Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Dendi
  • այսօր

11 հուլիսի, ուրբաթ

Ես կկատարեմ խնդրանքդ (Ծննդ. 19։21)։

Եհովայի խոնարհությունն ու կարեկցանքը մղում են նրան լինելու խոհեմ։ Օրինակ՝ Եհովայի խոնարհությունն ակնհայտ դարձավ այն ժամանակ, երբ նա պատրաստվում էր կործանել Սոդոմում ապրող չար մարդկանց։ Հրեշտակի միջոցով Եհովան պատվիրեց արդար Ղովտին փախչել լեռները, բայց վերջինս վախեցավ այնտեղ գնալ։ Նա աղաչեց Եհովային, որ ինքն ու իր ընտանիքը ապաստան գտնեն Սեգոր անունով փոքր քաղաքում, որը նույնպես կործանման էր ենթակա։ Եհովան կարող էր պահանջել, որ Ղովտը խստորեն հետևեր իր հրահանգներին, բայց նա կատարեց իր ծառայի խնդրանքը և արդյունքում փոխեց Սեգոր քաղաքը կործանելու իր մտադրությունը (Ծննդ. 19։18-22)։ Դարեր անց Եհովան կարեկցանք դրսևորեց Նինվեի բնակիչների հանդեպ։ Նա ուղարկեց Հովնան մարգարեին, որ հայտնի այդ քաղաքի և դրա չար բնակիչների վերահաս կործանման մասին։ Բայց երբ նինվեցիները զղջացին, Եհովան խղճաց նրանց և չկործանեց (Հովն. 3։1, 10; 4։10, 11)։ w23.07, էջ 21, պրբ. 5

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

12 հուլիսի, շաբաթ

Հովասին սպանեցին.... բայց [չթաղեցին] թագավորների գերեզմանոցում (2 Տար. 24։25)։

Հովասին կարելի է նմանեցնել մի ծառի, որը խոր արմատներ չուներ և կանգնած էր հենակի շնորհիվ։ Երբ հենակը, այսինքն՝ Հովիադան, այլևս չկար, հավատուրացության քամիները փչեցին, և Հովասը տապալվեց։ Մեր աստվածավախությունը չպետք է կախված լինի միայն մեր հավատակիցների, այդ թվում՝ ընտանիքի անդամների լավ ազդեցությունից։ Հոգևորապես ուժեղ մնալու համար մենք ինքներս պետք է ջանքեր թափենք, որ նվիրված մնանք Եհովային և ակնածալից վախ ունենանք նրա հանդեպ։ Դրա համար կարևոր է կանոնավորաբար ուսումնասիրել Աստծու Խոսքը, խորհրդածել դրա շուրջ և աղոթել (Երեմ. 17։7, 8; Կող. 2։6, 7)։ Իրականում, Եհովան մեզանից շատ բան չի պահանջում։ Ժողովող 12։13-ում ասվում է. «Վախեցիր ճշմարիտ Աստծուց և պահիր նրա պատվիրանները։ Դա ամենակարևոր բանն է, որ մարդ պետք է անի իր կյանքում»։ Եթե աստվածավախ լինենք, կհաղթահարենք ապագա փորձությունները և հավատարիմ կմնանք Եհովային։ Այդ դեպքում ոչինչ չի կարող վնասել նրա հետ ունեցած մեր ընկերությունը։ w23.06, էջ 19, պրբ. 17-19

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

13 հուլիսի, կիրակի

Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում (Հայտն. 21։5)։

Աստծու երաշխիքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նա, ով նստած էր գահին, ասաց» (Հայտն. 21։5ա)։ Այս նախաբանին հաջորդող խոսքերը առանձնահատուկ են նրանով, որ դրանք անձամբ Եհովան է ասել. «Հայտնություն» գրքում ընդամենը երեք այդպիսի դեպք է արձանագրված։ Այսինքն՝ խոստման երաշխիքը տալիս է ոչ թե մի հզոր հրեշտակ, ոչ թե հարություն առած Հիսուս Քրիստոսը, այլ անձամբ Եհովան։ Այս հանգամանքը ընդգծում է, որ դրանից հետո ասված խոսքերը արժանահավատ են։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի մենք համոզված ենք, որ Հայտնություն 21։5, 6 համարների խոսքերը իրականություն կդառնան։ Եհովան իր խոսքը սկսում է «ահա» բառով։ «Ահա» թարգմանված հունարեն բառը հաճախ է հանդիպում «Հայտնություն» գրքում։ Իսկ ի՞նչ է հաջորդում «ահա» բառին։ Եհովան ասում է. «Ես ամեն բան նոր եմ դարձնում»։ Ճիշտ է, խոսքը ապագա իրադարձությունների մասին է, բայց նա այնքան վստահ է դրանց կատարման մեջ, որ խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարվում են (Ես. 46։10)։ w23.11, էջ 3-4 պրբ. 7-8

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը