Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w98 4/1 էջ 21–25
  • Գիրք բոլորի համար

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գիրք բոլորի համար
  • 1998 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշխարհի ամենատարածված գիրքը
  • Հրաշալիորեն պահպանված արձանագրությունը
  • Թարգմանված է մարդկության կենդանի լեզուներով
  • Վստահության արժանի
  • Գիրք, որը «խոսում» է կենդանի լեզուներով
    Գիրք բոլորի համար
  • Ինչպե՞ս է գիրքը վերապրել
    Գիրք բոլորի համար
  • Ինչպես է Աստվածաշունչը հասել մեզ
    2008 Արթնացե՛ք
  • Աստվածաշնչի թարգմանություններ. ինչո՞ւ են այդքան շատ
    2017 Դիտարան (հանրային թողարկում)
Ավելին
1998 Դիտարան
w98 4/1 էջ 21–25

Գիրք բոլորի համար

«Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։

1. Երբ մի պրոֆեսորի հարցրեցին Աստվածաշնչի մասին իր կարծիքը, նա ինչպե՞ս արձագանքեց և ի՞նչ որոշեց անել։

ՄԻ ԿԻՐԱԿԻ՝ կեսօրից հետո, հոգեբանության բնագավառի մի պրոֆեսոր հանգստանում էր իր տանը և հյուրերի չէր սպասում։ Սակայն, երբ մեր քրիստոնյա քույրերից մեկը դուռը թակեց, նա ընդունեց նրան։ Քույրը սկսեց զրուցել մեր օրերում տիրող ապականության և երկրագնդի ապագայի մասին՝ խոսակցության այնպիսի նյութեր, որոնք գրավեցին վերջինիս ուշադրությունը։ Բայց երբ քույրը քննարկման ընթացքում Աստվածաշնչի մասին ակնարկեց, պրոֆեսորը թերահավատորեն արտահայտվեց։ Քույրն ուզեց Աստվածաշնչի մասին նրա կարծիքն իմանալ։

«Աստվածաշունչը մի շարք խելացի անհատների կողմից գրված հաճելի գիրք է,— պատասխանեց նա,— սակայն պետք չէ այն լուրջ ընդունել»։

«Դուք երբևէ կարդացե՞լ էք Աստվածաշունչը»,— հարցրեց քույրը։

Անակնկալի գալով՝ պրոֆեսորը ստիպված էր ընդունել, որ չի կարդացել։

Այնուհետև քույրը հարցրեց. «Ինչպե՞ս կարող եք կտրուկ կարծիք հայտնել մի գրքի մասին, որը երբեք չեք ընթերցել»։ Նա նաև ծանրակշիռ փաստարկ ներկայացրեց, և պրոֆեսորը որոշեց ուսումնասիրել Աստվածաշունչը ու հետո միայն կարծիք կազմել նրա մասին։

2, 3. Ինչո՞ւ է Աստվածաշունչը շատերի համար ծածկված գիրք համարվում, և դա մեզ ի՞նչ մարտահրավեր է նետում։

2 Պրոֆեսորը միակը չէ։ Շատ մարդիկ որոշակի կարծիք ունեն Աստվածաշնչի մասին նույնիսկ այն դեպքում, երբ անձամբ այն երբեք չեն կարդացել։ Նրանք, հնարավոր է, ունեն Աստվածաշունչը, թերևս գնահատում են գրքի գրական և պատմական արժեքները, սակայն շատերի համար այն փակ է։ Ոմանք էլ ասում են. «Ես ժամանակ չունեմ Աստվածաշունչը կարդալու»։ Ուրիշները զարմանում են. «Այս հնադարյան գիրքը ի՞նչ առնչություն կարող է ունենալ իմ կյանքի հետ»։ Այսպիսի տեսակետները իսկական մարտահրավեր են նետում մեզ։ Եհովայի վկաները հաստատապես հավատում են, որ «Աստծու շնչով գրուած ամէն գիրք օգտակար է ուսուցման.... համար» (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Սակայն մենք ինչպե՞ս կարող ենք հավաստիացնել մարդկանց, որ անկախ իրենց ռասայական, ազգային և էթնիկական ծագումից, կարող են քննել Աստվածաշունչը։

3 Եկեք դիտարկենք մի շարք փաստարկներ՝ իմանալու, թե Աստվածաշունչն ինչու է արժանի քննարկման։ Նման քննարկումը կարող է սպառազինել մեզ, որպեսզի մեր ծառայության ընթացքում հանդիպած անհատներին օգնենք, որ գոնե նկատի առնեն, թե ինչ է ասում Աստծո Խոսքը։ Միևնույն ժամանակ, այդ քննարկումը կզորացնի մեր հավատը, թե Աստվածաշունչն իրապես «Աստծու խօսքն» է, ինչպես ինքն է իր մասին վկայում (Եբրայեցիս 4։12)։

Աշխարհի ամենատարածված գիրքը

4. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստվածաշունչը աշխարհի ամենատարածված գիրքն է։

4 Նախ և առաջ, Աստվածաշունչն արժանի է քննարկման, քանի որ այն ամենալայն տարածում ունեցող և մարդկային ողջ պատմության ընթացքում ամենից շատ թարգմանված գիրքն է։ Ավելի քան հինգ հարյուր տարի առաջ Յոհան Գուտենբերգի շարժական տպագրահաստոցի վրա տպագրվեց Աստվածաշնչի առաջին հրատարակությունը։ Այդ ժամանակից ի վեր Աստվածաշնչի (ամբողջովին կամ մասամբ) տպաքանակը շուրջ չորս միլիարդ օրինակ է կազմել։ 1996–ին Աստվածաշունչն ամբողջությամբ կամ մասամբ թարգմանված էր արդեն 2 167 լեզուներով կամ բարբառներով։a Մարդկային ընտանիքի ավելի քան իննսուն տոկոսին Աստվածաշնչի առնվազն մի մասը մատչելի է իրենց մայրենի լեզվով։ Ոչ մի այլ գիրք՝ լինի դա կրոնական կամ ոչ, նույնիսկ չի մոտենում այդ տպաքանակին։

5. Ինչո՞ւ ենք ակնկալում, որ Աստվածաշունչը պետք է մատչելի լինի ողջ մարդկությանը։

5 Միայն վիճակագրական տվյալները չեն, որ ապացուցում են Աստվածաշնչի Աստծո Խոսքը լինելը։ Այնուամենայնիվ, ակնկալում ենք, որ Աստվածաշնչի ներշնչված արձանագրությունը մատչելի լինի ողջ մարդկությանը։ Ի վերջո, գիրքն ինքն է տեղեկացնում մեզ, թե «Աստծու կողմից աչառութիւն չկայ, այլ՝ բոլոր ազգերի մէջ ով երկնչում է նրանից եւ արդարութիւն է գործում, ընդունելի է նրան» (Գործք 10։34, 35)։ Ոչ մի ուրիշ գիրք Աստվածաշնչի նման չի կտրել–​անցել ազգային սահմանները և հաղթահարել ռասայական ու էթնիկական խոչընդոտները։ Իսկապես, Աստվածաշունչը գիրք է բոլոր մարդկանց համար։

Հրաշալիորեն պահպանված արձանագրությունը

6, 7. Ինչո՞ւ զարմանալի չէ, որ Աստվածաշնչի բնագիր օրինակներից ոչ մեկը գոյություն չունի այսօր, և դա ի՞նչ հարց է հարուցում։

6 Գոյություն ունի մեկ ուրիշ պատճառ ևս, որի համար Աստվածաշունչն արժանի է քննարկման։ Այն դիմագրավել է թե՛ բնական, և թե՛ մարդկային խոչընդոտները։ Հնադարյան գրականության մեջ չկա մի արձանագրություն, որն այնպես պահպանված լինի, ինչպես Աստվածաշունչը՝ չնայած կրած դժվարություններին։

7 Աստվածաշնչի գրողներն, ակներևաբար, իրենց խոսքերը ներկերով արձանագրել են պապիրուսի (այլ խոսքով՝ պրտուի՝ պատրաստված միևնույն անվանումով եգիպտական բույսից) և մագաղաթի (պատրաստված անասունների կաշվից) վրա (Յոբ 8։11)։b Արձանագրության համար անհրաժեշտ այս նյութերն, այնուհանդերձ, բնական թշնամիներ են ունեցել։ Գիտնական Օսկար Պարեթը բացատրում է. «Այս գրավոր միջոցներից երկուսն էլ [պապիրուսն ու մագաղաթը] հավասարապես խոնավության, բորբոսի և զանազան որդերի ահեղ վտանգի տակ են գտնվել։ Առօրյա փորձից գիտենք, թե որքան հեշտությամբ են թուղթը և նույնիսկ ամուր կաշին քայքայվում՝ մնալով բաց օդում կամ խոնավ սենյակում»։ Ուստի զարմանալի չէ, որ այսօր ոչ մի բնագիր օրինակ գոյություն չունի. նրանք, հավանաբար, վաղուց են վերացել։ Բայց եթե բնագրերը ոչնչացվել են բնական թշնամիների կողմից, ապա Աստվածաշունչն ինչպե՞ս է վերապրել։

8. Դարեր ի վեր Աստվածաշնչի գրություններն ինչպե՞ս են պահպանվել։

8 Բնագրերի գրվելուց ամիջապես հետո սկսեցին կազմվել ձեռագիր պատճեները։ Փաստորեն, Օրենքը և Սուրբ գրությունների այլ մասերն ընդօրինակելը հին Իսրայելում մասնագիտություն դարձավ։ Օրինակ՝ Եզրաս քահանան նկարագրվում է որպես ‘ժիր դպիր Մովսէսի օրէնքումը’ (Եզրաս 7։6, 11; համեմատեցեք Սաղմոս 45։1)։ Սակայն ընդօրինակման նյութերը նույնպես արագ փչացող էին. վերջիվերջո, նրանք էլ պետք է փոխարինվեին ուրիշ ձեռագիր ընդօրինակություններով։ Պատճեների ընդօրինակման այս մեթոդը շարունակվեց դարեդար։ Քանի որ մարդիկ կատարյալ չեն, հետևյալ հարցն է ծագում՝ ընդօրինակողների թույլ տված սխալներն Աստվածաշնչի տեքստը էականորեն փոխե՞լ են։ Անհամար փաստերն ասում են՝ ո՛չ։

9. Մասորեթների օրինակն ինչպե՞ս է նկարագրում Աստվածաշունչն ընդօրինակողների խիստ հոգատարությունն ու ճշտապահությունը։

9 Ընդօրինակողները ոչ միայն շատ հմուտ մարդիկ էին, այլ նաև խոր հարգանք էին տածում արտագրվող բառերի հանդեպ։ «Դպիր» թարգմանված հունարեն բառը առնչություն ունի հաշվարկի և արձանագրության հետ։ Ընդօրինակողների խիստ հոգատարությունը և ճշտապահությունը պատկերացնելու համար նկատի առնենք մասորեթներին՝ Եբրայերեն գրությունների դպիրներին, որոնք ապրել են մ.թ. վեցից տասներորդ դարերում։ Համաձայն գիտնական Թոմաս Հարթուել Հորնի խոսքերի՝ նրանք հաշվում էին, թե «քանի անգամ է [եբրայերեն] այբուբենի յուրաքանչյուր տառը հանդիպում բոլոր Եբրայերեն գրություններում»։ Պատկերացրեք միայն, թե դա ի՜նչ է նշանակում։ Խուսափելով բաց թողնել նույնիսկ մեկ տառ՝ այս անձնվեր ընդօրինակողները հաշվում էին ոչ միայն արտագրված բառերը, այլ նաև տառերը։ Համաձայն մի գիտնականի կատարած հաշվարկի՝ նրանք հաղորդագրության հետ համաքայլ հետևում էին Եբրայերեն գրությունների բոլոր 815 140 տառերին։ Այսպիսի ժրաջան ճիգը բարձրաստիճան ճշգրտություն էր ապահովում։

10. Ինչպիսի՞ զորավոր փաստ գոյություն ունի, որ արդի թարգմանությունների հիմք հանդիսացող եբրայերեն և հունարեն ձեռագրերը բացարձակ ճշտապահությամբ են փոխանցում բնագրի մտքերը։

10 Գոյություն ունի զորավոր մի փաստ, որի առկայությամբ արդի թարգմանությունների հիմք հանդիսացող եբրայերեն և հունարեն տեքստերը բացարձակ ճշգրտությամբ են փոխանցում բնագրի մտքերը։ Այդ փաստը մինչև մեր օրերը վերապրած Աստվածաշնչի բնագրի հազարավոր ձեռագիր ընդօրինակություններն են, որոնց թվում են Եբրայերեն գրությունների 6 000 ամբողջական կամ մասամբ և Հունարեն գրությունների մոտ 5 000 օրինակները։ Գոյություն ունեցող բազմաթիվ ձեռագրերի ուշադիր, համեմատական հետազոտությունները տեքստային հնագրագետներին հնարավորություն են տվել երևան հանելու որոշ ընդօրինակողների սխալներն ու որոշելու բնագիր տեքստը։ Եբրայերեն գրությունների մասին իր մեկնաբանության մեջ գիտնական Վիլյամ Հ. Գրինը նկատեց. «Վստահությամբ կարելի է ասել, որ ոչ մի ուրիշ անտիկ աշխատություն այսպիսի ճշգրտությամբ չի փոխանցվել»։ Նման վստահությամբ կարելի է մոտենալ Քրիստոնեական հունարեն գրություններին։

11. Համաձայն Ա Պետրոս 1։24, 25 խոսքերի՝ ինչո՞ւ է Աստվածաշունչը պահպանվել մինչև մեր օրերը։

11 Ի՜նչ հեշտությամբ կարող էր անհետանալ Աստվածաշունչը, եթե չլինեին բնագրերին փոխարինող ձեռագիր ընդօրինակություններն իրենց անգին հաղորդագրությամբ։ Գիրքը վերապրել է լոկ այն պատճառով, որ Եհովան իր Խոսքի Պահապանն ու Հովանավորն է։ Աստվածաշունչն ինքն է ասում, որ «Ամէն մարմին նման է խոտի, եւ մարդու ամբողջ փառքը նման է խոտածաղկի. խոտը չորանում է, ծաղիկն էլ թափւում, բայց Տիրոջ խօսքը մնում է յաւիտեան» (Ա Պետրոս 1։24, 25)։

Թարգմանված է մարդկության կենդանի լեզուներով

12. Դարերի ընթացքում կատարված վերընդօրինակումների ժամանակ առկա դժվարությունները դիմագրավելուց բացի ուրիշ ի՞նչ խոչընդոտ է հաղթահարել Աստվածաշունչը։

12 Դարերի ընթացքում կատարված վերընդօրինակումներից հետո մինչև մեր օրերը հասնելն, ինչ խոսք, դյուրին չի եղել, սակայն Աստվածաշունչը մեկ այլ խոչընդոտ էլ է հաղթահարել՝ ժամանակակից լեզուների թարգմանվելը։ Այն պետք է խոսի մարդկային լեզվով, որպեսզի հասնի նրանց սրտերին։ Այնուամենայնիվ, թարգմանել Աստվածաշունչը՝ իր 1 100 գլուխներով և 31 000 համարներով, հեշտ առաջադրանք չէ։ Մինչդեռ հարյուրամյակներ շարունակ անձնվեր թարգմանիչները հոժարակամ իրենց վրա են վերցրել այդ խնդիրը՝ երբեմն դեմ առ դեմ հանդիպելով անհաղթահարելի թվացող արգելքների։

13, 14. ա) Ինչպիսի՞ դժվարություն դիմագրավեց Աստվածաշնչի թարգմանիչ Ռոբերտ Մոֆֆաթը Աֆրիկայում 19–րդ դարի սկզբներին։ բ) Ինչպե՞ս արձագանքեց թսվանախոս ժողովուրդը, երբ Ղուկասի ավետարանը մատչելի դարձավ իր մայրենի լեզվով։

13 Քննարկենք, թե ինչպես է Աստվածաշունչը թարգմանվել աֆրիկյան լեզուներով։ 1800–ին ամբողջ Աֆրիկայում գոյություն ունեին ընդամենը մի քանի գրավոր լեզուներ։ Հարյուրավոր այլ բանավոր լեզուներ գրավոր համակարգ չունեին։ Այս հանգամանքը դժվարություն հանդիսացավ Աստվածաշնչի թարգմանիչ Ռոբերտ Մոֆֆաթի համար, չնայած այն բանին, որ վերջինս հաջողությամբ դիմագրավեց այն։ 1821–ին, երբ Մոֆֆաթը քսանհինգ տարեկան էր, առաքելությամբ դիմեց դեպի հարավային Աֆրիկա, թսվանա լեզվով խոսող ժողովրդի մոտ։ Նրանց գիր չունեցող լեզուն սովորելու համար նա շփման մեջ մտավ այդ ժողովրդի հետ։ Մոֆֆաթը հաստատակամ էր և, առանց դասագրքերի կամ բառարանների օգնության, վերջիվերջո, տիրապետեց լեզվին՝ նրա գրավոր ձևը կազմելով և մի շարք թսվանացիների այդ գիրը կարդալ սովորեցնելով։ Թսվանա ժողովրդի մեջ ութ տարի աշխատելուց հետո՝ 1829–ին, նա ավարտեց Ղուկասի ավետարանի թարգմանությունը։ Ավելի ուշ Մոֆֆաթը գրեց. «Ես գիտեի մարդկանց, որոնք հարյուրավոր մղոններ էին անցել Ս. Ղուկասի ավետարանի օրինակը ձեռք բերելու համար.... Տեսել եմ նրանց այդ օրինակները ստանալիս և արտասվելիս, սեղմում էին իրենց կրծքին և երախտագիտության արցունքներ թափում, մինչև որ շատերին զգուշացնում էի, թե՝ արցունքներով կփչացնեք ձեր գրքերը»։ Մոֆֆաթը պատմում է նաև մի աֆրիկացու մասին, որը, նկատելով Ղուկասի ավետարանը ընթերցող մի խումբ մարդկանց, մոտենում է և հարցնում, թե այդ ինչ են պահել իրենց ձեռքում։ «Աստծո խոսքն է սա,— պատասխանել էին նրան»։ «Այն խոսո՞ւմ է,— նորից հարցրել էր նա»։ «Այո՛,— ասել էին նրանք,— այն մեր սրտերի հետ է խոսում»։

14 Մոֆֆաթի նման անձնվեր թարգմանիչները բազում աֆրիկացիների տվեցին գրի հետ շփվելու առաջին հնարավորությունը։ Սակայն նրանք աֆրիկացիներին ավելի արժեքավոր ընծա մատուցեցին՝ Աստծո Խոսքը նրանց մայրենի լեզվով։ Բացի այդ, Մոֆֆաթը թսվանացիներին ծանոթացրեց Աստծո անվան հետ՝ գործածելով այդ անունը իր թարգմանության մեջ։c Արդյունքը եղավ այն, որ թսվանացիները Աստվածաշունչը կոչում էին «Եհովայի շուրթերը» (Սաղմոս 83։18)։

15. Ինչի՞ շնորհիվ է Աստվածաշունչն այսօր կենդանի։

15 Ուրիշ թարգմանիչներ աշխարհի տարբեր մասերում նույնպես նման արգելքներ են դիմագրավել։ Աստվածաշունչը թարգմանելու համար շատերն անգամ վտանգի են ենթարկել իրենց կյանքը։ Խորհեցեք այս մասին. եթե Աստվածաշունչը մնար միայն հին եբրայերեն և հունարեն լեզուներով, այն վաղուց «մահացած» կլիներ, քանի որ այդ լեզուները, փաստորեն, մոռացվել են ժողովուրդների կողմից և աշխարհի շատ մասերում նույնիսկ ճանաչված չեն եղել։ Մինչդեռ Աստվածաշունչն իսկապես ողջ է, քանի որ, ի տարբերություն ուրիշ գրքերի, այն կարող է «խոսել» աշխարհի բոլոր մարդկանց հետ իրենց մայրենի լեզվով։ Որպես արդյունք, Աստվածաշնչի հաղորդագրությունը «ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ» (Ա Թեսաղոնիկեցիս 2։13)։ Երուսաղեմի Աստվածաշունչը այդ խոսքերն այսպես է ներկայացնում. «Սա այժմ էլ կենդանի ուժ է ձեր միջև, որ հավատում եք դրան»։

Վստահության արժանի

16, 17. ա) Ինչպիսի՞ փաստ պետք է գոյություն ունենա Աստվածաշնչին վստահելու համար։ բ) Աստվածաշնչի գրող Մովսեսի անկեղծությունը նկարագրող մի օրինակ ներկայացրեք։

16 «Մի՞թե կարելի է վստահել Աստվածաշնչին,— կարող են հարցնել ոմանք,— արդյո՞ք այն իրական անձանց է հիշատակում, պատմո՞ւմ է իրականում գոյություն ունեցած վայրերի և պատահած դեպքերի մասին»։ Եթե Աստվածաշունչն արժանի է վստահության, ուրեմն պետք է փաստեր լինեն, որ այն գրվել է հոգատար ու ազնիվ մարդկանց կողմից։ Սա մեզ Աստվածաշունչը քննարկելու մեկ այլ պատճառի է հանգեցնում. գոյություն ունի ճշգրիտ և վստահության արժանի անվիճելի փաստ։

17 Ազնիվ գրողները կարձանագրեին ոչ միայն հաջողոթյունները, այլ նաև ձախողումները, ոչ միայն ուժեղ, բայց նաև տկար ու թույլ կողմերը։ Աստվածաշնչի գրողներն այսպիսի բացահայտ անկեղծություն են ցուցաբերել։ Որպես օրինակ, քննարկենք Մովսեսի անկեղծությունը։ Նա անկեղծությամբ հայտնեց իր թերությունների մասին, որոնցից էին՝ անձնական պերճախոսության պակասը. վերջինս, իր կարծիքով, իրեն անպիտան էր դարձնում Իսրայելի առաջնորդը լինելու համար (Ելից 4։10). իր իսկ գործած լուրջ սխալը, որը խոչընդոտ հանդիսացավ իրեն՝ Խոստացված երկիրը մտնելու (Թուոց 20։9—12; 27։12—14). հարազատ եղբոր՝ Ահարոնի խոտորվելը, որը համագործակցեց ապստամբ իսրայելացիների հետ՝ ոսկե հորթի արձանը պատրաստելիս (Ելից 32։1—6). իր քրոջ՝ Մարիամի ըմբոստությունը և նրա կրած նվաստացուցիչ պատիժը (Թուոց 12։1—3). եղբորորդիների՝ Նադաբի և Աբիուդի արարքը (Ղեւտացոց 10։1, 2) և Աստծո սեփական ժողովրդի անվերջ դժգոհությունն ու քրթմնջյունը (Ելից 14։11, 12; Թուոց 14։1—10)։ Այսպիսի պարզ, սրտաբաց շարադրանքը ճշմարտության հանդեպ ունեցած անկեղծ հոգատարության մասին չի՞ խոսում արդյոք։ Քանի որ Աստվածաշնչի գրողները պատրաստ էին արձանագրելու այդ ոչ հաճելի տեղեկություններն իրենց սիրելիների, սեփական ժողովրդի և նույնիսկ իրենց անձի մասին, ապա մի՞թե դա նրանց գրածներին վստահելու հիմնավորված պատճառ չէ։

18. Ի՞նչն է հաստատում Աստվածաշնչի գրողների արձանագրությունների արժանահավատությունը։

18 Աստվածաշնչի գրողների հետևողականությունը նույնպես հաստատում է նրանց գրությունների արժանահավատությունը։ Իրոք որ հիանալի է այն իրողությունը, որ մոտ 1 600 տարիների ընթացքում քառասուն անհատների կողմից արձանագրված գրությունները նույնիսկ ամենաչնչին մանրամասնություններում ներդաշնակ են։ Բայց և այնպես, այս ներդաշնակությունը այնպես չէր մշակված, որ գաղտնի պայմանավորվածության կասկած հարուցվեր։ Ընդհակառակը, մի շարք մանրամասնություններում ներդաշնակությունը ցույց է տալիս, որ կանխամտածվածություն գոյություն չունի գրություններում. հաճախ ներդաշնակությունը բացահայտ զուգադիպություն է։

19. Հիսուսի ձերբակալության մասին Ավետարանների տված նկարագրություններն ինչպե՞ս են ցույց տալիս, որ արձանագրությունների միջև համաձայնությունները կանխամտածված չեն։

19 Եկեք պարզաբանենք Հիսուսի ձերբակալության գիշերը պատահած դեպքը։ Չորս ավետարանագիրներն էլ արձանագրում են, որ առաքյալներից մեկը, սուրը քաշելով, հարվածեց քահանայապետի ծառային՝ կտրելով նրա ականջը։ Սակայն, միայն Ղուկասն է պատմում, որ Հիսուսը, «դիպչելով ականջին, այն բժշկեց» (Ղուկաս 22։51)։ Մի՞թե այսպիսի արձանագրություն չենք ակնկալի մի գրողից, որը ճանաչված էր որպես «բժիշկը և սիրելին» (Կողոսացիս 4։14)։ Հովհաննեսի արձանագրութունից տեղեկանում ենք, որ ներկա գտնվող բոլոր աշակերտներից այն մեկը, որ քաշեց սուրը, Պետրոսն էր. սա զարմանալի չէ, եթե նկատի առնենք Պետրոսի տաքարյուն և պոռթկուն բնավորությունը (Յովհաննէս 18։10; համեմատեցեք Մատթէոս 16։22, 23 և Յովհաննէս 21։7, 8)։ Հովհաննեսը տեղեկացնում է ոչ անհրաժեշտ թվացող մեկ ուրիշ մանրամասնության մասին. «Այն ծառայի անունը Մաղքոս էր»։ Ինչո՞ւ է միայն Հովհաննեսն այդ մարդու անունը նշում։ Բացատրությունը գտնում ենք միայն շարունակությունում տրված չնչին մի մանրամասնության մեջ, որն է՝ Հովհաննեսը «քահանայապետին ծանօթ էր»։ Նա նաև գիտեր քահանայապետի ընտանիքին. ծառաները ծանոթ էին իրեն, և ինք էլ՝ նրանց (Յովհաննէս 18։10, 15, 16)։d Հետևաբար, բնական է որ Հովհաննեսը հիշատակում է վիրավոր մարդու անունը, մինչդեռ մյուս ավետարանագիրներին այդ մարդն, անշուշտ, անծանոթ էր։ Բոլոր այս մանրամասնությունների միջև գոյություն ունեցող համաձայնությունը ուշագրավ է, բայց ոչ կանխամտածված։ Աստվածաշնչում նման օրինակներ շատ կան։

20. Անկեղծ սիրտ ունեցող մարդկանց ի՞նչ է հարկավոր Աստվածաշնչի մասին իմանալ։

20 Այսպիսով՝ կարո՞ղ ենք արդյոք վստահել Աստվածաշնչին։ Անկասկած։ Աստվածաշունչը գրողների անկեղծությունը և նրա ներքին հետևողականությունը տալիս են ճշմարտության անսխալ բնութագիրը։ Անկեղծ սիրտ ունեցող անհատներին հարկավոր է իմանալ, որ կարող են վստահել Աստվածաշնչին, քանի որ այն ‘ճշմարիտ Աստծո՝ Եհովայի’ Խոսքն է (Սաղմոս 31։5)։ Հաջորդ հոդվածում կքննարկվեն լրացուցիչ պատճառներ ևս, որոնք ցույց են տալիս, որ Աստվածաշունչը գիրք է բոլորի համար։

[ծանոթագրություններ]

a Մեջբերված թվերը հիմնված են Աստվածաշնչի միացյալ ընկերությունների կողմից հրատարակված տպաքանակի վերաբերյալ տվյալների վրա։

b Հռոմում իր երկրորդ բանտարկության ժամանակ Պողոսը խնդրեց Տիմոթեոսին իր մոտ տանել «գրքերը, մանաւանդ՝ մագաղաթները» (Բ Տիմոթէոս 4։13)։ Նա, ըստ երևույթին, Եբրայերեն գրություններն ի նկատի ուներ. այդպիսով՝ քանի դեռ բանտարկված էր, նա կարող էր դրանք ուսումնասիրել։ «Մանաւանդ՝ մագաղաթները» արտահայտությունը ցույց է տալիս, որ գոյություն ունեին թե՛ պապիրուսե, թե՛ ուրիշ մագաղաթե ձեռագրեր։

c 1838–ին Մոֆֆաթն ավարտեց Քրիստոնեական հունարեն գրությունների թարգմանությունը։ Մի աշխատակցի օգնությամբ 1857–ին ավարտեց նաև Եբրայերեն գրությունների թարգմանությունը։

d Քահանայապետի և նրա ընտանիքի անդամների հետ Հովհաննեսի ծանոթությունը արձանագրության մեջ երևում է ավելի ուշ։ Պատմելով այն մասին, թե ինչպես է քահանայապետի ծառաներից մեկ ուրիշը մեղադրում Պետրոսին Հիսուսի աշակերտը լինելու համար, Հովհաննեսը մեկնաբանում է, որ այդ ծառան ‘նրա ազգականն է, որի ականջը Պետրոսը կտրել էր’ (Յովհաննէս 18։26)։

Ինչպե՞ս կպատասխանեիր

◻ Ինչո՞ւ ենք ակնկալում, որ Աստվածաշունչը պետք է աշխարհի ամենամատչելի գիրքը լինի

◻ Ինչպիսի՞ փաստ գոյություն ունի, որ Աստվածաշունչը ճշգրտորեն պահպանվել է

◻ Աստվածաշունչը թարգմանողները ինչպիսի՞ արգելքներ են դիմագրավել

◻ Ի՞նչն է փաստում, որ Աստվածաշնչի արձանագրություններն արժանահավատ են

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը