Եզեկիել
23 Եհովայի խոսքը եղավ ինձ+. 2 «Մարդո՛ւ որդի, երկու կին կային, որոնք մի մոր աղջիկներ էին+։ 3 Նրանք սկսեցին մարմնավաճառությամբ զբաղվել Եգիպտոսում+։ Երիտասարդ ժամանակ մարմնավաճառությամբ զբաղվեցին+։ Այնտեղ նրանց կրծքերը ճմլեցին+ և նրանց կուսության ստինքները տրորեցին։ 4 Մեծի անունը Օոլա էր, իսկ նրա քրոջ անունը՝ Օոլիբա։ Նրանք իմը դարձան+ և որդիներ ու աղջիկներ ծնեցին+։ Նրանց անուններն են՝ Օոլա՝ Սամարիա+, և Օոլիբա՝ Երուսաղեմ+։
5 Իմը լինելով հանդերձ՝ Օոլան սկսեց մարմնավաճառությամբ զբաղվել+ և կրքով բորբոքվեց իր սիրեկանների+՝ ասորեստանցիների հանդեպ+, ովքեր մոտ էին գտնվում իրեն՝ 6 կապույտ հագած կառավարիչների ու փոխանորդների հանդեպ։ Նրանք բոլորը հաճելի երիտասարդներ էին՝ հեծյալներ։ 7 Նա պոռնկություն էր գործում նրանց հետ. նրանք բոլորն էլ Ասորեստանի ընտիր որդիներն էին։ Նա պղծում էր իրեն բոլոր նրանցով, ում հանդեպ կրքով էր բորբոքվում՝ նրանց գարշելի կուռքերով*+։ 8 Նա չթողեց իր մարմնավաճառությունը, որով զբաղվում էր դեռ Եգիպտոսում, քանի որ նրանք նրա երիտասարդ ժամանակից ի վեր պառկում էին նրա հետ և տրորում էին նրա կուսության ստինքներն ու ագահորեն պոռնկություն անում* նրա հետ+։ 9 Ուստի ես նրան մատնեցի նրա սիրեկանների ձեռքը+՝ Ասորեստանի որդիների ձեռքը, որոնց հանդեպ նա կրքով էր բորբոքվում+։ 10 Նրանք բացեցին նրա մերկությունը+, վերցրին նրա որդիներին ու աղջիկներին+ և նրան սրով սպանեցին։ Նա խայտառակվեց կանանց մեջ ու նրա նկատմամբ դատաստաններ տեսան։
11 Երբ նրա քույր Օոլիբան տեսավ դա+, տռփանքին տրվելով՝ նրանից ավելի շատ ապականվեց, և մարմնավաճառությամբ իր քրոջ պոռնկությունից առաջ անցավ+։ 12 Կրքով բորբոքվեց Ասորեստանի որդիների հանդեպ+՝ իրեն մոտ գտնվող կառավարիչների ու փոխանորդների հանդեպ, որոնք նրբաճաշակորեն էին հագնված, և հեծյալների հանդեպ, որոնք բոլորն էլ հաճելի երիտասարդներ էին+։ 13 Քանի որ նա պղծվել էր, ես տեսա, որ երկուսն էլ գնում էին մի ճանապարհով+։ 14 Նա սկսեց ավելի շատ զբաղվել մարմնավաճառությամբ, երբ պատի վրա տեսավ տղամարդկանց քանդակված պատկերները+՝ քաղդեացիների քանդակված պատկերները+՝ բոսորագույնով ներկած+, 15 որոնց մեջքին գոտի+ էր կապած, գլուխներին՝ մեծ խույր։ Նրանք բոլորը ռազմիկների տեսք ունեին՝ նման էին Բաբելոնի որդիներին, որոնք ծնվել էին քաղդեացիների երկրում։ 16 Առաջին իսկ հայացքից նա կրքով բորբոքվեց նրանց հանդեպ+ և պատգամաբերներ ուղարկեց նրանց մոտ՝ Քաղդեա+։ 17 Բաբելոնի որդիները գալիս էին նրա մոտ, մտնում էին նրա վավաշոտ սիրո անկողինն ու պղծում նրան՝ պոռնկություն անելով*+։ Նա պղծվում էր նրանցով, և նրա հոգին հետզհետե զզվանքով շրջվեց նրանցից։
18 Նա սկսեց բացեիբաց մարմնավաճառությամբ զբաղվել ու բացեց իր մերկությունը+, ուստի իմ հոգին զզվանքով շրջվեց նրանից, ինչպես որ նրա քրոջից հոգիս զզվանքով շրջվեց+։ 19 Նա սկսեց այնքան շատ զբաղվել մարմնավաճառությամբ+, որ հիշեց իր երիտասարդության օրերը+, երբ Եգիպտոսի երկրում մարմնավաճառությամբ էր զբաղվում+։ 20 Նա կրքով բորբոքվեց այն հարճերի նման, որոնց տերերի մարմնի անդամը արու էշերի մարմնի անդամի պես է և որոնց սեռական օրգանը արու ձիերի սեռական օրգանի պես է+։ 21 Դու փափագեցիր քո երիտասարդության անառակ վարքը, երբ Եգիպտոսում եղածդ ժամանակից տրորում էին քո կրծքերը+, որ բավարարեն քո երիտասարդության կրծքերի ցանկությունը+։
22 Ուստի ո՛վ Օոլիբա, այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քո դեմ կհանեմ սիրեկաններիդ+, որոնցից քո հոգին զզվանքով շրջվել է, և ամեն կողմից քո դեմ կբերեմ նրանց+՝ 23 Բաբելոնի որդիներին+, բոլոր քաղդեացիներին+, Փակուդի+, Սուեի, Կուեի մարդկանց, նրանց հետ միասին Ասորեստանի բոլոր որդիներին։ Նրանք բոլորը հաճելի երիտասարդներ են, կառավարիչներ ու փոխանորդներ, բոլորը ռազմիկներ են, ընտրյալ խորհրդականներ ու ձիավորներ։ 24 Նրանք կգան քո դեմ մարտակառքերի և անիվների դղրդյունով+, ժողովուրդների բազմությամբ, մեծ վահանով, ասպարով ու սաղավարտով։ Նրանք քո դեմ կգան ամեն կողմից, քեզ նրանց դատին կհանձնեմ, ու նրանք կդատեն քեզ իրենց դատաստաններով+։ 25 Ես իմ նախանձախնդրությունը կցուցաբերեմ ընդդեմ քեզ+, և նրանք ցասումով կգործեն քո դեմ+։ Նրանք կկտրեն քո քիթն ու ականջները, իսկ այն, ինչ կմնա քեզնից, սրով կընկնի։ Որդիներիդ ու աղջիկներիդ+ կվերցնեն+, իսկ այն, ինչ կմնա քեզնից, կրակը կլափի+։ 26 Նրանք քո վրայից պատռելով կհանեն հանդերձներդ+ ու կխլեն գեղեցիկ զարդերդ+։ 27 Ես այնպես կանեմ, որ վերջ տաս անառակ վարքիդ+ և մարմնավաճառությանդ, որով դեռ Եգիպտոսի երկրում էիր զբաղվում+։ Աչքերդ այլևս չես բարձրացնի դեպի նրանք ու չես հիշի Եգիպտոսը»։
28 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Ես քեզ մատնելու եմ նրանց ձեռքը, ում ատում ես, նրանց ձեռքը, ումից հոգիդ զզվանքով շրջվել է+։ 29 Նրանք ատելությամբ կգործեն քո դեմ, կխլեն ծանր աշխատանքիդ ողջ արդյունքը և քեզ մերկ ու տկլոր կթողնեն+։ Քո պոռնկությունը, անառակ վարքն ու մարմնավաճառությունը կմերկացվեն+։ 30 Այս բաները կանեն քեզ, որովհետև մարմնավաճառի պես գնում էիր ուրիշ ազգերի հետևից+ ու պղծվում էիր նրանց գարշելի կուռքերով+։ 31 Դու քայլում էիր քրոջդ ճանապարհով+, ես էլ նրա բաժակը քո ձեռքը կտամ»+։
32 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դու քրոջդ խոր ու լայն բաժակը կխմես+, ծիծաղի ու ծաղրի առարկա կդառնաս, որովհետև բաժակի պարունակությունը շատ է+։ 33 Դու կլցվես հարբեցողությամբ և վշտով, մինչև վերջ կխմես զարմանքի ու ամայության բաժակը՝ քրոջդ՝ Սամարիայի բաժակը։ 34 Դու կխմես ու կդատարկես այն+, կկրծես նրա կավե բեկորները, ստինքներդ կպատառոտես+։ «Ես եմ դա ասել»,– ասում է Գերիշխան Տեր Եհովան»։
35 Դրա համար այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Դու մոռացար ինձ+ ու թիկունքիդ հետևը գցեցիր+, ուստի կրի՛ր քո անառակ վարքի ու մարմնավաճառության հետևանքները»»։
36 Եվ Եհովան ասաց ինձ. «Մարդո՛ւ որդի, պատրաս՞տ ես դատելու+ Օոլային և Օոլիբային+ ու նրանց հայտնելու իրենց գարշելի բաների մասին+, 37 որովհետև նրանք շնություն են արել+, և նրանց ձեռքերն արյունոտ են+։ Նրանք շնություն էին անում իրենց գարշելի կուռքերի հետ+։ Բացի դրանից, իրենց որդիներին, որոնց ծնել էին ինձ համար, որպես կերակուր կրակն էին նետում դրանց համար+։ 38 Ավելին, ահա թե նրանք ինչ էին անում. այդ օրը պղծում էին+ իմ սրբարանը+ և ապականում իմ շաբաթները+։ 39 Մորթում էին իրենց որդիներին իրենց գարշելի կուռքերի համար+ և նույն օրը գալիս էին իմ սրբարանը, որ պղծեն այն+։ Ահա թե ինչ էին անում իմ տանը+։ 40 Դրանից բացի, երբ նրանք պատգամաբեր էին ուղարկում հեռվում գտնվող տղամարդկանց հետևից+, վերջիններս գալիս էին+, և դու* նրանց համար լվացվում էիր+, ներկում էիր աչքերդ+ և զարդարվում զարդերով+։ 41 Դու նստում էիր փառավոր մահճի վրա+, որի առաջ սեղան էր գցված+, իմ խունկն+ ու յուղը դրա վրա էիր դնում+։ 42 Անհոգ ամբոխի ձայնն էր լսվում նրանում+, և բազմության միջի տղամարդկանց մոտ անապատից հարբեցողներ+ էին բերում, որոնք ապարանջաններ էին դնում այդ կանանց ձեռքերին և գեղեցիկ պսակներ՝ նրանց գլուխներին+։
43 Հետո ես ասացի նրա մասին, ով հալումաշ է եղել շնություն անելուց+. «Նույնիսկ հիմա նա ինքը չի դադարի մարմնավաճառությամբ զբաղվելուց»+։ 44 Նրանք գալիս էին նրա մոտ, ինչպես մարմնավաճառ կնոջ մոտ են գնում։ Այդպես էին նրանք գալիս Օոլայի և Օոլիբայի մոտ՝ անառակ վարք ունեցող այդ կանանց մոտ+։ 45 Բայց արդար+ մարդիկ կդատեն նրան այն դատաստանով, որով դատում են շնացող կանանց+, և այն դատաստանով, որով դատում են արյուն թափող կանանց+. չէ՞ որ նրանք շնացող կանայք են, և նրանց ձեռքերն արյունոտ են+։
46 Այսպես է ասում Գերիշխան Տեր Եհովան. «Մի բազմություն կբերվի նրանց դեմ+, նրանք սարսափի առարկա կդառնան ու կողոպուտի կմատնվեն+։ 47 Այդ բազմությունը կքարկոծի նրանց+ և իր սրերով կխոցի, նրանց որդիներին ու աղջիկներին կսպանի+, իսկ նրանց տները կհրկիզի+։ 48 Այդ երկրում ես վերջ կդնեմ+ անառակ վարքին+, և բոլոր կանայք դաս կքաղեն դրանից, որպեսզի ձեր անառակ վարքը չընդօրինակեն+։ 49 Նրանք ձեր անառակ վարքը ձեզ վրա կբերեն+, դուք ձեր գարշելի կուռքերի մեղքերը կկրեք և պիտի իմանաք, որ ես Գերիշխան Տեր Եհովան եմ»»+։