Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն ժեստերի լեզու
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
Հայերեն ժեստերի լեզվով հրատարակություններ (2013-2025)
Ելք
Մուտքագրվել
Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
Տեղեկատվություն
Ավելացել է նոր լեզու՝ Dendi
  • այսօր

13 հուլիսի, կիրակի

Ահա ես ամեն բան նոր եմ դարձնում (Հայտն. 21։5)։

Աստծու երաշխիքը սկսվում է հետևյալ խոսքերով. «Նա, ով նստած էր գահին, ասաց» (Հայտն. 21։5ա)։ Այս նախաբանին հաջորդող խոսքերը առանձնահատուկ են նրանով, որ դրանք անձամբ Եհովան է ասել. «Հայտնություն» գրքում ընդամենը երեք այդպիսի դեպք է արձանագրված։ Այսինքն՝ խոստման երաշխիքը տալիս է ոչ թե մի հզոր հրեշտակ, ոչ թե հարություն առած Հիսուս Քրիստոսը, այլ անձամբ Եհովան։ Այս հանգամանքը ընդգծում է, որ դրանից հետո ասված խոսքերը արժանահավատ են։ Ինչո՞ւ։ Քանի որ Եհովան «չի կարող ստել» (Տիտոս 1։2)։ Ուստի մենք համոզված ենք, որ Հայտնություն 21։5, 6 համարների խոսքերը իրականություն կդառնան։ Եհովան իր խոսքը սկսում է «ահա» բառով։ «Ահա» թարգմանված հունարեն բառը հաճախ է հանդիպում «Հայտնություն» գրքում։ Իսկ ի՞նչ է հաջորդում «ահա» բառին։ Եհովան ասում է. «Ես ամեն բան նոր եմ դարձնում»։ Ճիշտ է, խոսքը ապագա իրադարձությունների մասին է, բայց նա այնքան վստահ է դրանց կատարման մեջ, որ խոսում է այնպես, ասես դրանք արդեն կատարվում են (Ես. 46։10)։ w23.11, էջ 3-4 պրբ. 7-8

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

14 հուլիսի, երկուշաբթի

[Նա] դուրս գնաց ու դառնագին լաց եղավ (Մատթ. 26։75)։

Պետրոս առաքյալը երբեմն թերանում էր։ Ուշադրություն դարձնենք նրա կյանքից մի քանի դրվագի։ Երբ Հիսուսն ասաց, որ մարգարեության համաձայն՝ տառապելու և մահանալու է, Պետրոսը սաստեց նրան (Մարկ. 8։31-33)։ Բացի այդ՝ Պետրոսն ու մյուս առաքյալները շարունակ վիճում էին, թե ով է իրենցից մեծը (Մարկ. 9։33, 34)։ Իսկ Հիսուսի երկրային կյանքի վերջին գիշերը Պետրոսը, պահի ազդեցության տակ, կտրեց ներկաներից մեկի ականջը (Հովհ. 18։10)։ Այդ նույն գիշեր մարդավախությանը տրվելով՝ նա երեք անգամ ուրացավ իր ընկերոջը՝ Հիսուսին, որից հետո դառնագին լաց եղավ (Մարկ. 14։66-72)։ Հիսուսը չլքեց իր վհատված առաքյալին։ Հարություն առնելուց հետո նա Պետրոսին հնարավորություն տվեց փաստելու, որ սիրում է իրեն, և հանձնարարեց, որ խոնարհաբար հոգ տանի իր գառների մասին՝ հովվելով նրանց (Հովհ. 21։15-17)։ Պետրոսը պատրաստակամորեն ընդունեց այդ հանձնարարությունը։ Պենտեկոստեի օրը նա Երուսաղեմում էր, նրանց թվում, ովքեր օծվեցին սուրբ ոգով։ w23.09, էջ 22, պրբ. 6-7

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025

15 հուլիսի, երեքշաբթի

Հովվի՛ր իմ գառնուկներին (Հովհ. 21։16)։

Պետրոսը երեցներին հետևյալ հորդորը տվեց. «Հովվեք Աստծու հոտը» (1 Պետ. 5։1-4)։ Մենք գիտենք, որ որպես երեց՝ դու սիրում ես քո եղբայրներին ու քույրերին և ցանկանում ես «հովվել» նրանց։ Սակայն երբեմն գուցե այնքան զբաղված կամ հոգնած լինես, որ չկարողանաս լիարժեքորեն կատարել այդ հանձնարարությունը։ Այդ դեպքում ի՞նչ կարող ես անել։ Սրտանց աղոթիր Եհովային քո մտահոգությունների մասին։ Այդ առնչությամբ Պետրոս առաքյալը գրել է. «Ով ծառայում է, թող դա անի՝ ապավինելով Աստծու տված զորությանը» (1 Պետ. 4։11)։ Հնարավոր է, որ հավատակիցներդ բախվում են այնպիսի խնդիրների, որոնք այս աշխարհում լիովին չեն լուծվի։ Սակայն հիշիր, որ մեր «հովվապետը»՝ Հիսուս Քրիստոսը, կարող է օգնել նրանց այն հարցերում, որոնք լուծելը քո ուժերից վեր է։ Նա դա կարող է անել թե՛ հիմա, թե՛ նոր աշխարհում։ Եհովան երեցներից պարզապես ակնկալում է, որ նրանք սիրեն իրենց հավատակիցներին, հովվեն նրանց և «հոտին օրինակ լինեն»։ w23.09, էջ 29-30, պրբ. 13-14

Աստվածաշունչը քննենք ամեն օր 2025
Բարի գալուստ
Սա Եհովայի վկաների տարբեր լեզուներով հրատարակությունների գրադարանն է՝ նախատեսված ուսումնասիրությունների համար։
Հրատարակություններ բեռնելու համար այցելեք jw.org։
  • Հայերեն ժեստերի լեզու
  • ուղարկել հղումը
  • Կարգավորումներ
  • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
  • Օգտագործման պայմաններ
  • Գաղտնիության ապահովում
  • Գաղտնիության կարգավորումներ
  • JW.ORG
  • Մուտքագրվել
Ուղարկել հղումը