Վերելքի երգ։
132 Հիշի՛ր, ո՜վ Եհովա, Դավթի+
Եվ նրա կրած բոլոր նվաստացումների մասին+,
2 Ինչպես նա երդվեց Եհովային+,
Եվ ինչպես խոստացավ Հակոբի Հզորին+.
3 «Չեմ մտնի իմ տան+ հարկից ներս,
Չեմ բարձրանա իմ անկողինը+,
4 Քուն չեմ տա իմ աչքերին+
Եվ նինջ՝ իմ արտևանունքներին+,
5 Մինչև որ մի տեղ գտնեմ Եհովայի համար+,
Վեհապանծ խորան՝ Հակոբի Հզորի համար»+։
6 Ահա մենք նրա մասին լսեցինք Եփրաթայում+
Եվ այն գտանք անտառաշատ դաշտերում+։
7 Եկեք նրա վեհապանծ խորանը մտնենք+,
Եկեք խոնարհվենք նրա ոտքերի պատվանդանի մոտ+։
8 Վե՛ր կաց, ո՛վ Եհովա, քո հանգստի վայրը+,
Դու և քո զորության+ Տապանակը+։
9 Թող քո քահանաները արդարություն հագնեն+,
Եվ քեզ նվիրվածները ուրախությամբ ցնծան+։
10 Հանուն քո Դավիթ ծառայի+
Քո օծյալի երեսը մի՛ մերժիր+։
11 Եհովան երդվեց Դավթին+
Եվ ոչ մի դեպքում հետ չի կանգնի դրանից+.
«Քո որովայնի պտղից+
Պիտի քո գահին նստեցնեմ+։
12 Եթե որդիներդ պահեն իմ ուխտը+
Եվ իմ հիշեցումները, որ նրանց պիտի ուսուցանեմ+,
Ապա նրանց որդիներն էլ հավիտյան+
Քո գահին կնստեն»+։
13 Որովհետև Եհովան ընտրեց Սիոնին+
Եվ կամեցավ, որ այն իր բնակարանը լինի+.
14 «Սա է իմ հավիտենական բնակավայրը+,
Այստեղ պիտի ապրեմ, որովհետև այդպես եմ կամենում+։
15 Նրա պաշարները օրհնելով պիտի օրհնեմ+,
Նրա աղքատներին հացով պիտի կշտացնեմ+։
16 Նրա քահանաներին փրկություն պիտի հագցնեմ+,
Եվ նրան նվիրվածները ուրախությամբ պիտի ցնծան։
17 Այնտեղ պիտի Դավթի եղջյուրը աճեցնեմ+։
Ես ճրագ եմ պատրաստել իմ օծյալի համար+։
18 Նրա թշնամիներին ամոթ պիտի հագցնեմ+,
Իսկ նրա վրա իր թագը+ պիտի ծաղկի»+։