«Այս ֆիլմը կյանքե՛ր է փրկում»
ՀԱԶԱՐ ԻՆԸ ՀԱՐՅՈՒՐ ԻՆՆՍՈՒՆԻՆԸ թվականին Եհովայի վկաները նկարահանեցին մի տեսաֆիլմ, որը գլխավորապես նախատեսված էր երիտասարդների համար։ Այդ կինոնկարի անվանումն է «Երիտասարդները հարցնում են. ինչպե՞ս իսկական ընկերներ գտնեմ»։ Առ այսօր այն թարգմանվել է ավելի քան 30 լեզուների։ «Ֆիլմը տպավորեց բոլորիս,— գրում է Ուկրաինայի ժողովներից մեկում ծառայող մի վերակացու։— Ոմանք դիտեցին այն հինգ անգամ, ոմանք էլ՝ յոթ։ Երիտասարդներն ու պատանիները հաճույքով քննարկում էին ֆիլմի հետաքրքիր դրվագները։ Նրանցից շատերը արտասվում էին։ Մենք բոլորս զգացինք, թե որքան է Եհովան սիրում երիտասարդներին և հոգ տանում նրանց մասին։ Այժմ ավելի լավ եմ հասկանում երիտասարդների խնդիրները, ավելի մեծ ցանկություն ունեմ նրանց օգնելու և նրանց մտերիմ ընկերը լինելու»։
Այս կինոնկարը տպավորել է աշխարհի բոլոր ծայրերում ապրող երիտասարդներին։ Ահա թե ինչ է գրում 17–ամյա Լետիսիան (նկարը՝ ձախից), որն ապրում է Ուրուգվայում. «Զգացմունքներն ուղղակի խեղդում էին ինձ, և պատճառը միայն ֆիլմի բովանդակությունը չէր։ Ես տեսա, թե Եհովան և իր կազմակերպությունը ինչպես են հոգ տանում մեր՝ երիտասարդներիս մասին։ Խոսքեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ երախտագիտությունս այս հրաշալի տեսաֆիլմի համար։ Միայն կարող եմ ասել՝ շա՛տ շնորհակալություն»։
Մի Եհովայի վկա (ԱՄՆ) ֆիլմը մի քանի անգամ դիտելուց հետո կարողացավ օգնել մի դեռահաս աղջկա, որը երկդիմի կյանք էր վարում։ Այդ Վկան գրում է. «Անետան ընկել էր վատ շրջապատ։ Նա զբաղվում էր հարբեցողությամբ, երբեմն էլ նույնիսկ թմրադեղեր էր օգտագործում։a Սակայն տեսաֆիլմը մեծ ազդեցություն գործեց նրա վրա։ Շատ կարճ ժամանակահատվածում Անետան փոխեց իր շրջապատը և մերժեց նախկին վարքը։ Վեց ամիս անց նա մկրտվեց։ Իրոք որ, այս ֆիլմը կյանքե՛ր է փրկում»։
◼ 2004 թ.–ին Եհովայի վկաները նկարահանել են երիտասարդներին ուղղված մեկ ուրիշ ֆիլմ՝ «Երիտասարդները հարցնում են. ի՞նչ ուղի ընտրեմ կյանքում» վերնագրով։ Հույս ունենք, որ թվային տեսասկավառակի վրա տեսագրված այս ֆիլմը կօգնի բազմաթիվ երիտասարդների՝ քաջալերելով նրանց կյանքում ընտրել Եհովա Աստծուն երկրպագելու ուղին (Մատթէոս 6։33)։
[Ծանոթագրություն]
a Անունները փոխված են։