Նամակ եփեսացիներին
1 Ես՝ Պողոսս, Աստծու կամքով+ Քրիստոս Հիսուսի առաքյալս+, գրում եմ Եփեսոսի սրբերին և հավատարիմներին+, որոնք միության մեջ են+ Քրիստոս Հիսուսի հետ։
2 Թող անզուգական բարություն*+ դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն+ լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից։
3 Օրհնյալ լինի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը և Հայրը+, որը օրհնեց մեզ+ երկնային ոլորտում+ հոգևոր ամեն օրհնություններով, քանի որ մենք միության մեջ ենք Քրիստոսի հետ, 4 ինչպես որ նրա հետ միության մեջ լինելու համար նա ընտրեց+ մեզ աշխարհի հիմնումից առաջ+, որպեսզի մենք սիրենք+ և սուրբ ու անարատ+ լինենք իր առջև։ 5 Իր ցանկության և կամքի համաձայն+՝ նա նախապես որոշեց+ Հիսուս Քրիստոսի միջոցով որդեգրել+ մեզ, 6 որպեսզի գովաբանվի+ իր անզուգական բարության+ համար, որը մեծահոգաբար տվեց մեզ իր սիրելիի միջոցով+: 7 Նրա միջոցով մենք ստացանք ազատությունը իր արյամբ+ տրված փրկանքով, այո՛, մեր հանցանքների ներումը+ Աստծու անզուգական բարության+ հարստության շնորհիվ։
8 Այս բարությունը նա առատորեն դրսևորեց մեր հանդեպ՝ տալով ամենայն իմաստություն+ և առողջ բանականություն, 9 և այդպիսով հայտնեց մեզ իր կամքի սրբազան գաղտնիքը+։ Այն ներդաշնակ է իր ցանկությանն ու նպատակին+, 10 այն է՝ նշանակված ժամանակները լրանալուն պես+ հաստատել մի տնօրինություն+, այսինքն՝ ամեն ինչ նորից համախմբել+ Քրիստոսում+՝ երկնքում եղողները+ և երկրի վրա եղողները+։ Այո՛, ամեն ինչ պիտի համախմբվի Քրիստոսում, 11 որի հետ միության մեջ լինելով՝ մենք նաև նշանակվեցինք ժառանգներ+ (քանի որ նախապես որոշված էինք նրա նպատակի համաձայն, ով ամեն ինչ իրագործում է այնպես, ինչպես իր կամքն է թելադրում)+, 12 որպեսզի ծառայենք իր փառքի գովաբանության համար+, մենք, որ առաջինը հուսացինք Քրիստոսին+։ 13 Բայց դուք նույնպես հուսացիք նրան՝ լսելով ճշմարտության խոսքը+՝ ձեր փրկության մասին բարի լուրը+։ Երբ դուք հավատացիք, նրա միջոցով նաև խոստացված սուրբ ոգու+ կնիքը դրվեց+ ձեզ վրա։ 14 Այդ ոգին մեր ժառանգության+ համար նախապես տրված գրավն է+, որպեսզի փրկանքի+ միջոցով Աստծու սեփականությունն+ ազատ արձակվի նրա փառավոր գովաբանության համար։
15 Ահա թե ինչու ես էլ, երբ լսեցի Տեր Հիսուսի հանդեպ ունեցած ձեր հավատի մասին, և թե ինչպես է այն երևում բոլոր սրբերի հանդեպ ունեցած ձեր վերաբերմունքի մեջ+, 16 անդադար շնորհակալություն եմ հայտնում Աստծուն ձեզ համար։ Միշտ հիշում եմ ձեզ իմ աղոթքներում+, 17 որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը՝ փառավոր Հայրը, ձեզ տա իմաստության+ և հայտնության ոգի, մինչ նրա մասին ճշգրիտ գիտելիքներ+ եք ձեռք բերում՝ 18 լուսավորելով+ ձեր սրտի աչքերը+, որ իմանաք, թե ինչ է այն հույսը+, դեպի որը նա կանչեց ձեզ, թե ինչ է այն փառավոր հարստությունը+, որը նա որպես ժառանգություն պահում է սրբերի+ համար, 19 և թե ինչ է մեր՝ հավատացյալներիս մեջ ներգործող նրա զորության+ գերազանց մեծությունը։ Սա ներդաշնակ է նրա հզոր ուժի գործադրմանը+, 20 որով նա հարություն տվեց+ Քրիստոսին և նստեցրեց իր աջ կողմը+՝ երկնային ոլորտում+՝ 21 շատ ավելի բարձր ամեն կառավարությունից, իշխանությունից, զորությունից, տերությունից+ և ամեն անունից+՝ ոչ միայն հիմա*+, այլև ապագայում+։ 22 Նա նաև ամեն բան հպատակեցրեց նրա ոտքերի տակ+ և նրան իբրև գլուխ կարգեց ամեն ինչի վրա+ ժողովի օգտի համար, 23 որը նրա մարմինն է+, նրա լիությունը+, ով լցնում է ամեն բան ամեն ինչում+։
2 Աստված կենդանացրեց ձեզ, երբ դուք մեռած էիք ձեր հանցանքների ու մեղքերի մեջ+, 2 որոնցում մի ժամանակ քայլում էիք այս աշխարհի համակարգի համաձայն+, օդի իշխանության իշխանի+ կամքի համաձայն, այն ոգու+, որն այժմ ներգործում է անհնազանդության որդիների մեջ+։ 3 Այո՛, դրանց մեջ լինելով՝ բոլորս էլ մի ժամանակ վարվում էինք մեր մարմնի ցանկությունների համաձայն+՝ մարմնի ու մտքի ուզած բաները անելով+, և մյուսների նման ի բնե բարկության+ զավակներ էինք։ 4 Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ+, մեր հանդեպ դրսևորած իր մեծ սիրով+ 5 կենդանացրեց մեզ և միավորեց Քրիստոսի հետ, երբ մեռած էինք հանցանքների մեջ+ (անզուգական բարության միջոցով դուք փրկվեցիք)+, 6 և մեզ նրա հետ միասին նա կենդանացրեց+ ու նստեցրեց երկնային ոլորտում+ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ, 7 որպեսզի գալիք+ ժամանակներում* իր անզուգական բարության գերազանց հարստությունը+ իր մեծահոգությամբ դրսևորի մեր հանդեպ, որ միության+ մեջ ենք Քրիստոս Հիսուսի հետ։
8 Դուք այս անզուգական բարության միջոցով փրկվեցիք, քանի որ հավատացիք+։ Դա ձեր վաստակը չէ+, այլ Աստծու պարգևն է+. 9 և գործերի շնորհիվ չէ ձեռք բերվում+, որպեսզի որևէ մեկը պարծենալու հիմք չունենա+։ 10 Մենք նրա աշխատանքի պտուղն ենք+ և Քրիստոս Հիսուսի հետ միության+ մեջ լինելով՝ ստեղծվել ենք+ բարի գործեր անելու համար+, որոնք Աստված նախատեսել է+, որ անենք։
11 Ուստի միշտ հիշեք, որ նախկինում դուք մարմնով այլազգի էիք+ (մարդկանց կողմից թլփատվածները+ ձեզ անթլփատ էին կոչում), 12 և որ այն ժամանակ դուք առանց Քրիստոսի էիք+՝ օտարացած էիք+ Իսրայելի ժողովրդից և օտար՝ խոստման ուխտերին+, չունեիք հույս+ և առանց Աստծու էիք աշխարհում+։ 13 Բայց այժմ, Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինելով, դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյունով մոտեցաք+։ 14 Նա մեր խաղաղությունն է+, որ երկու կողմերը+ մեկ դարձրեց+ և քանդեց մեջտեղի պատը+, որը բաժանում էր+ նրանց։ 15 Իր մարմնի միջոցով+ նա վերացրեց թշնամությունը+՝ հրամանագրերից բաղկացած պատվիրանների Օրենքը+, որպեսզի իր հետ միաբանելով՝ երկու կողմերից+ մեկ նոր մարդ+ ստեղծի և խաղաղություն հաստատի 16 և որպեսզի տանջանքի+ ցցի միջոցով այս երկու կողմերին մեկ մարմնի+ մեջ ամբողջությամբ հաշտեցնի+ Աստծու հետ, քանի որ իր անձով ոչնչացրեց թշնամությունը+։ 17 Նա եկավ ու խաղաղության բարի լուրը քարոզեց ձեզ+՝ հեռու եղողներիդ, և խաղաղություն՝ մոտ եղողներին+, 18 որովհետև նրա միջոցով մենք՝ երկու կողմերս էլ+, Հորը մոտենալու+ արտոնություն ունենք մեկ ոգով+։
19 Հետևաբար դուք այլևս օտարներ+ ու պանդուխտներ չեք+, այլ սրբերի+ հետ համաքաղաքացիներ+ և Աստծու ընտանիքի+ անդամներ եք, 20 և դուք կառուցվել եք առաքյալների+ ու մարգարեների+ հիմքի+ վրա, իսկ այդ հիմքի անկյունաքարը+ հենց ինքը Քրիստոս Հիսուսն է։ 21 Նրա հետ միության մեջ՝ ամբողջ շինությունը, ներդաշնակորեն համակցված+, դառնում է սուրբ տաճար Եհովայի համար+։ 22 Նրա հետ միության մեջ+ լինելով՝ դուք նույնպես միասին կառուցվում եք, որպեսզի դառնաք մի բնակավայր, որտեղ Աստված կբնակվի ոգով+։
3 Հենց այդ պատճառով էլ ես՝ Պողոսս, որ հանուն Քրիստոս Հիսուսի բանտարկված+ եմ ձեզ՝ ուրիշ ազգերից եղողներիդ համար+... 2 Անշուշտ, լսել եք Աստծու անզուգական բարության տնտեսության+ մասին, որը տրված է ինձ ձեզ համար, 3 թե ինչպես սրբազան գաղտնիքը բացահայտվեց ինձ+, ինչի մասին արդեն համառոտակի գրեցի։ 4 Նկատի առնելով սա՝ երբ կարդաք, կտեսնեք, որ Քրիստոսի մասին սրբազան գաղտնիքի+ հասկացողությունն+ ունեմ։ 5 Անցած սերունդներում այս գաղտնիքը+ չտեղեկացվեց մարդկանց որդիներին, ինչպես որ հիմա ոգու միջոցով այն բացահայտվեց+ նրա սուրբ առաքյալներին ու մարգարեներին+։ 6 Եվ գաղտնիքն այն է, որ ուրիշ ազգերի մարդիկ բարի լուրի միջոցով պետք է լինեն ժառանգակիցներ և նույն մարմնի+ անդամներ ու մեզ հետ միասին՝ խոստմանը+ բաժնեկիցներ Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ։ 7 Ես գաղտնիքի ծառայող+ դարձա Աստծու անզուգական բարության ձրի պարգևի միջոցով, որը նա պարգևեց, երբ ինձ տվեց իր զորությունը+։
8 Ինձ, որ բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքր եմ+, այս անզուգական բարությունը+ տրվեց, որպեսզի ուրիշ ազգերին քարոզեմ+ Քրիստոսի անհատակ հարստության+ մասին բարի լուրը 9 և օգնեմ մարդկանց տեսնելու, թե ինչպես է իրագործվում+ սրբազան գաղտնիքը+, որ վաղուց ի վեր պահված էր Աստծու մեջ, որը ստեղծեց ամեն բան+։ 10 Եվ դա այն նպատակով, որ հիմա երկնային ոլորտում գտնվող կառավարություններին ու իշխանություններին+ ժողովի միջոցով հայտնի դառնա+ Աստծու՝ տարբեր կերպերով դրսևորվող իմաստությունը+՝ 11 հավիտենական նպատակի համաձայն, որը նա սահմանեց Քրիստոսի՝ մեր Տեր Հիսուսի առնչությամբ+։ 12 Նրա միջոցով է, որ ունենք խոսելու այս ազատությունը, և նրա հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ է, որ կարող ենք վստահությամբ մոտենալ+ Աստծուն։ 13 Ուստի խնդրում եմ, որ ձեզ համար կրած իմ այս նեղությունների պատճառով չվհատվեք+, քանի որ դրանք փառք են ձեզ համար։
14 Դրա համար էլ ծնկի+ եմ գալիս Հոր առջև+, 15 որին ամեն ընտանիք+ երկնքում և երկրի վրա պարտական է իր անվան համար+, 16 և աղաչում եմ նրան, որ իր փառքի հարստության+ համաձայն՝ նա այնպես անի, որ իր ոգու զորությամբ+ ձեր ներսի մարդը+ ուժեղանա, 17 որպեսզի ձեր հավատի շնորհիվ Քրիստոսը սիրո հետ մեկտեղ բնակվի ձեր սրտերում+, որ դուք արմատացած+ և հաստատված լինեք հիմքի վրա+, 18 որպեսզի կարողանաք բոլոր սրբերի հետ միասին լիովին ըմբռնել+, թե որն է ճշմարտության լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը+, 19 և ճանաչեք Քրիստոսի սերը+, որ գերազանցում է գիտելիքները, որպեսզի լցված լինեք այն ողջ լիությամբ+, որ Աստված է տալիս։
20 Իսկ նրան, ով մեզանում ներգործող իր զորությամբ+ կարող է շատ ավելին անել, քան մենք խնդրում ենք կամ մտածում+, 21 նրան լինի փառքը ժողովի և Քրիստոս Հիսուսի միջոցով բոլոր սերունդներում հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
4 Ուստի ես, որ բանտարկված+ եմ հանուն Տիրոջ, խնդրում եմ ձեզ, որ ձեր ստացած կոչմանը+ արժանի կերպով վարվեք+՝ 2 կատարյալ խոնարհամտությամբ+ և մեղմությամբ, համբերատարությամբ+, սիրով միմյանց համբերելով+, 3 ամեն կերպ ձգտելով պահպանել ոգու տված միասնությունը խաղաղության միավորող կապի մեջ+։ 4 Մեկ մարմին+ կա և մեկ ոգի+, ինչպեսև կա մեկ հույս+, դեպի որը դուք կանչվել եք։ 5 Մեկ Տեր+, մեկ հավատ+, մեկ մկրտություն+, 6 մեկ Աստված+՝ բոլորի Հայրը, որն ամենքի վրա է և գործում է ամենքի միջոցով և ամենքի մեջ։
7 Իսկ մեզանից յուրաքանչյուրին անզուգական բարություն+ տրվեց ձրի պարգևի+ այն չափով, որը սահմանեց Քրիստոսը։ 8 Դրա համար էլ նա ասում է. «Երբ նա վեր ելավ բարձունքը, գերիներ վերցրեց։ Նա մարդկանց տեսքով պարգևներ տվեց»+։ 9 Իսկ ի՞նչ է նշանակում «նա վեր ելավ»+ արտահայտությունը, եթե ոչ այն, որ նա նաև ցած իջավ՝ երկիր+։ 10 Նա, ով ցած իջավ, նույն ինքն է, ով վեր ելավ+ բոլոր երկինքներից ավելի վեր+, որպեսզի ամեն ինչ իրագործի։
11 Ոմանց նա ժողովին տվեց որպես առաքյալներ+, ոմանց որպես մարգարեներ+, ոմանց որպես ավետարանիչներ+, ոմանց էլ որպես հովիվներ և ուսուցիչներ+՝ 12 սրբերին ուղղելու+ համար, ծառայության գործի համար, Քրիստոսի մարմնի շինության համար+, 13 մինչև որ բոլորս հավատի և Աստծու Որդու մասին ճշգրիտ գիտելիքների մեջ հասնենք միասնության, դառնանք չափահաս+ մարդու պես՝ հասնելով Քրիստոսի ողջ հասակին+, 14 որպեսզի այլևս չլինենք մանուկներ՝ ասես ալիքներից տարուբերված+ և ուսմունքների ամեն քամուց այս ու այն կողմ քշված+՝ մարդկանց խորամանկությամբ+ ու նենգությամբ հնարված խաբեությամբ։ 15 Բայց ճշմարտությունը խոսելով+՝ եկեք սիրով ամեն բանում աճենք+ նրանում, որը գլուխն է+, այսինքն՝ Քրիստոսում։ 16 Նրանից ամբողջ մարմինը+, ներդաշնակորեն փոխկապակցված լինելով և համագործակցելով բոլոր հոդերի միջոցով (որոնք կատարում են իրենց անհրաժեշտ դերը)՝ ըստ յուրաքանչյուր անդամի կատարած գործունեության չափի, նպաստում է սիրո մեջ հենց իր՝ մարմնի աճին իր իսկ շինության համար+։
17 Ուստի սա եմ ասում և վկայում Տիրոջով, որ դուք այլևս չքայլեք այնպես, ինչպես մյուս ազգերն են+ քայլում իրենց մտքի ունայնությամբ+, 18 որոնք իրենց տգիտության+ և իրենց սրտերի անզգայության+ պատճառով մտավոր առումով խավարի+ մեջ են և օտարացած են+ այն կյանքից, որն Աստծուց է։ 19 Ամոթի զգացումը կորցնելով+՝ նրանք անձնատուր եղան անառակ+ վարքին, որպեսզի ագահությամբ+ ամեն տեսակ անմաքրություն գործեն+։
20 Բայց դուք Քրիստոսի մասին այդպիսի բան չեք սովորել+, 21 եթե լսել եք նրան և սովորել եք նրանից+՝ համաձայն այն ճշմարտության+, որը Հիսուսի մեջ է։ 22 Դուք սովորել եք, որ պետք է ձեր վրայից հանեք այն հին անձնավորությունը+, որը համապատասխան է ձեր նախկին ապրելակերպին և ապականվում է+ իր խաբեական ցանկություններով+, 23 և պետք է նորոգվեք՝ փոխելով ձեր միտքը խթանող ուժը,+ 24 ու հագնեք+ նոր անձնավորությունը+, որը ստեղծվել է+ Աստծու կամքի համաձայն՝ ճշմարիտ արդարությամբ+ ու նվիրվածությամբ։
25 Ուստի հիմա, երբ արդեն ձեր վրայից հանել եք ստությունը+, ամեն մեկդ ճշմարտությունը խոսեք ձեր մերձավորի հետ+, որովհետև մենք մեկ մարմնի անդամներ ենք+։ 26 Եթե զայրանաք, մեղք մի՛ գործեք+։ Թող արևը մայր չմտնի, քանի դեռ զայրացած եք+, 27 ոչ էլ տեղիք տվեք Բանսարկուին+։ 28 Ով գողանում է, թող էլ չգողանա+, այլ թող տքնաջան աշխատի՝ իր ձեռքերով բարին գործելով+, որպեսզի կարողանա տալ կարիքի մեջ եղողին+։ 29 Թող ոչ մի նեխած խոսք դուրս չգա ձեր բերանից+, այլ միայն բարի խոսք՝ հարկ եղած դեպքում կերտելու համար, որպեսզի օգուտ բերի լսողներին+։ 30 Նաև մի՛ տրտմեցրեք Աստծու սուրբ ոգին+, որով ձեզ վրա կնիք դրվեց+ այն օրվա համար, երբ դուք պիտի ազատվեք փրկանքի միջոցով+։
31 Ամեն չարասիրտ դառնություն+, բարկություն և զայրույթ, գոռգոռոց և վիրավորական խոսք+ թող հեռացվի ձեզանից, ինչպես նաև ամեն չարություն+։ 32 Բայց դուք իրար հանդեպ եղեք բարի+ և կարեկից+՝ մեծահոգաբար ներելով իրար, ինչպես որ Աստված Քրիստոսի միջոցով մեծահոգաբար ներեց ձեզ+։
5 Եվ այսպես՝ ընդօրինակեք Աստծուն+ որպես սիրելի զավակներ 2 և շարունակեք քայլել սիրո մեջ+, ինչպես որ Քրիստոսն էլ սիրեց ձեզ+ և իր անձը տվեց ձեզ համար որպես անուշահոտ+ ընծա+ և զոհ Աստծուն։
3 Թող պոռնկություն+ և ամեն տեսակ անմաքրություն կամ ագահություն+ նույնիսկ չհիշատակվեն ձեր մեջ+, ինչպես որ վայել է սուրբ մարդկանց+։ 4 Ձեր մեջ թող չլինի ամոթալի վարք+, հիմար խոսակցություններ կամ անպարկեշտ+ կատակներ՝ բաներ, որոնք վայելուչ չեն. փոխարենը՝ շնորհակալություն հայտնեք Աստծուն+։ 5 Դուք գիտեք և լավ գիտակցում եք, որ ոչ մի պոռնիկ+ կամ անմաքուր կամ ագահ+, այսինքն՝ կռապաշտ, ժառանգություն չունի Քրիստոսի և Աստծու թագավորության մեջ+։
6 Թող ոչ ոք չխաբի ձեզ դատարկ խոսքերով+, որովհետև վերը նշված բաների պատճառով Աստծու ցասումը գալու է անհնազանդության որդիների վրա+։ 7 Նրանց հետ ոչ մի ընդհանուր բան մի՛ ունեցեք+, 8 քանի որ մի ժամանակ դուք խավար էիք+, բայց հիմա, որ միության մեջ եք Տիրոջ հետ, լույս եք+։ Շարունակեք քայլել լույսի զավակների պես, 9 որովհետև լույսի պտուղն իր մեջ պարունակում է ամեն տեսակ առաքինություն*, արդարություն և ճշմարտություն+։ 10 Շարունակեք հավաստիանալ, թե ինչն է ընդունելի+ Տիրոջը, 11 և այլևս նրանց հետ մասնակից մի՛ եղեք+ խավարի անպտուղ գործերին+, ընդհակառակը՝ նույնիսկ հանդիմանեք+ նրանց, 12 քանի որ գաղտնաբար կատարած նրանց գործերի մասին խոսելն անգամ ամոթ է+։ 13 Հանդիմանվող բոլոր բաները+ լույսի միջոցով հայտնի են դառնում, քանի որ ամեն բան, որ հայտնի է դառնում+, լույս է։ 14 Դրա համար էլ նա ասում է. «Արթնացի՛ր+, ո՛վ քնած, վե՛ր կաց մահացածների միջից+, և Քրիստոսը լույս կսփռի+ քեզ վրա»։
15 Ուստի ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք+ ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, 16 և ձեզ համար գնեք հարմար ժամանակը+, որովհետև օրերը չար են+։ 17 Այդ իսկ պատճառով մի՛ եղեք անխոհեմ, այլ շարունակեք ըմբռնել+, թե որն է Եհովայի կամքը+։ 18 Եվ մի՛ հարբեք գինով+, ինչը տանում է սանձարձակության+, այլ միշտ լցվեք ոգով+՝ 19 միմյանց հետ սաղմոսներով+ խոսեք և Աստծուն ուղղված գովաբանություններ+ ասեք, ձեր սրտերում հոգևոր երգերով+ ու մեղեդիներով+ Եհովային գովերգեք 20 և մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով ամեն ինչի համար միշտ շնորհակալություն հայտնեք+ մեր Աստծուն և Հորը։
21 Հնազանդվեք իրար+ Քրիստոսի հանդեպ երկյուղով։ 22 Թող կանայք հնազանդ+ լինեն իրենց ամուսիններին, ինչպես Տիրոջը, 23 որովհետև ամուսինը իր կնոջ գլուխն է+, ինչպես որ Քրիստոսն էլ ժողովի գլուխն է+, և նա է փրկիչը այդ մարմնի։ 24 Ուստի ինչպես որ ժողովն է հնազանդվում Քրիստոսին, այնպես էլ թող կանայք ամեն ինչում հնազանդվեն իրենց ամուսիններին+։ 25 Ամուսիննե՛ր, շարունակեք սիրել ձեր կանանց+, ինչպես որ Քրիստոսը սիրեց ժողովը և իր անձը տվեց նրա համար+, 26 որպեսզի սրբացնի այն+, մաքրի՝ Աստծու խոսքի ջրի մեջ լվանալով+, 27 որ ժողովն իր շքեղությամբ նա ներկայացնի իր առջև+, որպեսզի այն չունենա որևէ բիծ կամ կնճիռ կամ նման որևէ բան, այլ լինի սուրբ և առանց արատի+։
28 Նույնպեսև ամուսինները պետք է սիրեն իրենց կանանց, ինչպես իրենց սեփական մարմինները։ Ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում, 29 որովհետև ոչ ոք երբեք չի ատել իր մարմինը, այլ կերակրում ու քնքշորեն խնամում է նրան+, ինչպես որ Քրիստոսն է վարվում ժողովի հետ, 30 քանի որ մենք նրա մարմնի անդամներն ենք+։ 31 «Դրա համար տղամարդը կթողնի իր հորն ու մորը և կմիանա* իր կնոջը, և երկուսը մեկ մարմին կլինեն»+։ 32 Այս սրբազան գաղտնիքը+ մեծ է։ Խոսքս Քրիստոսի և ժողովի մասին է+։ 33 Սակայն ձեզանից ամեն մեկը թող այնպես սիրի իր կնոջը+, ինչպես իր անձը։ Իսկ կինը պետք է խոր հարգանք+ տածի իր ամուսնու հանդեպ։
6 Երեխանե՛ր, հնազանդ եղեք ձեր ծնողներին+ Տիրոջով+, քանի որ դա է արդար+։ 2 «Պատվիր քո հորն ու մորը»+. սա առաջին պատվիրանն է խոստումով+, 3 «որպեսզի քեզ լավ լինի, և դու երկար ապրես երկրի վրա»+։ 4 Իսկ դուք, հայրե՛ր, մի՛ զայրացրեք ձեր երեխաներին+, այլ դաստիարակեք+ նրանց Եհովայի խրատով+ և նրա մտածելակերպը նրանց մեջ սերմանելով+։
5 Ծառանե՛ր, հնազանդ եղեք ձեր մարմնավոր տերերին+ վախով ու դողով+ և ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես որ Քրիստոսին, 6 ոչ թե ցուցադրաբար՝ իբրև մարդկանց հաճեցնողներ+, այլ իբրև Քրիստոսի ծառաներ՝ Աստծու կամքը ամբողջ հոգով կատարելով+։ 7 Ճիշտ տրամադրվածությամբ ծառայեք, ինչպես Եհովային+ և ոչ թե մարդկանց, 8 իմանալով, որ յուրաքանչյուր ոք, ինչ բարիք էլ որ անի, նույնը հետ կստանա Եհովայից+՝ լինի նա ծառա թե ազատ+։ 9 Նաև դուք, տերե՛ր, նույն վերաբերմունքն ունեցեք ձեր ծառաների հանդեպ և մի կողմ թողեք սպառնալիքը+, որովհետև գիտեք, որ նրանց և ձեր Տերը+ երկնքում է, և նա կողմնապահ չէ+։
10 Եվ վերջապես, շարունակեք զորանալ+ Տիրոջով և նրա ուժի հզորությամբ+։ 11 Հագեք Աստծու տված ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք հաստատ կանգնել Բանսարկուի նենգությունների+ դեմ, 12 որովհետև մեր պայքարը+ արյան ու մարմնի դեմ չէ, այլ կառավարությունների+, իշխանությունների+, այս աշխարհի խավարի տիրակալների+ դեմ է, երկնային ոլորտում եղող ոգեղեն+ չար ուժերի դեմ։ 13 Ուստի Աստծուց վերցրեք ամբողջ սպառազինությունը+, որպեսզի կարողանաք դիմադրել չար օրում և ամեն բան կատարելուց հետո հաստատ կանգնել+։
14 Ուրեմն հաստատ կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ+ գոտևորած+, արդարության զրահը+ ձեզ վրա առած 15 և ձեր ոտքերին+ խաղաղության բարի լուրը+ քարոզելու պատրաստակամությունը հագած։ 16 Եվ ամեն բանից առավել, վերցրեք հավատի մեծ վահանը+, որով կկարողանաք հանգցնել Չարի կրակոտ նետերը+։ 17 Նաև վերցրեք փրկության սաղավարտը+ և ոգու+ սուրը+, այսինքն՝ Աստծու խոսքը+, 18 և ամեն տեսակ աղոթքով+ ու աղաչանքով շարունակեք ամեն առիթով աղոթել ոգով+։ Հետևաբար, միշտ արթուն մնացեք և աղաչանք արեք բոլոր սրբերի համար, 19 նաև ինձ համար, որպեսզի կարողանամ խոսելու ազատությամբ+ խոսել+՝ հայտնի դարձնելով բարի լուրի սրբազան գաղտնիքը+. 20 այդ լուրի համար էլ շղթաներով կապված որպես դեսպան+ եմ ծառայում։ Աղոթեք ինձ համար, որ բարի լուրի մասին համարձակությամբ խոսեմ, ինչպես և պե՛տք է խոսեմ+։
21 Բայց որպեսզի դուք էլ իմանաք իմ գործերի մասին, թե ինչով եմ զբաղված, Տյուքիկոս+ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ ծառան ամեն ինչ կտեղեկացնի ձեզ+։ 22 Նրան ձեզ մոտ եմ ուղարկում հենց այն նպատակով, որ դուք տեղեկանաք մեր գործերի մասին, և որ նա մխիթարի ձեր սրտերը+։
23 Թող եղբայրները խաղաղություն և սեր ունենան հավատի հետ մեկտեղ՝ Հորից՝ Աստծուց, և Տեր Հիսուս Քրիստոսից։ 24 Թող Աստծու անզուգական բարությունը+ լինի բոլոր նրանց հետ, ովքեր անկեղծ սիրով սիրում են մեր Տեր Հիսուս Քրիստոսին։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։
Հուն.՝ աիոն։ Տե՛ս բառարանում «աշխարհ» բառի բացատրությունը։
Տե՛ս Գղ 5։22-ի ծնթ.։
Տե՛ս Ծն 2։24-ի ծնթ.։