Երկրորդ նամակը կորնթացիներին
1 Ես՝ Պողոսս, որ Աստծու կամքով Քրիստոս Հիսուսի առաքյալն եմ+, և մեր եղբայր Տիմոթեոսը+ գրում ենք Կորնթոսում գտնվող Աստծու ժողովին, ինչպես նաև ողջ Աքայիայում+ եղող բոլոր սրբերին+։
2 Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։
3 Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, գթության+ Հայրը և ամենայն մխիթարության+ Աստվածը, 4 որը մխիթարում է մեզ մեր բոլոր նեղություններում+, որպեսզի ամեն տեսակ նեղության մեջ լինողներին կարողանանք մխիթարել+ այն մխիթարությամբ, որով ինքներս ենք մխիթարվում Աստծուց+։ 5 Որքան որ հանուն Քրիստոսի մեր կրած չարչարանքներն են շատ+, այնքան էլ շատ է մխիթարությունը, որ ստանում ենք Քրիստոսի միջոցով+։ 6 Եթե նեղության մեջ ենք, դա ձեր մխիթարության և փրկության համար է+, իսկ եթե մխիթարվում ենք, դա ձեր մխիթարության համար է, որը օգնում է ձեզ տոկալ այն նույն չարչարանքներին, որոնք մենք էլ ենք կրում+։ 7 Ուստի վստահ ենք, որ դուք հավատարիմ կմնաք, որովհետև գիտենք, որ ինչպես չարչարանքներին եք բաժնեկից, այդպես էլ մխիթարությանը բաժնեկից կլինեք+։
8 Ուզում ենք, եղբայրնե՛ր, որ դուք տեղյակ լինեք այն նեղություններին, որ պատահեց մեզ Ասիայում*+. այդ բեռը այնքան վեր էր մեր կարողությունից, որ գրեթե կորցրինք ապրելու մեր հույսը+։ 9 Թվաց, թե մահապատժի ենք դատապարտված։ Սա եղավ, որպեսզի ոչ թե ինքներս մեզ ապավինենք+, այլ Աստծուն, որը հարություն է տալիս մահացածներին+։ 10 Այնպիսի մեծ բանից, ինչպիսին որ մահն է, նա ազատեց մեզ ու կազատի էլ+. մեր հույսը նրա վրա է, որ նա հետագայում էլ կազատի մեզ+։ 11 Դուք ևս կարող եք օգնել՝ ջերմեռանդորեն աղոթելով մեզ համար+, որպեսզի հօգուտ մեզ շատերի կողմից շնորհակալություն+ մատուցվի մեզ շնորհվածի համար, որը ստացանք շատ մարդկանց աղոթքների շնորհիվ+։
12 Սրանով ենք պարծենում և մաքուր խղճով+ սա ենք ասում, որ աշխարհում ու առավել ևս ձեր հանդեպ մենք վարվեցինք սրբությամբ և Աստծու տված անկեղծությամբ, ոչ թե այս աշխարհի իմաստությամբ+, այլ Աստծու անզուգական բարությամբ։ 13 Մենք ուրիշ բան չենք գրում ձեզ, բացի այն ամենից, ինչ դուք լավ գիտեք ու նաև ընդունում եք։ Հուսով եմ, որ կշարունակեք ընդունել դրանք մինչև վերջ+։ 14 Դուք արդեն որոշ չափով ընդունել եք, որ մենք ձեր պարծանքն ենք+, ինչպես որ դուք էլ մեր պարծանքը կլինեք մեր Տեր Հիսուսի օրը+։
15 Այս վստահությամբ ես նախապես մտադրվել էի ձեզ մոտ գալ+, որ դուք դարձյալ ուրախանաք+, 16 և ձեզ մոտ կանգ առնելուց հետո գնալ Մակեդոնիա+, ապա Մակեդոնիայից վերադառնալ ձեզ մոտ+ և կուզեի, որ դուք ճանապարհի մի մասը ուղեկցեիք+ ինձ դեպի Հրեաստան։ 17 Ուրեմն երբ մտադրվեցի գալ, մի՞թե թեթևամտություն դրսևորեցի+։ Կամ ինչ որ նպատակադրում եմ, եսասիրական մղումներո՞վ եմ անում+, որ մեկ ասեմ՝ «այո՛, իհարկե», իսկ հետո՝ «ո՛չ+, ոչ մի դեպքում»։ 18 Բայց ինչպես որ Աստծուն կարելի է վստահել, այնպես էլ ձեզ ուղղված մեր խոսքը «այո» չէ և միևնույն ժամանակ՝ «ոչ»։ 19 Աստծու Որդին+՝ Քրիստոս Հիսուսը, որի մասին ես, Սիլվանոսը և Տիմոթեոսը+ քարոզեցինք ձեզ, չեղավ «այո» և միևնույն ժամանակ՝ «ոչ», այլ նրա պարագայում «այո»-ն «այո» եղավ+։ 20 Եվ որքան որ Աստծու խոստումներ+ կան, նրա միջոցով «այո» եղան+։ Դրա համար էլ նրա միջոցով «ամեն»+ ենք ասում՝ փառք տալով Աստծուն։ 21 Բայց նա, ով երաշխավորում է, որ դուք և մենք Քրիստոսին ենք պատկանում, և նա, ով օծել է+ մեզ, Աստվածն է։ 22 Նա նաև իր կնիքը+ դրեց մեզ վրա և գալիք վարձատրության երաշխիքը+ տվեց, այսինքն՝ ոգին+՝ մեր սրտերում։
23 Հիմա ես Աստծուն վկա+ եմ կանչում իմ իսկ հոգու դեմ. ձեզ խնայելու համար է+, որ դեռ չեմ եկել Կորնթոս։ 24 Բանն այն չէ, որ մենք տիրապետում ենք+ ձեր հավատի վրա, այլ մենք համագործակիցներ ենք+ և նպաստում ենք ձեր ուրախությանը, քանի որ ձեր հավատի շնորհիվ+ եք դուք կանգնած+։
2 Որոշել եմ, որ երբ դարձյալ ձեզ մոտ գամ, չտրտմեցնեմ+ ձեզ։ 2 Եթե ես ձեզ տրտմեցնեմ+, ապա էլ ո՞վ պիտի ուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց ես տրտմեցրի։ 3 Դրա համար էլ հենց սա գրեցի ձեզ, որ երբ գամ, չտրտմեմ+ նրանց պատճառով, որոնցով ես պետք է ուրախանամ+, որովհետև վստահ եմ+, որ իմ ունեցած ուրախությունը ձեր բոլորինն է։ 4 Սիրտս մեծ վշտով ու նեղությամբ էր լցված, երբ գրեցի ձեզ շատ արցունքներով+, բայց ոչ թե նրա համար, որ տրտմեք+, այլ որ իմանաք, թե որքան շատ եմ սիրում ձեզ։
5 Եթե մեկը տրտմություն է պատճառել+, նա ոչ թե ինձ է տրտմեցրել, այլ (կներեք անկեղծությանս համար) որոշ չափով ձեզ բոլորիդ։ 6 Մեծամասնության կողմից տրված խրատը+ բավական է այդ մարդու համար, 7 այնպես որ այժմ, ընդհակառակը, դուք պետք է մեծահոգաբար ներեք+ ու մխիթարեք նրան, որ չլինի թե նա կուլ գնա իր ծայրահեղ տրտմությանը+։ 8 Ուստի հորդորում եմ ձեզ, որ հավաստիացնեք նրան ձեր սիրո+ մեջ։ 9 Գրում եմ համոզվելու համար, թե արդյոք դուք հնազա՞նդ եք+։ 10 Ինչ էլ որ դուք որևէ մեկին ներում եք, ես էլ եմ ներում+։ Իսկ երբ ես որևէ մեկին ներում եմ, դա անում եմ ձեր օգտի համար և անում եմ Քրիստոսի առաջ, 11 որ չխաբվենք Սատանայի կողմից+, քանի որ անտեղյակ չենք նրա դիտավորություններին+։
12 Երբ ես ժամանեցի Տրովադա+՝ Քրիստոսի մասին բարի լուրը հռչակելու, և երբ Տիրոջը ծառայելու համար դուռ էր բացվել իմ առջև+, 13 սիրտս հանգստություն չգտավ, քանի որ չգտա իմ եղբայր Տիտոսին+։ Ուստի հրաժեշտ տվեցի այնտեղի եղբայրներին ու մեկնեցի Մակեդոնիա+։
14 Շնորհակալություն Աստծուն, որը միշտ հաղթական երթում առաջնորդում է+ մեզ Քրիստոսի հետ+ և իր մասին գիտելիքների բուրմունքը մեր միջոցով տարածում է ամեն տեղ+։ 15 Աստծու համար մենք անուշ բուրմունքն ենք+, երբ քարոզում ենք Քրիստոսի մասին։ Եվ այդ բուրմունքը առնում են թե՛ նրանք, ովքեր փրկության ճանապարհին են, և թե՛ նրանք, ովքեր կործանման ճանապարհին են+։ 16 Կործանվողների համար դա մահվանից բխող ու դեպի մահ տանող հոտ է+, իսկ փրկվողների համար՝ կյանքից բխող ու դեպի կյանք տանող բուրմունք։ Եվ այս ծառայության համար ո՞վ է որակյալ+։ 17 Մե՛նք. քանի որ շատերի նման+՝ Աստծու խոսքի առևտուր անողներ չենք+, այլ անկեղծությունից մղված, այո՛, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ ենք խոսում Աստծու առաջ՝ Քրիստոսի աշակերտները լինելով+։
3 Կարիք կա՞ արդյոք, որ նորից մեզ երաշխավորենք+։ Արդյոք ձեզ ուղղված կամ ձեր կողմից երաշխավորության նամակի կարիք ունե՞նք+, ինչպես ոմանք։ 2 Դուք եք մեր նամակը+՝ մեր սրտերի վրա գրված, որը իմացվում և կարդացվում է բոլոր մարդկանց կողմից+։ 3 Ակնհայտ է, որ դուք Քրիստոսի նամակն եք՝ մեր՝ ծառայողներիս+ կողմից գրված, գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու ոգով+, ոչ թե քարե տախտակների+ վրա, այլ մարմնեղեն տախտակների՝ սրտերի վրա+։
4 Քրիստոսի միջոցով մենք այսպիսի վստահություն ունենք+ Աստծու հանդեպ։ 5 Սա չի նշանակում, թե մենք ինքներս ենք որակյալ և կարող ենք համարել, թե ինչ-որ բան մեզանից է գալիս+։ Մեր որակյալ լինելը Աստծուց է գալիս+, 6 որն էլ, անշուշտ, որակյալ դարձրեց մեզ, որպեսզի նոր ուխտի ծառայողներ լինենք+՝ ոչ թե գրավոր օրենքի+, այլ ոգու+, քանի որ գրավոր օրենքը մահվան է դատապարտում+, մինչդեռ ոգին կենդանացնում է+։
7 Եթե քարերի վրա փորագրված+ օրենքը, որը մահ է բերում+, այնպիսի փառքով առաջ եկավ+, որ Իսրայելի որդիները Մովսեսի երեսին չէին կարողանում նայել ճառագող փառքի պատճառով+, որը, սակայն, պիտի անհետանար, 8 ապա մի՞թե ոգու+ բերածը ավելի մեծ փառքով չպետք է լինի+։ 9 Եթե դատապարտություն+ բերող օրենքը փառավոր էր+, ապա առավել ևս փառավոր է+ արդարություն բերողը+։ 10 Փաստորեն, նույնիսկ այն, ինչը մի ժամանակ փառավոր էր, զրկվեց փառքից+ իրեն գերազանցող փառքի պատճառով+։ 11 Եթե այն, ինչը վերանալու էր, բերվեց փառքով+, ապա առավել ևս մնացողը մեծ փառքով կլինի+։
12 Ուստի քանի որ այսպիսի հույս ունենք+, մենք խոսելու մեծ ազատություն ենք գործադրում 13 և չենք վարվում Մովսեսի նման, որը քողով+ ծածկում էր իր երեսը, որպեսզի Իսրայելի որդիները չնայեն այն բանի վախճանին+, ինչը վերանալու էր։ 14 Սակայն նրանց միտքը բթացավ+, և մինչև օրս այդ նույն քողը մնում է չվերցված, երբ ընթերցվում է հին ուխտը+, որովհետև այն վերացվում է Քրիստոսի միջոցով+։ 15 Իրականում, մինչև այսօր, երբ ընթերցում են Մովսեսի գրածները+, քողը ծածկում է նրանց սրտերը+։ 16 Բայց երբ որ դառնում են դեպի Եհովան, քողը վերցվում է+։ 17 Եհովան Ոգի է+, և ուր որ Եհովայի+ ոգին+ է, այնտեղ ազատություն կա+։ 18 Եվ մինչ մենք բոլորս+, չծածկված երեսով, հայելիների նման, Եհովայի փառքն ենք արտացոլում+, միևնույն պատկերով+ փոխակերպվում ենք+ հետզհետե աճող փառքով+։ Մենք դառնում ենք այնպիսին, ինչպիսին որ Եհովան՝ Ոգին է մեզ դարձնում+։
4 Քանի որ մեր հանդեպ ցույց տրված ողորմության համաձայն+՝ այս ծառայությունն+ ունենք, չենք հանձնվում, 2 այլ մերժել ենք ամոթալի ծածուկ բաները+, խորամանկությամբ չենք քայլում, ոչ էլ Աստծու խոսքն ենք խարդախում+, այլ ճշմարտությունը հայտնի դարձնելով՝ Աստծու առաջ լավ օրինակ ենք թողնում բոլոր մարդկանց*+։ 3 Իսկ եթե մեր հռչակած բարի լուրը ծածկված է քողով, ծածկված է կործանվողների համար+՝ 4 անհավատների, որոնց մտքերը այս աշխարհի* աստվածը+ կուրացրեց+, որպեսզի Քրիստոսի մասին փառավոր բարի լուրի+ լույսը+ չտեսնեն+. Քրիստոսի, որն Աստծու պատկերն է+։ 5 Մենք ոչ թե մեր մասին ենք քարոզում, այլ Քրիստոս Հիսուսի՝ որպես Տիրոջ+, իսկ մեր մասին՝ որպես ձեր ծառաների+ հանուն Հիսուսի։ 6 Աստված, որ ասաց՝ «խավարից թող լույս ծագի»+, ինքը ծագեց մեր սրտերի վրա, որպեսզի Քրիստոսի երեսը լուսավորի+ մեր սրտերը Աստծու մասին փառավոր գիտելիքներով+։
7 Սակայն մենք այս գանձն ունենք+ կավե+ անոթներում+, որպեսզի երևա, որ սովորականին գերազանցող ուժը+ Աստծուց է գալիս+ և ոչ թե մեզանից+։ 8 Ամեն կողմից ճնշված ենք+, բայց նեղ դրության մեջ չենք, շփոթության մեջ ենք, բայց անելանելի վիճակում չենք+, 9 հալածված ենք, բայց ոչ լքված+, վայր ենք գցված+, բայց ոչ կործանված+։ 10 Ամենուրեք և ամեն ժամանակ մեր մարմիններում կրում ենք այն նույն տանջանքները, որ Հիսուսը կրեց+, որպեսզի Հիսուսի կյանքը նույնպես հայտնվի մեր մարմիններում+։ 11 Հանուն Հիսուսի մենք՝ ողջ եղողներս, անընդհատ դեմառդեմ կանգնում ենք մահվան առջև+, որպեսզի Հիսուսի կյանքը նույնպես հայտնվի մեր մահկանացու մարմիններում+։ 12 Հետևաբար, մահը գործում է մեր մեջ, իսկ կյանքը՝ ձեր մեջ+։
13 Եվ քանի որ մենք ունենք հավատի այն նույն ոգին, որի մասին գրված է՝ «ես հավատացի, ուստիև խոսեցի»+, մենք էլ ենք հավատում, ուստիև խոսում ենք՝ 14 իմանալով, որ նա, ով հարություն տվեց Հիսուսին, մեզ էլ հարություն կտա Հիսուսի հետ և ձեզ հետ միասին կներկայացնի նրա առջև+։ 15 Այս ամենը ձեզ համար է+, որպեսզի առատ անզուգական բարությունը շատերի մատուցած գոհության շնորհիվ ավելի ու ավելի առատանա Աստծու փառքի համար+։
16 Դրա համար էլ մենք չենք հանձնվում, ու եթե նույնիսկ մեր արտաքին մարդը քայքայվում է, մեր ներքին մարդը+, անշուշտ, օրեցօր նորոգվում է։ 17 Թեպետ նեղությունը վաղանցիկ է+ ու թեթև, սակայն մեզ համար այն փառք է առաջ բերում, որը շատ ավելի գերազանց է և հավիտենական է+։ 18 Մենք մեր աչքերը հառած պահում ենք ոչ թե երևացող բաներին, այլ չերևացողներին+, որովհետև երևացող բաները ժամանակավոր են+, իսկ չերևացողները՝ հավիտենական+։
5 Մենք գիտենք, որ մեր երկրային տունը+՝ այս վրանը+, կքանդվի+, և մենք Աստծուց մի շինություն կունենանք, մի տուն, որ ձեռքով չէ շինված+ և հավիտենական+ է երկնքում։ 2 Այս տան մեջ մենք իրոք հառաչում ենք+՝ փափագելով հագնել այն մեկը, որը պատրաստված է մեզ համար երկնքում+, 3 որպեսզի այն հագնենք ու մերկ չլինենք+։ 4 Մենք՝ այս վրանում լինողներս, հառաչում ենք՝ ծանրության տակ լինելով, որովհետև ոչ թե ուզում ենք հանել այն, այլ ուզում ենք մյուսը հագնել+, որպեսզի ինչը որ մահկանացու է, կլանվի կյանքի կողմից+։ 5 Հենց այս բանի համար Աստված պատրաստեց մեզ+, նա, որ տվեց մեզ գալիք վարձատրության երաշխիքը+, այսինքն՝ ոգին+։
6 Այդ պատճառով մենք միշտ վստահ ենք և գիտենք, որ քանի դեռ մեր տունը մարմնում է, մենք Տիրոջից հեռու ենք+, 7 և սա գիտենք, քանի որ հավատով ենք քայլում, ոչ թե տեսանելի բաներով+։ 8 Սակայն մենք լի ենք վստահությամբ և գերադասում ենք թողնել այս մարմինը ու մեր տունը Տիրոջ մոտ հաստատել+։ 9 Ուստի անկախ այն բանից՝ մեր տունը նրա մոտ լինի, թե նրանից հեռու+, մեր նպատակն է, որ ընդունելի լինենք նրան+, 10 որովհետև բոլորս էլ պետք է կանգնենք Քրիստոսի դատավորական աթոռի առաջ+, որպեսզի յուրաքանչյուրը ստանա իր հատուցումը՝ ըստ իր գործերի, որ արել է մարմնում եղած ժամանակ՝ թե՛ բարի, թե՛ չար+։
11 Գիտակցելով, որ հարկավոր է Տիրոջ հանդեպ վախ+ ունենալ՝ շարունակ համոզում ենք+ մարդկանց, որ լսեն մեզ, սակայն Աստված լավ գիտի մեզ։ Հույս ունեմ, որ ձեր խիղճը կօգնի ձեզ հասկանալու, թե ինչպիսին ենք մենք+։ 12 Մենք դարձյալ մեր անձերը չենք երաշխավորում+ ձեզ, այլ մեզանով պարծենալու առիթ ենք տալիս ձեզ+, որպեսզի կարողանաք պատասխան տալ նրանց, ովքեր պարծենում են՝ նայելով արտաքին տեսքին+ և ոչ թե սրտին+։ 13 Եթե մենք խելքներս կորցրել էինք+, ապա դա Աստծու համար էր. եթե ողջամիտ ենք+, ապա դա ձեզ համար է։ 14 Քրիստոսի ունեցած սերն է մղում մեզ, քանի որ այսպես ենք եզրակացնում, որ մեկը մահացավ բոլորի համար+։ Այդպես եղավ, քանի որ բոլորը մահացել էին։ 15 Նա մահացավ բոլորի համար, որպեսզի նրանք, ովքեր ապրում են, այլևս ոչ թե իրենց համար ապրեն+, այլ նրա համար+, ով մահացավ իրենց համար ու հարություն առավ+։
16 Ուրեմն այսուհետև մենք ոչ ոքի չգիտենք ըստ մարմնի+։ Եթե նույնիսկ Քրիստոսին գիտեինք ըստ մարմնի+, հիմա այլևս չգիտենք նրան որպես այդպիսին+։ 17 Հետևաբար եթե որևէ մեկը միության մեջ է Քրիստոսի հետ, նա նոր ստեղծագործություն է+. հինը անցավ+, և ահա նորը առաջ եկավ+։ 18 Սակայն այս ամենն Աստծուց է, որը Քրիստոսի միջոցով հաշտեցրեց+ մեզ իր հետ և տվեց մեզ հաշտության ծառայությունը+, 19 այսինքն՝ այն, որ Աստված Քրիստոսի միջոցով+ աշխարհն+ իր հետ հաշտեցրեց+՝ հաշվի չառնելով նրանց հանցանքները+, և նա հաշտության խոսքը+ մեզ հանձնեց+։
20 Հետևաբար, մենք+ Քրիստոսին փոխարինող+ դեսպաններ ենք+, ասես թե Աստված խնդրելիս լինի մեր միջոցով+։ Որպես Քրիստոսին փոխարինողներ՝ մենք աղերսում ենք+. «Հաշտվե՛ք Աստծու հետ»։ 21 Նրան, ով երբեք մեղք չգործեց+, Աստված մեղքի ընծա դարձրեց+ մեզ համար, որպեսզի նրա միջոցով մենք արդար դառնանք Աստծու աչքում+։
6 Համագործակցելով նրա հետ+՝ մենք նաև խնդրում ենք ձեզ, որ ընդունելով Աստծու անզուգական բարությունը՝ աչքաթող չանեք դրա նպատակը+։ 2 Նա ասում է. «Ընդունելի ժամանակ ես լսեցի քեզ և փրկության օրը օգնեցի»+։ Ահա հիմա՛ է այդ ընդունելի ժամանակը+։ Ահա հիմա՛ է փրկության օրը+։
3 Ոչ մի ձևով մենք գայթակղության որևէ առիթ չենք տալիս+, որպեսզի մեր ծառայությունը չպախարակվի+, 4 այլ բոլոր առումներով մեզ երաշխավորում ենք+ իբրև Աստծու ծառաների՝ համբերությամբ հանձն առնելով շատ փորձություններ՝ նեղությունները, կարիքի մեջ լինելը, դժվարությունները+, 5 ծեծերը, բանտերը+, անկարգությունները, տքնաջան աշխատանքը, անքուն գիշերները, սովածությունը+։ 6 Մենք ցույց ենք տալիս, որ Աստծու ծառաներն ենք՝ մաքրությամբ, գիտելիքներով, համբերատարությամբ+, բարությամբ+, սուրբ ոգով, կեղծավորությունից զերծ սիրով+, 7 ճշմարտացի խոսքերով, Աստծու զորությամբ+, նաև արդարության զենքերով+՝ աջ ու ձախ ձեռքերում բռնած, 8 փառքով և անպատվությամբ, գովասանքով և մեղադրանքով։ Մեզ համարում են խաբեբաներ+, բայց մենք ճշմարտախոսներ ենք, 9 համարում են ոչ հայտնի, բայց ճանաչված ենք+, համարում են մեռնողներ, բայց ահա մենք ողջ ենք+, համարում են պատժվածներ+, բայց մենք մահվան մատնված չենք+, 10 համարում են տխուր մարդիկ, սակայն միշտ ուրախ ենք, համարում են աղքատ, սակայն շատերին ենք հարստացնում, համարում են ոչինչ չունեցողներ, բայց մենք ամեն ինչ ունենք+։
11 Մենք անկեղծորեն ենք խոսում ձեզ հետ, կորնթացինե՛ր, մեր սիրտը+ ընդլայնված է։ 12 Մենք արտահայտում ենք մեր զգացմունքները ձեր հանդեպ+, բայց դուք զսպում եք ձեր ջերմ զգացմունքները+։ 13 Ուստի դուք էլ նույնը արեք (ինչպես իմ զավակների հետ եմ խոսում)+, դուք նույնպես ընդլայնեք ձեր սրտերը։
14 Անհավատների հետ անհավասար լծակից մի՛ եղեք+, որովհետև ի՞նչ ընկերակցություն ունի արդարությունը անօրենության հետ+։ Կամ ի՞նչ ընդհանուր բան ունի լույսը խավարի հետ+։ 15 Ի՞նչ ներդաշնակություն կա Քրիստոսի և Բելիարի* միջև+։ Կամ ի՞նչ բաժին+ ունի հավատացյալը անհավատի հետ։ 16 Եվ ի՞նչ ընդհանուր բան կա Աստծու տաճարի և կուռքերի միջև+։ Մենք կենդանի Աստծու տաճար ենք+, ինչպես որ Աստված ասաց. ««Ես կբնակվեմ նրանց մեջ+ և կքայլեմ նրանց մեջ, ես նրանց Աստվածը կլինեմ, և նրանք իմ ժողովուրդը կլինեն»+։ 17 «Ուստի դո՛ւրս եկեք նրանց միջից ու զատվեցե՛ք,– ասում է Եհովան,– և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք»+, «և ես կընդունեմ ձեզ»+։ 18 «Ես ձեզ հայր կլինեմ+, իսկ դուք ինձ որդիներ ու դուստրեր կլինեք»+,– ասում է Եհովան՝ Ամենակարողը»+։
7 Ուրեմն, սիրելինե՛ր, քանի որ այս խոստումներն ունենք+, եկեք մաքրենք+ մեզ մարմնի և ոգու ամեն պղծությունից+ և սրբությունը կատարելագործենք Աստծու հանդեպ վախով+։
2 Տեղ տվեք մեզ ձեր սրտերում+։ Մենք ոչ ոքի չարիք չենք պատճառել, վնաս չենք տվել և չենք օգտագործել մեր շահի համար+։ 3 Սա չեմ ասում ձեզ դատապարտելու համար, քանի որ նախապես ասացի, որ ապրենք թե մեռնենք, դուք մեր սրտերում եք+։ 4 Ես խոսելու մեծ ազատություն ունեմ ձեզ մոտ։ Շատ եմ պարծենում ձեզանով+, լցված եմ մխիթարությամբ+ և անչափ ուրախ եմ մեր բոլոր նեղություններում+։
5 Երբ մենք հասանք Մակեդոնիա+, մեր մարմինը հանգիստ չունեցավ+, այլ ամեն կողմից նեղության մեջ էինք+. խիստ հակառակություններ՝ դրսում, վախ՝ ներսում։ 6 Սակայն Աստված, որը մխիթարում է+ վհատվածներին, մխիթարեց մեզ Տիտոսի ներկայությամբ, 7 բայց ոչ միայն նրա ներկայությամբ, այլև այն մխիթարությամբ, որով նա մխիթարվել էր ձեզանով։ Երբ նա լուր+ բերեց ձեր փափագի, ձեր սգալու, իմ հանդեպ ունեցած ձեր հետաքրքրության մասին, ես է՛լ ավելի ուրախացա։
8 Ուստի նույնիսկ եթե ձեզ տրտմեցրի իմ նամակով+, չեմ ափսոսում դրա համար։ Իսկ եթե սկզբում ափսոսացի էլ (տեսնում եմ, որ այդ նամակը տրտմեցրել է ձեզ, թեպետ մի փոքր ժամանակով), 9 այժմ ես ուրախ եմ, բայց ոչ թե նրա համար, որ դուք պարզապես տրտմել եք, այլ նրա համար, որ ձեր տրտմությունը մղեց ձեզ զղջալու+, քանի որ դուք Աստծուն հաճելի կերպով տրտմեցիք+, այնպես որ մեր պատճառով ոչ մի բանում վնաս չկրեցիք։ 10 Աստվածահաճո տրտմությունը մղում է զղջալու, ինչը տանում է փրկության, որի համար պետք չէ ափսոսալ+. իսկ աշխարհին բնորոշ տրտմությունը տանում է մահվան+։ 11 Տեսեք, թե ձեր աստվածահաճո տրտմությունը+ որչա՜փ ջանասիրություն արթնացրեց ձեր մեջ, ինչպե՜ս ձեզ մաքրեց ձեր հանցանքներից, ինչպիսի՜ վրդովմունք առաջ բերեց, ինչպիսի՜ վախ, ինչպիսի՜ փափագ, ինչպիսի՜ նախանձախնդրություն, այո՛, նաև սխալի ուղղում+։ Դուք ամեն առումով ցույց տվեցիք, որ մաքուր եք այս հարցում։ 12 Ես ոչ թե գրեցի ձեզ սխալը գործողի կամ վնասը կրողի համար+, այլ գրեցի, որ հանուն մեզ գործադրված ձեր ջանքերը հայտնի լինեն Աստծու առաջ։ 13 Ահա թե ինչու մենք մխիթարվեցինք։
Սակայն մխիթարվելուց բացի, մենք անչափ ուրախացանք Տիտոսի ուրախության համար, քանի որ դուք բոլորդ թարմացրիք նրա ոգին+։ 14 Եթե ես նրա մոտ պարծեցել եմ ձեզանով, ամոթով չմնացի, այլ ինչպես որ մենք ամեն ինչ ճշմարտությամբ խոսեցինք ձեզ հետ, այնպես էլ մեր պարծանքը+ ճշմարիտ եղավ Տիտոսի առջև։ 15 Բացի այդ, նրա գորովանքը ավելի է մեծանում ձեր հանդեպ, երբ հիշում է ձեր բոլորիդ հնազանդությունը+, այն, թե ինչպես դուք խոր հարգանքով ընդունեցիք նրան։ 16 Ուրախ եմ, որ ձեր շնորհիվ ես ամեն առումով քաջալերվում եմ+։
8 Այժմ, եղբայրնե՛ր, ուզում ենք, որ դուք իմանաք Աստծու անզուգական բարության մասին, որը տրվեց Մակեդոնիայի ժողովներին+. 2 այն, որ մեծ փորձության ժամանակ նեղությունների ներքո նրանք մեծ ուրախություն և առատաձեռնություն+ դրսևորեցին՝ չնայած ծայրաստիճան աղքատությանը։ 3 Նրանք դա արեցին իրենց կարողության չափով+, այո՛, վկայում եմ, որ նույնիսկ իրենց կարողությունից էլ ավելին արեցին. 4 իրե՛նք խնդրեցին մեզ բազում աղաչանքներով, որ պատիվ ունենան նվերներ տալու սրբերին և այդպիսով մյուսների հետ միասին ծառայեն նրանց+։ 5 Եվ նրանք մեր ակնկալածից ավելին արեցին. նախևառաջ իրենց անձերը տվեցին Տիրոջը+ և մեզ՝ Աստծու կամքով։ 6 Ահա թե ինչու մենք քաջալերեցինք Տիտոսին+, որ նվերներ հավաքելու գործը, որը նա սկսեց ձեր մեջ, ավարտին հասցնի։ 7 Ուրեմն ինչպես որ հարուստ եք ամեն ինչով+՝ հավատով, խոսքը հռչակելու կարողությամբ, գիտելիքներով+, եռանդով և այն սիրով, որ մենք տածում ենք ձեր հանդեպ, այդպես էլ նվերներ տալու մեջ հարստացեք։
8 Հրամայելով չեմ ասում ձեզ+, այլ տեսնելով ուրիշների եռանդը՝ ուզում եմ ստուգել ձեր սիրո անկեղծությունը։ 9 Դուք գիտեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարության մասին, որ լինելով հարուստ՝ հանուն ձեզ նա աղքատացավ+, որպեսզի նրա աղքատությամբ դուք հարստանաք+։
10 Այս հարցում իմ կարծիքը սա է+. այս գործն անելը ձեր օգտի համար է+, քանի որ արդեն մեկ տարի առաջ դուք սկսեցիք անել այն։ Եվ ինչ խոսք, դուք շատ էիք ցանկանում անել+։ 11 Ուրեմն հիմա ավարտին հասցրեք այդ գործը, որպեսզի ինչպես որ պատրաստակամությամբ ցանկացաք անել, այդպես էլ ավարտեք այն՝ տալով ձեր ունեցածի չափով։ 12 Եթե կա տալու պատրաստակամություն, ապա տվածը հաճելի է Աստծուն, եթե այն համապատասխան է մարդու ունեցածին+, ոչ թե չունեցածին։ 13 Չեմ ուզում, որ ուրիշների համար այն թեթև լինի+, իսկ ձեզ համար՝ ծանր։ 14 Այլ ուզում եմ, որ ձեր ավելցուկը լրացնի նրանց պակասը, և որ նրանց ավելցուկն էլ լրացնի ձեր պակասը, որպեսզի հավասարություն լինի+, 15 ինչպես գրված է. «Շատ ունեցողը չափից շատ չունեցավ, և քիչ ունեցողը չափից քիչ չունեցավ»+։
16 Բայց շնորհակալություն Աստծուն, որ Տիտոսը+ մեզ նման մտահոգված է ձեզանով։ 17 Նա իրոք որ արձագանքեց քաջալերանքին, և քանի որ շատ է ուզում անել մեր խնդրանքը, հոժար կամքով ձեզ մոտ է գալիս։ 18 Նրա հետ ուղարկում ենք նաև այն եղբորը, որին գովում են բոլոր ժողովներում բարի լուրի քարոզչության մեջ նրա բոլոր գործերի համար։ 19 Բացի դրանից, նա նաև ժողովների կողմից նշանակվեց+՝ լինելու մեր ուղեկիցը՝ կապված այն նվերի հետ, որը մեր կողմից տնօրինվելու է Տիրոջ փառքի համար+ և լինելու է մեր պատրաստակամության+ ապացույցը։ 20 Ուստի զգուշանում ենք, որ չլինի թե որևէ մեկը պախարակի+ մեզ առատաձեռնությամբ արված այս նվիրաբերության+ առնչությամբ, որը տնօրինվելու է մեր կողմից, 21 քանի որ «ձգտում ենք ամեն ինչ անել ազնվությամբ ոչ միայն Եհովայի առաջ, այլև մարդկանց»+։
22 Նրանց հետ նաև ուղարկում ենք մեր եղբորը, որը շատ անգամ փաստել է մեզ, որ ջանասեր է շատ հարցերում, բայց հիմա է՛լ ավելի ջանասեր է, քանի որ մեծ վստահություն ունի ձեր հանդեպ։ 23 Սակայն եթե հարցեր կան Տիտոսի վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նա իմ ընկերն է և իմ համագործակիցը+ ձեր շահերի համար. իսկ եթե հարցեր կան մեր այն մյուս եղբայրների վերաբերյալ, ասեմ ձեզ, որ նրանք ժողովների առաքյալներ են և Քրիստոսի փառքը։ 24 Ուստի ժողովների առաջ ցույց տվեք նրանց ձեր սիրո ապացույցը+ և փաստեք, որ մեր պարծենալը+ ձեզանով զուր չէր։
9 Իսկ ինչ վերաբերում է սրբերի համար կատարվող ծառայությանը+, ավելորդ է, որ գրեմ ձեզ, 2 քանի որ գիտեմ ձեր պատրաստակամ ոգին, որի համար մակեդոնացիների առջև պարծենում եմ ձեզանով, որ Աքայիան արդեն մի տարի է, ինչ պատրաստ է օգնելու+, և ձեր նախանձախնդրությունը խթան եղավ նրանց մեծամասնության համար։ 3 Բայց ես ուղարկում եմ եղբայրներին, որ այս հարցում ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքը ունայն չլինի, այլ որ դուք իրոք պատրաստ լինեք+, ինչպեսև ասում էի, որ դուք պատրաստ կլինեք։ 4 Այլապես, եթե պատահի այնպես, որ մակեդոնացիները ինձ հետ գան ու ձեզ անպատրաստ տեսնեն, մենք (որ չասեմ դուք) ամոթով կմնանք մեր ունեցած այս համոզվածության մեջ։ 5 Ուստի մտածեցի, որ անհրաժեշտ է քաջալերել եղբայրներին, որ ինձանից առաջ ձեզ մոտ գան և նախապատրաստեն ձեր խոստացած նվերը+, որպեսզի այն պատրաստ լինի իբրև առատաձեռնությամբ տրված նվեր և ոչ թե իբրև շորթված մի բան+։
6 Իսկ սրա համար ասում եմ. ով խնայելով է ցանում+, խնայելով էլ կհնձի, իսկ ով առատորեն է ցանում+, առատորեն էլ կհնձի։ 7 Թող ամեն մեկը անի այնպես, ինչպես իր սրտում է որոշել, ո՛չ դժկամությամբ+, ո՛չ էլ հարկադրանքով, որովհետև Աստված ուրախությամբ տվողին է սիրում+։
8 Բացի այդ, Աստված կարող է իր ողջ անզուգական բարությունը առատորեն տալ ձեզ, որպեսզի ամեն ինչ միշտ բավարար չափով ունենաք և հարկ եղած բաները առատորեն ունենաք ամեն բարի գործ անելու համար+։ 9 (Ինչպես որ գրված է. «Նա առատաձեռնությամբ բաժանում է, աղքատներին է տալիս, նրա արդարությունը մնում է հավիտյան»+։ 10 Իսկ նա, ով առատորեն սերմ է տալիս սերմնացանին և ուտելու հաց+, ձեզ առատորեն սերմ կտա ցանելու համար և կշատացնի ձեր արդարության պտուղները)+։ 11 Ամեն ինչում դուք հարստանում եք, որպեսզի տարբեր կերպերով առատաձեռնություն ցույց տաք, և մեր գործերի շնորհիվ այդ առատաձեռնությունը մղում է մարդկանց շնորհակալություն հայտնելու Աստծուն+։ 12 Ձեր կատարած այս ծառայությունը ոչ միայն սրբերի կարիքները առատորեն բավարարելու համար է+, այլև նրա համար, որ շատերը շատ անգամ շնորհակալություն հայտնեն Աստծուն։ 13 Տեսնելով այս ծառայության արդյունքները՝ նրանք փառաբանում են Աստծուն այն բանի համար, որ դուք հպատակվում եք Քրիստոսի մասին բարի լուրին+, ինչի մասին էլ հռչակում եք, և որ առատաձեռնորեն նվիրաբերում եք ինչպես նրանց համար, այնպես էլ բոլորի+։ 14 Ձեզ համար աղաչանքներ անելով՝ նրանք փափագում են տեսնել ձեզ այն անզուգական բարության+ համար, որ Աստված տալիս է ձեզ։
15 Շնորհակալություն Աստծուն իր աննկարագրելի և ձրի պարգևի համար+։
10 Ես՝ Պողոսս, որ ձեր կարծիքով արտաքնապես աչքի չեմ ընկնում+, բայց երբ հեռու եմ ձեզանից, համարձակ եմ ձեր հանդեպ+, խնդրում եմ ձեզ Քրիստոսի մեղմությամբ+ և բարությամբ+։ 2 Աղաչում եմ ձեզ, այնպես արեք, որ երբ ձեզ մոտ գամ, ստիպված չլինեմ համարձակության դիմելու այն նույն վստահությամբ, որով մտադիր եմ խիստ միջոցներ ձեռք առնել+ ոմանց դեմ, ովքեր մեր մասին այն կարծիքին են, իբրև թե մենք մարմնավոր կերպով ենք վարվում։ 3 Թեպետ մենք մարմնում ենք ապրում+, սակայն մարմնավոր կերպով պատերազմ չենք մղում+, 4 քանի որ մեր պատերազմի զենքերը մարմնավոր չեն+, այլ Աստծով են զորավոր+՝ ցանկացած ամրություն քանդելու համար։ 5 Մենք տրամաբանություններ ենք քանդում և ամեն խոչընդոտ, որ կանգնում է Աստծու մասին գիտելիքների առաջ+, և գերի ենք դարձնում ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ 6 Մենք պատրաստ ենք պատժելու ցանկացած մեկին, ով կշարունակի անհնազանդ մնալ+ այն բանից հետո, երբ ձեր հնազանդությունը լիակատար լինի+։
7 Դուք արտաքին երևույթով եք դատում+։ Եթե որևէ մեկը վստահ է, թե Քրիստոսի հետևորդն է, թող կրկին հաշվի առնի այս փաստը, որ ինչպես ինքն է Քրիստոսի հետևորդ, այնպես էլ մենք+։ 8 Ես չեմ ամաչի, եթե անգամ չափից շատ պարծենամ+ այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց ձեզ կերտելու և ոչ թե քանդելու համար+։ 9 Չմտածեք, թե ուզում եմ սարսափեցնել ձեզ իմ նամակներով, 10 քանի որ ոմանք ասում են. «Նրա նամակները ծանրակշիռ են ու ազդեցիկ, բայց երբ նա անձամբ ներկա է, տպավորություն չի գործում+, և նրա խոսքն էլ լսելու բան չէ»+։ 11 Այդպիսի մարդը թող հաշվի առնի հետևյալը՝ ինչպիսին որ նամակներում ենք մեր խոսքով, երբ բացակա ենք, այդպիսին էլ կլինենք գործերով, երբ ներկա լինենք+։ 12 Մենք չենք համարձակվում ինքներս մեզ ոմանց շարքերը դասել կամ ոմանց հետ համեմատել, ովքեր իրենք են իրենց երաշխավորում+։ Անշուշտ նրանք, ովքեր իրենցով են չափում միմյանց և իրենց հետ են համեմատում միմյանց, հասկացողություն չունեն+։
13 Մենք չափից դուրս չենք պարծենա+, այլ կպարծենանք միայն այն ամենով, ինչին հասել ենք Աստծու կողմից չափով մեզ հատկացված տարածքի սահմաններում, որի մեջ դուք էլ եք մտնում+։ 14 Ինչ խոսք, մենք ոչինչ չենք անում մեզ նշանակված սահմաններից դուրս, ասես թե չենք հասել ձեզ մոտ։ Չէ՞ որ մենք առաջինն էինք, որ հռչակելով Քրիստոսի մասին բարի լուրը՝ հասանք ձեզ մոտ+։ 15 Ո՛չ, մենք չենք պարծենում մեզ նշանակված սահմաններից դուրս ուրիշների կատարած աշխատանքով+, բայց հույս ենք տածում, որ ձեր հավատի աճելու հետ մեկտեղ+ ավելի շատ կգնահատեք այն գործը, որ արել ենք մեր տարածքում+։ Այդ ժամանակ մենք է՛լ ավելին կանենք 16 և բարի լուրը կհռչակենք ձեզանից այն կողմ գտնվող երկրներում+, որ չլինի թե պարծենանք մեկ ուրիշի տարածքով, որտեղ ամեն ինչ արդեն պատրաստ է։ 17 «Բայց նա, ով պարծենում է, թող Եհովայո՛վ պարծենա»+։ 18 Հավանություն ստանում է ոչ թե ինքն իրեն երաշխավորողը+, այլ նա, ում Եհովան+ է երաշխավորում+։
11 Երանի թե հանդուրժեիք իմ կողմից դրսևորված մի փոքր անխոհեմությունը+։ Իրականում դուք հանդուրժում էլ եք։ 2 Ես աստվածային խանդով խանդում եմ ձեզ+, քանի որ անձամբ նշանեցի ձեզ+, որ մեկ ամուսնու+՝ Քրիստոսի կինը լինեք, և ուզում եմ ձեզ՝ իբրև մի մաքուր+ կույսի, ներկայացնել նրան+։ 3 Բայց վախենում եմ, որ, ինչպես օձը իր խորամանկությամբ Եվային հրապուրեց+, այնպես էլ ձեր մտքերը ապականվեն+՝ հեռանալով այն անկեղծությունից ու մաքրությունից, որ պետք է ունենաք Քրիստոսի առաջ+։ 4 Եվ այսպես, երբ մեկը գալիս և քարոզում է ոչ այն Հիսուսի մասին, որ մենք քարոզեցինք+, կամ ստանում եք ոչ այն ոգին, որը ստացաք+, կամ ոչ այն բարի լուրը+, որն ընդունեցիք, ապա հեշտությամբ հանդուրժում եք նրան+։ 5 Կարծում եմ, որ ես ոչ մի բանով ստորադաս չեմ+ ձեր գերընտիր+ առաքյալներից։ 6 Բայց նույնիսկ եթե ես անհմուտ եմ խոսելու մեջ+, անկասկած այդպիսին չեմ գիտելիքների հարցում+. և ամեն ինչում մենք ամեն կերպերով դա ցույց տվեցինք ձեզ+։
7 Կամ մի՞թե մեղք գործեցի, որ Աստծու բարի լուրը ուրախությամբ ձեզ ձրի+ հռչակեցի և ձեզ բարձրացնելու համար ինքս ինձ խոնարհեցրի+։ 8 Ուրիշ ժողովների ես կողոպտեցի՝ նրանց օգնությունն ընդունելով, որպեսզի ձեզ ծառայեմ+, 9 սակայն երբ ձեզ մոտ էի և կարիքի մեջ հայտնվեցի, մեկի համար անգամ ծանրություն չեղա+, որովհետև ինչի պակաս որ ունեի, Մակեդոնիայից+ եկած եղբայրները առատորեն լրացրին։ Այո՛, ամեն առումով ես ձգտեցի չծանրաբեռնել ձեզ ու կշարունակեմ այդպես անել+։ 10 Ճշմարտությունն եմ ասում+, ինչպես Քրիստոսը կասեր. իմ պարծենալը+ վերջ չի ունենա Աքայիայի կողմերում։ 11 Ինչո՞ւ։ Նրա համար, որ չե՞մ սիրում ձեզ։ Աստված գիտի, որ սիրում եմ+։
12 Ինչ որ անում եմ, այսուհետև էլ կանեմ+, որպեսզի առիթ չտամ նրանց, ովքեր պատճառ են փնտրում մեզ հավասար լինելու այն ծառայության մեջ, որով նրանք պարծենում են։ 13 Այսպիսի մարդիկ կեղծ առաքյալներ են, խաբեբայությամբ վարվողներ+, որ Քրիստոսի առաքյալների կերպարանք են ընդունում+։ 14 Դա զարմանալի չէ, քանի որ Սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանք է ընդունում+։ 15 Ուստի կարելի է ակնկալել, որ նրա ծառայողներն+ էլ արդարության ծառայողների կերպարանք կընդունեն։ Սակայն նրանց վերջը իրենց գործերի համաձայն կլինի+։
16 Նորից եմ ասում. թող ոչ ոք չկարծի, թե ես անխոհեմ եմ։ Իսկ եթե իրոք այդպես եք կարծում, ընդունեք ինձ գոնե ինչպես անխոհեմի, որ ես էլ նրանց պես փոքր-ինչ պարծենամ+։ 17 Ինչ որ խոսում եմ, ոչ թե Տիրոջ օրինակին հետևելով եմ խոսում, այլ ասես անխոհեմությամբ՝ այն ինքնավստահությամբ, որը հատուկ է պարծենկոտությանը+։ 18 Եվ քանի որ շատերը պարծենում են մարմնավոր բաներով+, ես նույնպես կպարծենամ, 19 որովհետև դուք ինքներդ, խոհեմ լինելով, ուրախությամբ հանդուրժում եք անխոհեմներին։ 20 Իրականում, դուք հանդուրժում եք ցանկացած մարդու, ով ծառա է դարձնում ձեզ+, ով խլում է և խժռում ձեր ունեցածը, ով ինքն իրեն բարձրացնում է ձեզ վրա, ով հարվածում է ձեր երեսին+։
21 Մեզ համար ամոթ է սա ասելը, իբր թե մենք ուժ չունեինք մեր իշխանությունը բանեցնելու։
Բայց եթե մեկ ուրիշը ինչ-որ բանում համարձակությամբ է վարվում, անխոհեմությամբ+ եմ ասում, ե՛ս էլ եմ համարձակությամբ վարվում։ 22 Նրանք եբրայեցինե՞ր են, ես նույնպես+։ Իսրայելացինե՞ր են, ես նույնպես։ Աբրահամի սերո՞ւնդն են, ես նույնպես+։ 23 Քրիստոսի ծառայողնե՞ր են։ Ինչպես խելագար եմ պատասխանում, առավել ևս ե՛ս եմ այդպիսին+. նրանցից ավելի շատ եմ աշխատել+, ավելի շատ եմ բանտարկվել+, ավելի շատ եմ ծեծվել, շատ անգամ մինչև մահվան դուռն եմ հասել+։ 24 Հրեաների կողմից ես հինգ անգամ քառասունից մեկով պակաս հարվածներ+ եմ ստացել, 25 երեք անգամ ծեծվել ճիպոտներով+, մեկ անգամ քարկոծվել+, երեք անգամ նավաբեկության ենթարկվել+, մի ամբողջ գիշեր ու մի ամբողջ ցերեկ բաց ծովում անցկացրել։ 26 Հաճախ եմ ճամփորդել, հաճախ եմ վտանգների մեջ եղել. գետերից՝ վտանգներ, ավազակներից+՝ վտանգներ, իմ իսկ ազգից+՝ վտանգներ, ուրիշ ազգերից+՝ վտանգներ, քաղաքում+՝ վտանգներ, անապատում՝ վտանգներ, ծովում՝ վտանգներ, կեղծ եղբայրների կողմից՝ վտանգներ։ 27 Տքնաջան աշխատել ու քրտինք եմ թափել, հաճախ անքուն գիշերներ+ եմ անցկացրել, քաղցած ու ծարավ+ եմ մնացել, շատ անգամ առանց կերակուրի+, ցրտահար ու մերկ։
28 Այս ամենից բացի, ևս մի բան կա, որ ամեն օր մտահոգում է ինձ. դա բոլոր ժողովների հոգսն է+։ 29 Ո՞վ է տկար+, և ես տկար չեմ։ Ո՞վ է գայթակղվում, և ես չեմ բորբոքվում բարկությամբ։
30 Եթե պետք լինի պարծենալ, ես կպարծենամ+ այն ամենով, ինչը բացահայտում է իմ տկարությունը։ 31 Տեր Հիսուսի Աստվածը և Հայրը՝ նա, ով պետք է գովաբանվի հավիտյան, գիտի, որ ես չեմ ստում։ 32 Արետա թագավորի օրոք Դամասկոսի կառավարիչը հսկողության տակ էր պահում դամասկոսցիների քաղաքը, որպեսզի բռնի ինձ+, 33 բայց զամբյուղով ինձ պարսպի պատուհանից իջեցրին+, և ես փախա նրա ձեռքից։
12 Ես պիտի պարծենամ, թեև դա օգտակար չէ։ Սակայն հիմա պիտի խոսեմ Տիրոջ գերբնական տեսիլքների+ ու հայտնությունների մասին։ 2 Մի մարդու գիտեմ, որը Քրիստոսի աշակերտներից է և որը տասնչորս տարի առաջ (մարմնի մեջ էր, թե մարմնից դուրս, չգիտեմ, Աստված գիտի) հափշտակվեց+ մինչև երրորդ երկինք։ 3 Այո՛, գիտեմ այդպիսի մարդու (մարմնի մեջ էր, թե մարմնից զատ+, չգիտեմ, Աստված գիտի), 4 որ հափշտակվեց դրախտ+ և լսեց անարտահայտելի խոսքեր, որ թույլատրելի չէ մարդուն խոսել։ 5 Ես այդ մարդո՛վ կպարծենամ, բայց ինքս ինձանով չեմ պարծենա, այլ միայն իմ տկարություններով+։ 6 Եթե երբևէ ցանկանամ պարծենալ+, ես անխոհեմ չեմ լինի, որովհետև ճշմարտությունը կասեմ։ Բայց չեմ պարծենա, որպեսզի ոչ ոք ինձ չվերագրի ավելին, քան ինչպիսին որ տեսնում է ինձ կամ ինչ որ լսում է ինձանից, 7 և որպեսզի իմ մասին ավելին չմտածի իմ ստացած բազում հայտնությունների պատճառով։
Ուստի որպեսզի չհպարտանամ+, փշի նման ծակող մի ցավ տրվեց մարմնիս+՝ Սատանայի հրեշտակ՝ ինձ ապտակելու համար, որ չափից շատ չբարձրացնեմ ինքս ինձ։ 8 Երեք անգամ+ աղաչեցի Տիրոջը, որ այն հեռացվի ինձանից, 9 բայց նա ինձ ասաց. «Իմ անզուգական բարությունը, որ արդեն դրսևորել եմ քո հանդեպ, բավական է+, քանի որ իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»+։ Ուստի մեծ ուրախությամբ կպարծենամ իմ տկարություններով+, որպեսզի Քրիստոսի զորությունը վրանի պես ինձ վրա մնա։ 10 Հետևաբար հաճույք եմ գտնում տկարությունների մեջ, վիրավորանքների մեջ, կարիքի մեջ, հալածանքների և դժվարությունների մեջ հանուն Քրիստոսի, որովհետև երբ ես տկար եմ, այդ ժամանակ եմ զորավոր+։
11 Ես անխոհեմ դարձա։ Դո՛ւք ինձ ստիպեցիք+, քանի որ ձեր կողմից պետք է երաշխավորվեի։ Նույնիսկ եթե ես ոչինչ եմ+, ոչ մի բանով ստորադաս չեմ ձեր գերընտիր+ առաքյալներից։ 12 Իմ առաքյալ լինելու ապացույցը+ դուք անձամբ տեսաք, ինչը երևաց իմ տոկունությունից+, նշաններից, հրաշքներից և զորավոր գործերից+։ 13 Ինչո՞վ եք դուք մյուս ժողովներից պակաս. միայն նրանով, որ ես ձեզ համար ծանրություն չեղա+։ Մեծահոգաբար ներեք իմ այդ սխալը։
14 Ահա սա երրորդ անգամն+ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու, և այս անգամ էլ ձեզ համար ծանրություն չեմ լինի։ Ես ոչ թե ձեր ունեցվածքն եմ փնտրում+, այլ ձեզ, որովհետև ոչ թե երեխաները+ պետք է կուտակեն իրենց ծնողների համար, այլ ծնողները՝ իրենց երեխաների+։ 15 Ես մեծ ուրախությամբ կծախսեմ և ամբողջությամբ կծախսվեմ ձեր հոգիների համար+։ Եթե ես ձեզ շատ եմ սիրում, մի՞թե պետք է պակաս սիրված լինեմ։ 16 Ինչևէ, ես ձեզ չծանրաբեռնեցի+։ Այնուամենայնիվ, դուք ասում եք, թե ես «խորամանկ» էի և «խաբեությամբ» ձեզ բռնեցի+։ 17 Մի՞թե ձեզ օգտագործեցի իմ շահերի համար որևէ մեկի միջոցով, ում ձեզ մոտ ուղարկեցի։ 18 Ես քաջալերեցի Տիտոսին, որ գա ձեզ մոտ, և նրա հետ ուղարկեցի այն եղբորը։ Մի՞թե Տիտոսը երբևէ օգտագործեց ձեզ իր շահերի համար+։ Մի՞թե մենք նույն ոգով չվարվեցինք+ և մի՞թե նույն ոտնահետքերով չքայլեցինք։
19 Մի՞թե այս ամբողջ ընթացքում մտածում էիք, թե մենք պաշտպանվում ենք ձեր առջև։ Աստծու առջև է, որ մենք խոսում ենք որպես Քրիստոսի հետևորդներ։ Սակայն, սիրելինե՛ր, ամեն բան ձեր կերտման համար է+։ 20 Վախենում եմ, որ երբ գամ+, գուցե ձեզ գտնեմ այնպիսին, ինչպիսին որ ես չէի ուզենա, և որ ես էլ ձեզ համար լինեմ այնպիսին, ինչպիսին դուք չէիք ուզենա, և գուցե լինեն գժտություններ, նախանձ+, զայրույթի պոռթկումներ, վեճեր, վատաբանություններ, փսփսոցներ, հպարտության դրսևորումներ, անկարգություններ+։ 21 Երբ կրկին գամ, թերևս իմ Աստվածը նվաստացնի ինձ ձեր առաջ, և ես սուգ անեմ շատերի համար, ովքեր մեղք են գործել+ և չեն զղջացել իրենց անմաքրության, պոռնկության+ և անառակ վարքի+ համար։
13 Սա երրորդ անգամն է+, որ պատրաստվում եմ ձեզ մոտ գալու։ «Ամեն գործ պետք է երկու կամ երեք վկայի ցուցմունքներով* հաստատվի»+։ 2 Թեև հեռու եմ ձեզանից, բայց իմ խոսքերն ընդունեք այնպես, ասես երկրորդ անգամ է՝ ձեզ մոտ եմ։ Ուստի ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա զգուշացնում եմ նախկինում մեղք գործածներին և մյուս բոլորին, որ եթե երբևէ նորից գամ, չեմ խնայի+, 3 քանի որ դուք ապացույց եք փնտրում, թե արդյոք Քրիստոսը խոսո՞ւմ է ինձանով+, Քրիստոսը, որ ոչ թե տկարությամբ է գործում ձեր մեջ, այլ զորությամբ։ 4 Ինչ խոսք, նա ցցին գամվեց+ տկարության պատճառով+, սակայն կենդանի է Աստծու զորության շնորհիվ+։ Ճիշտ է, մենք էլ ենք տկար, ինչպես որ նա էր, սակայն կապրենք նրա հետ միասին+ Աստծու զորության+ շնորհիվ, որը գործում է ձեր մեջ։
5 Շարունակ ստուգեք, թե արդյոք հավատի մե՞ջ եք, շարունակ փորձեք ինքներդ ձեզ, որ իմանաք, թե ովքեր եք դուք+։ Մի՞թե չեք գիտակցում, որ Հիսուս Քրիստոսը միության մեջ է ձեզ հետ+. այլապես դուք հավանության արժանացած չեք։ 6 Հույս ունեմ, որ կիմանաք՝ մենք անհավանության արժանացած չենք։
7 Աղոթում ենք+ Աստծուն, որ դուք ոչ մի սխալ բան չանեք։ Իմ նպատակը այն չէ, որ մենք հավանության արժանացած երևանք, այլ որ դուք ճիշտն անեք, նույնիսկ եթե թվա, թե մենք հավանության չենք արժանացել։ 8 Մենք ոչինչ չենք կարող անել ճշմարտության դեմ, այլ միայն ճշմարտության համար+։ 9 Միշտ ուրախանում ենք, երբ դուք ուժեղ եք լինում, նույնիսկ եթե մենք տկար ենք+, և աղոթում ենք+, որ դուք ուղղվեք։ 10 Ահա թե ինչու այս բաները իմ բացակայության ժամանակ եմ գրում, որպեսզի երբ ներկա լինեմ, խստությամբ չվարվեմ+, քանի որ Տերը ինձ իշխանություն տվեց ոչ թե քանդելու, այլ կերտելու+ համար։
11 Վերջապես, եղբայրնե՛ր, շարունակեք ուրախանալ, ուղղվել, մխիթարվել+, միևնույն մտքի լինել+, խաղաղությամբ ապրել+. և սիրո ու խաղաղության Աստվածը+ ձեզ հետ կլինի։ 12 Ողջունեք միմյանց սուրբ համբույրով+։ 13 Բոլոր սրբերը բարևում են ձեզ։
14 Թող Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը, Աստծու սերը և սուրբ ոգին, որ տրվել է բոլորիս, ձեզ հետ լինեն+։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Տե՛ս Գրծ 2։9-ի ծնթ.։
Բառացի՝ «մարդկանց խղճին»։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Նշ. է «անպիտան»։ Ակնարկում է Չարին՝ Սատանային։
Բռց.՝ «բերանով»։