Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 4/12 էջ 24
  • Փղի կնճիթը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Փղի կնճիթը
  • 2012 Արթնացե՛ք
  • Նմանատիպ նյութեր
  • Փղի կնճիթը
    Արդյոք պատահականությո՞ւն է
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Ռոբոտներ ինչպիսին են նրանք այսօր
    2008 Արթնացե՛ք
2012 Արթնացե՛ք
g 4/12 էջ 24

Արդյոք պատահականությո՞ւն է

Փղի կնճիթը

● Գիտնականները փորձում են ստեղծել արագաշարժ և ճկուն ռոբոտացված ձեռք։ Այս ուղղությամբ աշխատանքներ տանող «Ֆեստո» ընկերության դիզայնի բաժնի տնօրեն Մարկուս Ֆիշերը ասում է, որ այս նոր ձեռքը «գերազանցում է արդյունաբերության ոլորտում առկա մեքենաները»։ Ո՞րն էր նրանց ոգեշնչման աղբյուրը։ Ֆիշերը պատասխանում է. «Փղի կնճիթի կառուցվածքը»։

Նկատի առնենք հետևյալը։ Փղի կնճիթը, որը կշռում է մոտ 140 կիլոգրամ, համարվում է «ամենաճկուն և ունիվերսալ վերջույթը»։ Տարբեր նպատակներով օգտագործվող մարմնի այս անդամը փղի համար ծառայում է որպես քիթ, ձողիկ, թև կամ ձեռք։ Դրանով փիղը կարողանում է շնչել, հոտոտել, խմել, բռնել և նույնիսկ խլացնող ձայնով փողհարել։

Ավելին, փղի կնճիթը ունի մոտ 40000 մկանաթելեր, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ուղղությամբ շարժելու այն։ Կնճիթով փիղը կարող է բարձրացնել և՛ փոքրիկ մետաղադրամ, և՛ մինչև 270 կիլոգրամ բեռ։

Հետազոտողները հույս ունեն, որ փղի կնճիթի կառուցվածքը կրկնօրինակելը կօգնի իրենց զարգացնելու գերընտիր ռոբոտներ ստեղծելու ծրագիրը, ինչի արդյունքում դրանք կօգտագործվեն թե՛ տնային պայմաններում, թե՛ արդյունաբերության մեջ։ «Ի տարբերություն արդեն գոյություն ունեցող ռոբոտների՝ մենք ստեղծել ենք մի գերնոր մեխանիզմ, որն առաջին անգամ հնարավորություն կտա մարդկանց արդյունավետ և անվտանգ աշխատանք իրականացնելու մեքենաների հետ»,— ասում է «Ֆեստո» ընկերության ներկայացուցիչներից մեկը։

Ի՞նչ ես կարծում։ Արդյոք փղի կնճիթը էվոլյուցիայի՞ արդյունք է, թե՞ այն ծրագրված է եղել։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը