Նվագավարին։ Դավթի երգը։
21 Ո՛վ Եհովա, թագավորն ուրախանում է քո զորությամբ+,
Եվ դեռ որքա՜ն նա պիտի ցնծա քո տված փրկությամբ+։
2 Դու տվել ես նրան իր սրտի ուզածը+
Եվ նրա շուրթերի խնդրանքը չես մերժել+։ (Սելա)
3 Դու դիմավորեցիր ու բարիքներով օրհնեցիր նրան+
Եվ գլխին զտված ոսկուց պսակ դրեցիր+։
4 Նա քեզանից կյանք խնդրեց, և դու տվեցիր+,
Երկար կյանք տվեցիր, այո՛, հավիտյան+։
5 Մեծ է նրա փառքը քո տված փրկությամբ+։
Դու նրան արժանապատվություն ու շքեղություն ես տալիս+,
6 Որովհետև դու մեծապես օրհնել ես նրան հավիտյան+,
Քո ներկայության ցնծությամբ ուրախացնում ես նրան+.
7 Որովհետև թագավորը Եհովային է ապավինում+
Եվ Բարձրյալի սիրառատ բարությանը։ Նա չի սասանվի+։
8 Քո ձեռքը կգտնի քո բոլոր թշնամիներին+,
Քո աջը կգտնի քեզ ատողներին։
9 Դու նրանց կրակե հնոց կդարձնես նշանակված ժամին, երբ ուշադրությունդ նրանց կողմը դարձնես+։
Եհովան իր բարկությամբ կուլ կտա նրանց, և կրակը նրանց կլափի+։
10 Դու կոչնչացնես նրանց պտուղը երկրից+
Եվ նրանց սերունդը՝ մարդկանց որդիներից+։
11 Որովհետև նրանք ձգտում են քեզ չարիք անել+,
Խորհուրդ են հնարում, որը չեն կարողանում իրագործել+։
12 Դու այնպես կանես, որ նրանք թիկունք կդարձնեն ու կփախչեն+,
Երբ քաշես քո աղեղի լարերը նրանց երեսին ընդդեմ+։
13 Փառավորվի՛ր քո զորությամբ, ո՛վ Եհովա+։
Մենք կերգենք ու սաղմոս կասենք քո հզորության մասին+։