Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • g 10/14 էջ 4–6
  • Ինչպե՞ս հասնել իսկական հաջողության

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչպե՞ս հասնել իսկական հաջողության
  • 2014 Արթնացե՛ք
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ
  • Հասիր իսկական հաջողության
    2012 Դիտարան
  • Ի՞նչ է իսկական հաջողությունը
    2014 Արթնացե՛ք
  • Ինչպես կարող եք ունենալ հաջողություն
    2007 Դիտարան
  • Վեց քայլ դեպի հաջողություն
    2009 Արթնացե՛ք
Ավելին
2014 Արթնացե՛ք
g 10/14 էջ 4–6
Շառլոտը և Թիմոտին

ԳԼԽԱՎՈՐ ԹԵՄԱ | Ի՞ՆՉ Է ԻՍԿԱԿԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Ինչպե՞ս հասնել իսկական հաջողության

Աստվածաշունչը հորդորում է ճիշտ տեսակետ ունենալ հաջողության վերաբերյալ։ Այն չի սովորեցնում, թե հաջողությունը հասանելի է միայն քչերին՝ հաջողակ մարդկանց։ Մյուս կողմից՝ Աստվածաշունչը չի ասում, թե մեր բոլոր երազանքները կիրականան, ինչպես գրված է հեքիաթներում։ Այդ գաղափարը, որ հաճախ դեռ վաղ մանկությունից սովորեցնում են երեխաներին, ի վերջո տանում է հիասթափության։

Իրողությունն այն է, որ իսկական հաջողության կարող են հասնել բոլորը, միայն թե դրա համար հարկավոր է ջանքեր թափել։ Այդ հարցում քեզ կօգնեն հետևյալ սկզբունքները։

  • Իրար վրա դարսված մետաղադրամներ

    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Արծաթ սիրողը արծաթից չի կշտանա, ոչ էլ հարստություն սիրողը՝ եկամուտից» (Ժողովող 5։10)։

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Եթե մարդու կյանքը կենտրոնացած է միմիայն նյութականի վրա, նա բավարարվածության զգացում չի ունենա։ Այդպիսի ապրելակերպը կարող է նույնիսկ հակառակ ազդեցությունն ունենալ։ «Այն մարդիկ, որոնց համար կյանքում գլխավորը նյութական բաներն են, ավելի մտահոգ են լինում ու ավելի հաճախ են ընկճվում, քան նրանք, ովքեր կարևորում են մարդկանց հետ լավ փոխհարաբերությունները»,— գրում է Ջին Թուենջին իր՝ «Եսասիրական սերունդ» գրքում։ Նա նաև նշում է. «Ուսումնասիրությունները բազմիցս փաստել են, որ երջանկությունը հնարավոր չէ գնել փողով։ Երբ մարդը ձեռք է բերում ապրուստի անհրաժեշտ միջոցները, բավարարվածության զգացում ունենալու համար եկամուտն այլևս մեծ դեր չի խաղում» (Generation Me)։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Ձգտիր այնպիսի բաների, որոնք ավելի մեծ բավարարվածություն են պարգևում, քան փողը և նյութական ունեցվածքը։ Հիսուսն ասաց. «Զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից» (Ղուկաս 12։15)։

  • Հպարտ մարդ

    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Հպարտությունը նախորդում է կործանմանը, և ամբարտավան ոգին՝ վայր ընկնելուն» (Առակներ 16։18)։

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Փառասիրությունն ու մեծամտությունը չեն օգնում հասնելու իսկական հաջողության։ Ըստ մի ուսումնասիրության՝ մեծ հաջողությունների են հասել այն ընկերությունների ղեկավարները, ովքեր «դրսևորել են համեստություն, չեն սիրել ուշադրություն հրավիրել իրենց վրա և աշխատել են աննկատ մնալ. դրան հակառակ՝ այդ ուսումնասիրության մեջ ընդգրկված ընկերությունների երկու երրորդը ունեցել է այնպիսի ղեկավարներ, որոնք չափազանց մեծ կարծիք են ունեցել իրենց մասին և պատճառ են եղել, որ իրենց ընկերությունները անկում ապրեն կամ երկար ժամանակ մնան միջին մակարդակում» (Good to Great)։ Ի՞նչ կարելի է եզրակացնել։ Սեփական անձի մասին չափազանց մեծ կարծիք ունենալը հաճախ ձախողման է տանում, ոչ թե հաջողության։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Փառքի ձգտելու փոխարեն՝ համեստություն զարգացրու։ Աստվածաշունչն ասում է. «Եթե որևէ մեկը կարծում է, թե իրենից ինչ-որ բան է ներկայացնում, մինչդեռ ոչինչ է, ինքն իրեն է խաբում» (Գաղատացիներ 6։3)։ Մի՞թե այդպիսի անհատին կարելի է համարել հաջողության հասած մարդ։

  • Մուրճը բռնած ձեռք

    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Մարդու համար.... իր տքնաջան աշխատանքով իր հոգուն հաճույք պատճառելուց [բացի], ավելի լավ բան չկա» (Ժողովող 2։24)։

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Եթե մարդը աշխատանքի հանդեպ ճիշտ վերաբերմունք զարգացնի, հավանաբար, ավելի մեծ բավականություն կստանա իր գործից։ Հոգեբան Մադլեն Լևինն իր գրքում նշում է. «Որևէ գործում հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայման է տվյալ գործում հմուտ լինելը, իսկ հմտությունը մեծ մասամբ կախված է ջանքերից ու հաստատակամությունից» (Teach Your Children Well)։ Նաև կարևոր է, որ անհատը ձախողումներ կրելիս չմնա ընկճված վիճակում, այլ արագորեն ոտքի կանգնի։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Շատ ջանք թափիր, որ հմտանաս քո գործում, և մի՛ հանձնվիր, երբ խոչընդոտների ես հանդիպում։ Եթե երեխաներ ունես, թույլ տուր, որ նրանք (ըստ իրենց տարիքի և ունակությունների) ինքնուրույն հաղթահարեն իրենց խնդիրները։ Հապճեպորեն մի՛ միջամտիր ու նրանց փոխարեն մի՛ լուծիր նրանց բոլոր խնդիրները։ Տոկունություն զարգացնելով՝ պատանիները բավարարվածության զգացում են ունենում և ավելի պատրաստված են լինում չափահաս կյանքի համար։

  • Շուն

    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Կենդանի շունը սատկած առյուծից լավ է» (Ժողովող 9։4)։

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Ճիշտ է, աշխատանքը պետք է մարդու կյանքի մի մասը լինի, բայց նրա ողջ կյանքը չպետք է պտտվի միայն աշխատանքի շուրջ։ Եվ իրոք, մի՞թե կարելի է ասել, որ մարդ հաջողության է հասել, եթե աշխատանքի մեջ մեծ ձեռքբերումներ ունի, բայց կորցրել է իր առողջությունը և իր ընտանիքի հարգանքը։ Իսկական հաջողության հասնում են նրանք, ովքեր կարողանում են ճիշտ տեղում դնել աշխատանքը, առողջությունը և ընտանիքը։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Հոգ տար քո մասին և բավականաչափ հանգստացիր։ Եթե չափից շատ տարվես աշխատանքով ու հանուն թվացյալ հաջողության զոհես ամեն բան՝ առողջությունդ, ընտանիքդ և ընկերներիդ հետ քո փոխհարաբերությունները, իրականում ոչ մի օգուտ էլ չես ստանա։

  • Բաց Աստվածաշունչ

    ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ

    «Երջանիկ են նրանք, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները» (Մատթեոս 5։3)։

    ԻՆՉ Է ԴԱ ՆՇԱՆԱԿՈՒՄ։ Իսկական հաջողության հասնելու համար անչափ կարևոր է ուսումնասիրել Աստվածաշունչը և կիրառել այնտեղ գրված սկզբունքները։ Միլիոնավոր Եհովայի վկաներ, հոգևոր բաներն իրենց կյանքում առաջին տեղում դնելով, սկսել են ավելի քիչ մտահոգվել նյութականի մասին (Մատթեոս 6։31–33)։

    ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՍ ԱՆԵԼ։ Իմացիր, թե Աստվածաշունչն ինչպես կարող է օգնել քեզ հասնելու իսկական հաջողության։ Ավելի շատ տեղեկություն ստանալու համար կապ հաստատիր ձեր տարածքում ապրող Եհովայի վկաների հետ կամ այցելիր www.jw.org/hy-armn կայք։

«Ինձ թվում էր, թե հաջողության եմ հասել»

Շառլոտը և Թիմոտին

Թիմոտին և Շառլոտը ապրում էին մեծ, շքեղ տան մեջ։ Նրանք մի քանի ճոխ մեքենա ունեին և տարին մի քանի անգամ արձակուրդ էին գնում՝ բավականին մեծ գումարներ ծախսելով։ Նրանք ֆինանսական մեծ հաջողությունների էին հասել։ Սակայն որոշեցին փոխել իրենց ապրելակերպը։ «Արթնացե՛ք»-ը հարցազրույց է անցկացրել Թիմոտիի հետ՝ իմանալու համար, թե ինչու նրանք այդպիսի որոշում կայացրին։

— Ինչպիսի՞ աշխատանք էիք անում։

— Ես աշխատում էի երաժշտության արդյունաբերության մեջ, նաև հաշվապահության ոլորտում։ Շառլոտը մանուալ թերապևտի օգնական էր, իսկ հետագայում աշխատանքի ընդունվեց բանկում։ Ավելի ուշ չորս վարսավիրանոց բացեցինք։ Իմ բոլոր գործերում ես մեծ հաջողությունների էի հասել։ Քանի որ աշխատողներ ունեի, ինքս շատ չէի աշխատում։ Սակայն ես ու Շառլոտը որոշեցինք պարզեցնել մեր կյանքը և վաճառեցինք մեր ունեցվածքի մեծ մասը։

— Ինչո՞ւ այդպիսի որոշում կայացրիք։

— Մենք հասկացանք, որ իսկական հաջողության չէինք հասել։ Այն ուրախությունը, որ ստանում էինք յուրաքանչյուր գնումից, արագորեն անցնում էր, և մենք դատարկության զգացում էինք ունենում ու բավարարվածություն չէինք զգում։

— Ինչպե՞ս կարողացաք իսկական հաջողության հասնել։

— Լինելով Եհովայի վկա՝ ես միշտ ակտիվ եմ եղել քրիստոնեական ծառայության մեջ։ Թեև ես ու Շառլոտը ամեն ամիս 70 ժամ տրամադրում էինք, որ օգնենք մարդկանց հասկանալու Աստվածաշունչը, բայց ծառայությունը մեր կյանքում առաջնային տեղում չէր։ Ուստի վաճառեցինք մեր բիզնեսները և որոշեցինք տեղափոխվել այնտեղ, որտեղ ծառայողների մեծ կարիք կար։ Այսօր մենք ծառայում ենք Միացյալ Նահանգների՝ Եհովայի վկաների մասնաճյուղում։ Այն գործը, որ անում ենք այստեղ, մեր ծառայության մի մասն է, ուստի մենք գումար չենք ստանում և հայտնի մարդիկ չենք։ Մենք ունենք մեզ անհրաժեշտ բոլոր բաները, և մեր կյանքը կենտրոնացած չէ նյութականի վրա։

— Իսկ ձեր կարծիքով՝ այսօր դուք հասե՞լ եք իսկական հաջողության։

— Միանշանա՛կ։ Նախկինում ինձ թվում էր, թե հաջողության եմ հասել։ Սակայն այն, ինչ ունեմ այսօր, ինձ բավարարվածության մնայուն զգացում է պարգևում, քանի որ իմ կատարած գործը նպաստում է այն բանին, որ աստվածաշնչյան լուրը հասնի բազմաթիվ մարդկանց և օգնի նրանց բարելավելու իրենց կյանքըa։

a Եհովայի վկաները գումար չեն ստանում աստվածաշնչյան կրթական աշխատանքը կատարելու համար։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը