելու ցանկությամբ տարված՝
Չհասկացա, թե ինչպես հայտնվեցի
Իմ ժողովրդի նշանավոր* մարդկանց կառքերի մոտ»:
13 «Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, ո՜վ սունամուհի:
Վերադարձի՛ր, վերադարձի՛ր, որ տեսնենք քեզ»:
«Ինչո՞ւ եք այդպես նայում սունամուհուն»:+
«Նա նման է երկու խմբերի* պարի»:
7 «Որքա՜ն գեղեցիկ են ոտքերդ սանդալների մեջ,
Ո՜վ ազնվազարմ դուստր:
Ազդրերիդ կորությունը նման է զարդերի՝
Վարպետի ձեռքի գործի:
2 Պորտդ կլոր գավաթ է:
Թող համեմված գինին երբեք չպակասի դրանից:
Փորդ ցորենի կույտ է՝
Շուշաններով շրջապատված:
3 Կրծքերդ երկու մատղաշ եղնիկի են նման՝
Վիթի երկվորյակների:+
4 Պարանոցդ+ փղոսկրյա աշտարակի է նման,+
Եվ աչքերդ՝+ Եսեբոնի+ ավազաններին,
Որոնք Բաթ-Րաբբիմի դարպասի մոտ են:
Քիթդ ասես Լիբանանի աշտարակը լինի,
Որ նայում է դեպի Դամասկոս:
Թագավորը գերվել է քո գանգուրներով:
6 Սե՛ր իմ, որքա՜ն գեղեցիկ ես, որքա՜ն հաճելի՝
Մեծագույն հաճույքներից առավել:
7 Հասակդ արմավենու է նման,
Կրծքերդ՝ արմավի ողկույզների:+
8 Ես ասացի. «Արմավենին կմագլցեմ,
Որ դրա ողկույզները բռնեմ»:
Թող կրծքերդ խաղողենու ողկույզի պես դառնան,
Շունչդ՝ խնձորի բույրի պես,
9 Եվ բերանդ՝ ամենալավ գինու պես»:
«Թող այն նրբորեն հոսի սիրեցյալիս քիմքով՝
Քնքշորեն ծորալով նրա շուրթերով, և քուն իջեցնի աչքերին»:
10 «Ես իմ սիրեցյալինն եմ,+
Եվ նա միայն ինձ է փափագում:
12 Վաղ կարթնանանք ու կգնանք խաղողի այգիներ,
Որ տեսնենք՝ խաղողենին շիվեր չի՞ տվել,
Ծաղիկները չե՞ն բացվել,+
Նռնենիները չե՞ն ծաղկել:+
Այնտեղ ցույց կտամ, թե որքան եմ սիրում քեզ:+
Թե՛ հինը, թե՛ նորը քեզ համար եմ պահել, ո՜վ իմ սիրելի»:
8 «Երանի՜ եղբորս նման լինեիր,
Որին իմ մայրը կրծքով կերակրել է,
Ես կհամբուրեի քեզ,+ եթե տեսնեի դրսում,
Եվ ոչ ոք ինձ չէր նախատի:
Քեզ համեմված գինի կխմեցնեի,
Նռան թարմ հյութ կտայի:
3 Նա իր ձախ ձեռքը գլխիս տակ կդներ,
Իսկ աջով կգրկեր ինձ:+
4 Ո՜վ Երուսաղեմի դուստրեր,
Երդվեք, որ չեք փորձի իմ մեջ սեր արթնացնել կամ բորբոքել,
Մինչև որ այն ինքը չարթնանա»:+
5 «Այն ո՞վ է գալիս անապատից՝
Իր սիրեցյալին հենված»:
«Խնձորենու տակ քեզ արթնացրի:
Այնտեղ մայրդ երկունքի ցավեր էր քաշում,
Այնտեղ նա երկունքի ցավերով ծնեց քեզ:
6 Ինձ որպես կնիք դիր սրտիդ վրա,
Որպես կնքամատանի կրիր մատիդ,
Որովհետև մահվան պես զորեղ է սերը,+
Եվ գերեզմանի* պես անզիջում է բացարձակ նվիրվածությունը:
