1 Տարեգրություն
14 Տյուրոսի+ Քիրամ+ թագավորը պատգամաբերներ ուղարկեց Դավթի մոտ, նրանց հետ մայրու գերաններ+, ինչպես նաև որմնադիրներ ու հյուսներ, որպեսզի նրա համար տուն կառուցեն+։ 2 Դավիթը հասկացավ, որ Եհովան իրեն Իսրայելի վրա թագավոր է հաստատել+ և իր թագավորությունը բարձրացրել է հանուն իր Իսրայել ժողովրդի+։
3 Դավիթը Երուսաղեմում ուրիշ կանայք+ էլ առավ և ուրիշ որդիներ ու դուստրեր էլ ունեցավ+։ 4 Երուսաղեմում նրա համար ծնված երեխաների անուններն են. Սամուա+, Սոբաբ+, Նաթան+, Սողոմոն+, 5 Եբաար+, Ելիսուա, Ելիփալետ+, 6 Նոքան, Նաֆեկ+, Հաբիե, 7 Ելիսամա+, Բալիադա և Ելիֆալետ+։
8 Լսելով, որ Դավիթը ողջ Իսրայելի վրա թագավոր է օծվել+՝ բոլոր փղշտացիները գնացին նրան փնտրելու+։ Երբ Դավիթը լսեց այդ մասին, դուրս եկավ նրանց դեմ։ 9 Փղշտացիները եկան ու սկսեցին հարձակումներ գործել ռաֆայիմների հովտում+։ 10 Դավիթը հարցրեց Աստծուն+. «Գնա՞մ փղշտացիների դեմ։ Նրանց իմ ձեռքը կմատնե՞ս»։ Եհովան էլ պատասխանեց. «Գնա՛, նրանց անպայման քո ձեռքն եմ մատնելու»։ 11 Ուստի Դավիթը վեր ելավ Բաալ-Փարասին+ և նրանց կոտորեց այնտեղ։ Դավիթն ասաց. «Ճշմարիտ Աստվածը իմ ձեռքով ճեղքեց թշնամիներիս շարքերը, ինչպես որ ջրերն են ճեղքում պատնեշը»։ Դրա համար էլ այդ տեղը+ կոչեցին Բաալ-Փարասին*։ 12 Փղշտացիները այնտեղ թողեցին իրենց աստվածներին+, որոնց Դավթի հրամանով այրեցին+։
13 Ավելի ուշ փղշտացիները նորից հարձակում գործեցին հովտում+։ 14 Դավիթը դարձյալ հարցրեց+ Աստծուն, և ճշմարիտ Աստվածը այս անգամ ասաց նրան. «Մի՛ գնա նրանց հետևից։ Շրջանցիր նրանց ու հարձակվիր նրանց վրա բակայի* թփերի դիմացից+։ 15 Եվ երբ ձայն լսես, ասես ինչ-որ մեկը քայլում է բակայի թփերի վրայով+, այդ ժամանակ դուրս եկ կռվի+, որովհետև ճշմարիտ Աստվածը դուրս է գալու քո առաջ+, որ կոտորի փղշտացիների բանակը»։ 16 Դավիթն արեց այնպես, ինչպես ճշմարիտ Աստվածն էր նրան պատվիրել+. նրանք կոտորեցին փղշտացիներին Գաբաոնից+ մինչև Գազեր+։ 17 Դավթի հռչակը+ տարածվեց բոլոր երկրներում, և Եհովան ազգերի մեջ նրա հանդեպ վախ գցեց+։