Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 3/1 էջ 3–4
  • Կարո՞ղ են եկեղեցիները փրկվել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կարո՞ղ են եկեղեցիները փրկվել
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Ով ում է փրկում
  • Սև ամպերը կուտակվում են
2004 Դիտարան
w04 3/1 էջ 3–4

Կարո՞ղ են եկեղեցիները փրկվել

«ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ մարդիկ դեռևս հավատում են Աստծուն, բայց չեն ցանկանում հետևել Քրիստոսին»,— ասում է ուգանդացի հոգևորական Սթիվեն Թիրոմվեն։ Մոտ 20 տարի առաջ Ուգանդայում նա հազիվ կենդանի մնաց իր եկեղեցու դեմ սկսված դաժան «մաքրումներից»։ Այսօր նա Լիդսում (Անգլիա) քարոզում է ակումբներում՝ հանդես գալով տասը րոպեանոց ելույթով, նախքան բինգոն կգողանա իր ունկնդիրներին։

Ատլանտյան օվկիանոսի մյուս կողմում վերջերս կազմավորված Անգլիկան եկեղեցու առաքելությունը Ամերիկայում պայքարում է նմանատիպ հոգևոր ճգնաժամի դեմ։ «Ներկայումս ԱՄՆ–ն մի երկիր է, որտեղ ապրում է աշխարհի անգլիախոս բնակչության այն մեծագույն մասը, որը եկեղեցու անդամ չէ և հոգևոր հարցերի նկատմամբ ոչ մի հետաքրքրություն չունի,— գրվում է այդ առաքելության պաշտոնական Web–հանգույցում։— Մենք դառնում ենք միսիոներական դաշտ»։ Անհաջողության մատնվելով իրենց եկեղեցում փոփոխություններ անելու գործում՝ այս նորակազմ առաքելությունը դեմ գնաց ավանդությանը ու միացավ ասիական ու աֆրիկյան կրոնական առաջնորդներին՝ սկսելու «միսիոներական ծավալուն գործունեություն Միացյալ Նահանգներում»։

Սակայն ինչո՞ւ են աֆրիկյան, ասիական ու լատինամերիկյան միսիոներները «փրկում մարդկանց հոգիները» եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրներում, երկրներ, որոնք դավանում են քրիստոնեական լինել։

Ով ում է փրկում

Ավելի քան չորս հարյուր տարի առաջ, երբ գաղութատիրության հեղեղը սկսեց տարածվել Աֆրիկայում, Ասիայում, խաղաղօվկիանոսյան տարածքներում և Հարավային Ամերիկայում, եվրոպացի նվիրյալ միսիոներների մի մշտական հոսք հետևեց դրան։ Նրանց նպատակն էր իրենց կրոնին դարձնել այդ երկրներում ապրող, այսպես կոչված, հեթանոսներին։ Ժամանակի ընթացքում ամերիկյան գաղութները, որոնք, ինչպես ենթադրվում է, հիմնվել էին քրիստոնեական սկզբունքների վրա, միավորվեցին և ի վերջո առաջ անցան եվրոպացիներից՝ ամբողջ աշխարհով մեկ հիմնադրելով իրե՛նց ավետարանչական առաքելությունները։ Հոսանքի ուղղությունը տրամագծորեն փոխվել է։

«[Անվանական քրիստոնեության] կենտրոնը փոխվել է» — ասում է Էնդրյու Ուոլսը՝ ոչ արևմտյան երկրներում քրիստոնեության ուսումնասիրության կենտրոնի հիմնադիր–​տնօրենը։ 1900 թ.–ին իրենց քրիստոնյա համարող մարդկանց 80 տոկոսը կա՛մ եվրոպացի, կա՛մ հյուսիսամերիկացի էր։ Բայց մեր օրերում իրենց քրիստոնյա համարող մարդկանց 60 տոկոսը ապրում է Աֆրիկայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում։ Վերջերս մամուլում գրվեց, որ «Եվրոպայում կաթոլիկ եկեղեցիները իրենց հույսը դնում են ֆիլիպինցի ու հնդիկ քահանաների վրա», իսկ «Ամերիկայում կաթոլիկ թեմերում ծառայող յուրաքանչյուր վեց քահանայից մեկը օտարերկրացի է»։ Նիդեռլանդներում աֆրիկյան ծագում ունեցող ավետարանչականները՝ մեծամասամբ Գանայից, իրենց համարում են «միսիոներական եկեղեցի աշխարհիկ մայրցամաքում»։ Իսկ բրազիլացի ավետարանիչները ներկայումս քարոզարշավ են ծավալել Մեծ Բրիտանիայի տարբեր մասերում։ Մի գրող նկատում է. «Քրիստոնեական միսիոներական շարժումը հակառակ ուղղությամբ է ընթանում»։

Սև ամպերը կուտակվում են

Եվրոպական ու հյուսիսամերիկյան երկրները, որոնք գնալով ավելի են աշխարհիկ դառնում, շատ հնարավոր է, կարիք ունեն միսիոներների։ «Շոտլանդիայում կանոնավորաբար եկեղեցի է հաճախում քրիստոնյաների 10 տոկոսից էլ քիչ մարդ»,— նշվում է մի լրագրում։ Իսկ Ֆրանսիայում ու Գերմանիայում այդ թիվը ավելի փոքր է։ Մամուլի մեկ այլ հաղորդագրության համաձայն՝ «ամերիկացիների մոտ 40 տոկոսը և կանադացիների 20 տոկոսը ասում է, որ կանոնավորաբար եկեղեցի է հաճախում»։ Ի տարբերություն սրա՝ Ֆիլիպիններում այդ թիվը կազմում է գրեթե 70 տոկոս. նույնը կարելի է ասել մյուս զարգացող երկրների մասին։

Առանձնապես ուշադրության է արժանի այն, որ հարավային կիսագնդում եկեղեցի հաճախողները հակված են ավելի ավանդապահ լինելու, քան հյուսիսային կիսագնդում։ Օրինակ՝ երբ հարցում կատարվեց ԱՄՆ–ի ու Եվրոպայի կաթոլիկների շրջանում, պարզվեց, որ գնալով աճում է նրանց անվստահությունը հոգևոր իշխանության հանդեպ, և որ նրանք ցանկանում են, որ աշխարհական դասը ավելի մեծ մասնակցություն ունենա եկեղեցու գործերին ու հավասար իրավունքներ տրվեն կանանց։ Իսկ ահա հարավային կիսագնդում կաթոլիկները ամենուրեք ընդունում են, որ եկեղեցին այդ հարցերում պետք է իր ավանդական դիրքորոշումն ունենա։ Քանի որ եկեղեցին գնալով ավելի շատ պաշտպանություն է գտնում հարավում, քան հյուսիսում, ապա ապագա հակամարտության հիմքն արդեն դրվում է։ Պատմաբան ու կրոնագետ Ֆիլիպ Ջենկինզը այսպիսի կանխագուշակություն է անում. «Մեկ կամ երկու տասնամյակ անց շատ հավանական է, որ համաշխարհային քրիստոնեության ոչ մի բաղկացուցիչ մաս չի ճանաչի մյուս մասին որպես լիովին կամ իսկապես քրիստոնեական կրոնի»։

Այս միտումները հաշվի առնելով՝ Ուոլսն ասում է, որ հրատապ հարցերից մեկն այն է, թե «ինչպես կարող են աֆրիկացի, ասիացի, լատինամերիկացի, հյուսիսամերիկացի ու եվրոպացի քրիստոնյաները մեկ եկեղեցու ներքո լինել և իսկապես դավանել նույն հավատը»։ Իսկ դուք ի՞նչ եք կարծում։ Կարո՞ղ են եկեղեցիները կենդանի մնալ պառակտված աշխարհում։ Ո՞րն է ճշմարիտ քրիստոնեական միասնության հիմքը։ Հաջորդ հոդվածում կներկայացվեն Աստվածաշնչի վրա հիմնված պատասխաններ, ինչպես նաև հստակ ապացույց, որ արդեն այսօր ամբողջ աշխարհում գոյություն ունի քրիստոնեական բարգավաճող միասնական համայնք։

[նկար 4–րդ էջի վրա]

Նախկինում այստեղ եկեղեցի էր։ Այժմ երաժշտական սրճարան է

[թույլտվությամբ]

AP Photo/Nancy Palmieri

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը