Ինչպես հաջողությունների հասնել դպրոցում
Ինչպիսի՞ն է դպրոցը քեզ համար։
Ձանձրալի՞, թե՞ ոգևորիչ։
Հիասթափեցնո՞ղ, թե՞ օգտակար։
Սթրեսայի՞ն, թե՞ հաճելի։
Եթե դպրոցի վերաբերյալ քո տեսակետը բացասական է, ի՞նչ կարող ես անել։ Իսկ եթե դրական է, ապա ինչպե՞ս կարող ես բարելավել քո ունակություններն ու հմտությունները, որպեսզի ավելի շատ օգուտներ ստանաս քո ստացած կրթությունից։ Այս հարցում մեր ուղեցույցը կլինի Աստվածաշունչը։ Կխոսվի հաջողությունների հասնելու հինգ քայլերի մասին։