Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/1 էջ 32
  • «Ճիշտ ես, կյանքը գեղեցի՛կ է»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ճիշտ ես, կյանքը գեղեցի՛կ է»
  • 2003 Դիտարան
2003 Դիտարան
w03 1/1 էջ 32

«Ճիշտ ես, կյանքը գեղեցի՛կ է»

ԿՑԱՆԿԱՆԱՅԻ՞Ք իմանալ, թե իրականում որն է կյանքի իմաստը։ 18–ամյա Մագդալենան՝ Շչեցինում (Լեհաստան) ապրող մի Եհովայի վկա, իր համադասարանցուն օգնեց իմանալ դա։ Թեև Կատարժինան (համադասարանցին) իրեն աթեիստ էր համարում, սակայն երբ Մագդալենան սկսեց խոսել Աստվածաշնչից, նա հետաքրքրություն հանդես բերեց։

Մագդալենայի պատմածները դուր էին գալիս Կատարժինային, բայց աղջիկը բոլոր հարցերում չէ, որ համաձայնվում էր նրա հետ։ Մի անգամ՝ իսկական ընկերների մասին խոսելիս, նա ասաց. «Դու ունես Աստվածաշունչ, գիտես՝ ինչ սկզբունքներով առաջնորդվել և ինչպես լավ ընկերներ գտնել։ Իսկ ի՞նչ, եթե մարդ չի կարողանում ընդունել այդ սկզբունքները, համենայնդեպս հիմա»։

Հետագայում Կատարժինան մեկնեց Լոնդոն, և դա իր համար շրջադարձային նշանակություն ունեցավ։ Այնտեղ նա այցելեց Եհովայի վկաների մասնաճյուղը։ Աղջիկը շատ զգացվեց իր հանդեպ ցուցաբերված բարությունից. նրա համար դուռ էին պահում, անկեղծ հետաքրքրությամբ լսում էին նրա ասածները։ Ուշադրության նման դրսևորումը շատ գրավեց աղջկան։

Երբ 2001 թ. սեպտեմբերին սկսվեց նոր ուսումնական տարին, Կատարժինան որոշեց Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրություն սկսել։ Այժմ գնալով աճում է նրա գնահատանքը աստվածաշնչյան սկզբունքների հանդեպ, և նա սկսել է կիրառել դրանք իր կյանքում։ Վերջերս Կատարժինան Մագդալենային անկեղծորեն ասաց. «Այնպիսի զգացում ունեմ, թե կյանքս նորից եմ սկսել»։ Նաև նա մի կարճ լուր ուղարկեց բջջային հեռախոսի միջոցով. «Այնքա՜ն շնորհակալ եմ մեր այսօրվա ուսումնասիրության համար։ Դու ճիշտ ես, կյանքը գեղեցի՛կ է։ Հրաշալի է իմանալ, թե ում պետք է շնորհակալություն հայտնենք դրա համար»։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը