Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w03 1/15 էջ 2–3
  • Սատանայի դա՞ր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Սատանայի դա՞ր
  • 2003 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Եհովայի վկաները և Հոլոքոստը։ Ի՞նչ է ասում Աստվածաշունչը
    Այլ նյութեր
  • Ինչո՞ւ Հոլոքոստ եղավ։ Ինչո՞ւ Աստված չմիջամտեց
    Աստվածաշնչյան հարցեր ու պատասխաններ
  • Մարդկային տառապանքի խնդիրը
    2001 Դիտարան
  • Իսկապե՞ս ապրում ենք վերջին օրերում
    2006 Դիտարան
Ավելին
2003 Դիտարան
w03 1/15 էջ 2–3

Սատանայի դա՞ր

«ՀԱՇՎԻ առնելով այս դարում տեղի ունեցած ոճրագործությունները՝ կարելի է ասել, որ այն եղել է Սատանայի դար։ Անցած դարերից և ոչ մեկում չի նկատվել այսչափ մեծ տենդենց տարբեր ռասայի, կրոնի կամ ունեցած դիրքի պատճառով միլիոնավոր մարդկանց սպանելու»։

Վերոհիշյալ խոսքերը տպագրվել էին «Նյու Յորք Թայմզ» թերթի 1995 թ. հունվարի 26–ի համարում՝ նացիստական մահվան ճամբարների անմեղ զոհերի ազատագրման 50–ամյակի հետ կապված։ Հոլոքոստը՝ պատմության մեջ ամենահայտնի ցեղասպանություններից մեկը, մոտ վեց միլիոն հրեաների կյանք խլեց։ Իսկ մոտ երեք միլիոն ոչ հրեաներ, որոնք Լեհաստանի քաղաքացիներ էին, ընկան այսպես կոչված «Մոռացված Հոլոքոստի» ժամանակ։

«1900–1989 թթ. ընկած ժամանակահատվածի համար կատարված որոշ հաշվարկներով՝ պատերազմների պատճառով սպանվել է մոտ 86 մլն մարդ»,— նշում է Ջոնաթան Գլովերն իր գրքում («Humanity—A Moral History of the Twentieth Century»)։ Նա ավելացնում է. «Քսաներորդ դարի պատերազմներում այնքան շատ մարդ է մահացել, որ պատկերացնել անգամ հնարավոր չէ»։ Թեև մահացածների վերոհիշյալ թվի միջինը հաշվարկելը արհեստական մի բան կլիներ, քանի որ միայն երկու համաշխարհային պատերազմների ժամանակ զոհվել է 58 միլիոն մարդ, որը կազմում է մահացածների ընդհանուր թվի մոտ երկու երրորդը, այնուամենայնիվ, եթե այդ թիվը հավասարապես բաշխեինք այդ ողջ ժամանակահատվածի վրա, ապա սպանվածների թիվը օրական կկազմեր 2 500 հոգի։ Իսկ դա նշանակում է՝ իննսուն տարի շարունակ, յուրաքանչյուր ժամում 100 մարդ...

Ուստի կարելի է ասել, որ 20–րդ դարը համարվում է ամենաարյունոտ դարը մարդկության պատմության մեջ։ Նադեժդա Մանդելշտամը իր «Հիշողություններ» գրքում գրում է. «Երբ մարդկային արժեքներն անարգվեցին ու ոտնահարվեցին, մենք ականատես եղանք չարի հաղթանակին»։ Իսկապե՞ս բարու դեմ պայքարում չարը հաղթանակ է տարել։

[նկար 2–րդ էջի վրա. թույլտվությամբ]

COVER: Mother and daughter: J.R. Ripper/SocialPhotos

[նկար 3–րդ էջի վրա. թույլտվությամբ]

U.S. Department of Energy photograph

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը