Նամակ փիլիպպեցիներին
1 Ես՝ Պողոսս, և Տիմոթեոսը՝ Քրիստոս Հիսուսի ծառաներս+, գրում ենք Փիլիպպեում+ գտնվող բոլոր սրբերին, որ միության մեջ են Քրիստոս Հիսուսի հետ, ինչպես նաև վերակացուներին ու ծառայող օգնականներին+։
2 Թող անզուգական բարություն* դրսևորվի ձեր հանդեպ և խաղաղություն լինի ձեզ Աստծուց՝ մեր Հորից, և Տեր Հիսուս Քրիստոսից+։
3 Ամեն անգամ, երբ հիշում եմ ձեզ, շնորհակալություն եմ հայտնում իմ Աստծուն+ 4 և միշտ ուրախությամբ ջերմեռանդորեն աղոթում եմ բոլորիդ համար+, 5 որովհետև դուք առաջին օրվանից մինչև հիմա աջակցում եք բարի լուրի տարածմանը+։ 6 Ես վստահ եմ այն բանում, որ նա, ով բարի գործ սկսեց ձեր մեջ, կհասցնի իր ավարտին+ մինչև Հիսուս Քրիստոսի օրը+։ 7 Լիովին տեղին է, որ այս բանը մտածեմ ձեր բոլորիդ մասին, քանի որ դուք իմ սրտում եք+, դուք, որ ինձ հետ միասին բաժնեկից եք+ անզուգական բարությանը թե՛ բանտի+ իմ կապանքներում և թե՛ բարի լուրը պաշտպանելու+ և օրինականապես+ հաստատելու մեջ։
8 Վկա է Աստված, թե որքան եմ ձեզ բոլորիդ կարոտում, և ձեր հանդեպ ունեմ այն նույն ջերմ զգացմունքները+, ինչպիսիք որ Քրիստոս Հիսուսն ունի։ 9 Շարունակ աղոթում եմ, որ ձեր սերը ավելի ու ավելի առատանա+ ճշգրիտ գիտելիքների+ և լիարժեք խորաթափանցության+ հետ միասին, 10 որ դուք հավաստիանաք, թե ինչն է ավելի կարևոր+, որպեսզի անբիծ լինեք+ և չգայթակղեցնեք+ ուրիշներին մինչև Քրիստոսի օրը 11 և Հիսուս Քրիստոսի միջոցով կարողանաք արդար պտուղ բերել+՝ Աստծու փառքի ու գովաբանության համար+։
12 Բայց ուզում եմ՝ իմանաք, եղբայրնե՛ր, որ ինձ հետ պատահածը բարի լուրի տարածմանը նպաստեց+, ոչ թե հակառակը, 13 այնպես որ ողջ պրետորական գվարդիան և մնացած բոլորը+ իմացան+, որ ես բանտի կապանքների+ մեջ եմ Քրիստոսին ծառայելու համար։ 14 Եվ Տիրոջը ծառայող եղբայրների մեծ մասը, բանտի կապանքներիս շնորհիվ վստահությամբ լցվելով, Աստծու խոսքն ավելի մեծ քաջությամբ ու անվախորեն է քարոզում+։
15 Ճիշտ է, ոմանք Քրիստոսին քարոզում են՝ նախանձից ու մրցակցությունից դրդված+, մինչդեռ ուրիշները՝ բարի միտումներից ելնելով+։ 16 Այս վերջինները Քրիստոսին ծանուցանում են՝ սիրուց մղված՝ իմանալով, որ ես այստեղ եմ բարի լուրը պաշտպանելու համար+, 17 մինչդեռ այն առաջինները դա անում են՝ կռվասիրությունից+ դրդված և ոչ թե մաքուր մղումներով, քանի որ ուզում են նեղություններ պատճառել+ ինձ բանտի իմ կապանքներում։ 18 Ուրեմն ի՞նչ։ Ոչինչ։ Միայն այն, որ ամեն կերպ՝ լինի դա ձևականորեն+, թե ճշմարտացիորեն, Քրիստոսը ծանուցանվում է+, և դրա համար էլ ես ուրախանում եմ։ Եվ կշարունակեմ ուրախանալ, 19 քանի որ գիտեմ, որ դրա արդյունքում ես փրկություն կստանամ ձեր աղաչանքների+ և Հիսուս Քրիստոսի ոգու օժանդակությունը ստանալու շնորհիվ+՝ 20 իմ մեծ ակնկալության+ և հույսի+ համաձայն, որ ոչ մի առումով ես չեմ ամաչի+, այլ խոսելու իմ լիարժեք ազատությամբ+, ինչպես նախկինում ամեն ժամանակ, այնպես էլ հիմա Քրիստոսը կմեծարվի իմ մարմնի միջոցով+՝ լինի դա իմ ապրելով թե մահանալով+։
21 Իմ պարագայում՝ եթե ապրեմ, Քրիստոսի համար կապրեմ+, իսկ եթե մահանամ+, դա շահ կլինի ինձ համար։ 22 Ուստի քանի դեռ ապրում եմ մարմնում, կարող եմ իմ գործի մեջ պտուղ բերել+։ Բայց թե որ մեկը կընտրեմ, չեմ հայտնի։ 23 Այս երկուսի կողմից էլ ես ճնշված եմ+, բայց ինչը որ ես իրոք ցանկանում եմ, ազատվելն ու Քրիստոսի հետ լինելն է+, որովհետև դա, անշուշտ, շատ ավելի լավ է+։ 24 Այնուամենայնիվ, մարմնիս մեջ մնալը ավելի շատ անհրաժեշտ է ձե՛զ համար+։ 25 Ուստի սրանում համոզված լինելով՝ գիտեմ, որ ես կմնամ+ ու կապրեմ ձեզ բոլորիդ հետ, որ դուք առաջադիմեք+ և ուրախություն ստանաք ձեր հավատից, 26 որպեսզի երբ դարձյալ ներկա լինեմ ձեզ մոտ, իմ միջոցով ձեր ցնծությունը հորդի Քրիստոս Հիսուսում։
27 Միայն թե Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվեք+, որպեսզի, անկախ նրանից՝ կգամ ձեզ տեսնելու, թե ոչ*, ձեր մասին լսեմ, որ դուք հաստատ կանգնած եք մեկ ոգով+, մեկ մարդու պես կողք կողքի պայքարում եք բարի լուրի հավատի համար 28 և բոլորովին չեք վախենում ձեր հակառակորդներից+։ Դա նրանց համար կործանման ապացույց է, բայց ձեզ համար՝ փրկության+, և դա Աստծուց է, 29 որովհետև ձեզ առանձնաշնորհում տրվեց ոչ միայն հավատալ+ Քրիստոսին, այլև տառապանք կրել+ նրա համար։ 30 Դուք այն նույն պայքարն եք մղում, որը ես եմ մղում+, ինչպես տեսաք և հիմա էլ լսում եք+։
2 Ուստի եթե կա քաջալերություն Քրիստոսում+, եթե կա սիրո մխիթարություն, իրար հանդեպ հոգատարության դրսևորում, գորովանք+ ու կարեկցանք, 2 ամբողջացրեք իմ ուրախությունը. միևնույն մտքի եղեք+, միևնույն սերն ունեցեք, միաբանված եղեք հոգով, մտքում միևնույն բանը խորհեք+, 3 ոչինչ մի՛ արեք՝ կռվասիրությունից+ կամ սնապարծությունից+ դրդված, այլ խոնարհամտությամբ ուրիշներին ձեզանից ավելի բարձր համարեք+, 4 ոչ միայն ձեր շահը փնտրեք+, այլ նաև ուրիշներինը+։
5 Ունեցեք նույնպիսի մտածելակերպ, ինչպիսին որ Քրիստոս Հիսուսն ուներ+, 6 որը, թեև Աստծու կերպարանքն ուներ+, չմտածեց հափշտակություն անելու մասին, այսինքն՝ Աստծուն հավասար լինելու մասին+, 7 այլ զրկեց իրեն ամեն ինչից, ծառայի կերպարանք ընդունեց+ և դարձավ մարդկանց նման+։ 8 Դեռ ավելին, լինելով մարդու կերպարանքում+՝ նա խոնարհեցրեց իրեն և հնազանդ եղավ մինչև մահ+, այն էլ մահ տանջանքի ցցի վրա+։ 9 Եվ հենց այդ պատճառով Աստված առավել բարձր դիրքի+ արժանացրեց նրան և մի այնպիսի անուն շնորհեց, որը վեր է մյուս բոլոր անուններից+, 10 որպեսզի Հիսուսի անվան առաջ բոլորը ծնկի գան՝ թե՛ երկնքում լինողները, թե՛ երկրի վրա լինողները և թե՛ գետնի տակ լինողները+, 11 և ամեն լեզու հայտնապես ընդունի+, որ Հիսուս Քրիստոսը Տեր է+ Հոր՝ Աստծու փառքի համար+։
12 Ուստի, սիրելինե՛րս, ինչպես որ միշտ հնազանդվել եք+ ոչ միայն իմ ներկայության ժամանակ, այլև ավելի մեծ պատրաստակամությամբ հիմա՝ իմ բացակայության ժամանակ, շարունակեք ձգտել վախով+ ու դողով հասնելու ձեր փրկությանը, 13 որովհետև Աստված հանուն այն բանի, ինչ հաճելի է իրեն, գործում է ձեր մեջ+, որպեսզի դուք և՛ կամենաք, և՛ գործեք+։ 14 Շարունակեք ամեն ինչ անել առանց տրտունջի+ և վիճաբանության+, 15 որ անարատ+ ու անմեղ լինեք, Աստծու երեխաներ+՝ առանց արատի, այս ծռված և ապականված սերնդի մեջ+, որոնցում փայլում եք ինչպես լուսատուներ աշխարհում+՝ 16 ամուր բռնելով կյանքի խոսքը+, որպեսզի Քրիստոսի օրը+ ես ցնծալու պատճառ ունենամ, որ զուր տեղը չեմ վազել կամ զուր տեղը չեմ տքնաջան աշխատել+։ 17 Բայցևայնպես, նույնիսկ եթե ես իմ անձը մատուցում եմ այնպես, ինչպես որ ըմպելիքի ընծան+ է թափվում ծառայության զոհի+ վրա, դեպի որը առաջնորդել է ձեզ հավատը+, ես ուրախ եմ և հրճվում եմ+ ձեզ բոլորիդ հետ։ 18 Այդպես էլ դո՛ւք ուրախ եղեք և հրճվեք ինձ հետ+։
19 Ես հույս ունեմ, որ եթե Տեր Հիսուսի կամքով է, շուտով ձեզ մոտ կուղարկեմ Տիմոթեոսին, որ երբ տեղեկանամ ձեր մասին, հոգիս ուրախանա+, 20 քանի որ, նրանից բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի+ ձեր մասին։ 21 Մնացած բոլորը իրենց սեփական շահն են փնտրում+ և ոչ թե Քրիստոս Հիսուսինը։ 22 Սակայն դուք գիտեք, որ նա փաստեց իր արժանի լինելը, որ ինչպես երեխան+ իր հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ ծառայեց բարի լուրի տարածման համար։ 23 Ուստի երբ տեսնեմ, թե ինձ հետ ինչ է լինելու, հույս ունեմ, որ հենց նրան կուղարկեմ ձեզ մոտ։ 24 Բայց վստահ եմ Տիրոջով, որ շուտով ես էլ անձամբ կգամ+։
25 Սակայն անհրաժեշտ եմ համարում ձեզ մոտ ուղարկել Եպաֆրոդիտոսին+՝ իմ եղբորը, համագործակցին+ և զինվորակցին+, որին դուք ուղարկել եք՝ իմ կարիքների համար ծառայելու, 26 քանի որ նա փափագում է տեսնել բոլորիդ և խիստ ընկճված է, որովհետև դուք լսել եք, որ նա հիվանդացել էր։ 27 Եվ իսկապես, նա հիվանդացել էր մահամերձ լինելու աստիճան, բայց Աստված ողորմեց+ նրան, իրականում ոչ միայն նրան, այլև ինձ, որ տրտմությանս վրա տրտմություն չավելանա։ 28 Ուստի շտապ ուղարկում եմ, որ նրան տեսնելով՝ կրկին ուրախանաք, և տրտմությունս փոքր-ինչ փարատվի։ 29 Ուրեմն ձեր սովորության պես՝ ամենայն ուրախությամբ ընդունեք նրան+ Տիրոջով և այսպիսի մարդկանց թանկ համարեք+, 30 որովհետև հանուն Տիրոջ գործի նա քիչ էր մնում մահանար՝ իր հոգին վտանգի ենթարկելով+, որպեսզի ամբողջովին լրացնի ձեր բացակայությունը և ձեր փոխարեն՝ ինքը ծառայություն մատուցի ինձ+։
3 Ուրեմն, եղբայրնե՛րս, շարունակեք ուրախանալ Տիրոջով+։ Միևնույն բաները ձեզ գրելը դժվար չէ ինձ համար, բայց ապահովություն է ձեզ համար։
2 Զգուշացեք շներից+, զգուշացեք վնաս հասցնողներից, զգուշացեք նրանցից, ովքեր խեղում են մարմինը+։ 3 Մենք ենք, որ իսկապես թլփատված ենք+, որ սուրբ ծառայություն ենք մատուցում Աստծու ոգով+ և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով+, ու մեր վստահությունը մարմնի վրա չէ+, 4 թեպետ բոլորից ավելի ես ունեմ հիմքեր վստահություն ունենալու նաև մարմնի վրա+։
Եթե կա մեկը, որ մտածում է, թե մարմնի վրա վստահություն ունենալու հիմքեր ունի, ապա առավել ևս ես ունեմ. 5 ութերորդ օրը թլփատված+, Իսրայելի ազգատոհմից, Բենիամինի ցեղից+, եբրայեցի՝ ծնված եբրայեցի ծնողներից+, օրենքի տեսանկյունից՝ փարիսեցի+, 6 նախանձախնդրության տեսանկյունից՝ ժողովը հալածող+, օրենքից եկող արդարության տեսանկյունից՝ մեկը, որ փաստել է իր անարատությունը։ 7 Բայց այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի+։ 8 Այդ պատճառով էլ ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի+։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում+, որ կարողանամ շահել Քրիստոսին 9 և նրա հետ միության մեջ գտնվել՝ ունենալով ոչ թե իմ արդարությունը, որն օրենքից է+, այլ այն արդարությունը, որը գալիս է Քրիստոսի հանդեպ հավատից+, Աստծուց սկիզբ առնող արդարությունը՝ հիմնված հավատի վրա+, 10 որ ճանաչեմ նրան և նրա հարության զորությունը+ և նրա չարչարանքներին մասնակից լինելը+՝ իմ անձը ենթարկելով այնպիսի մահվան, ինչպիսի մահով որ նա մահացավ+, 11 որ տեսնեմ, թե արդյոք հնարավոր կլինի՞ հասնել մահացածների վաղ հարությանը+։
12 Ես ոչ թե արդեն ստացել եմ մրցանակը կամ արդեն կատարյալ եմ դարձել+, այլ ձգտում եմ+ տեսնել, թե արդյոք հնարավոր կլինի՞ ձեռք բերել+ այն, ինչի համար Քրիստոս Հիսուսը ընտրեց+ ինձ։ 13 Եղբայրնե՛ր, ես չեմ համարում, որ այն արդեն ձեռք եմ բերել, բայց մի բան կասեմ. մոռանալով հետևում եղած բաները+ և ձգտելով դեպի առջևում եղածները+՝ 14 ես հետամուտ եմ լինում նպատակին+՝ վերին կոչման+ մրցանակին+, որ տալիս է Աստված Քրիստոս Հիսուսի միջոցով։ 15 Ուրեմն մենք, որ հասուն ենք+, եկեք այս մտածելակերպն+ ունենանք, և եթե որևէ հարցում դուք այլ կերպ եք մտածում, Աստված կբացահայտի ձեզ համար ճիշտ մտածելակերպը։ 16 Ամեն դեպքում, որ չափով որ առաջադիմեցինք, եկեք շարունակենք նույն այդ սահմանված կարգի+ համաձայն վարվել։
17 Միասնաբար ընդօրինակեք ինձ+, եղբայրնե՛ր, և նայեք նրանց, ովքեր քայլում են այն օրինակի համեմատ, որը մենք թողեցինք ձեզ+, 18 որովհետև շատ են այն անհատները, որոնց մասին ես հաճախ եմ հիշատակել, բայց հիմա նրանց մասին հիշատակում եմ նաև լացով, որոնք քայլում են իբրև Քրիստոսի տանջանքի ցցի թշնամիներ+: 19 Նրանց վերջը կործանումն է+, նրանց աստվածն իրենց փորն է+, նրանք հպարտանում են ամոթալի բաներով+ և երկրավոր բաների մասին են մտածում+։ 20 Իսկ մեր քաղաքացիությունը+ երկնքում է+, որտեղից էլ փափագով սպասում ենք+ փրկչին՝ Տեր Հիսուս Քրիստոսին+, 21 որը զորություն+ ունի ամեն ինչ հպատակեցնելու+ իրեն։ Այդ զորության միջոցով նա կփոխակերպի մեր նվաստ մարմինը+, որպեսզի նրա փառավոր մարմնի+ կերպարանքն ունենանք։
4 Հետևաբար, իմ սիրելի՛ և ցանկալի՛ եղբայրներ, դուք, որ իմ ուրախությունն ու պսակն եք+, այսպես հաստատ կանգնեք+ Տիրոջով, սիրելինե՛ր։
2 Հորդորում եմ Եվոդիային և Սյունտիքին, որ միևնույն միտքն+ ունենան Տիրոջով։ 3 Այո՛, խնդրում եմ նաև քեզ, հարազա՛տ լծակիցս+, շարունակիր օգնել այս կանանց, որոնք բարի լուրի համար կողք կողքի պայքարեցին ինձ հետ+ Կղեմեսի և իմ մյուս համագործակիցների+ հետ միասին, որոնց անունները+ կյանքի գրքում են+։
4 Միշտ ուրախ եղեք Տիրոջով+։ Դարձյալ ասում եմ՝ ուրախ եղեք+։ 5 Թող ձեր խոհեմությունը+ հայտնի լինի բոլոր մարդկանց։ Տերը մոտ է+։ 6 Ոչ մի բանի մասին մի՛ մտահոգվեք+, այլ ամեն ինչում աղոթքով և աղաչանքով+ շնորհակալության հետ մեկտեղ թող ձեր խնդրանքները հայտնի լինեն Աստծուն+, 7 և Աստծու խաղաղությունը+, որ գերազանցում է ամեն միտք, կպահպանի ձեր սրտերն+ ու մտքերը Քրիստոս Հիսուսի միջոցով։
8 Եվ վերջապես, եղբայրնե՛ր, ինչը որ ճշմարիտ է, ինչը որ լուրջ ուշադրության է արժանի, ինչը որ արդար է, ինչը որ մաքուր է+, ինչը որ սեր է առաջ բերում, ինչի մասին որ լավն են խոսում, ինչը որ առաքինի է, և ինչը որ գովասանքի է արժանի, շարունակ այս բաների մասին մտածեք+։ 9 Այն ամենը, ինչ սովորեցիք, ինչպես նաև ընդունեցիք և լսեցիք ինձանից ու տեսաք իմ մեջ, դրա՛նք արեք+, և խաղաղության Աստվածը+ ձեզ հետ կլինի։
10 Ես մեծապես ուրախանում եմ Տիրոջով, որ հիմա վերջապես դուք նորից սկսեցիք մտածել իմ մասին+։ Դուք նախկինում էլ էիք մտածում իմ բարօրության մասին, սակայն հնարավորություն չունեցաք դա ցույց տալու։ 11 Ասելիքս այն չէ, թե ես կարիքի մեջ եմ, քանի որ ինչպիսի հանգամանքներում էլ որ գտնվեմ, սովորել եմ գոհ լինել+։ 12 Անշուշտ ես գիտեմ, թե ինչ է կարիքի մեջ լինելը+, և գիտեմ, թե ինչ է առատության մեջ լինելը։ Ամեն ինչում և բոլոր հանգամանքներում՝ թե՛ կուշտ և թե՛ քաղցած, թե՛ առատության և թե՛ կարիքի մեջ+, ես սովորել եմ գոհ լինելու գաղտնիքը։ 13 Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ+։
14 Այնուհանդերձ, դուք լավ արեցիք, որ ինձ բաժնեկից+ եղաք իմ նեղության մեջ+։ 15 Իրականում դուք, փիլիպպեցինե՛ր, գիտեք նաև, որ բարի լուրի հռչակման սկզբից ևեթ, երբ ես հեռացա Մակեդոնիայից, ձեզանից բացի, ուրիշ ոչ մի ժողով չօգնեց ինձ և ինձանից էլ օգնություն չընդունեց+, 16 իսկ դուք ինձ պետք եղած բաները մեկ-երկու անգամ նույնիսկ Թեսաղոնիկե ուղարկեցիք։ 17 Ես ոչ թե նվերներ եմ ուզում+, այլ ուզում եմ այն պտուղը+, որն ավելանալու է ձեր հաշվին։ 18 Սակայն ես ամեն ինչ լիությամբ և առատությամբ ունեմ։ Ամեն ինչ ունեմ, հատկապես հիմա, երբ Եպաֆրոդիտոսից+ ստացա ձեր ուղարկած բաները, որոնք անուշահոտ+ և ընդունելի զոհ+ են՝ Աստծուն հաճելի։ 19 Իր հերթին, իմ Աստվածը+ Քրիստոս Հիսուսի միջոցով իր փառավոր հարստության+ չափով լիովին կհոգա ձեր կարիքները+։ 20 Մեր Աստծուն և Հորը լինի փառքը հավիտյանս հավիտենից+։ Ամեն։
21 Իմ բարևները+ փոխանցեք Քրիստոս Հիսուսի հետ միության+ մեջ եղող բոլոր սրբերին։ Ինձ հետ եղող եղբայրները բարևում են ձեզ։ 22 Ողջունում են ձեզ բոլոր սրբերը, հատկապես նրանք, որ կայսրի տնից են+։
23 Թող որ Տեր Հիսուս Քրիստոսի անզուգական բարությունը ձեզ հետ լինի ձեր ցուցաբերած ոգու համար+։
[Ծանոթագրություններ]
Տե՛ս բառարանը։
Բառացի՝ «բացակա կլինեմ»։