Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 1/10 էջ 30
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2010 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Սովորե՞լ օտար լեզուներ
  • Պոռնկագրությունը վնասում է երեխաներին
  • Ամուսնալուծության պլանավորում
  • Ջանքե՞ր են անհրաժեշտ քնքշություն դրսևորելու համար
  • Ինչպես օգնել «պանդուխտների» երեխաներին
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Երեխա մեծացնել օտարության մեջ. դժվարություններ ու պարգևատրություններ
    2002 Դիտարան
  • Մեր երեխաները թանկարժեք ժառանգություն են
    2005 Դիտարան
  • Կառուցեք հոգևորապես ամուր ընտանիք
    2001 Դիտարան
Ավելին
2010 Արթնացե՛ք
g 1/10 էջ 30

Դիտում ենք աշխարհը

◼ «Միացյալ Նահանգներում աղջիկների գրեթե մեկ երրորդը հղիանում է նախքան քսան տարեկան դառնալը» (CENTERS FOR DISEASE CONTROL AND PREVENTION, ԱՄՆ)։

◼ Միացյալ Նահանգներում «ընտանեկան բռնության» թեմայով մի ուսումնասիրություն անցկացվեց 420 տղամարդու հետ։ Արդյունքները ցույց տվեցին, որ իրենց ընտանիքում «տասը տղամարդուց երեքը ծեծվել են կամ այլ կերպերով ճնշումների են ենթարկվել» (AMERICAN JOURNAL OF PREVENTIVE MEDICINE, ԱՄՆ)։

Սովորե՞լ օտար լեզուներ

Շատ ծնողներ չեն ուզում, որ իրենց փոքրիկ երեխաները երկրորդ լեզու սովորեն։ Նրանք կարծում են, թե վտանգի կենթարկվի մայրենի լեզվով խոսելու ունակությունը։ Սակայն իրականությունը ճիշտ հակառակն է։ Նյարդաբան Լորա Էն Փետիտոն ասում է (Կանադա, Տորոնտո). «Երբ երեխան ծնվում է, նրա ուղեղը պատրաստ է լեզու սովորելու և կարող է սովորել շատ լեզուներ»։ Իրականում այն երեխաները, ովքեր երկու լեզու գիտեն, ավելի լավ են սովորում դպրոցում՝ ի տարբերություն այն երեխաների, ովքեր գիտեն միայն մեկ լեզու։ Սակայն նյարդաբանը նաև նշում է. «Ծնողները պետք է նախաձեռնություն վերցնեն երեխային երկրորդ լեզուն սովորեցնելու հարցում, եթե ուզում են, որ իրենց փոքրիկը ստանա երկու լեզու իմանալու բոլոր օգուտները»։

Պոռնկագրությունը վնասում է երեխաներին

Փաստն այն է, որ երեխաները դեռ վաղ տարիքից սկսում են դիտել պոռնկագրական և բռնի տեսաֆիլմեր Ինտերնետով։ Ըստ Գերմանիայի բանասերների միության նախագահ Հինթս–Պիտեր Մեյդինգերի՝ տասներկու տարեկան և ավելի բարձր տարիքի տղաները լավ գիտեն, թե ինչպես և որ վեբ կայքերում գտնել այնպիսի տեսաֆիլմեր, որոնցում ցուցադրվում են բռնություն և պոռնկագրական այլասերված տեսարաններ։ Թեև արտաքուստ թվում է, թե նրանք անտարբեր են այդպիսի բաների հանդեպ, սակայն նրանց ներաշխարհը տակնուվրա է լինում, երբ դիտում են նման տեսարաններ։ Մեյդինգերը հորդորում է ծնողներին հետաքրքրվել իրենց երեխաներով և իմանալ, թե ինչով է լցված նրանց միտքը ու ինչ են նրանք դիտում համակարգչով։

Ամուսնալուծության պլանավորում

Սիդնեյի թերթերից մեկում նշվում է, որ շատ ավստրալացիներ ամուսնությունից առաջ մի համաձայնագիր են ստորագրում, ըստ որի՝ իրենց ապագա կողակիցը պետք է որոշ պահանջների համապատասխանի (Sunday Telegraph)։ Այդ համաձայնագրում բացատրվում է, թե ինչպես պետք է ամուսինները բաժանեն իրենց ունեցվածքը, եթե որոշեն ամուսնալուծվել։ Այսօր արդեն շատ համաձայնագրերում նաև նշվում է, թե ինչպիսի ապրելակերպ պետք է ունենա կողակիցներից յուրաքանչյուրը, որպեսզի ամուսնությունը երկարատև լինի։ Համաձայնագրում կան նաև կետեր այն մասին, թե ով պետք է կերակուր պատրաստի, տունը մաքրի, ավտոմեքենա վարի, շանը զբոսանքի տանի, աղբը թափի։ Նաև նշվում է, թե կարելի է արդյոք կենդանիներ պահել տանը և որքան պետք է լինի կողակիցներից յուրաքանչյուրի քաշը։ Իրավաբան Քրիստին Ջեֆերսը նշում է, որ ամուսինները «հավանաբար չեն ակնկալում, որ իրենց փոխհարաբերությունները պետք է հարատև լինեն»։

Ջանքե՞ր են անհրաժեշտ քնքշություն դրսևորելու համար

«Այսօր շատ ծնողներ կարիք ունեն մի այնպիսի ձեռնարկի, որում կբացատրվի, թե ինչպես պետք է վերաբերվեն իրենց փոքրիկին։ Ըստ երևույթին, նրանք չունեն բնական կապվածություն իրենց փոքրիկների նկատմամբ»,— նշվում է Լեհաստանի «Նյուսուիկ Պոլսկա» թերթում (Newsweek Polska)։ Ծնողներին անհրաժեշտ է սովորեցնել տարրական բաներ, օրինակ՝ գրկել երեխային, խաղալ նրա հետ, երգել նրա համար։ Ինչ խոսք, այդպիսի բաները շատ կարևոր են երեխայի զարգացման համար։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ «լեհ ծնողները առաջին հերթին իրենց երեխաների հետ ժամանակ են անցկացնում հեռուստացույց դիտելով և գնումներ կատարելով»։ Երեխաների հետ խաղալը զբաղեցնում է վեցերորդ տեղը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը