Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/14 էջ 7
  • Դիտում ենք աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Դիտում ենք աշխարհը
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Միացյալ Նահանգներ
  • Հնդկաստան
  • Շվեյցարիա
  • «Աֆրիկյան Եղջյուր»
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Բովանդակություն
    2012 Արթնացե՛ք
  • Երիտասարդները հարցնում են» հոդվածաշարն «Արթնացե՛ք»-ում
    Երիտասարդները հարցնում են
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 10/14 էջ 7

Դիտում ենք աշխարհը

Միացյալ Նահանգներ

GPS-ի միջոցով հայտնաբերվող «փամփուշտ», որը կպած է մի մեքենայի

Որոշ վայրերում ոստիկանությունն օգտագործում է այնպիսի տեխնոլոգիաներ, որոնց շնորհիվ ավտոմեքենաներին հետապնդելն ավելի անվտանգ է լինում։ Միջոցներից մեկը սեղմված օդով աշխատող սարք է, որն ամրացվում է պարեկային ավտոմեքենայի ռադիատորի պաշտպանական ցանցին։ Այդ սարքն արձակում է GPS-ի (գլոբալ տեղորոշման համակարգ) միջոցով հայտնաբերվող «փամփուշտ», որը կպչում է հետապնդվող մեքենային։ Այդպես ավելի անվտանգ և հեշտ է լինում հետևել ավտոմեքենային։

Հնդկաստան

հնդիկ կին

Ըստ հաշվարկների՝ օժիտի շուրջ ծագած վեճերի պատճառով ամեն ժամ մեկ կին է սպանվում։ Չնայած որ երկրում օժիտ տալը և ստանալը օրենքով արգելված է, այդուհանդերձ, 2012թ.-ին 8200 կին է սպանվել, քանի որ փեսան կամ նրա ընտանիքը համարել են, որ օժիտը քիչ է եղել։

Շվեյցարիա

սպիտակափոր մանգաղաթև

Սպիտակափոր մանգաղաթևերի բազմացման վայրում այդ թռչուններից երեքի վրա փոքրիկ սենսորներ են ամրացվել։ Այդպիսով պարզվել է, որ Աֆրիկա չվելիս նրանք, առանց կանգ առնելու, թռչել են ավելի քան 200 օր։ Նախկինում միայն ծովային կենդանիների շրջանում է նկատվել, որ նրանք երկար ժամանակ, առանց դադարի, շարժման մեջ լինեն։

«Աֆրիկյան Եղջյուր»

գրաֆիկական պատկեր, որը ցույց է տալիս առևանգված նավերի և ստացված փրկագների թվերը

«Աֆրիկյան եղջյուրի» ափամերձ շրջաններում 2005թ. ապրիլից մինչև 2012թ. դեկտեմբերը ծովահենները 179 նավ են առևանգել։ Ըստ Համաշխարհային բանկի մի հաշվետվության՝ այդ հանցավոր գործողությունների արդյունքում ծովահենները որպես փրկագին ձեռք են բերել մոտ 413 միլիոն դոլար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը