2 Թագավորներ
16 Հուդայի թագավոր Հովաթամի որդի Աքազը+ թագավոր դարձավ Ռոմելիայի որդի Փակեեի թագավորության տասնյոթերորդ տարում։ 2 Քսան տարեկան էր Աքազը, երբ սկսեց թագավորել, և տասնվեց տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա չարեց այն, ինչը ճիշտ էր իր Աստված Եհովայի աչքում, ինչը որ իր նախահայր Դավիթն էր արել+։ 3 Նա քայլեց Իսրայելի թագավորների ճանապարհով+ և նույնիսկ իր որդուն կրակի մեջ այրեց*+՝ հետևելով այն ազգերի գարշելի+ գործերին, որոնց Եհովան վռնդել էր Իսրայելի որդիների առաջից։ 4 Նա զոհեր էր մատուցում ու զոհերի ծուխն էր վեր հանում բարձունքների+ և բլուրների+ վրա ու ամեն մի սաղարթախիտ ծառի տակ+։
5 Ասորիքի թագավոր Ռասինը+ և Ռոմելիայի որդին՝ Իսրայելի թագավոր Փակեեն+, պատերազմի դուրս եկան Երուսաղեմի դեմ ու Աքազին պաշարման մեջ պահեցին, բայց չկարողացան նրան հաղթել+։ 6 Այդ ժամանակ Ասորիքի Ռասին թագավորը Ելաթը+ վերադարձրեց Եդոմին և այնտեղից բոլոր հրեաներին դուրս հանեց։ Եդոմացիները մտան Ելաթ և մինչև այսօր այնտեղ են բնակվում։ 7 Աքազը պատգամաբերներ ուղարկեց Ասորեստանի թագավոր Թգլատպալասարի+ մոտ՝ ասելով. «Ես քո ծառան+ ու քո որդին եմ։ Եկ և փրկիր+ ինձ Ասորիքի թագավորի ու Իսրայելի թագավորի ձեռքից, որոնք իմ դեմ են դուրս եկել»։ 8 Աքազը Եհովայի տան մեջ ու արքունական տան գանձերի մեջ գտնված արծաթն ու ոսկին վերցրեց+ և Ասորեստանի թագավորին կաշառք+ ուղարկեց։ 9 Ասորեստանի թագավորը լսեց նրան, եկավ Դամասկոս+ և գրավեց այն+, բնակիչներին գերության տարավ Կիր+, իսկ Ռասինին+ սպանեց։
10 Այդ ժամանակ Աքազ+ թագավորը գնաց Դամասկոս՝ Ասորեստանի Թգլատպալասար+ թագավորին հանդիպելու, և տեսավ Դամասկոսի զոհասեղանը+։ Այդ զոհասեղանի օրինակն ու նրա կառուցվածքի ամբողջ նկարագրությունը նա ուղարկեց Ուրիա քահանային+։ 11 Ուրիա+ քահանան զոհասեղանը կառուցեց+ բոլոր այն ցուցումների համաձայն, որ Աքազ թագավորը Դամասկոսից ուղարկել էր, և մինչև Դամասկոսից թագավորի վերադառնալը ավարտեց այն։ 12 Երբ թագավորը Դամասկոսից եկավ ու զոհասեղանը տեսավ+, մոտեցավ ու սկսեց զոհեր մատուցել դրա վրա+, 13 իր ողջակեզներն+ ու հացի ընծան+ այրեց+, ըմպելիքի ընծան+ թափեց և խաղաղության զոհերի արյունը շաղ տվեց զոհասեղանի վրա։ 14 Իսկ պղնձե զոհասեղանը+, որը Եհովայի առաջ էր կանգնեցված, տան առջևից՝ իր զոհասեղանի ու Եհովայի տան+ մեջտեղից, տեղափոխեց ու դրեց իր զոհասեղանի հյուսիսային կողմում։ 15 Աքազ թագավորը պատվիրեց Ուրիա+ քահանային. «Այս մեծ զոհասեղանի վրա այրիր առավոտվա ողջակեզը+, երեկոյի հացի ընծան+, թագավորի ողջակեզն+ ու հացի ընծան, այս երկրի ամբողջ ժողովրդի ողջակեզները, նրանց հացի ընծաներն ու ըմպելիքի ընծաները։ Ողջակեզների ամբողջ արյունը և զոհերի ամբողջ արյունը շաղ տուր զոհասեղանի վրա։ Իսկ պղնձե զոհասեղանի համար ես կմտածեմ, թե ինչ անեմ»։ 16 Ուրիա+ քահանան ամեն բան արեց այնպես, ինչպես որ Աքազ թագավորը պատվիրեց նրան+։
17 Նաև Աքազ թագավորը կոտրեց+ սայլերի+ կողմնապատերը+ և դրանց վրայից վերցրեց տաշտերը+, ծովը+ հանեց պղնձե եզների վրայից+, որոնք ծովի տակ էին գտնվում, և դրեց քարահատակի վրա։ 18 Շաբաթի համար ծածկված տարածքը, որ կառուցել էին տան մոտ, և Եհովայի տուն տանող արքունական արտաքին մուտքը փակեց Ասորեստանի թագավորի պատճառով։
19 Աքազի մնացած գործերի ու նրա արածների մասին գրված է Հուդայի թագավորների գործերի գրքում+։ 20 Ի վերջո, Աքազը ննջեց իր նախահայրերի հետ, և նրան թաղեցին իր նախահայրերի մոտ՝ Դավթի քաղաքում+, իսկ նրա փոխարեն սկսեց թագավորել նրա որդի Եզեկիան+։