Այն բոցավառ կրակ է՝ Յահի* բոցն է:+
Եթե մարդ իր տան ողջ հարստությունը առաջարկի սիրո դիմաց,
Այն* արհամարհանքով կմերժեն»:
8 «Մենք փոքր քույր ունենք,+
Որը դեռ կուրծք չունի:
Ի՞նչ ենք անելու մեր քրոջ համար,
Երբ գան նրան ուզելու»:
9 «Եթե նա պարիսպ լինի,
Մենք այդ պարսպի վրա արծաթե ատամներով եզրապատ կկառուցենք:
Բայց եթե դուռ լինի,
Այն մայրու տախտակով կփակենք»:
10 «Ես պարիսպ եմ,
Եվ կրծքերս աշտարակների են նման:
Սիրեցյալս նայում է ինձ ու տեսնում,
Որ սրտումս խաղաղություն կա:
11 Սողոմոնը մի խաղողի այգի ուներ+ Բաալ-Համոնում:
Այդ այգին նա այգեպանների հոգածությանը հանձնեց:
Յուրաքանչյուրը պետք է հազար կտոր արծաթ տար դրա պտուղների դիմաց:
12 Հազար կտոր արծաթը քեզ է պատկանում, ո՛վ Սողոմոն,
Իսկ երկու հարյուրը՝ այգեպաններին:
Բայց ես իմ խաղողի այգին ունեմ, և այն միայն ինձ է պատկանում»:
Թող որ ես էլ լսեմ այն»:+
Կամ՝ «ամենահիասքանչ երգը»:
Կամ՝ «գովենք քո սերը»:
Բռց.՝ «սև»:
Կամ՝ «սգո քողով»:
Կամ՝ «իմ զամբիկին»:
Կամ հնարավոր է՝ «մազերիդ հյուսքերի միջև»:
Բռց.՝ «Նարդոսս»:
Թանկարժեք, անուշաբույր խեժ:
Բույս, որի տերևներից ստացվում է դեղնակարմրավուն ներկ:
Կամ՝ «հոյակապ տան»:
Կամ՝ «քրքում»:
Բռց.՝ «գինետուն»:
Ամենայն հավանականությամբ, խոսքը իրար սեղմած ու բլիթի տեսք տված չամիչների մասին է:
Այծեղջերուների տեսակ:
Կամ՝ «անձրևային սեզոնը»:
Կամ հնարավոր է՝ «ճեղքված»:
Կամ՝ «Բեթերի լեռների»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Թագավորական պատգարակ:
Այս գույնը կապ ուներ հարստության և արքայական փառքի հետ:
Կամ՝ «քունքերդ»:
Մի քանի արևադարձային ծառերից ստացվող անուշահոտ խեժ:
Կամ՝ «Անդրլիբանանի»:
Կամ հնարավոր է՝ «մաշկը»:
Կամ՝ «պարտեզ»:
Անուշաբույր բուսանյութ, որն, ըստ ամենայնի, ստանում էին Aquilaria ընտանիքին պատկանող ծառատեսակից (սա դեղաբույս հալվեն չէ):
Կամ հնարավոր է՝ «Հոգիս լքեց ինձ, երբ նա խոսեց»:
Կամ՝ «քողը»:
Կամ հնարավոր է՝ «արմավի ողկույզներ»:
Կամ հնարավոր է՝ «աղբյուրի եզրին»:
Կամ՝ «Հաճելի քաղաքի»:
Կամ՝ «քունքերդ»:
Բռց.՝ «մաքուրը»:
Բռց.՝ «վերևից է նայում»:
Կամ՝ «պատրաստակամ»:
Կամ՝ «Մանայիմի»:
Եբր.՝ շեոլ: Բառարանում տես «Գերեզման»:
«Յահ» անունը «Եհովա» անվան կրճատ ձևն է:
Կամ հնարավոր է՝ «Նրան»:
Նաև հնարավոր է՝ խոսքը աղջկա ընկերների մասին է կամ և՛ աղջկա, և՛ հովվի ընկերների: