Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 6/1 էջ 8
  • ‘Անցիր և օգնիր մեզ’

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • ‘Անցիր և օգնիր մեզ’
  • 2004 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • «Երբեք չմոռանաս տնետուն ծառայությունը»
    2008 Դիտարան
  • Ինչու է ինձ դուր գալիս աշակերտներ պատրաստելը
    2007 Դիտարան
  • Մաս 4. Վկաներ կլինեն մինչեվ աշխարհի ծայրերը
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
2004 Դիտարան
w04 6/1 էջ 8

Պատմում են Թագավորության քարոզիչները

‘Անցիր և օգնիր մեզ’

ԵՐԿՈՒ ՀԱԶԱՐ թվականի հուլիսին Ավստրալիայի, Գերմանիայի ու Շվեյցարիայի գերմանախոս Վկաներին կոչ արվեց տեղափոխվել Բոլիվիա։ Ո՞րն էր պատճառը։ Բոլիվիայի Սանտա Կրուզ քաղաքի շուրջ 300 կիլոմետր շառավղով տարածված մեկուսի գյուղական գաղթավայրերում գերմանախոս մենոնիտները սկսել էին անկեղծ հետաքրքրություն ցուցաբերել Աստվածաշնչի հանդեպ։

Հրավերին արձագանքեցին մոտ 140 Վկաներ։ Ոմանք մեկնեցին մի քանի շաբաթով, ոմանք էլ՝ մի տարով կամ մի փոքր ավելի երկար ժամանակով։ Իրենց այդ քայլով նրանք ցուցաբերեցին առաջին դարում ապրած միսիոներների ոգին, որոնք ժամանակին արձագանքել էին հետևյալ կոչին. «Անցիր Մակեդոնիա՝ եւ օգնիր մեզ» (Գործք 16։9, 10)։

Իսկ ինչպե՞ս է ընթանում քարոզչական գործունեությունը այդ տարածքում։ Ահա թե ինչ է պատմում մի երեց, որը ծառայում է տեղի ժողովներից մեկում. «Մենոնիտների 43 գաղթավայրերից մեկին հասնելու համար երբեմն լիաշարժիչ ավտոմեքենայով ութ ժամ ընթանում ենք անսարք ճանապարհներով։ Իսկ ավելի հեռու բնակավայրեր հասնելու համար հաճախ հարկավոր է լինում ճանապարհորդել չորս օր և մի քանի գիշեր անցկացնել վրաններում։ Սակայն այդ ջանքերը զուր չեն, քանի որ հազիվ թե տեղի բնակիչներից որևէ մեկը երբևէ լսած լինի բարի լուրը»։

Շատ մենոնիտներ սկզբում չէին ողջունում այցելությունները։ Սակայն Վկաների շարունակական ջանքերը օգնեցին նրանց գնահատել այն, ինչ առաջարկվում էր։ Օրինակ՝ մի ագարակատեր ասաց, որ արդեն մեկ տարի է, ինչ կարդում է «Արթնացե՛ք» պարբերագիրը։ Այնուհետև ավելացրեց. «Ես գիտեմ, որ այստեղ ապրող մարդկանցից շատերը համաձայն չեն ձեր խոսքերի հետ, սակայն հավատում եմ, որ դա ճշմարտությունն է»։ Մեկ ուրիշ գաղթավայրում ապրող մի մարդ ասաց. «Իմ հարևաններից մի քանիսն այն կարծիքին են, որ դուք կեղծ մարգարեներ եք, մինչդեռ մյուսներն ասում են, որ դուք ճշմարտությունն եք քարոզում։ Ես ցանկանում եմ անձամբ պարզել իսկությունը»։

Այսօր Բոլիվիայում կա գերմաներեն լեզվով անցկացվող մեկ ժողով։ Այն ունի 35 քարոզիչ, որոնցից 14–ը լիաժամ ավետարանիչներ են։ Նախկին մենոնիտներից 14–ը արդեն դարձել են Թագավորության քարոզիչներ, իսկ ինը հոգի կանոնավորապես հաճախում է ժողովի հանդիպումներին։ Վերջերս մկրտված մի տարեց տղամարդ ասում է. «Եհովայի առաջնորդությունը ակնհայտ է. մեզ օգնելու համար նա ուղարկեց փորձառու գերմանախոս եղբայրներին և քույրերին։ Անչափ երախտապարտ ենք դրա համար»։ Իսկ այդ մարդու տասնյոթամյա դուստրը, որը նույնպես մկրտված է, ավելացնում է. «Մեզ մոտ տեղափոխված երիտասարդ եղբայրների ու քույրերի ոգևորությունը վարակիչ է։ Նրանցից շատերը ռահվիրաներ են և իրենց ժամանակն ու միջոցները օգտագործում են մեզ օգնելու համար։ Դա նույնն անելու ցանկություն է առաջացնում իմ մեջ»։

Իսկապես, այն քարոզիչները, որոնք ‘անցան’ Բոլիվիա և օգնության ձեռք մեկնեցին տեղի բնակիչներին, մեծ ուրախություն և բավականություն են ստանում։

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը