Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 10/1 էջ 3–4
  • Ճշմարիտ հավատ. դեռ հնարավո՞ր է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ճշմարիտ հավատ. դեռ հնարավո՞ր է
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ճշմարիտ հավատ
  • Կորցրած հավատ
  • Հավատ դրսևորիր Եհովայի խոստումների հանդեպ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • «Ավելացրու մեր հավատը»
    2015 Դիտարան
  • Իսկապե՞ս հավատում ես բարի լուրին
    2003 Դիտարան
  • Հավատ. ամուր մնալու գրավական
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
2001 Դիտարան
w01 10/1 էջ 3–4

Ճշմարիտ հավատ. դեռ հնարավո՞ր է

Հավատը Աստծո բարության դիմաց կենդանի, ամուր վստահության ցուցաբերում է. այնքան հաստատուն է այն, որ հավատացյալը թեկուզ հազար անգամ պատրաստ է իր կյանքը ռիսկի ենթարկել հանուն հավատի։ (Մարտին Լյութեր, 1522)

Փաստորեն, մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ քրիստոնեական հավատն ու սովորույթներն արդեն մեծ տեղ չունեն։ (Լյուդովիկ Քենեդի, 1999)

Հավատի վերաբերյալ տեսակետները բոլորովին տարբեր են։ Նախկինում Աստծո հանդեպ հավատ ունենալն ընդունված կարգ էր։ Մինչդեռ այսօր սկեպտիցիզմով և տառապանքով լեցուն այս աշխարհում Աստծո և Աստվածաշնչի հանդեպ ճշմարիտ հավատի դրսևորումը հազվադեպ երևույթ է դարձել։

Ճշմարիտ հավատ

Շատերի համար «հավատը» սոսկ կրոնական հավատալիքներ ունենալն է կամ երկրպագության ինչ–​որ ձևի հետևելը։ Սակայն «հավատը» այն իմաստով, ինչ իմաստով որ Աստվածաշնչում է գործածվում, իրականում նշանակում է լիակատար վստահություն ունենալ, այսինքն՝ անմնացորդ, անվարան վստահություն՝ Աստծո և նրա նպատակների հանդեպ։ Դա մի հատկություն է, որը բնորոշում է Հիսուս Քրիստոսի աշակերտը հանդիսացող անհատին։

Մի առիթով Հիսուս Քրիստոսը խոսեց աղոթելու և ‘չձանձրանալու’ անհրաժեշտության մասին։ Դրանից հետո նա հարց տվեց, թե ճշմարիտ հավատ դրսևորող անհատներ կլինեն արդյոք մեր օրերում. «Երբ մարդու Որդին գայ, արդեօք երկրի վրայ [այսպիսի] հաւատ կը գտնի՞»։ Ինչո՞ւ նա այսպիսի հարց ուղղեց (Ղուկաս 18։1, 8)։

Կորցրած հավատ

Շատ բաներ կարող են պատճառ լինել մարդկանց համար՝ իրենց հավատը կորցնելու՝ անկախ նրանից, թե ինչպիսին է այն։ Այդ պատճառների թվում են ամենօրյա անհաջողություններն ու փորձությունները, որոնց ենթարկվում են մարդիկ։ Աստվածաբան Մայքլ Գոլդերը Մանչեստրի (Անգլիա) եկեղեցական ծխերից մեկում ծառայում էր որպես քահանա, երբ 1958–ին Մյունխենում օդային վթարից մահացան «Մանչեստր Յունայթիդ» ֆուտբոլի թիմի անդամների մեծ մասը։ ԲԻ–ԲԻ–ՍԻ հեռուստակայանով հաղորդավար Ջոան Բեքվելը հայտարարեց, որ Գոլդերը «հուսահատության մեջ է ընկել՝ մարդկանց ծանր վիշտը տեսնելով»։ Արդյունքը եղավ այն, որ նա «կորցրեց հավատը հանդեպ այն Աստծո, որը միջամտում է մարդկանց ճակատագրերին»։ Գոլդերն իր կարծիքն արտահայտեց՝ նշելով, որ «Աստվածաշունչը.... Աստծո անսխալական խոսքը չէ», այլ, դեռ ավելին, «մարդկային սխալ գրությունների ամբողջություն է՝ թերևս միայն որոշ տեղերում Աստծուց ներշնչված խոսքերով»։

Երբեմն հավատը կարող է ուղղակի մեռնել։ Այդպես պատահեց գրող և հաղորդավար Լյուդովիկ Քենեդիի հետ։ Նա պատմում է, որ դեռ մանուկ հասակից Աստծո հանդեպ «կասկածներն ու տարակուսանքներն ալեկոծում էին նրա սիրտը, և գնալով անհավատ [էր] դառնում»։ Կարծես թե չկար մեկը, որ նրան հուզող հարցերին ողջամիտ պատասխան տար։ Ծովում զոհվեց նրա հայրը, իսկ դա մեծապես հարվածեց նրա առանց այն էլ թույլ հավատին։ Աստծուն ուղղված՝ «պաշտպանիր մեզ վտանգներից և թշնամու հարվածներից ծովում» խոսքերը պարունակող աղոթքներն անպատասխան մնացին, քանի որ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ռազմանավի վերածված մարդատար շոգենավը, որտեղ գտնվում էր նրա հայրը, հարձակման էր ենթարկվել գերմանական ռազմանավերի կողմից և ոչնչացվել էր («All in the Mind—A Farewell to God»)։

Այսպիսի դեպքերը հազվադեպ չեն։ Պողոս առաքյալն ասում է. «Բոլորը չէ, որ հաւատ ունեն» (Բ Թեսաղոնիկեցիս 3։2)։ Իսկ ի՞նչ կարծիքի եք դուք։ Հնարավո՞ր է Աստծո և նրա Խոսքի հանդեպ ճշմարիտ հավատ ունենալ մի աշխարհում, որտեղ գնալով մեծ տարածում է գտնում սկեպտիցիզմը։ Տեսնենք, թե այս մասին ինչ է ասվում հաջորդ հոդվածում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը