Նամակ գաղատացիներին
1 Ես՝ Պողոսս+ (որ առաքյալ+ եմ նշանակված ո՛չ մարդկանց կողմից և ո՛չ էլ որևէ մարդու միջոցով, այլ Հիսուս Քրիստոսի+ և Հոր՝ Աստծու միջոցով+, որը հարություն տվեց նրան+), 2 ինձ հետ եղող բոլոր եղբայրների+ հետ միասին գրում եմ ձեզ՝ Գաղատիայի ժողովներիդ+։
3 Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։ 4 Նա իր անձը տվեց մեր մեղքերի համար+, որ ազատի մեզ ներկա ամբարիշտ աշխարհից*+՝ մեր Աստծու և Հոր կամքի համաձայն+, 5 որին էլ լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
6 Զարմանում եմ, որ այսքան արագ հեռանում եք Նրանից+, ով կանչեց ձեզ Քրիստոսի անզուգական բարության+ միջոցով, և լսում եք մեկ ուրիշ բարի լուր+։ 7 Սակայն դա ամենևին էլ բարի լուր չէ, պարզապես կան ոմանք, որ խանգարում են+ ձեզ և ուզում են խեղաթյուրել Քրիստոսի մասին բարի լուրը+։ 8 Բայց նույնիսկ եթե մենք կամ երկնքից մի հրեշտակ, մեր քարոզած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան քարոզի ձեզ, թող անիծյալ լինի+։ 9 Ինչ որ ասացինք, կրկնում եմ. ով որ ձեր ընդունած բարի լուրից բացի, մեկ ուրիշ բան է ձեզ քարոզում+, թող անիծյալ լինի։
10 Հիմա ի՞նչ է, ես մարդկա՞նց եմ փորձում համոզել, թե՞ Աստծուն։ Կամ արդյոք ձգտում եմ մարդկա՞նց հաճեցնել+։ Եթե մինչև այժմ մարդկանց հաճեցնելու լինեի+, ապա Քրիստոսի ծառան չէի լինի+։ 11 Ուզում եմ, որ իմանաք, եղբայրնե՛ր, այն բարի լուրը, որ ես ձեզ քարոզեցի, մարդուց չի գալիս+, 12 որովհետև ես որևէ մարդուց չստացա այն և որևէ մեկից չսովորեցի, այլ ստացա Հիսուս Քրիստոսի հայտնության միջոցով+։
13 Անշուշտ, դուք լսել եք հուդայականության մեջ իմ նախկին վարքի մասին+, որ ծայրաստիճան հալածում էի+ Աստծու ժողովը և ամայացնում էի այն+, 14 և որ ինձ հասակակից շատ ազգակիցներից ավելի առաջադեմ էի հուդայականության մեջ+, որովհետև ես ավելի նախանձախնդիր էի+ իմ հայրերի ավանդույթների+ հանդեպ։ 15 Բայց երբ Աստված, որը զատեց ինձ իմ մոր արգանդից ու կանչեց+ իր անզուգական բարության միջոցով+, հարմար գտավ 16 իր Որդուն հայտնի դարձնել իմ միջոցով+, որ նրա մասին բարի լուրը քարոզեմ ուրիշ ազգերին+, ես չշտապեցի խորհրդակցել մարմնի և արյան+ հետ, 17 ոչ էլ գնացի Երուսաղեմ՝ նրանց մոտ, ովքեր ինձանից առաջ էին առաքյալ դարձել+, այլ գնացի Արաբիա և կրկին վերադարձա Դամասկոս+։
18 Երեք տարի հետո գնացի Երուսաղեմ+՝ Կեփասին+ այցելելու, և տասնհինգ օր մնացի նրա մոտ։ 19 Բայց առաքյալներից ուրիշ ոչ մեկին չտեսա, բացի Հակոբոսից+՝ Տիրոջ եղբորից+։ 20 Այս գրածներիս մեջ ոչ մի սուտ բան չկա+, Աստված է վկա։
21 Դրանից հետո գնացի+ Ասորիքի* և Կիլիկիայի կողմերը։ 22 Բայց Հրեաստանի քրիստոնեական ժողովները+ ինձ դեմքով չէին ճանաչում, 23 նրանք միայն լսել էին, թե՝ «այն մարդը, որը մի ժամանակ հալածում էր+ մեզ, հիմա ավետում է այն հավատը, որը նախկինում քանդում էր»+։ 24 Եվ իմ պատճառով սկսեցին փառաբանել+ Աստծուն։
2 Տասնչորս տարի հետո Բառնաբասի+ հետ նորից գնացի Երուսաղեմ+՝ ինձ հետ վերցնելով նաև Տիտոսին։ 2 Գնացի, քանի որ ինձ հայտնություն էր տրվել+, և նրանց ներկայացրի+ այն բարի լուրը, որ քարոզում եմ ուրիշ ազգերի մեջ, բայց ճանաչված տղամարդկանց առանձին ներկայացրի, որ հանկարծ այնպես չլիներ, թե զուր տեղն էի վազում+ կամ իզուր եմ վազել+։ 3 Սակայն նույնիսկ Տիտոսին+, որն ինձ հետ էր, չպարտադրեցին թլփատվել+, թեև նա հույն էր։ 4 Բայց այդ հարցը բարձրացավ կեղծ եղբայրների+ պատճառով, որոնք աննկատելիորեն ներս էին մտել+։ Նրանք սողոսկել էին ժողով, որ լրտեսեին Քրիստոս Հիսուսով ունեցած մեր ազատությունը+, որպեսզի ամբողջությամբ ստրկացնեին+ մեզ։ 5 Դրանց մեկ ժամով անգամ չզիջեցինք ու չհնազանդվեցինք+, որ բարի լուրի ճշմարտությունը+ շարունակի ձեզ հետ մնալ։
6 Իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր համարվում էին ճանաչված մարդիկ+ (ինձ համար նշանակություն չունի, թե նախկինում նրանք ինչպիսին են եղել+. Աստված մարդկանց արտաքինից չի դատում)+, իրականում այդ ճանաչվածները ոչ մի նոր բան չհաղորդեցին ինձ։ 7 Ընդհակառակը՝ երբ տեսան, որ բարի լուրը անթլփատներին+ քարոզելը ինձ է վստահվել+, ինչպես որ Պետրոսին՝ թլփատվածներին քարոզելը+ 8 (որովհետև Աստված, որ Պետրոսին հարկ եղած զորությունը տվեց՝ թլփատվածներին առաքյալ լինելու, ինձ էլ զորություն տվեց+ նրանց համար, ովքեր ուրիշ ազգերից են), 9 այո՛, երբ Հակոբոսը+, Կեփասը և Հովհաննեսը, որոնք սյուներ էին համարվում+, իմացան ինձ տրված+ անզուգական բարության+ մասին, ի նշան համաձայնության՝ իրենց աջ ձեռքը մեկնեցին+ ինձ ու Բառնաբասին+, որ մենք գնանք ուրիշ ազգերի մոտ, իսկ իրենք՝ թլփատվածների։ 10 Պարզապես մեզ ասացին, որ հիշենք աղքատներին+, և հենց դա էլ ես ջանացի անել+։
11 Բայց երբ Կեփասը+ եկավ Անտիոք+, ես երես առ երես հակառակվեցի նրան, որովհետև նա արժանի էր խիստ մեղադրանքի*+։ 12 Նախքան Հակոբոսի մոտից որոշ մարդկանց գալը+ նա ուտում էր+ այլազգի մարդկանց հետ, բայց երբ այդ մարդիկ եկան, մի կողմ քաշվեց և առանձնացավ նրանցից՝ վախենալով+ թլփատվածներից+։ 13 Մյուս հրեաները նույնպես միացան նրան և սկսեցին կեղծավորություն անել+, այնպես որ նույնիսկ Բառնաբասը+ ներքաշվեց նրանց կեղծավորության մեջ։ 14 Ու երբ տեսա, որ նրանք բարի լուրի ճշմարտության ճանապարհով ուղիղ չեն քայլում+, բոլորի առջև Կեփասին ասացի+. «Եթե դու, հրեա լինելով, ուրիշ ազգերի նման ես ապրում և ոչ թե հրեաների նման, էլ ինչպե՞ս ես ուրիշ ազգերի մարդկանց ստիպում ապրել հրեաների սովորույթների համաձայն»+։
15 Մենք, որ ծնունդով հրեա ենք+ և ոչ թե այլազգի մեղավորներ+, 16 գիտենալով, որ մարդը արդար է հայտարարվում+ ոչ թե օրենքի գործերով, այլ միայն Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած հավատով+, նույնպես հավատացինք Քրիստոս Հիսուսին, որ արդար հայտարարվենք Քրիստոսի հանդեպ ունեցած հավատով+ և ոչ թե օրենքի գործերով, որովհետև օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի+։ 17 Եթե մենք, որ ձգտում ենք Քրիստոսի միջոցով արդար հայտարարվել+, տեսնենք, որ ինքներս էլ մեղավորներ ենք+, ապա ուրեմն Քրիստոսը խրախուսում է մեզ մե՞ղք գործել+։ Բնա՛վ։ 18 Եթե այն ամենը, ինչ ես մի ժամանակ քանդեցի, կրկին կառուցեմ+, ապա դրանով ցույց կտամ, որ օրինազանց եմ+, 19 քանի որ օրենքի միջոցով ես մահացա օրենքի հանդեպ+, որ կենդանի լինեմ Աստծու համար+։ 20 Քրիստոսի հետ միասին ես գամված եմ ցցին+ և այլևս ոչ թե ես եմ ապրում+, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ+։ Եվ իրոք, իմ ապրած այս կյանքը ապրում եմ+ այն հավատով, որ ունեմ Աստծու Որդու հանդեպ, որը սիրեց ինձ և իր անձը տվեց ինձ համար+։ 21 Ես չեմ մերժում Աստծու անզուգական բարությունը+, որովհետև եթե արդարությունը օրենքի միջոցով է+, ուրեմն Քրիստոսն իզուր մեռավ+։
3 Ո՛վ անմիտ գաղատացիներ, այդ ո՞վ ձեզ վրա վատ ազդեցություն գործեց+։ Դուք ասես ձեր աչքերով տեսաք Հիսուս Քրիստոսին՝ ցցին գամված+։ 2 Միայն սա եմ ուզում իմանալ՝ օրենքի գործերի՞+ շնորհիվ ստացաք ոգին+, թե՞ հավատով լսելու+։ 3 Մի՞թե այդքան անմիտ եք։ Ոգով սկսեցիք+, իսկ այժմ մարմնո՞վ եք վերջացնում+։ 4 Մի՞թե այդքան շատ տառապանքներ զուր տեղը կրեցիք+, եթե, իհարկե, զուր էր։ 5 Ուստի նա, ով տալիս է ձեզ ոգին+ և զորավոր գործեր է կատարում+ ձեր մեջ, դա անում է օրենքի գործերի՞ շնորհիվ, թե՞ հավատով լսելու։ 6 Աբրահամն էլ «հավատ ընծայեց Եհովային, և դրա համար արդար համարվեց»+։
7 Անշուշտ դուք գիտեք, որ նրանք, ովքեր կառչում են հավատին+, Աբրահամի որդիներն են+։ 8 Եվ Սուրբ Գիրքը, կանխատեսելով, որ Աստված ուրիշ ազգերի մարդկանց արդար էր հայտարարելու հավատի շնորհիվ, նախապես բարի լուրը հայտնեց Աբրահամին, թե՝ «քեզանով բոլոր ազգերը պիտի օրհնվեն»+։ 9 Հետևաբար, ովքեր հավատին են կառչում, հավատարիմ Աբրահամի հետ միասին+ օրհնվում են+։
10 Բոլորը, ովքեր օրենքի գործերին են ապավինում, անեծքի տակ են, որովհետև գրված է. «Անիծյալ է այն մարդը, որը չի հետևում Օրենքի գրքում գրված բոլոր բաներին՝ դրանք կատարելու համար»+։ 11 Բացի դրանից, ակնհայտ է, որ օրենքի միջոցով ոչ ոք Աստծու առջև արդար չի հայտարարվում+, որովհետև «արդարը հավատի շնորհիվ կապրի»+։ 12 Իսկ Օրենքը ոչ մի ընդհանուր բան չունի հավատի հետ, սակայն «ով կատարում է նրա պատվիրանները, դրանք անելով կապրի»+։ 13 Քրիստոսը փրկագնով+ ազատեց+ մեզ Օրենքի անեծքից՝ անեծք դառնալով+ մեր փոխարեն, որովհետև գրված է. «Ցցից կախված ամեն մարդ անիծյալ է»+։ 14 Նպատակն այն էր, որ Հիսուս Քրիստոսի միջոցով Աբրահամի օրհնությունը լինի ազգերին+, որպեսզի մեր հավատի+ շնորհիվ խոստացված ոգին+ ստանանք։
15 Եղբայրնե՛ր, կյանքից մի օրինակ բերեմ. արդեն հաստատված ուխտը, թեպետև մարդու կողմից է հաստատված, ոչ ոք չեղյալ չի համարում և ոչ էլ ինչ-որ բան է ավելացնում դրա վրա+։ 16 Արդ, Աբրահամին+ և նրա սերնդին+ խոստումներ տրվեցին։ Չի ասում՝ «և սերունդներին», ասես թե խոսքը շատերի մասին լինի, այլ ասում է մեկի մասին+՝ «քո սերնդի»+, որն է Քրիստոսը+։ 17 Ասեմ նաև հետևյալը. Օրենքը, որը Աստծու կողմից նախապես հաստատված ուխտից+ չորս հարյուր երեսուն տարի+ հետո հայտնվեց, անվավեր չի դարձնում այդ ուխտը, որպեսզի վերացնի խոստումը+։ 18 Եթե ժառանգությունը օրենքի միջոցով լինի, այն այլևս խոստումով չէ+, մինչդեռ Աստված խոստման միջոցով այն շնորհեց Աբրահամին+։
19 Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը։ Այն ավելացվեց հանցանքները հայտնի դարձնելու համար+, մինչև որ գար սերունդը+, որին տրվել էր խոստումը։ Եվ այն փոխանցվեց հրեշտակների+ միջոցով, միջնորդի+ ձեռքով։ 20 Բայց եթե առկա է միայն մեկ կողմը, միջնորդի կարիք չկա. իսկ Աստված մեկն է+։ 21 Ուրեմն մի՞թե Օրենքը Աստծու խոստումներին հակառակ է+։ Բոլորովի՛ն։ Եթե տրված լիներ մի այնպիսի օրենք, որը կարող լիներ կյանք տալ+, ապա, անկասկած, արդարությունն օրենքի միջոցով կլիներ+։ 22 Սակայն Սուրբ Գիրքը+ ամեն բան մեղքի գերության տակ փակեց+, որպեսզի խոստումը, որ Հիսուս Քրիստոսի հանդեպ հավատից է գալիս, տրվի նրանց, ովքեր հավատ են դրսևորում+։
23 Բայց մինչև հավատի գալը+ միասին գերության մեջ էինք ու պահվում էինք օրենքի հսկողության տակ+ և սպասում էինք այն հավատին, որը պետք է հայտնվեր+։ 24 Հետևաբար, Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը+, որ հավատի շնորհիվ արդար հայտարարվենք+։ 25 Բայց հիմա, երբ հավատը եկավ+, այլևս դաստիարակի հսկողության տակ չենք+։
26 Դուք բոլորդ Աստծու որդիներ եք+ շնորհիվ Քրիստոս Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի։ 27 Դուք բոլորդ, Քրիստոսում մկրտվողներդ+, Քրիստոսին եք հագել+։ 28 Այլևս ո՛չ հրեա կա, ո՛չ հույն+, ո՛չ ծառա կա, ո՛չ ազատ+, ո՛չ տղամարդ և ո՛չ էլ կին+, քանի որ բոլորդ մեկ անձ եք՝ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ+։ 29 Եվ եթե պատկանում եք Քրիստոսին, ուրեմն իսկապես Աբրահամի սերունդն եք+ և խոստման համաձայն՝ ժառանգներ+։
4 Նաև ասեմ, որ ժառանգը, քանի դեռ մանուկ է, ոչնչով չի տարբերվում ծառայից+, ու թեև նա է ամեն ինչի տերը, 2 բայց խնամակալների և տնտեսների ձեռքի տակ է մնում+, մինչև որ գա հոր կողմից նախապես նշանակված օրը։ 3 Նմանապես և մենք, երբ մանուկ էինք, ծառայում էինք աշխարհի տարրական+ բաներին։ 4 Սակայն երբ ժամանակը լրացավ+, Աստված ուղարկեց իր Որդուն+, որը ծնվեց կնոջից+ և մտավ օրենքի տակ+, 5 որպեսզի փրկագնով ազատի+ օրենքի տակ լինողներին+, և մենք էլ մեր հերթին ստանանք որդեգրությունը+։
6 Եվ քանի որ դուք որդիներ եք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր Որդու ոգին+, որը կանչում է՝ «Ա՛բբա, Հա՛յր»+։ 7 Ուրեմն դու այլևս ծառա չես, այլ որդի ես, իսկ եթե որդի, ապա Աստծու շնորհիվ նաև ժառանգ+։
8 Սակայն երբ չէիք ճանաչում Աստծուն+, ծառայում էիք նրանց, ովքեր իրականում աստվածներ չեն+։ 9 Բայց հիմա, երբ ճանաչեցիք Աստծուն կամ, ավելի ճիշտ, երբ Աստված ճանաչեց ձեզ+, ինչպե՞ս եք նորից վերադառնում այն տկար և ողորմելի+ տարրական+ բաներին և ուզում եք կրկին դրանց ծառայել+։ 10 Բծախնդրորեն օրեր+, ամիսներ+, ժամանակներ ու տարիներ եք պահում։ 11 Վախենում եմ, որ միգուցե իզուր եմ ջանք թափել+ ձեզ համար։
12 Եղբայրնե՛ր, աղաչում եմ ձեզ, եղեք այնպիսին, ինչպիսին ես եմ+, որովհետև մի ժամանակ ես էլ ձեզ նման եմ եղել+։ Դուք ինձ ոչ մի վատ բան չեք արել+։ 13 Բայց գիտեք, որ իմ հիվանդությունը առիթ եղավ, որ առաջին անգամ քարոզեմ ձեզ բարի լուրը+։ 14 Ու թեև հիվանդությունս փորձություն էր ձեզ համար, դուք արհամարհանքով չվերաբերվեցիք և ոչ էլ զզվանքով թքեցիք, այլ ընդունեցիք ինձ ինչպես Աստծու հրեշտակի+, ինչպես Քրիստոս Հիսուսին+։ 15 Ուրեմն ո՞ւր է այն երջանկությունը, որ դուք ունեիք+։ Վկայում եմ ձեզ, որ եթե հնարավոր լիներ, դուք ձեր աչքերն էլ կհանեիք և ինձ կտայիք+։ 16 Հիմա ի՞նչ, ճշմարտությունը խոսելուս+ համար ձեր թշնամի՞ն դարձա+։ 17 Ոմանք նախանձախնդրաբար ձգտում են ձեզ իրենց կողմը քաշել+, բայց ոչ բարի նպատակով։ Նրանք ցանկանում են հեռացնել ձեզ ինձանից, որպեսզի դուք նախանձախնդրությամբ իրենց հետևեք+։ 18 Սակայն ձեզ համար լավ է, որ նախանձախնդրաբար ձեզ դեպի իրենց ձգեն բարի նպատակով+ և ամեն ժամանակ, ոչ թե միայն այն ժամանակ, երբ ես ձեզ հետ եմ+, 19 որդյակնե՛րս+, ձեզանով ես նորից երկունքի ցավեր եմ քաշում, մինչև որ Քրիստոսը ձևավորվի ձեր մեջ+։ 20 Բայց կուզենայի հենց այս պահին ձեզ մոտ լինել+ և այլ կերպ խոսել ձեզ հետ, որովհետև տարակուսանքի+ մեջ եմ ձեր պատճառով։
21 Ասացե՛ք ինձ, դուք, որ ուզում եք օրենքի տակ լինել+, չե՞ք լսում, թե ինչ է ասում Օրենքը+։ 22 Օրինակ՝ գրված է, որ Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ աղախնից+, իսկ մյուսը՝ ազատ կնոջից+, 23 բայց նա, ով աղախնից էր, իրականում մարմնի կողմից էր ծնվել+, իսկ մյուսը, որ ազատ կնոջից էր, ծնվել էր Աստծու խոստման համաձայն+։ 24 Այս պատմությունը խորհրդանշական իմաստ ունի+։ Այս երկու կանայք երկու ուխտերն են+։ Մեկը Սինա լեռից է+, որ երեխաներ է ծնում ստրկության համար, այսինքն՝ Հագարը։ 25 Հագարը ներկայացնում է Արաբիայում գտնվող Սինա լեռը+ և համապատասխանում է ներկայիս Երուսաղեմին, որովհետև նա իր երեխաների հետ միասին ստրուկ է+։ 26 Իսկ վերին Երուսաղեմը+ ազատ է, և նա է մեր մայրը+։
27 Ինչպես որ գրված է. «Ուրախացի՛ր, ո՛վ ամուլ կին, դու, որ չես ծնում, գոչի՛ր և ցնծությամբ բացականչի՛ր, դու, ո՛վ կին, որ երկունքի ցավեր չես քաշում, որովհետև լքված կնոջ զավակներն ավելի շատ են, քան ամուսին ունեցողինը»+։ 28 Իսկ մենք, եղբայրնե՛ր, Իսահակի պես՝ խոստման զավակներ ենք+։ 29 Սակայն ինչպես որ այն ժամանակ մարմնի կողմից ծնվածը սկսեց հալածել+ նրան, որը ոգուց էր ծնվել, այնպես էլ հիմա է+։ 30 Բայց ի՞նչ է ասում Գիրքը. «Դո՛ւրս արա այս աղախնին ու նրա որդուն, որովհետև աղախնի որդին չպետք է ժառանգ լինի ազատ կնոջ որդու հետ»+։ 31 Հետևաբար, եղբայրնե՛ր, մենք ոչ թե աղախնի+, այլ ազատ կնոջ զավակներ ենք+։
5 Հենց այսպիսի ազատության համար Քրիստոսը մեզ ազատեց+։ Ուստի հաստա՛տ եղեք+ և դարձյալ մի՛ մտեք ծառայության լծի տակ+։
2 Ահա ես՝ Պողոսս, ասում եմ ձեզ, որ եթե թլփատվեք+, ապա Քրիստոսը ոչ մի բանով օգտակար չի լինի ձեզ։ 3 Դարձյալ վկայում եմ ամեն մի թլփատվող մարդու, որ նա պարտավորված է ամբողջ Օրենքը կատարել+։ 4 Ով էլ որ լինեք, եթե փորձում եք օրենքի միջոցով արդար հայտարարվել+, զատված եք Քրիստոսից. դուք հեռացել եք նրա անզուգական բարությունից+։ 5 Իսկ մենք փափագով սպասում ենք, որ Աստծու աչքին արդար դառնանք, ինչը միայն հնարավոր է սուրբ ոգու և մեր հավատի շնորհիվ+։ 6 Քրիստոս Հիսուսի հետ միավորվելուց հետո ո՛չ թլփատությունը արժեք ունի, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ հավատը+, որը դրսևորվում է սիրո միջոցով+։
7 Լավ էիք վազում+։ Ո՞վ խանգարեց ձեզ, որ չհնազանդվեք ճշմարտությանը+։ 8 Այսպիսի համոզումը Նրանից չէ, ով կանչեց ձեզ+։ 9 Մի փոքր թթխմորը խմորում է ողջ զանգվածը+։ 10 Ես վստահ եմ+ ձեզ՝ Տիրոջ հետ միաբանվածներիդ+ վրա, որ դուք այլ կերպ չեք մտածի, բայց նա, ով խանգարում է ձեզ+, ով էլ որ լինի, կստանա իր դատաստանը+։ 11 Իսկ ես, եղբայրնե՛ր, եթե դեռ թլփատություն եմ քարոզում, ապա ինչո՞ւ եմ մինչև հիմա հալածվում։ Ուրեմն տանջանքի ցիցն+ այլևս գայթակղության քար+ չէ+։ 12 Իսկ այն մարդիկ, որոնք փորձում են կործանել ձեր հավատը+, կուզեի, որ նույնիսկ ամորձատվեն+։
13 Դուք, եղբայրնե՛ր, ազատության համար եք կանչվել+, միայն թե այս ազատությունը մի՛ օգտագործեք որպես պատրվակ մարմնի համար+, այլ սիրով ծառայեք միմյանց+, 14 որովհետև ամբողջ Օրենքը կատարվում է+ մեկ խոսքով. «Մերձավորիդ սիրիր քո անձի պես»+։ 15 Սակայն եթե շարունակ իրար կծեք ու հոշոտեք+, զգույշ եղեք, որ իրար չոչնչացնեք+։
16 Ասում եմ ձեզ. շարունակեք ընթանալ ոգով+ և մարմնական ոչ մի ցանկություն չեք անի+։ 17 Մարմինն իր ցանկություններով դեմ է ոգուն+, ոգին էլ դեմ է մարմնին։ Եվ քանի որ սրանք հակառակվում են իրար, այն ամենը, ինչ կուզենայիք անել, չեք անում+։ 18 Իսկ եթե ոգով եք առաջնորդվում+, ապա օրենքի տակ չեք+։
19 Մարմնի գործերն ակնհայտ են+. դրանք են՝ պոռնկություն+, անմաքրություն, անառակ վարք+, 20 կռապաշտություն, ոգեհարցություն*+, թշնամություններ, պառակտումներ, խանդ, զայրույթի պոռթկումներ, վեճեր, բաժանումներ, աղանդավորություն, 21 նախանձ, հարբեցողություններ+, խրախճանքներ և նման բաներ։ Սրանց մասին զգուշացնում եմ ձեզ, ինչպես և նախազգուշացրել էի, որ այսպիսի բաներ անողները+ Աստծու թագավորությունը չեն ժառանգի+։
22 Սակայն ոգու պտուղն է+՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, բարություն, առաքինություն*+, հավատ, 23 մեղմություն*, ինքնատիրապետում+։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա+։ 24 Ովքեր Քրիստոս Հիսուսին են պատկանում, մարմինն իր կրքերով ու ցանկություններով հանդերձ ցցին են գամել+։
25 Եթե ոգով ենք ապրում, եկեք շարունակենք ոգով էլ պատշաճորեն վարվել+։ 26 Եկեք չլինենք սնապարծ՝ իրար մրցակցության չհրահրենք+ և իրար չնախանձենք+։
6 Եղբայրնե՛ր, նույնիսկ եթե ինչ-որ մեկը սխալ քայլ անի+ նախքան դա գիտակցելը, դուք, որ հոգևոր+ որակներ ունեք, փորձեք այդպիսի մարդուն ուղղել մեղմության ոգով+՝ յուրաքանչյուրդ զգուշանալով ձեր անձերի համար+, որ չլինի թե դուք էլ փորձվեք+։ 2 Շարունակեք կրել միմյանց ծանրությունները+ և այդպիսով կատարեք Քրիստոսի օրենքը+։ 3 Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է+, ինքն իրեն է խաբում։ 4 Բայց ամեն մեկը թող իր գործը կշռի+, և այդ ժամանակ ուրախանալու պատճառ կունենա իր անձի համար՝ առանց իրեն ուրիշի հետ համեմատելու+։ 5 Յուրաքանչյուր մարդ իր բեռն է կրելու+։
6 Նա, ում ուսուցանվում*+ է խոսքը, թող ամեն բարիքից բաժին հանի+ իրեն ուսուցանողին+։
7 Մի՛ մոլորվեք+։ Աստծուն հնարավոր չէ խաբել+։ Մարդ ինչ որ ցանի, այն էլ կհնձի+։ 8 Իր մարմնի համար ցանողը մարմնից ապականություն կհնձի+, իսկ ոգու համար ցանողը+ ոգուց հավիտենական կյանք կհնձի+։ 9 Ուրեմն չհոգնենք բարին անելուց+, որովհետև եթե չթուլանանք, ճիշտ ժամանակին կհնձենք+։ 10 Ուստի քանի դեռ ժամանակը բարենպաստ է մեզ համար+, եկեք բարին անենք բոլորի հանդեպ, հատկապես նրանց հանդեպ, ովքեր հարազատ են մեզ հավատի մեջ+։
11 Տեսեք, թե ինչ մեծ տառերով գրեցի ձեզ իմ ձեռքով+։
12 Բոլոր նրանք, ովքեր փորձում են ստիպել ձեզ թլփատվել+, ցանկանում են ըստ մարմնի հաճելի երևալ ուրիշներին, միայն թե իրենք չհալածվեն Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցի համար+։ 13 Նույնիսկ նրանք, ովքեր թլփատվում են, չեն պահում Օրենքը+, այլ ուզում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենալու պատճառ ունենան։ 14 Թող հանկարծ չլինի այնպես, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի տանջանքի ցցից+ բացի, ուրիշ բանով պարծենամ։ Նրա միջոցով աշխարհը ցցին է գամված ինձ համար+, իսկ ես՝ աշխարհի։ 15 Ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը+, այլ կարևորը նոր ստեղծագործություն+ լինելն է։ 16 Թող խաղաղություն և ողորմություն լինի Աստծու Իսրայելին՝ բոլոր նրանց, ովքեր վարվում են այս կանոնի համաձայն+։
17 Այսուհետև թող ոչ ոք չանհանգստացնի ինձ, որովհետև ես իմ մարմնի վրա կրում եմ Հիսուսի ծառան+ լինելու դրոշմները*+։
18 Եղբայրնե՛ր, թող որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։ Ամեն։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանը։
Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։
Կամ՝ «դատապարտման»։
Կամ՝ «թմրադեղերի գործածում»։ Տե՛ս Հտն 21։8-ի ծնթ.։
Բարու հատկությունը, կամ՝ բարի լինելը, բարձր բարոյականություն։ Սա դրական հատկություն է և արտահայտվում է մարդկանց համար բարի և օգտակար գործեր կատարելով։
Կամ՝ «հեզություն»։
Այստեղ խոսքը բանավոր կերպով ուսուցանելու մասին է։
Կամ՝ «խարանված նշանները»։